Աշխարհագրություն

Շիրակի մարզ

Սովորել՝ դաս 56 Շիրակի մարզը, էջ 155-157 պատմել, պատասխանել բլոգում ստորև գրված հարցերին․

ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

1. Բնութագրե՛ք Շիրակի մարզի աշխարհագրական դիրքը:

Շիրակի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիսարևմտյան հատվածում։ Նրա վարչական կենտրոնը Գյումրին է։ Մարզով անցնող ճանապարհներն ու երկաթուղին կարևոր դեր ունեն, քանի որ կապում են Հայաստանը Վրաստանի հետ։

2. Վերլուծե՛ք Շիրակի մարզի բնառեսուրսային ներուժը:

Շիրակի մարզը հարուստ է տարբեր օգտակար հանածոներով, օրինակ՝ տուֆ, պեմզա, բազալտ, հրաբխային խարամ և կրաքար։ Այստեղի հիմնական գետը Ախուրյանն է, իսկ կարևոր ջրային տարածքներից առանձնանում է Արփի լիճը։

3. Առանձնացրե՛ք Շիրակի մարզի քաղաքները և հայտնի գյուղերը:

Քաղաքներն են՝ Գյումրի, Արթիկ, Մարալիկ։
Հայտնի գյուղերն են՝ Ախուրյան, Ազատան, Սառնաղբյուր, Պեմզաշեն, Փանիկ:

4. Արդյունաբերության մեջ ի՞նչ ճյուղեր են գերակշռում։

Շիրակի մարզում հիմնականում զարգացած են սննդի և խմիչքների արտադրությունը, ինչպես նաև շինանյութերի՝ հատկապես տուֆի և պեմզայի արդյունահանումը։

5. Գյուղատնտեսության մեջ ի՞նչ ճյուղեր են գերակշռում։

Գերակշռում են անասնաբուծությունը, հացահատիկի մշակությունը և կարտոֆիլի արտադրությունը։

6. Մարզում ինչպիսի՞ նշանավոր վայրեր գիտես։

Նշանավոր վայրերից են Վահրամաբերդի ամրոց, Մարմաշենի վանք, Հառիճավանք և Երերույքի տաճար։

7. Ինչ առանձնահատկությամբ է աչքի ընկնում մարզը։

Շիրակի մարզը հայտնի է իր խիստ՝ ձնառատ և ցուրտ կլիմայով, հացահատիկի մեծ ծավալներով արտադրությամբ, ինչպես նաև հարուստ պատմամշակութային ժառանգությամբ։