Ես ծանոթացա շատ նոր ժամանակակից գրողների հետ, սկսեցի իմ միտքը ավելի լավ շարադրել և ավելի քիչ սխալներ եմ անում գրելուց: Այս ուս. շրջանի ընթացքում արել եմ նախագիծ, որի ընթացքում կարդում էի տարբեր պատմվածքներ և հետո գրում վերլուծություն տվյալ պատմվածքի հետ կապված: Այս անհատական նախագծի օգնությամբ իմ մոտ զարգացան հետևյալ հմտությունները՝
1.Հետազոտական հմտություններ,
2.Վերլուծողական հմտություններ,
3.Բառապաշարի ավելացում:
Ես այս ուս. տարվա ընթացքում կարդացել եմ հետևյալ գրքերը՝
- Գերբնական գազաններ և որտեղ են նրանք բնակվում. Ջ.Ք. Ռոուլինգ,
- Քվիդիչ, մի խաղի պատմություն. Ջ.Ք. Ռոուլինգ,
- Բալզակ. Լևոն Նես:
Իդեպ, Բալզակ գրքի գրող Լևոն Նեսը այս տարի եկել էր մեր դպրոց, և մենք նրան տվեցինք հարցեր թե՛ գրքի վերաբերյալ, թե՛ ընդհանրապես: Ես տվել եմ հետևյալ հարցերը՝ <<Իսկ դուք կուզենայի՞ք, որպեսզի նկարահանեն <<Բալզակ>> գրքի ֆիլմը>>: Նա ասաց, որ շատ կուզենար և նույնիսկ ասաց, որ մտածել է ֆիլմ նկարահանելու մասին: Մյուս հարցը՝ <<Իսկ եթե ֆիլմը նկարահանեին, դուք ո՞ր կերպարը կուզենայիք խաղալ>>: Նա ասաց, որ շատ կուզենա մասնակցել ֆիլմի նկարահանմանը, բայց ոչ որպես դերասան, այլ ավելի շատ կադրից դուրս աշխատանք կուզենայի անել: Եվ մյուս հարցը՝ <<Ինչ-որ կերպար կա՞ր գրքի մեջ, որին վերցրել եք իրական կյանքից>>: Նա ասաց, որ շունը հավանաբար եղել է իր մանկության շունը, որին պահել են իրենց տանը, Անդրանիկին և Սուրենին նա նույնպես վերցրել է իրական կյանքից՝ նրանք իր ամենամոտ ընկերներն էին, իսկ մորուքավոր կերպարին նմանեցրել է հենց իրեն:
Ես ինձնից գոհ եմ այս ուսումնական շրջանի ընթացքում արված աշխատանքների համար: Իմ կարծիքով լավ եմ աշխատել այս տարի, բայց կարծում եմ, որ կարող էի ավելին, մանավանդ գիրք կարդալու առումով: