Աշխարհագրություն

Հայկական լեռնաշխարհի ռելիեֆը

Հարցեր եւ առաջադրանքներ
1. Լեռնակազմական ո ՞ր գործընթացներն են ձեւավորել Հայկական
լեռնաշխարհի մակերեւյթը:

Երկրաբանական շերտերի ճաքեր և բարձրացում, լավայի ժայթքներ, երկրաշարժեր


2. Ի՞նչ լեռնագրական միավորների է բաժանվմ Հայկական լեռնաշխարհը:
Ի՞նչ գործոններով է այն պայմանավորված:

Ներքին Տավրոսի լեռնաշղթա: Հայկական հրաբխային բարձրավանդակ: Միջլեռնային գոգավորություններ:


3. Թվարկե՛ք եւ քարտեզի վրա ցո՛ւյց տվեք Հայկական լեռնաշխարհի եզրային
լեռնային համակարգերը:

Հյուսիս՝ Արևելապոնտական լեռներ

Արևելք՝ Փոքր Կովկաս

Հարավ-արևելք՝ Հայկական, Զագրոս

Հարավ՝ Հայկական Տավրոս:


4. Ի՞նչ մասերից է կազմված Հայկական հրաբխային բարձրավանդակը:
Մակերեւյթիի՞նչ ձեւեր են բնորոշ Հայկական հրաբխային բարձրավանդակին:

Հյուսիսային, կենտրոնական, հարավային:


5. Թվարկե՛ք եւ քարտեզի վրա ցո՛ւյց տվեք Արաքսի, Արեւմտյան Եփրատի եւ
Արածան ավազաններմ գտնվող միջլեռնային գոգավորթյնները:

Արաքսի ավազան՝ Բասենի, Միջինարաքսյան:

Արևմտյան Եփրատ՝ Կարնո, Երզնկայի դաշտերը:

Արածան՝ Ալաշկերտի, Մշո, Խարբերդի դաշտերը:


6. Ինչո՞վ է պայմանավորված Հայկական լեռնաշխարհի մե տաղական եւ
ոչ մետաղական օգտակար հանածոների հարուստ հանքավայրերի
առկայթյնը:

Երկրաբանական բարձրացում, լավայի և մագմայի առկայություն, լեռների ճաքերն ու խոր գետահովիտները:


7. Ուրվագծային քարտեզի վրա նշե՛ք օգտակար հանածոների նշանավոր
հանքավայրերը:

Երկաթ՝ Դաշքեսան, Աղձնիք:

Պղինձ՝ Արկնի, Բաբերդ:

Ոսկի, արծաթ՝ Լճաշեն, Գյումշհանե, Տավրոս:

Տուֆ, բազալտ, պեմզա՝ Արագած, Սիփան, Շիրակ:

Հանրահաշիվ 9

Հանրահաշիվ դասարանական 25․09․2025

516․

ա․

28=2^2*7

գ․

365=5*73

517․152689

518․

ա․4x-2(x+1)=5x+2
4x-2x-2=5x+2
-3x=4
x=-4/3

գ․5x^2-5x+15x=5(x^2+2x+1)
5x^2+10x=5x^2+10x+5
5x^2-5x^2+10x-10x=5
0=5
Դատարկ բազմություն

ե․3x+15=3x+5
3x-3x=-15+5
0=-10
Դատարկ բազմություն

ա․5

գ․4

ե․6

ա․8a^3

գ․-3x^10

ե․-32a^10

ա․16x^2*xy^2=16x^3y^2

գ․-2a^5b^3*-8a^3b^3=16a^8b^6

ե․-3a2x2*9a2x2=-27a4x4

ա․0,5x^3

գ․5/3ab^2

ե․8ab^7

ա․3^2026/3^2025-3^2025/3^2025=3-1=2

գ․2^2024/2^2027-2^2024/2^2025=1/8-1/2=1/6

ե․5^101/5^100+25^51/5^100=5+5

Հայոց լեզու

Գործնական քերականություն

Լրացուցիչ/տնային աշխատանք

22-26. 09.2025

Բառագիտություն, բառակազմություն

  1. Տրված բառերից ընտրիր արմատներ, ավելացրո՛ւ ական վերջածանցը և ստացի՛ր նոր բառեր։

Վայրկյան-վայրկենական, տուն-տնական, ընտանիք-ընտանեկան, պատանի-պատանեկան, ընկերություն-ընկերական, կողմնակից-կողմնական։ 

  1.  Տրված բառերից ընտրիր արմատներ ավելացրո՛ւ անք վերջածանցը և ստացի՛ր նոր բառեր։

Այլադավան-դավանանք, գուրգուրել-գուրգուրանք, սիգապանծ-պանծանք, փրկագին-փրկանք, արհամարհել-արհամարհանք, երազել-երազանք, փակուղի-փականք, պերճուհի-պերճանք, հերյուրել-հերյուրանք, անպաճույճ-պաճուճանք, պճնամոլ-պճնանք, առատահոս-հոսանք, տառապել-տառապանք։ 

  1. Տրված բառերի առաջին արմատով կազմի՛ր նոր բառեր՝ որպես երկրորդ բաղադրիչ։

Առատաձեռն-բերքառատ

Վիճակագրություն-իրավիճակ

Վազանց-արագավազ

Հաշվենկատ-անհաշիվ

Խուսանավել-մարդախույս

Մահագույժ-անմահ

  1. Բառակապակցությունների իմաստն արտահայտի՛ր մեկ բառով։

Սիրտը փակելը-նեղանալ

 աստծո գառ-անմեղ

ականջ տանել-հոգնեցնել

քամուն տալ-վատնել

զարմանքը շարժել-ապշեցնել

արյունը պղտորել-բարկացնել

թևաթափ լինել-հուսահատվել

շարքից դուրս գալ-փչանալ

աշխարհով մեկ լինել-ուրախանալ

աչքը լիանալ-բավարարվել

կյանքի կոչել-իրականացնել

առյուծ կտրել-խիզախել

 5.      Բառակապակցությունները դարձրո՛ւ  բարդ բառեր։

Գեղեցիկ կազմվածք ունեցող-գեղեցկակազմ

Վրեժ առնող-վրիժառու

Աչքի թարթելը-ակնթարթ

Միտքը բերել-մտաբերել

Սովից լլկված-սովալլուկ

Հոգնելուց տանջված-հոգնատանջ

  1.     Կազմի՛ր նոր բառեր՝ տրվածների արմատներին ավելացնելով -գին վերջածանցը։

Թախանձանք-թախանձագին,կարոտաբաղձ-կարոտագին, լալ-լալագին, հիվանդանոց-հիվանդագին, ցավակից-ցավագին, սիրտ-սրտագին։ 

  1. Գտի՛ր հոմանիշները և գրի՛ր կողք կողքի։

Լայնախոհ հարմար

Դողէրոցք սատար

Պատշաճ շրջահայաց

Նեցուկ  այգաբաց

Կայսր տենդ

Արշալույս արքա 

Լայնախոհ-շրջահայաց, Դողէրոցք-տենդ, պատշաճ-հարմար, նեցուկ-սատար, կայսր-արքա, արշալույս-այգեբաց:

  1.    Կազմել վեց բարդ բառ սյունակներից ընտրելով մեկական արմատ։

Այբ   դիտել

Շուք գիր

Ակն փեղկ

Անդորր   գրգիռ

Երկու             բեն

Ջիղ   մուտք 

Այբուբեն, շքամուտք, անդորրագիր, երկփեղկ, ակնդետ, ջղագրգիռ

  1.      Յուրաքանչյուր սյունակից ընտրելով մեկական նախածանց և արմատ՝ կազմել վեց նախածանցավոր բառ։

Չ                   պատկերասարահ

Արտ                        արևելագետ

Տ                 բեմահարթակ

Ան          խնդրառություն

Գեր               ուսումնատենչ

Թեր                    երկնահաս 

Արտպատկեր, տգետ, անհարթ, գերտենչ, թերահաս,

  1.  Հետևյալ բառակապակցությունները դարձրե՛ք բարդ բառեր։

Կյանք սիրող-կենսուրախ

Կենսագրություն գրող-կենսագիր

Հայերին հալածող-հայահալած

Տանջանքից լլկված-տանջալլուկ

Ջրում սուզված-ջրասույզ

Տաղ ասող-տաղասաց

Մենակ կատարող-մենակատատ

Հոգին զմայլեցնող-հոգեզմայլ

Մանկան միտք ունեցող-մանկամիտ

Հրեղեն աչքեր ունեցող-հրաչյա

Երկինք սլացող-երկնասլաց

Սիրով սնված-սիրասուն

  1.   Տրված բառերի արմատներից մեկին ավելացրո՛ւ ույթ վերջածանցը և ստացիր նոր բառեր։

Մրցակցություն-մրցույթ, հակասություն-հակասույթ, անմշակ-մշակույթ, ծածկագրություն-ծածկույթ, շահադիտական-շահույթ, դատավարություն-վարույթ, անվերջանալի-վերջույթ, արժետոմս-արժույթ, հասնել-հասույթ, երևալ-երևույթ, ցերեկային-ցերեկույթ, արտասովոր-սովորույթ, տիրապետություն-տիրույթ, տարրալուծել-լուծույթ, ավանդական-ավանդույթ, խելքահան-հանույթ, անբնական-բնույթ, դրվածք-դրույթ, զորահավաք-հավաքույթ, անտառահատ-հատույթ, բարդություն-բարդույթ, ձանձրալի-ձանձրույթ, նորարար-նորույթ, եզրագիծ-եզրույթ, աշխատավարձ-վարձույթ։ 

11.  Սյունակներից առանձնացնել և կողք կողքի գրել հոմանիշ բառերը։

Որոնել կարկամել

Պապանձվել  նվիրել

Կշտամբել       դիտել

Նայել                 խորհել

Ընծայել             հանդիմանել

Մտածել                փնտրել 

Որոնել-փնտրել, պապանձվել-կարկամել, կշտամբել-հանդիմանել, նայել-դիտել, ընծայել-նվիրել, մտածել-խորհել

Գրականություն

Օձը

Երբ ման էր գալիս զբոսայգում մայիս ամսին, նա տեսավ մի փոքրիկ սրճագույն օձ, որ խույս էր տալիս իրենից խոտի ու տերևների միջով, ու գնաց դրա ետևից, մի երկար ճիպոտ ձեռքին, միաժամանակ զգալով մարդու բնազդական վախը սողուններից:

Ա՜հ, մտածեց, չարիքի մեր խորհրդանշա՛նը, և ճիպոտով դիպավ օձին, որը գալարվեց: Օձը բարձրացրեց գլուխը և խփեց ճիպոտին, ապա սլացավ խոտի միջով, ահաբեկված շտապելով, և նա գնաց դրա ետևից:

Շատ գեղեցիկ էր օձը և զարմանալիորեն ճարպիկ, բայց նա որոշեց առժամապես հետևել և մի որևէ բան իմանալ դրա մասին:

Փոքրիկ սրճագույն օձը նրան տարավ զբոսայգու խորքերը, այնպես որ նա հիմա աչքից հեռու էր և առանձին՝ օձի հետ: Իրեն հանցավոր էր զգում, որ օձին հետապնդելով խախտում է այգու այս կամ այն կանոնը և մի ասելիք էր պատրաստում, եթե որևէ մեկը հայտնաբերեր իրեն: Գուցե ասի՝ «Ես ժամանակակից բարոյականությունն եմ և ուսումնասիրում եմ սողունների կառուցվածքը»: Այսպես թե այնպես մի որևէ խելքի մոտ բացատրություն էր տալու:

Չէր ասելու, թե մտադիր է սպանել օձին:

Քայլում էր վախեցած օձի կողքով, մեկ-մեկ ցատկում էր, որ ետ չմնա, մինչև որ օձն ուժասպառ եղավ և էլ չէր կարողանում փախչել: Եվ նա պպզեց, որ ավելի մոտիկից տեսնի օձին, ճիպոտով դիպչելով դրան և աչքի առաջ պահելով: Խոստովանեց ինքն իրեն, որ վախենում է ձեռքով դիպչել: Ձեռք տալ օձին՝ նշանակում է ձեռք տալ մարդու մտքում թաքնված չգիտես ինչ բանի, մի բան, որ չպետք է երբեք ի լույս բերվի: Մարդն ինքը մի ժամանակ այդ ողորկափայլ սահունությունն ու այդ ահավոր լռությունն էր, և հիմա որ մարդն իր այս վերջին ձևին է հասել, ահա դեռ օձերը սողում են գետնին, կարծես դեռ ոչ մի փոփոխություն չի եղել:

Առաջին արուն է էգը՝ բիբլիական. և բարեշրջություն: Ադամն ու Եվան և մարդկային սաղմը:

Սիրուն օձ էր, մաքուր ու նրբագեղ ու ճշգրիտ: Օձի զգացած սարսափը վախեցրեց նրան, և նա խուճապի մատնվեց մտածելով, որ գուցե այգու բոլոր օձերը սուսուփուս կգան փոքրիկ սրճագույն օձին փրկելու, և իրեն կշրջապատեն իրենց չարամիտ լռությամբ և իրենց չարագուշակ ձևերի անտանելի սահմռկելիությամբ: Ընդարձակ այգի էր ու պետք է որ հազարավոր օձեր լինեին այնտեղ: Եթե բոլոր օձերն իմանային, որ ինքը այս փոքր օձի գլխին է կանգնած, հեշտորեն կկարողանային ջլատել իրեն:

Վեր կացավ ու շուրջը նայեց: Խաղաղություն էր տիրում: Լռությունը գրեթե «ի սկզբնանե»-ի բիբլիական լռությունն էր: Լսեց, որ մի թռչուն ոստից ոստ էր թռչկոտում մոտակա ցածր թփուտում, բայց ինքն առանձին էր օձի հետ: Մոռացավ, որ գտնվում է հասարակական այգու մեջ, խոշոր քաղաքում: Ինքնաթիռ անցավ գլխավերևով, բայց չտեսավ դա կամ չլսեց էլ: Լռությունը շատ տիրական էր և նրա հայացքն էլ շատ տիրականորեն կենտրոնացած էր իր առջև օձի վրա:

Պարտեզում, օձի հետ, ոչ մերկ, ի սկզբանե, 1931 թվականին:

Կրկին պպզեց ու սկսեց խոսել օձի հետ: Ներքուստ և արտաքուստ ծիծաղեցրեց իրեն այն, թե օձի ձևն ահա իր աչքի առաջ էր այնքան նյութականորեն, իր սեփական գոյությունից անջատ, գետնի երեսին փռված, փոխանակ իր սեփական ինքնության մի թաքուն մասը լինելու: Ահռելի բան էր իրոք: Սկզբում սիրտ չարեց բարձրաձայն խոսել, բայց հետզհետե ավելի համարձակ դարձավ և սկսեց անգլերեն խոսել օձի հետ: Շատ հաճախ էր խոսք ասել օձին:

— Դե լավ,- ասաց,- ահա հիմա ես, անցած բոլոր տարիներից հետո, մի երիտասարդ, որ ապրում է նույն երկրագնդի վրա, նույն արևի տակ և նույն կրքերն ունի: Եվ ահա դու էլ իմ առջև, նույն օձը: Դրությունն էլ նույնն է: Ի՞նչ ես ուզում անել: Փախչե՞լ: Չեմ թողնելու, որ փախչես: Ի՞նչ է միտքդ: Ինչպե՞ս ես պատշտպանվելու: Մտադիր եմ քեզ ոչնչացնել: Որպես պարտավորություն մարդու հանդեպ:

Օձը նրա առաջ ցնցվում էր անօգնականորեն, չկարողանալով խուսափել ճիպոտից: Մի քանի անգամ խփեց ճիպոտին, հետո անտարբեր դարձավ, որովհետև շատ էր հոգնել: Նա ետ քաշեց ճիպոտը, և լսեց, որ օձն ասաց.

— Շնորհակալ եմ:

Սկսեց մի երգ սուլել՝ տեսնելու համար, թե արդյոք երաժշտությունը որևէ կերպ ազդելո՞ւ է օձի շարժումների վրա, ստիպելո՞ւ է օձին պարել: Դու իմ միակ սերն ես, սուլեց: Շուբերտը՝ վերածված նյույորքյան երաժշտական մի կատակերգության. իմ միակ սերը, իմ միակ սերը. բայց օձը չէր պարում: Գուցե իտալական մի բան, մտածեց, և սկսեց երգել la donna e mobile, դիտմամբ սխալ հնչելով բառերը, զվարճանալու համար: Բրամսի մի օրորոցայինը փորձեց, բայց երաժշտությունը չէր ազդում օձի վրա: Հոգնած էր օձը: Վախեցած: Ուզում էր փախչել:

Հանկարծ զարմացավ ինքն իր վրա. մտքով անցել էր թողնել, որ փախչի օձը, թողնել, որ սպրդի գնա և կորչի իր ցեղակիցների ստորին աշխարհներում: Ինչո՞ւ թողնի, որ փախչի օձը:

Մի ծանր խճաքար վերցրեց գետնից և մտածեց՝ Հիմա ես կջախջախեմ քո գլուխը այս քարով և քո մահը կտեսնեմ:

Ոչնչացնել այդ չարի հմայքը, փչացնել այդ մեղսալի գեղեցկությունը: Բայց շատ տարօրինակ էր: Չէր կարողանում քարը գցել օձի գլխին, և հանկարծ սկսեց խղճալ կենդանուն:

— Մեղավոր եմ,- ասաց, մի կողմ նետելով քարը: — Ներողություն եմ խնդրում քեզնից: Հասկանում եմ հիմա, որ միայն սեր ունեմ քո նկատմամբ:

Եվ ուզեց իր ձեռքերով դիպչել օձին, բռնել ու հասկանալ օձին շոշափելու ճշմարտությունը: Բայց դժվար էր: Օձն ահաբեկված էր ու դառնում և հարձակվում էր ամեն անգամ, երբ ձեռքերը երկարում էր դիպչելու համար:

— Ես միայն սեր ունեմ քո նկատմամբ,- ասաց: — Մի՛ վախենա: Չեմ վնասելու քեզ:

Հետո արագ բարձրացրեց օձին գետնից, իմացավ դրան շոշափելու ճշմարիտ զգացողությունը, և գցեց:

— Ահա,- ասաց: — Հիմա գիտեմ ճշմարտությունը: Օձը սառն է, բայց մաքուր: Լպրծուն չէ, ինչպես կարծում էի:

Ժպտաց փոքրիկ սրճագույն օձին:

— Կարող ես գնալ հիմա,- ասաց: — Հավատաքննությունը վերջացավ: Դու դեռ ողջ ես: Գտնվեցիր մարդու ներկայության առաջ ու դեռ ողջ ես: Կարող ես գնալ հիմա:

Բայց օձը չէր գնում: Վախից ուժասպառ էր եղել:

Նա խորապես ամաչեց իր արածից և բարկացավ ինքն իր դեմ: Աստված իմ, մտածեց, սարսափի մատնեցի փոքրիկ օձին: Երբեք չի մոռանա այս բանը: Միշտ կհիշի ինձ իր վրա պպզած:

— Հեռացիր, ի սեր Աստծո,- ասաց օձին: — Վերադարձիր քո ցաղակիցների մոտ: Պատմիր նրանց ինչ որ տեսար, տեսար ինքդ, քո սեփական աչքերով: Պատմիր նրանց ինչ որ զգացիր: Մարդու ձեռքի հիվանդագին ջերմությունը: Պատմիր մարդու ներկայության մասին, որ զգացիր:

Հանկարծ օձը շուռ եկավ նրանից, առաջ նետվեց ու հեռացավ:

— Շնորհակալ եմ,- ասաց օձին:

Եվ ուրախությամբ ծիծաղեց տեսնելով, որ փոքրիկ օձն իրեն գցում է խոտի ու տերևների մեջ, հեռու է փախչում մարդուց:

— Հոյակապ է,- ասաց: — Շտապիր նրանց մոտ և ասա, որ գտնվել ես մարդու ներկայության առաջ ու չես սպանվել: Մտածիր այն բոլոր օձերի մասին, որոնք ապրում ու մեռնում են առանց երևբևէ մարդու հանդիպելու: Մտածիր, թե ինչ նշանակություն է ունենալու այդ տարբերությունը քեզ համար:

Նրան թվաց, թե փոքրիկ օձի փախչելու շարժումները ցնծագին ծիծաղի էությունն էին, ու մեծ հաճույք զգաց դրանից: Վերադառնալով, գտավ արահետը և շարունակեց իր ճամփան:

Երեկոյան, երբ աղջիկը նստած էր դաշնամուրի առաջ ու մեղմ նվագում էր, նա ասաց.

— Տարօրինակ բան պատահեց:

Աղջիկը շարունակեց նվագել:

— Տարօրինակ բա՞ն,- հարցրեց:

— Այո, ասաց նա: — Քայլում էի այգու միջով և մի փոքրիկ սրճագույն օձ տեսա: Աղջիկն ընդհատեց նվագը և աթոռի վրա դարձավ նրան նայելու:

— Օ՞ձ,- ասաց: — Զզվելի է:

— Ոչ,- ասաց նա: — Գեղեցիկ էր:

— Եվ ի՞նչ:

— Օ՜հ, ոչինչ,- ասաց նա: — Պարզապես կանգնեցրի ճիպոտով և մի որոշ ժամանակ չթողեցի, որ գնա:

— Իսկ ինչո՞ւ:

— Առանց որևէ պատճառի,- ասաց նա:

Աղջիկն անցավ սենյակի մյուս կողմը և նստեց նրա կողքին, տարօրինակորեն նայելով նրան:

— Պատմիր օձի մասին,- ասաց:

— Սիրուն էր,- ասաց նա: — Բոլորովին էլ զզվելի չէր: Երբ ձեռքով դիպա, զգացի մաքրությունը:

— Շատ ուրախ եմ,- ասաց աղջիկը: — Հետո՞:

— Ուզեցի սպանել օձին,- ասաց նա: — Բայց չկարողացա: Շատ սիրուն էր:

— Ուրախ եմ,- ասաց աղջիկը: — Բայց ամեն ինչ պատմիր:

— Սա է ամենը:

— Չէ, չէ,- ասաց աղջիկը: — Գիտեմ, որ չէ: Ամեն ինչ պատմիր:

— Շատ զարմանալի է,- ասաց նա: Ուզում էի սպանել օձին և այլևս չգալ այստեղ:

— Չես ամաչում ինքդ քեզնից,- ասաց աղջիկը:

— Իհարկե ամաչում եմ,- ասաց նա:

— Հետո՞,- ասաց աղջիկը: — Ի՞նչ մտածեցիր իմ մասին, երբ օձն էր քո աչքի առաջ:

— Կբարկանա,- ասաց նա:

— Է՜, դատարկ բան: Անկարելի է, որ բարկանամ քեզ վրա: Ասա ինչ մտածեցիր:

— Դե լավ,- ասաց նա,- մտածեցի, որ դու գեղեցիկ ես, բայց չար:

-Չա՞ր:

— Ասացի, չէ՞, որ կբարկանաս:

— Լավ, հետո՞:

— Հետո դիպա օձին,- ասաց նա: — Հեշտ չէր, բայց իմ ձեռքերով վերցրի օձին գետնից: Ինչպե՞ս ես բացատրում դա: Դու շատ գրքեր ես կարդացել այսպիսի բաների մասին: Ի՞նչ է նշանակում այն, որ ես օձին վերցրի գետնից:

Աղջիկն սկսեց ծիծաղել մեղմորեն, խելացիորեն:

— Գիտե՞ս ինչ,- շիծաղեց,- դա նշանակում է, պարզապես նշանակում է, որ դու ապուշ ես: Դա հոյակապ է ուղղակի:

— Ի՞նչ է ըստ Ֆրոյդի՞,- ասաց նա:

— Այո,- ծիծաղեց աղջիկը: — Ըստ Ֆրոյդի:

— Դե համենայն դեպս,- ասաց նա,- շատ լավ բան էր օձին ազատ թողնելը:

— Երբևիցե ինձ ասե՞լ ես, որ սիրում ես ինձ,- հարցրեց աղջիկը:

— Ինքդ պետք է իմանաս,- ասաց նա: — Ինչ հիշեմ, մի երկու բան ասել եմ քեզ:

— Ոչ,- ասաց աղջիկը: Երբեք չես ասել:

Աղջիկը նորից սկսեց ծիծաղել, հանկարծ շատ երջանիկ զգալով նրա ներկայությունից:

— Դու միշտ ուրիշ բաներից ես խոսել,- ասաց: — Կապ չունեցող բաներից: Ամենահրաշալի պահերին:

Ծիծաղեց:

— Այս օձը,- ասաց նա,- փոքրիկ սրճագույն օձ էր:

— Եվ դա էլ քո արդարացումն է,- ասաց աղջիկը: — Դու երբեք պնդերես չես եղել:

— Ի՞նչ ես դուրս տալիս,- ասաց նա:

— Այնքան ուրախ եմ, որ չես սպանելկ օձին,- ասաց աղջիկը:

Ու վերադարձավ դաշնամուրի մոտ և ձեռքերը մեղմորեն դրեց ստեղների վրա:

— Մի քանի երգ սուլեցի օձի համար,- ասաց նա: — Շուբերտի Անավարտ սիմֆոնիայից մի հատված սուլեցի: Կուզենայի լսել այդ հատվածը: Գիտես, այն մեղեդին, որ օգտագործել էին «Ծաղկման ժամանակ» կոչվող երաժշտական կատակերգության մեջ: Այն մասը, որտեղ երգում են դու իմ միակ սերն ես, միակ սերը և այլն:

Աղջիկն սկսեց մեղմ նվագել, զգալով նրա աչքերն իր մազերի, իր ձեռքերի, իր վզի, իր թիկունքի, իր թևերի վրա, զգալով, որ նա իրեն զննում է այնպես, ինչպես զննել էր օձին:

Հեղինակ՝ Վիլյամ Սարոյան

Աղբյուրը՝ Տարընթերցում

Առաջադրանքներ

1. Ինչպիսին էր օձը։ 

Օձը փոքրիկ էր, սրճագույն և շատ գեղեցիկ։

2. Մեկնաբանի՛ր  հատվածները՝

Ա․ Իրեն հանցավոր էր զգում, որ օձին հետապնդելով խախտում է այգու այս կամ այն կանոնը և մի ասելիք էր պատրաստում, եթե որևէ մեկը հայտնաբերեր իրեն: Գուցե ասի՝ «Ես ժամանակակից բարոյականությունն եմ և ուսումնասիրում եմ սողունների կառուցվածքը»:

Հերոսը իրեն հանցավոր էր զգում օձին հետապնդելու համար և նա օրենք էր խախտում, դրա համար նա հորինեց ասելիք, եթե նրան հայտնաբերած լինեն։ Ինձ թվում է նա այդ ասելիքը պատրաստելով նաև մի քիչ ինքնախաբեությամբ էր զբաղվում, համոզելով ինքն իրան, որ նա սխալ բան չի անում։

Բ․  Ձեռք տալ օձին՝ նշանակում է ձեռք տալ մարդու մտքում թաքնված չգիտես ինչ բանի, մի բան, որ չպետք է երբեք ի լույս բերվի:

Հերոսը այսպես էր մտածում, քանի որ մարդկանց աչքերում օձը կեղտ է, վատ բան և այլն։ Ուստի նրան դիպչելը կարող ենք համեմատել դիպչելու մարդու մութ մտքերի հետ։

 

Իրավունք 9

Սեպտեմբերի 22-26

Սեպտեմբերի 22-26

Պատրաստվե՛ք դաս-քննարկման /շարունակություն/՝
Թեմա 3․Սահմանադրությունը որպես մարդու իրավունքների և ազատությունների երաշխավոր․

Առաջադրանք
1․ Ընթերցե՛ք ՀՀ Սահմանադրության գլուխ 2-ը /հոդված 23-81/ և առանձնացրե՛ք բացառապես ձեզ վերաբերող հոդվածները /բլոգային աշխատանք/․

Հոդված 26.Խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելքը

Ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի: Մարմնական պատիժներն արգելված են:

Այս հոդվածը պաշտպանում է մարդու արժանապատվությունը՝ արգելելով ցանկացած տեսակի խոշտանգում, դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունք կամ պատիժ։ Նպատակն է կանխել ֆիզիկական կամ հոգեբանական բռնությունը։ Մարմնական պատիժների արգելքը հատկապես կարևոր է կրթական, քրեական և զինվորական համակարգերում, որտեղ դրանք երբեմն փորձ է արվել արդարացնել։

Հոդված 28.Օրենքի առջև ընդհանուր հավասարությունը

Բոլորը հավասար են օրենքի առջև:

Բոլոր մարդիկ անկախ սեռից, տարիքից, ազգությունից կամ սոցիալական կարգավիճակից ունեն նույն իրավունքներն ու պարտականությունները օրենքի առջև։ Այս սկզբունքը հիմք է արդար դատավարության, օրենքի իշխանության և ժողովրդավարական հասարակության ձևավորման համար։ Օրենքը չպետք է խտրականություն դրսևորի ոչ մի դեպքում։

Հոդված 30.Կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը

Բոլոր կանայք և տղամարդիկ իրավահավասար են:

Այս հոդվածը շեշտում է, որ կանայք և տղամարդիկ ունեն նույն իրավական կարգավիճակը բոլոր ոլորտներում՝ կրթություն, աշխատանք, առողջապահություն, քաղաքականություն և այլն։ Դա պարտավորեցնում է պետությանը ապահովել գենդերային հավասարություն և վերացնել կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերը։