Без рубрики

Ավստրալիական դոլլար

Ավստրալիական մեկ դոլլարը 272 դրամ է: Ավստրալիական դոլլարը հիմնադրվել է 1966 թվականի փետրվարի 14-ին, փոխարինելով Ավստրալական ֆունտը: Ամենամեծ արժեքը Ավստրալիական դոլլարը ունեցել է 2013 թվականի ապրիլի 12-ին՝ 438 դրամ:

Ավստրիալական դոլլարի էվոլուցիան դրամներով

1966 թվականի 1 դոլլարը՝

1966 թվականի 50 ցենտները՝

1967 թվականի 2 դոլլար՝

1988 թվականի 10 դոլլար՝

2004-2010 թթ. ցենտները՝

2018 թվականի 1 դոլլարը

1988 թվականի 2 դոլլարը

2016 թվականի 5 դոլլար

10 դոլլարը 2017 թվականում

20 դոլլարը 2019 թվականում

50 դոլլարը 2020 թվականում

100 դոլլարը 2020 թվականում

Աղբյուր

Ավստրալիայի կենտրոնական բանկը

Ավստրալիայում ազգային բանկ ստեղծելու առաջարկներն առաջին անգամ առաջ են քաշվել 19-րդ դարի կեսերին և զգալի թափ են ստացել 1890 թվականներին՝ Ավստրալիայի բանկային ճգնաժամի արդյունքում, որի ընթացքում փլուզվել են բազմաթիվ առևտրային բանկեր և շինարարական կազմակերպություններ։

Բանկը ստեղծվել է 1911 թվականին։ Այն Ժամանակ եղել է Ավստրալիայի ամենամեծ առևտրային և խնայողական բանկը։ 1924 թվականին բանկին է հանձնվել ավստրալական արժույթի թողարկման մենաշնորհը։ Ավստրալիայի Միության բանկը ձեռք է բերել Կենտրոնական բանկի մի շարք գործառույթներ, այդ պատճառով 1945 թվականին այն պաշտոնապես ճանաչվել է Ավստրալիայի կենտրոնական բանկ։

1960 թվականին Կենտրոնական բանկի գործառույթները փոխանցվեցվել են Ավստրալիայի պահուստային բանկին։

Ավստրալիայի պահուստային բանկը պատասխանատու է Ավստրալիայի դրամավարկային քաղաքականության իրականացման համար և իր մանդատի շրջանակներում ձգտում է հասնել հետևյալ նպատակներ՝

  • Ավստրալական արժույթի կայունություն
  • Ավստրալիայում լիիրավ զբաղվածության պահպանում
  • Ավստրալիայի ժողովրդի տնտեսական բարգավաճումն ու բարեկեցությունը

Բանկի հիմնական գործառույթների մեջ ներառում են՝

  • Ազգային արժույթի թողարկում
  • Ավստրալիայի բանկային և դրամավարկային համակարգի կարգավորում
  • Երկրի ոսկու և արժույթի պահուստների կառավարում

Աղբյուր

Ավստրալիական թանգարան

Ավստրալիական թանգարանը գտնվում է Սիդնեյում, երկրի՝ բնության պատմության և մարդաբանության ուսումնասիրությանը նվիրված ամենահին կառույցներից մեջ։ Գործունեության հիմնական ուղղություններն են գիտական հետազոտությունները և կրթական ծրագրերը։

Առաջին հանրային թանգարանը կառուցվել է Սիդնեյում 1827 թվականին այն նպատակով, որ ժողովրդին ցույց տան հետաքրքիր և հազվագյուտ նմուշներ բնական պատմության։ Առաջին պահապանը թանգարանի դարձավ 1829 թվականին Ուիլյամ Հոլմսը։

Թանգարանի (որի անունը սկզբում գաղութական էր) պաշտոնական բացումը կայացավ միայն 1936 թվականին Committee of Superintendance-ի կառավարման ներքո։ Այդ ժամանակ նրա հավաքածուները տեղաբաշխված էին մի քանի շենքերում։ Ժամանակակից կառույցը, որը ճարտարապետ Ջեյմս Բարնետի նախագծով կառուցվել է հատուկ թանգարանի համար, թանգարան դարձել է 1857 թվականին։ Այդ ժամանակվանից թանգարանի կառույցը մի քանի անգամ փոփոխվել է կախված այդտեղ տեղի ունեցող հավաքույթներից։ 2008 թվականին կառուցվել է լրացուցիչ թև, որպեսզի պահպանվեն հավաքածուները։

Ժամանակին պատմական հավաքածուների մեծ մասը տեղափոխվել է Արվեստի թանգարան և Միտչելի գրադարան։ Այսօր Սիդնեյում՝ Ավստրիալական թանգարանում, կան ավելի քան 18 միլիոն մշակութային ու գիտական նմուշներ, որոնք խմբավորվել են առանձին-առանձին մարդաբանության, կենդանաբանության, միներալոգիայի և նույնիսկ մարմնի արվեստի խմբերի մեջ։ Շատ նմուշներ երեխաների էքսկուրսիաների համար են, դրա համար էլ կարելի է դիպչել դրանց և նույնիսկ օգտագործել։

Այստեղ կարելի է ծանոթանալ Ավստրիալիայի բնիկ ցեղերի գործիքների հավաքածուների հետ, ինչպես նաև Պոլինեզիայի, Միկրոնեզիայի, Պապուա-Նոր Գվինեայի, Վանուատուի, Սողոմոնյան կղզիների, Ասիայի, Աֆրիկայի և Ամերիկայի ժողովուրդների կենցաղային իրերի հետ։

Նկարներ թանգարանից՝

Աղբյուր

Оставьте комментарий