Իմ բլոգի հարթակը wordpress.com-ն է: Այն բացվել է 2019 թվականին: Ես չեմ ընտրել, որ լինի wordpress.com-ը: Ով որ, ընտրել է wordpress.com-ը, ընտրել է հետևյալ պատճառներով՝
1.Գովազդը շատ չէր:
2.Շատ բաներ անվճար էր:
Հիմա կան շատ գովազդներ, և շատ բաներ դարձել են վճարովի: Հիմա այդքան էլ ակտուալ չէ wordpress.com-ը: Եվ այդ պատճառով հիմնական հարթակները դարձել են edublogs.com-ը և blogspot.com-ը: Օգտագործելու դժվարություններ չունեմ և լավ տիրապետում եմ wordpress.com-ին:
Տիրապետում եմ հետևյալ ծրագրերին՝
1.Adobe Illustrator և Figma: Այս ծրագիրը մենք օգտագործում ենք նկար ստեղծելու համար:
2.Adobe Photoshop և Photopea: Այս ծրագիրը մենք օգտագործում ենք նկարները փոփոխելու համար:
3.Word Document: Այս ծրագրի մեջ կարելի է գրել տարբեր բաներ: Օրինակ՝ դասերը, նպատակները և այլն: Լավ փոխարինում է բլոգին, երբ WIFI-ը վատ է աշխատում:
4.Paint: Այս ծրագրով կարելի է նկարել մանկական նկարներ:
5.Power Point: Այս ծրագրով կարելի պատրաստել սահիկաշարեր:
6.InShot: Այս ծրագիրը մոնտաժային ծրագիր է:
Եվ շատ-շատ ծրագրեր:
Հետևյալ ծրագրերից ամենաշատը օգտագործում եմ Adobe Illustrator-ը և Word Document-ը: Adobe Illustrator-ը շատ եմ օգտագուրծում, որովհետև ես շատ եմ սիրում ինչ-որ նկարներ ստեղծել: Օրինակ՝ վերցնում եմ ինչ-որ հայտնի մարդու դեմք, և սկսում եմ այն նկարել: Word Document-ը շատ եմ օգտագործում, որովհետև հաճախ դասերը անում եմ հենց այս ծրագրով: Այս բոլոր վերոհիշյալ ծրագրերը սովորել եմ դպրոցում, բացի InShot-ից: InShot-ը սովորեցրել է քույրիկս, բայց ոչ ամբողջությամբ: Մյուս մասը սովորել եմ ինքս: Առաջին ուսումնական շրջանի ընթացքում արել եմ շատ նախագծեր: Ամենագլխավորը կարող եք տեսնել այստեղ: Այս նախագծի ընթացքում ես փնտրում էի ռուսերեն լեզվով ռուսների ստեղծած գյուտերը և թարգմանում հայերեն: Այս նախագիծը իմ ամենագլխավորն է, որովհետև այն շահել է Ձմեռ Պապ մրցանակը: Ես արել եմ էլի շատ նախագծեր: Օրինակ՝Կոշիկի պատմությունը, ռուսերենի դասին սարքել ենք ծրագիր, օտարերկրացիների համար, որոնք ուզում են գալ Հայաստան: Ահա հղումը: Ես մասնակցել եմ շատ սովորող-սովորեցնող նախագծերի, բայց եկեք խոսենք երեքի մասին:
1.Երբ ես դեռ 5-րդ դասարանում էի, 6-րդ դասարանի սովորողները եկան մեզ հյուր, և սովորեցրեցին Mhatomir ծրագիրը: Այդ ծրագրի օգնությամբ հեշտ կարելի է կազմել կոտորակներ և նրանցով գործողություններ:
2.Երբ ես 6-րդ դասարանում էի, 5-րդ դասարանի սովորողները եկան Միջին դպրոց, և արդեն մենք սովորեցրեցինք Mhatomir ծրագիրը:
3.Այս սովորող-սովորեցնող նախագծին ես մասնակցել եմ ամբողջ առաջին ուսումնական շրջանի ընթացքում: Երկու տղաներ՝ Միքայել Խուդավերդյանը և Նարեկ Միրզոյանը, մեզ ընտրության ժամերին սովորեցնում էին Գրաֆիկ դիզայն: Հենց նրանց հետ եմ ես սովորել Adobe Illustrator, Figma, Adobe Photoshop և Photopea ծրագրերը:
Месяц: Январь 2024
Ճամբարային օրվա լուսաբանում. Հունվարի 15
1-ին ժամը արեցինք քննարկումներ մեր հետագա պլանների և ճամփորդությունների վերաբերյալ: Որոշեցինք, որ պետք է գնանք երկօրյա ճամփորդություն դեպի Գյումրի հավանաբար ամսի 24-ից մինչև ամսի 25-ը, և այս հինգշաբթի Սևաբերդ: Երկրորդ դասի ընթացքում խաղացինք վիկտորինա Հայատանի և տիեզերքի մասին: Երրորդ դասին մասնակցեցինք Դիջիթեքային ստուգատեսին: Դրանից հետո գնացինք պարի: Երբ պարի դասից հետ եկանք, սկսեցինք գրել օրվա լուսաբանումը և խաղալ:
Երկրորդ ուսումնական շրջանի ուսումնական պլան
Ճամբարային ջոկատ՝ Տաթև Աբրահամյանի ճամբարային ջոկատ
Ճամբարային նախագծերը՝ այստեղ։
Օրակարգ՝
Հունվարի 8
09:00-09:15` ճամբարային ընդհանուր պարապմունք,
09:20-10:05` Ճամբարային նախագծերի քննարկում, լրացումներ, ծանոթանում ենք , մասնակիցները ճանաչում են իրար,
10:10- 10:55` Ավագ դպրոցի սովորողների առաջարկած նախագիծը,
11:05-11:50` ճամբարային վիկտորինա,
11: 55-12: 35` պար,
12: 35-13:00` ընդմիջում,
13:00-13: 40` թատերական նախագծի նախապատրաստական աշխատանք․ ,,Հինգ հասուն տանձերը,, ստեղծագործության ընթերցում, դերերի բաժանում։
13:30-14:00` օրվա լուսաբանում
Հունվարի 9
09:00-09:15` ճամբարային ընդհանուր պարապմունք,
09:20-10: 55` ,,Ձմեռ պապ,, մրցանակի հայտերի քննարկում, հայտի լրացում,
11:05-11: 50` մարզական ժամ,
11: 55-12: 35` Էմիլյա Զատիկյանի նախագիծ, Քոլեջի սովորող,
12: 35- 13:00՝ ընդմիջում,
13:00-13: 35` ճամբարային խաղեր,
13: 35- 14:00` օրվա լուսաբանում
Հունվարի 10
09:00-09:15` ճամբարային ընդհանուր պարապմունք,
09: 20- 10: 20` նախագծային աշխատանք՝ թատերական նախագիծ, հետազոտական աշխատանքներ։
10: 20-13: 15` այցելություն սահադաշտ,
13: 15- 14:00` օրվա ամփոփում, լուսաբանում։
Հունվարի 11
09:00-09:15` ճամբարային ընդհանուր պարապմունք,
09:20-10:05` երգ,
10: 10-10:55` վիկտորիան Ավագ դպրոցի սովորողների կազմակերպմամբ․ ,,Սովորող սովորեցնող նախագիծ,,
11:05-11:50` խեցեգործություն,
11: 55-12:35` բանավեճ
12: 35-13:00` ընդմիջում,
13:00-14:00` նախագծային աշխատանք՝ թատերական, հետազոտական ։Օրվա ամփոփում։
Հունվարի 12
09:00-09:15` ճամբարային ընդհանուր պարապմունք,
09:20-10:05`նախագծային աշխատանք՝ թատերական, հետազոտական,
10: 10-10:55`նախագծային աշխատանք՝ թատերական, հետազոտական ,
11:05-11:50` մարզական ժամ,
11: 55-12:35` Հրաչ Ղալամքարյանի առաջարկած նախագիծը,
12: 35-13:00` ընդմիջում,
13:00-14:00` ճամբարային խաղեր, օրվա ամփոփում ։
Հունվարի 15
09:00-09:15` ճամբարային ընդհանուր պարապմունք,
09:20-10:05` Ուսումնական երկրորդ շրջանի անհատական պլաններ սովորողի բլոգում, օրվա լուսաբանումների խմբագրում,
10: 10-10:55` վիկտորինա,
11:05-11:50` Ստուգատեսային հայտի լրացում․ Դիջիթեքի բովանդակություն, հայտ,
11: 55-12:35` պար
12: 35- 13:30` թատերական նախագիծ կամ ազգային խաղեր,
13: 30- 14:00` օրվա լուսաբանում։
Ավստրալիական դոլլար
Ավստրալիական մեկ դոլլարը 272 դրամ է: Ավստրալիական դոլլարը հիմնադրվել է 1966 թվականի փետրվարի 14-ին, փոխարինելով Ավստրալական ֆունտը: Ամենամեծ արժեքը Ավստրալիական դոլլարը ունեցել է 2013 թվականի ապրիլի 12-ին՝ 438 դրամ:
Ավստրիալական դոլլարի էվոլուցիան դրամներով
1966 թվականի 1 դոլլարը՝

1966 թվականի 50 ցենտները՝

1967 թվականի 2 դոլլար՝

1988 թվականի 10 դոլլար՝

2004-2010 թթ. ցենտները՝

2018 թվականի 1 դոլլարը

1988 թվականի 2 դոլլարը

2016 թվականի 5 դոլլար

10 դոլլարը 2017 թվականում

20 դոլլարը 2019 թվականում

50 դոլլարը 2020 թվականում

100 դոլլարը 2020 թվականում

Ավստրալիայի կենտրոնական բանկը
Ավստրալիայում ազգային բանկ ստեղծելու առաջարկներն առաջին անգամ առաջ են քաշվել 19-րդ դարի կեսերին և զգալի թափ են ստացել 1890 թվականներին՝ Ավստրալիայի բանկային ճգնաժամի արդյունքում, որի ընթացքում փլուզվել են բազմաթիվ առևտրային բանկեր և շինարարական կազմակերպություններ։
Բանկը ստեղծվել է 1911 թվականին։ Այն Ժամանակ եղել է Ավստրալիայի ամենամեծ առևտրային և խնայողական բանկը։ 1924 թվականին բանկին է հանձնվել ավստրալական արժույթի թողարկման մենաշնորհը։ Ավստրալիայի Միության բանկը ձեռք է բերել Կենտրոնական բանկի մի շարք գործառույթներ, այդ պատճառով 1945 թվականին այն պաշտոնապես ճանաչվել է Ավստրալիայի կենտրոնական բանկ։
1960 թվականին Կենտրոնական բանկի գործառույթները փոխանցվեցվել են Ավստրալիայի պահուստային բանկին։
Ավստրալիայի պահուստային բանկը պատասխանատու է Ավստրալիայի դրամավարկային քաղաքականության իրականացման համար և իր մանդատի շրջանակներում ձգտում է հասնել հետևյալ նպատակներ՝
- Ավստրալական արժույթի կայունություն
- Ավստրալիայում լիիրավ զբաղվածության պահպանում
- Ավստրալիայի ժողովրդի տնտեսական բարգավաճումն ու բարեկեցությունը
Բանկի հիմնական գործառույթների մեջ ներառում են՝
- Ազգային արժույթի թողարկում
- Ավստրալիայի բանկային և դրամավարկային համակարգի կարգավորում
- Երկրի ոսկու և արժույթի պահուստների կառավարում
Ավստրալիական թանգարան
Ավստրալիական թանգարանը գտնվում է Սիդնեյում, երկրի՝ բնության պատմության և մարդաբանության ուսումնասիրությանը նվիրված ամենահին կառույցներից մեջ։ Գործունեության հիմնական ուղղություններն են գիտական հետազոտությունները և կրթական ծրագրերը։
Առաջին հանրային թանգարանը կառուցվել է Սիդնեյում 1827 թվականին այն նպատակով, որ ժողովրդին ցույց տան հետաքրքիր և հազվագյուտ նմուշներ բնական պատմության։ Առաջին պահապանը թանգարանի դարձավ 1829 թվականին Ուիլյամ Հոլմսը։
Թանգարանի (որի անունը սկզբում գաղութական էր) պաշտոնական բացումը կայացավ միայն 1936 թվականին Committee of Superintendance-ի կառավարման ներքո։ Այդ ժամանակ նրա հավաքածուները տեղաբաշխված էին մի քանի շենքերում։ Ժամանակակից կառույցը, որը ճարտարապետ Ջեյմս Բարնետի նախագծով կառուցվել է հատուկ թանգարանի համար, թանգարան դարձել է 1857 թվականին։ Այդ ժամանակվանից թանգարանի կառույցը մի քանի անգամ փոփոխվել է կախված այդտեղ տեղի ունեցող հավաքույթներից։ 2008 թվականին կառուցվել է լրացուցիչ թև, որպեսզի պահպանվեն հավաքածուները։
Ժամանակին պատմական հավաքածուների մեծ մասը տեղափոխվել է Արվեստի թանգարան և Միտչելի գրադարան։ Այսօր Սիդնեյում՝ Ավստրիալական թանգարանում, կան ավելի քան 18 միլիոն մշակութային ու գիտական նմուշներ, որոնք խմբավորվել են առանձին-առանձին մարդաբանության, կենդանաբանության, միներալոգիայի և նույնիսկ մարմնի արվեստի խմբերի մեջ։ Շատ նմուշներ երեխաների էքսկուրսիաների համար են, դրա համար էլ կարելի է դիպչել դրանց և նույնիսկ օգտագործել։
Այստեղ կարելի է ծանոթանալ Ավստրիալիայի բնիկ ցեղերի գործիքների հավաքածուների հետ, ինչպես նաև Պոլինեզիայի, Միկրոնեզիայի, Պապուա-Նոր Գվինեայի, Վանուատուի, Սողոմոնյան կղզիների, Ասիայի, Աֆրիկայի և Ամերիկայի ժողովուրդների կենցաղային իրերի հետ։
Նկարներ թանգարանից՝






Սնահավատություններ
Տարեդարձի տորթի վրա մոմեր դնելու ավանդույթ
Հին հույները նույնպես տորթ էին պատրաստում տարեդարձի ժամանակ: Տորթերը նվիրաբերվում էին Լուսնի աստվածուհի Արտեմիդեին: Տորթերի կլոր ձևը խորհրդանշում էր Լուսինը, իսկ վառված մոմերը՝ վերջինիս լույսը: Այսօր էլ վառվող մոմերը հաջողության նշան են համարվում:
Հարսնացուին/ փեսացուին հարսանեկան արարողությունից մեկ օր առաջ տեսնելն անհաջող ամուսնության նշան է
Այս ավանդույթը կապված է նրա հետ, որ հարսնացուն՝ հարսանեկան արարողությունից առաջ փեսացուին տեսնելով, կարող է փոշմանել և չամուսնանալ:
Սնահավատություններ
13 թիվն անհաջողության նշան է
13 թվի նկատմամբ վախի վերաբերյալ հիշատակվում էր դեռևս սկանդինավյան առասպելաբանության մեջ, երբ 12 աստվածները խնջույքի էին մասնակցում Վալխալայի մոտ: Այդ ժամանակ նրանց միացավ կռվի և չարության աստված Լոկկին, ով էլ դարձավ 13-րդը, ինչի արդյունքում սպանվեց աստվածներից ամենասիրելին՝ Վալդերը:
Ընկնող աստղը և երազանք մտապահելու ավանդույթը
Դեռևս 1-ին դարում Պտղոմեոսը ենթադրեց, որ աստղերն ընկնում են Երկիր մոլորակ, երբ աստվածներն այդ պահին հետևում են մարդկանց:
Սնահավատություններ. Ճանապարհը հատող սև կատուն անհաջողության նշան է
Կատուները մշտապես հաջողության խորհրդանին են եղել դեռ Հին Եգիպտոսի ժամանակներից: Սակայն 17-րդ դարի սկզբներից սկսած Անգլիայում ամեն ինչ փոխվեց, երբ Կարլ 1-ին թագավորի սև կատուն մահացավ: Այդ ժամանակ թագավորը հայտարարեց, որ հաջողությունը լքեց իրեն: Նրա խոսքերը հաստատվեցին, երբ հենց հաջորդ օրը թագավորին ձերբակալեցին պետական դավաճանության համար:
Սնահավատություններ. Թափված աղը կռիվ և թշնամանք է բերում
Տարածված կարծիք կա, որի համաձայն,եթե մարդն աղ է թափում սեղանին, ապա կամ նա պետք երեք պտղունց աղ շպրտի ձախ ուսի վրայով կամ էլ խաչ անի թափված աղի վրա: Մոտ ք.ա. 3500 տարի առաջ շումերներն առաջին ազգն էին, որ փորձարկեցին այս ավանդույթը: Աղը երեք անգամ գցում են ուսի հետև, որովհետև, իբր ուսիտ հետևում Սատանան է կանգնած, և եթե այդ աղը գցում ես ուսիտ հետևը, կպնում էս Սատանայի աչքերին, և նա փախնում է: Սակայն շումերներից այն փոխանցվեց եգիպտացիներին, այնուհետև հույներին:
Սնահավատություններ. Հայելի ջարդելը 7 տարի անհաջողություն է բերում
Հին Հունաստանում հայելու արտացոլանքի վերծանման միջոցով ապագան կարողանում էին գուշակել: Խեղաթյուրված արտացոլանքը վատ նշան էր: Սակայն, այս սնահավատության հայրենիքը Հին Հռոմն է: Հռոմեացիները հավատում էին, որ կյանքը 7 տարին մեկ նոր սկիզբ է ստանում, իսկ կոտրված հայելին նշանակում էր, որ մարդու առողջությունը վատթարանալու է, և միայն 7 տարի հետո նա կարող է առողջանալ:
Սնահավատություններ. Աստիճանների տակով անցնելը դժբախտություն է բերում
Այս սնահավատությունը ձևավորվել է Հին Եգիպտոսում: Պատին հենած աստիճանը եռանկյունի է ձևավորում, իսկ եգիպտացիների համար եռանկյունին սրբազան նշան էր, որը խորհրդանշում էր աստվածների Եռամիություն, ուստի դրա միջով անցնելը սրբապղծություն էր համարվում: