Պատմություն

Ի՞ՆՉԸ ԿԱՐՈՂ Է ՄԱՐԴՈՒՆ ՄՂԵԼ ԱՆՍՊԱՍԵԼԻ ՔԱՅԼԵՐԻ։ ԳՆԱՀԱՏԻ՛Ր ՀԵՐՈՍՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳՐԻ՛Ր՝ ԴՈՒ ԵՐԲԵՎԷ ԿԱՏԱՐԵ՞Լ ԵՍ ԱՆՍՊԱՍԵԼԻ ԱՐԱՐՔ (ԿԱՄ ԿՈՒԶԵԻՐ ԿԱՏԱՐԵԼ), Ո՞ՐՆ Է ԵՂԵԼ/ԿԼԻՆԻ ԱՅՆ ԵՎ ԻՆՉԻ՞Ց ԴՐԴՎԱԾ ԵՍ ԳՈՐԾԵԼ/ԿԳՈՐԾԵՍ

Մարդու կյանքում լինում են ճգնաժամային պահեր, և տարբեր մարդիկ տարբեր ձև են վարվում։ Մարդիկ կան, ովքեր առաջնային մտածում են իրենց և իրենց շահերի մասին, ինչպես Թմկա տիրուհին։ Նաև, կան մարդիկ, ովքեր առաջնային մտածում են ուրիշների և իրենց հայրենիքի մասին, ինչպես Այծեմնիկը։

Ճգնաժամային պահերին է երևում մարդու իսկական էությունը, այդ ժամանակ է երևում նա առաջին տեղ ինչն է դնում, սեփական եսը թե՞ ուրիշիներին։

Երկու հատվածներում էլ գլխավոր հերոսուհիները նման իրավիճակներում են՝ նրանց երկրի հարձակվել են, և նրանք պետք է ընտրեն, սեփական ես, թե պաշտպանել երկիրը․ հերոսուհիները տարբեր ձև վարվեցին։ Թմկա տիրուհին, ուզենալով դառնալ թագուհի և ապրել էլ ավելի լավ կյանք, որոշում է դավաճանել իր ընտանիքը և երկիրը։ Մյուս կողմում, կա Այծեմնիկը, որը տիրուհու հակառակ կերպարն է։ Նա այնպիսի բաներ է արել, որ նրա մասին գրել են այդ ժամանակվա ամենալավ պատմիչները, չնայած պատմիչները սովորոբար գրում են պաշտոն ունեցող մարդկանց մասին, այլ ոչ թե սովորական քաղաքացու։ Նա զինվորի պես պաշտպանում և կռվում էր Անի քաղաքի համար։ Այս երկու տեքստերում, մարդիկ տեսան հերոսուհիները իսկական կողմը այն պահին, երբ եղավ ճգնաժամ, և պետք է ընտրեիր կա՛մ քեզ, կա՛մ քո երկիրը։ Եթե ես լինեի Թմկա տիրուհու տեղը, ես հաստատ չէի դավաճանի իմ երկիրը, քանի որ քեզ ոչ մեկ չէր տանջում, չէին սպառնում, և ապրում էիր արդեն իսկ լավ կյանքով, դա արդեն ագահություն է ուզենալ լավից լավը և դրա համար դավաճանել ընտանիքդ և երկիրդ։ Իսկ Այծեմնիկի պատմությունը մի փոքր այլ է։ Նա իր կամքով որոշեց կռվել, բայց եթե նա չգնար կռվի, նրան ոչ ոք դավաճան կամ այլ վատ բաներ չէր ասի։ Ես չեմ կարող ասել, ես Այծեմնիկի իրավիճակին նման իրավիճակում հայտնվելիս ինչ կանեի՝ կկռվեի, թե կփախչէի։ Շատ բաներ կան, որոնք կփոխեին իմ ընտրությունը, օրինակ՝ տարիքս, առողջությունս և այլն։

Հանրահաշիվ 9

9-8 դասարան— 03.03.2026թ-Թվային հաջորդականություններ

Դասարանական առաջադրանքներ՝ 340-ա,գ,ե;341-ա,ե,է;342ա,գ;343-ա,գ;344-ա,գ,ե

ա․11111

գ․0

ե․13

ա․a1=2+1=3
a2=4+1=5
a3=6+1=7
a4=9
a5=11

ե․a1=3
a2=9
a3=27
a4=81
a5=243

է․a1=1-1=0
a2=4-32=-28
a3=27-243=-216
a4=-768
a5=5^5-5^5=0

ա․a3=0
a4=1

գ.e3=-1*3=-3
e4=1*4=4

ա․an=n

գ․an=n!

ա․an=n^2

գ․an=(-2)n

ե․an=(-n)n-1