Հայոց լեզու

Գործնական քերականություն

26.01.2026

1.      Կետադրի՛ր նախադասությունները։

Հեռվում՝ կապույտ լռության մեջ սուզվել էին բարձր լեռները՝ արծաթազօծ ձյունապսակներով։

Բուրումնավետ օդում անուրջների պես հմայելով, թռչկոտում էին դրախտային հավքերը, և նրանց երգի դայլայլները հմայում էին ունկնդրին։

Այդ օրը՝ արևածագին, Զևսը հավաքեց  աստվածներին ու ահասարսուռ ձայնով բարբառեց․

-Լավ լսեցեք, ով արդարամիտ աստվածներ։

Եթե երբևէ մեկը, թափանցել է այդ աշխարհը՝ հետաքրքիր, անսպառելի ունկնդրել նրա ձայները նրբին, դիտել բյուր ծառերը հազարաբույր, ապա կհամոզվի, որ դա մի ուրույն աշխարհ է։

2.      Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ ամենաէական, քրիստոնեություն, ելևէջ, ինչևէ, հնէաբան, պատնեշ, չէինք, առ-ջաթել, եղ-րերգ, ափեափ, լուսնէջք, լայնէկրան, դողերոցք,  Հրազդանհեկ, չէի, ան-։

3.      Ընտրելով մեկական արմատ՝ կազմել բարդ բառեր։

Տուն    ձև

Սուրբ   մորթ

Մեջ  տեսնել

Ձու    ցուցակ

Չու     պատկեր

Թուխ   դեպք

Ուղիղ    ճեմ

Դափնի        սեր

Այգի   օծել

Սեգ   ձիգ

Որդի   գործ

Ոսկի   վարդ

տնտես, սրբապատկեր, միջադեպ, ձվաձև, չվացուցակ, թխամորթ

ուղղաձիգ, դափնեվարդ, այգեգործ, սիգաճեմ, որդեսեր, ոսկեզօծ

4.      Ընտրելով մեկական նախածանց և արմատ՝ կազմել 6 նախածանցավոր բառ։

Նախ    ուժասպառ

Ներ  հնչերանգ

Թեր   օտարալեզու

Համ   գործադրել

Ենթ    ուսումնատենչ

Հակ   սպայակազմ

Նախալեզու, ներուժ, թերուս, համահունչ, համերանգ, ենթասպա, հակադրել

5.      Լրացրե՛ք նախադասությունները։

Գահ բարձրանալով՝ նորընծա արքան իր մի քանի հարյուրյակ կտրիճներով մաքրեց երկիրը սև թուխպերից և պղտոր հեղեղներից։

Թուխպ, հեղեղ,  կտրիճ, բարձրանալ

Թշնամուն վանելով իր երկրի հարավային սահմաններից ՝ նա հասավ ընդհուպ մինչև  Նինվե, ապա ազատեց հյուսիսը՝ Ջավախքից մինչև Աղվանք։

Հասնել, վանել, Ջավախք, սահման

Անչափ սիրելով նրան՝ ժողովուրդը նրա անունով կոչեց Ծաղկունյաց լեռան հարավային եզրին գտնվող գագաթը։

Լեռ, անուն, սիրել, գտնվել 

Հաշվետվություններ, Ճամբար

Երկրորդ ուսումնական շրջանի ամփոփում

Այս ուսումնական շրջանը թեև կարճ էր, մենք հասցրեցինք անել շատ բաներ որոնք և՛ հավես էին, և՛ ուսուցանող, և՛ հետաքրքիր։ Ճամբարի ընթացքում իհարկե գնացել ենք սահադաշտ։ Նաև կազմակերպել էինք թեյխմություն։ Գնացել էինք ֆիլմ դիտելու, այդ օրվա ամփոփումը կարող եք նայել այստեղ։ Ճամբարի ընթացքում արել ենք նախագծային աշխատանքներ։ Ունեցել ենք տարբեր հանդիպումներ, օրինակ՝ դպրոցի շրջանավարտ Սարգիս Մարկոսյանը ներկայացրեց, թե որքան մեծ դեր ունի արհեստական բանականությունը մարդու կյանքում՝ խոսելով Coursera-ի, ChatGPT-ի և այլ ԱԲ-երի մասին։ Նաև, հանդիպում ունեցանք Inecobank-ից հյուրերի հետ, որոնց հետ ունեցանք հետաքրքիր և կարևոր քննարկումներ գումարի, ավանդի, ներդննման և այլ բաների մասին, որոնք կապ ունեն փողը ճիշտ խնայելու մասին։ Գնացել ենք եռօրյա ճամփորդություն դեպի Գյումրի, որտեղ այցելեցինք հետաքրքիր և ուսուցողական վայրեր, ինչպես նաև լավ ժամանակ անցկացրեցինք։ Ճամփորդության հաշվետվությունը կարող եք տեսնել այստեղ։ Ճամբարի ընթացքում նաև գնացել էինք թատրոն, որտեղ դիտեցինք հետաքրքիր և մեր ազգի համար կարևոր բեմադրություն՝ «Մուսալեռան 40 օրը», որը ցեղասպանության ընթացքում կատարված ինքնապաշտպանություններից մեկի մասին էր։ Ինչքան էլ ճամբարը կարճ էր, այն անցավ լավ և ուսուցողական։

Ֆիզիկա 9

Դաս.15. (26.01 — 30.01).

ՆՈՐ ԹԵՄԱ

Թեմա 9. 

§ 18. Էլեկտրակն հոսանքի աշխատանքը և հզորությունը:

§ 17. ՋՈՈՒԼ-ԼԵՆՑԻ օրենքը: Շիկացման լամպ: Կարճ միացում: Ապահովիչներ:

1. Ի՞նչ է հոսանքի աշխատանքը: Ինչ բանաձևով են այն հաշվում: Հոսանքի աշխատանքի բանաձևը ձևակերպեք բառերով:

Հոսանքի աշխատանքը շղթաի որևէ տեղամասում հավասար է հոսանքի ուժի, լարման և այն ժամանակի արտադրյալին, որի ընթացքում այդ տեղամասով հոսանք է անցել։ A = IUt

2. Ո՞րն է աշխատանքի միավորը ՄՀ-ում:

Ջոուլ

3. Ո՞ր ֆիզիկական մեծություննեն անվանում էլեկտրական հոսանքի հզորություն: Ինչ բանաձևով են հաշվում հոսանքի հզորությունը: 

Հոսանքի հնարավորությունը հավասար է աշխատանքի հարաբերության այն ժամանակին, որի ընթացքում այդ աշխատանքը կատարվել է։ Էլեկտրատեխնիկայում հզորությունը նշանակում են ՝ P տառով։ P = A/t

4. Հզորության ի՞նչ միավորներ գիտեք: Ինչպես են առնչվում այդ միավորները վատտին:

Հզորության միավորներն են ՝ կՎտ, ՄՎտ, մՎտ և այլն:

1 կՎտ = 1000 Վտ

1 ՄՎտ = 1000000 Վտ

1 մՎտ = 0,001 Վտ

5. Ո՞րն է հոսանքի աշխատանքի ոչ համակարգային միավորը: Գրել այդ միավորի և ջոուլի կապն արտահայտող հավասարությունը:

1 կՎտժ = 1000 Վտ * 3600 վ = 3600000 Վտվ = 3,6ՄՋ

6. Ի՞նչ փորձով կարելի է համոզվել, որ միևնույն հոսանքի ուժի դեպքում հաղորդչում անջատվող ջերմաքանակը համեմատական է հաղորդչի դիմադրությանը:

7. Ի՞նչ բանաձևով են հաշվում հոսանքակիր հաղորդչում անջատվող ջերմաքանակը: Գրել բանաձևը:

Q = I2 Rt

8. Ձևակերպել Ջոուլ- Լենցի օրենքը:

Ջոուլ—Լենցի օրենք, էլեկտրական հոսանքի ջերմային ազդեցությունը բնութագրող օրենք։ Որոշում է ջերմության այն քանակը (ջոուլյան ջերմություն Q), որն անջատվում է հաղորդիչում էլեկտրական հոսանք անցնելիս։ Q-ն համեմատական է հաղորդիչի դիմադրությանը (R), շղթայում հոսանքի ուժի (I) քառակուսուն և հոսանքի անցման ժամանակին (t)․

9. Բացատրեք, թե ինչո՞ւ է տաքանում հաղորդիչը, երբ նրա միջով հոսանք է անցնում:

Ազատ էլեկտրոնները որոշակի երևույթների հետևանքով իրենց կինետիկ էներգիան փոխանցում են մետաղի իոններին և վերջինները սկսում են ավիլի ուժեղ տատանվել և հետևաբար տաքանալ:

10. Ինչպիսի՞ն է շիկացման լամպի կառուցվածքը:

Պարուրաձև շիկացման թելիկի վրա ամրացված են երկու հատ մետաղե ձողիկ, որոնք իջնում և մտնում են ապակե ոտիկի մեջ և անցնում նրանով դեպի լամպակոթի մետաղ մասերին: Լամպակոթին ամրացված է ապակե բալոնը, որից օդը հանվում կամ լցվում է ըստ նրա միջով անցնող հոսանքի հզորության: Այս ամենը իացվում է հոսանքին և լամպը աշխատում է:

Հաշվետվություններ, Ճամբար, Ուսումնական ճամփորդություններ

Եռօրյա ճամփորդություն դեպի Գյումրի

1-ին օր

Շարժվեցինք առավոտյան Միջին դպրոցից։ Սկզբում կանգ առանք Արուճում։

Արուճից հետո այցելեցինք Թալինի Սուրբ Կաթողիկե եկեղեցի։

Եկեղեցիից հետո գնացինք հյուրատուն, որպեսզի տեղավորենք իրերը և գնանք բասկետբոլի ընկերական խաղի։

Բասկետբոլից հետո վերադարձանք հյուրատուն։ Հյուրատանը հիմնականում շփվում էինք, խաղեր էինք խաղում և ուղղակի լավ ժամանակ էինք անցկացնում։

Երկրորդ օր

Առավոտյան նախաճաշելուց հետո, Գյումրիով թափառեցինք՝ այցելելով Վարդանանց հրապարակը, Յոթ Վերք և Սուրբ ամենափրկիչ եկեղեցիները, Պոնչիկ-Մոնչիկը, Գորկու այգին, Վառեմ-մարեմ պատշգամբի բակը և դիմացի արհեստանոցը։ Այնուհետև վերադարցանք հյուրատուն և լավ ժամանակ անցկացրեցինք։

Երրորդ օր

Առավոտյան նախաճաշից հետո հավաքեցինք սենյակները և իրերը։ Ճանապարհին կանգ առանք Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում, որտեղ ականատես եղանք, թե ինչպես էին քառասունքից հանում տեղացի երեխային, և այնուհետև եկանք դպրոց։

Ինձ ճամփորդությունը շատ դուր եկավ, քանի որ մենք այցելեցինք հետաքրքիր վայրեր և լավ ժամանակ անցկացրեցինք։

Ճամբար

Հունվարի 13

Օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով, այնուհետև եկանք դասարան և խաղացինք վիկտորինա։ Հետո գնացինք ֆիլմ դիտելու, ավելի կոնկրետ <<Թանկարժեք տղաները>>։ Ինձ ֆիլմը շատ դուր եկավ, ինչպես նաև այնտեղ խաղում էր իմ ամենասիրելի դերասաններից մեկը՝ Մկրտիչ Արզումանյանը (Մկոն)։ Ինձ օրը շատ դուր եկավ։

Գրականություն

Սուրբծննդյան նամակ

Ընթերցանության նյութ՝

Կարդա՛ ստեղծագործությունը։ 
Դո՛ւրս գրիր կարևոր միտք արտահայտող հատվածները և մեկնաբանի՛ր;

Ստեղծագործությունում մարդը մենակ է օտար երկրում Սուրբ Ծննդյան օրերին։ Մոր նամակը օգնում է նրան հասկանալ, որ մարդը մենակ չէ, եթե սիրում է։ Մայրը բացատրում է, որ իրական սերը անկեղծ է և չի սպասում փոխադարձության։ Սերը մարդուն տալիս է խաղաղություն և կյանքի իմաստ։ Տեքստի գաղափարն այն է, որ սերն ու հավատը հաղթահարում են մենակությունը։

Հայոց լեզու, Հաշվետվություններ, Գրականություն

1-ին ուսումնական շրջանի հաշվետվություն; Հայոց լեզու և Գրականություն

Ես այս կիսամյակի ընթացքում ունեցել եմ մեծ առաջընթաց, քանի որ սկսել եմ իմ մտքերը ավելի գրագետ շարադրել քան անցած կիսամյակ: Նաև քերականական առաջադրանքները շատ ավելի լավ են ստացվում իմ մոտ։ Այս կիսամյակի ընթացքում իմ նախագիծը ունեցել է ստեղծագործական բնույթ: Ես շարադրել եմ իմ մտքերը տարբեր թեմաների շուրջ: Այս նախագիծը համարում եմ հաջողված, քանի որ հենց այս նախագծի օգնությամբ եմ սովորել իմ մտքերը ավելի գեղեցիկ և գրագետ շարադրել: Իմ այս կիսամյակի ընթացքում կարդացած ամենահետաքրքիր գիրքը <<Վիկոնտ դը Բրաժելոն, կամ Տասը տարի անց>>-ն է, քանի որ ինձ շատ հետաքրքիր էր կարդալ այդ հրացանակիրների և նրանցից մեկի որդու արկածները։

Հայոց լեզու, Հաշվետվություններ, Ուսումնական նախագիծ

Անհատական նախագծի 1-ին ուս․ շրջանի հաշվետվություն

1-ին ուս․ շրջանի ընթացքում իմ անհատական և ուսումնական նախագիծն էր ստեղծագործական աշխատանքները։ Ես շարադրում էի իմ մտքերը տարբեր թեմաների շուրջ։ Այս նախագծի օգնությամբ զարգացրել եմ իմ վերլուծական և գրագետ գրելու հմտությունները: Ես գոհ եմ իմ աշխատանքից և իմ կարծիքով հետաքրքիր է ստացվել:

Նախագիծը կարող եք տեսնել այստեղ՝ Ստեղծագործական աշխատանքներ

Արդյունքներ՝

Հրաշք կարելի է գործել սեփական ձեռքերով

Ի՞նչ կենդանուն կուզեի նմանվել և ինչո՞ւ

Ի՞նչ հոտ և համ ունեն բառերը

Ինչո՞ւ շունը կատվին չի սիրում

Ինչի՞ համար են աչքերը

Ինչո՞ւ չի կարելի թռչունների բույնը քանդել

Տերևի ճանապարհորդությունը

Ե՞րբ եմ ես ամենից շատ ծիծաղում

Ինչպես եմ ես վերաբերվում գիրք կարդալուն