Մաթեմատիկա

Մաթեմատիկա տնային 09.11.2021

674. Գծեք 12սմ երկարությամբ մի AB հատված: Նրա վրա նշեք որևէ C կետ: Ստուգեք AC+CB=AB

AC+CB=AB

676.A և B քաղաքների հեռավորությունը 140կմ է: Հեծանվորդը A-ից B գնալիս սկզբում շարժվում էր 25կ/ժ արագությամբ: Այն պահին երբ նրան մնում էր անցնելու 15կմ նա փոխեց արագությունը: Քանի՞ ժամ էր հեծանվորդն ընդացել 25կմ/ժ արագությամբ:

140-15=125

125:25=5

677.Երկու բրիգադներ միասին աշխատելով պատրաստել են 240 աթոռ։ Մի բրիգադը պատրաստել է օրական 26 աթոռ մյուսը՝ 22։Ընդամենը քանի՞ աթոռ է պատրաստել բրիգադներից յուրաքանչյուրը։

26+22=48

240:48=5

5×26=130

5×22=110

Բնագիտություն

Երկրի պտույտն իր առանցքի և Արեգակի շուրջ

hfjhg

Երկրի պտույտն իր առանցքի և Արեգակի շուրջ

загруженное

Ինչպես արդեն գիտեք, Երկիր մոլորակը պտտվում է և իր առանցքի, և Արեգակի շուրջը: Իր առանցքի շուրջ պտտվելը ակնառու կարող եք տեսնել նրա մոդելի’ գլոբուսի օրինակով:
Երկրի վրա տեղի ունեցող որոշ երևույթներ բացատրվում են Երկրի’ իր առանցքի շուրջ պտույտով: Օրինակ’ գիշերվա և ցերեկվա հերթափոխումը: Երկիրը լուսավորվում է Արեգակից: Եվ քանի որ այն գնդաձև է, բնականաբար միաժամանակ ամբողջապես չի կարող լուսավորվել: Լուսավորվում է այն մասը, որն ուղղված է դեպի Արեգակը: Բայց քանի որ այն պտտվում է իր առանցքի շուրջ, ուստի նրա բոլոր կողմերը հերթականությամբ ուղղվում են դեպի Արեգակն ու լուսավորվում: Պտույտի այդ պահին Արեգակին ուղղված կողմում կլինի ցերեկ, իսկ հակառակ կողմում’ գիշեր: Բնականաբար ցերեկն ու գիշերը հերթափոխում են միմյանց:

Իր առանցքի շուրջը Երկրի պտույտն անվանում են օրական պտույտ, իսկ Արեգակի շուրջը’ տարեկան պտույտ:
Այդպես են կոչվում, որովհետև Երկիրն իր առանցքի շուրջը մեկ լրիվ պտույտը կատարում է մեկ օրում (24 ժամում), իսկ Արեգակի շուրջը’ մեկ տարում: Տարվա տևողությունը 365 օր 5 ժամ 48 րոպե 46 վայրկյան է: Այն ուղին, որով շարժվում է մոլորակը, կոչվում է ուղեծիր։ Այլ կերպ ասած’ դա նրա հետագիծն է: Արեգակի շուրջը Երկրի պտտման ուղեծիրն ունի ձվածրի տեսք:

Երկրի տարեկան պտույտով է պայմանավորված նաև տարվա չորս եղանակների (գարուն, ամառ, աշուն, ձմեռ) կանոնավոր հերթափոխը:
Ուշադրություն դարձրեք, որ Երկրի պտտման առանցքը միշտ մնում է թեքված նույն դիրքով: Երկրի շարժման ընթացքում նրա մակերևույթի տարբեր մասեր տարբեր չափով են լուսավորվում Արեգակից: Այն կիսագնդում, որով Երկիրն ուղղված է դեպի Արեգակը, ամառ է, իսկ մյուս կիսագնդում’ ձմեռ:
Հունիսի 22-ին հյուսիսային կիսագնդում լինում են ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը, իսկ հարավային կիսագնդում’ ամենակարճ ցերեկը և ամենաերկար գիշերը: Դեկտեմբերի 22-ին հյուսիսային կիսագնդում լինում են ամենակարճ ցերեկը և ամենաերկար գիշերը, իսկ հարավային կիսագնդում’ հակառակը: Սեպտեմբերի 23-ին ու մարտի 21-ին գիշերվա և ցերեկվա տևողությունները հավասարվում են: Այդ օրերին Երկրի երկու կիսագնդերը հավասարապես են լուսավորվում Արեգակից ընկնող ճառագայթներով և հավասարապես ջերմություն ստանում:
Այլ է պատկերը բևեռներում. մարտի 21-ից մինչև սեպտեմբերի 23-ը (վեցամիս) Հյուսիսային բևեռում ցերեկ է, որը կոչվում է բևեռային ցերեկ: Այդ նույն ժամանակամիջոցում Հարավային բևեռում գիշեր է, որը կոչվում է բևեռային գիշեր:
Սեպտեմբերի 23-ից մինչև մարտի 21-ը Հյուսիսային բևեռում լինում է բևեռային գիշեր, իսկ Հարավայինում’ բևեռային ցերեկ:

Հարցեր և առաջադրանքներ`

1. Որն է համարվում օրական և որը` տարեկան պտույտ։

Օրական պտույտը դա այն է,որ երկիր մոլորակը պտտվում է իր առանցքի շուրջ,իսկ տարեկանը դա,երբ որչ երկիր մոլորակը պտտվում է արեգակի շուրջ:

2. Ինչ է նշանակում ուղեծիր և ինչ տեսք ունի Երկրի ուղեծիրը։

Ուղեծիրը դա այն է որի օգնությամբ պտտվում է երկիր մոլորակը արեգակի շուրջ:Երկիր մոլորակի ուղեծիրը ունի ձվածրի տեսք:

3. Նշեք տարվա գիշերահավասարի օրերը։

Սոպտեմբերի 23 և մարտի 21

4. Ինչպես կբացատրեք չորս տարին մեկ փետրվար ամսվա 29֊րդ օրվա ավելացումը և ինչպես են անվանում այդ տարին։

Այդ տարին անվանում են նահանջային տարի:Չորս տարին մեկ տարվա օրը ավելանում է մեկ օրով որովհետև տարին 365 օր 6 ժամ է,այսինքն 6×4=24 ժամ:ԵՎ այդպիսով չորս տարին մեկ տարվա մեջ ավելանում է 1 օրով:

Մաթեմատիկա

Մաթեմատիկա դասարանական 09.11.2021

672.Արտահայտեք.

Ա.գրամներով 1տ-1 000 000գ,15ց-1500000,4ց 18կգ-418 000գ,10կգ 17գ-10 017գ

Բ.կիլոգրամներով  23ց 4կգ-2304կգ,18տ 7ց 31կգ-187031կգ

Գ.կիլոգրամներով և գրամներով 10356գ-10կգ 356գ,1 834 679գ-1834կգ 679գ

Դ.տոնաններով և կիլոգրամներով 56389կգ-56տ 389կգ,7 625 991կգ-