Գրականություն

Փարվանա

1. Ներկայացրո՛ւ արքայադստերը, ինչպիսի՞նն էր, ի՞նչ էր ցանկանում, ինչպիսի՞ բանավորություն ուներ։

Արքայադուստրը շատ գեղեցիկ, նուրբ ու բարի աղջիկ էր: նա չէր ցանկանում ոսկի կամ հարստություն, այլ ուզում էր անշեջ հուր բերող քաջ հերոս: Նրա բնավորությունը երազկոտ ու հավատարիմ էր:

2. Ի՞նչ է խորհրդանշում անշեջ հուրը։

Անշեջ հուրը խորհրդանշում է հավերժական սերը, հավատարություն և մաքուր զգացմունքներ, այսինքն՝ այնպիսի սեր, որ երբեք չի մարի։

3. Ի՞նչ կարծիքի ես արքայադստեր պահանջի վերաբերյալ, քո կարծիքով ի՞նչ էր իրականում ցանկանում արքայադուստրը։

Արքայադուստրը իրականում ուզում էր ոչ թե իսկական հուր, այլ հավատարիմ սեր:

4. Նկարագրի՛ր Փարվանա լիճը։

Փարվանա լիճը նկարագրվում է որպես տրտմաշուք, խոր լիճ՝ հստակ ու պարզ ջրերով, ինչպես արտասուք։ Ասվում է, որ նրա ջրերի տակ մինչև այսօր երևում են ծեր արքայի ճերմակ ամրոցն ու փառավոր շենքերը։

5. Պատմի՛ր այս պատմությունը փեսացուներից մեկի անունից։

Ես այն քաջ տղամարդկանցից մեկն էի, ովքեր եկել էին տեսնելու Փարվանա թագավորի արքայադստերը։ Երբ նա ասաց, որ ոսկու փոխարեն անշեջ կրակ է ուզում, մենք բոլորս անմիջապես նստեցինք մեր ձիերի վրա և ճանապարհ ընկանք աշխարհով մեկ՝ այն գտնելու համար։ Անցավ երկար ժամանակ, ինչ փորձեցինք գտնել այդ կրակը: Իսկ երբ մենք բոլորս տեսանք կրակ կամ հուր, մենք՝ քաջարի պես, ցատկեցինք դրա ուղղությամբ և այրվեցինք։

6. Դո՛ւրս բեր անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

Կիտված — իրար մոտ գտնվել

7. Ըստ քեզ՝ ո՞րն է ստեղծագործության ասելիքը, գաղափարը։

Ստեղծագործության ասելիքը այն է, որ իրական սերը, հավատարիմ զգացմունքներն ու կամքի ուժը շատ ավելի արժեքավոր են, քան հարստությունը կամ տեսողական գեղեցկությունը։ Իրական հաջողությունն ու երջանկությունը գալիս են միայն անկեղծ սրտից, ու երբեմն դրա համար պետք է համբերություն և քաջություն ցուցաբերել, նույնիսկ եթե դժվարություններ են հանդիպում։

Հանրահաշիվ 9

Հանրահաշիվ դասարանական 17․02․2026

Դասարանական առաջադրանքներ՝ 297-ա,գ,ե;299-ա,գ,ե;300-ա,գ,ե,է, 301-ա,գ

ա․նշանակենք x+2=t
t^2+5t-3=0

գ․նշանակենք x-3=t
2t^2-t+5=0

ե․նշանակենք 4a-1=t
t^2+3t=0

ա․նշանակենք a^2=t
t^2+5t-7=0

գ․նշանակենք x^2=t
5t^2+9t-12

ե․նշանակենք b^2=t
-9t^2+7t+11

ա․նշանակենք x^2=t
t^2-8t+7=0
D=64-4*1*7=36
t1=8+6/2=7
t2=1

1)x^2=t
x^2=7
x=+-✓7

2)x^2=t
x=+-1

գ․նշանակենք x^2=t
2t^2-12t+10=0
D=144-4*2*10=64
t1=12+8/4=5
t2=1

1)x^2=t
x^2=5
x=+-✓5

2)x^2=t
x=+-1

ե․նշանակենք x^2=t
2t^2+9t+4=0
D=81-4*2*4=49
t1=-9+7/4=-0.5
t2=-4

1)x^2=t
x^2=-1/2 դատարկ բազմություն

2)x^2=t
x=-4 դատարկ բազմություն

է․նշանակենք x^2=t
8t^2-4✓2t+1=0
D=32-4*8*1=0
t=4✓2/8=✓2/2

x^2=t
x=+-1/✓2✓2

ա․a^4+6a^2-16=0
a^2=t
t^2+6t-16=0
D=36-4*1*(-16)=100
t1=-6+10/2=2
t2=-8

1)a^2=2
a=+-✓2

2)x^2=t
x^2=-8 դատարկ բազմություն

գ․9x^4-6x^2+1=0
x^2=t
9t^2-6t+1=0
D=36-4*9*1=0
t=6/18=1/3
x^2=t
x=+-✓1/3

Իրավունք 9

Փետրվարի 16-20

Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեմա 4․
«Քաղաքացիություն» հասկացությունը։Քաղաքացու իրավական կարգավիճակը ՀՀ-ում։ Ակտիվ քաղաքացի /էլ․ դասագիրք, էջ 58-69/․

Օգտակար հղումներ՝
-ՀՀ Սահմանադրություն
-«ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենք
-ՀՀ քաղաքացիական օրենսգիրք

Առաջադրանք
1․ ՀՀ Սահմանադրությունից հանե՛ք այն հոդվածները, որոնք վերաբերում են ՀՀ քաղաքացիությանը։

Հոդված 47.Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունքը

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի է:

2. Յուրաքանչյուր երեխա, որի ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք:

3. Ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատելու պահից ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք:

4. Ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը ձեռք են բերում օրենքով սահմանված պարզեցված կարգով:

5. Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունից: Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունը փոխելու իրավունքից:

6. Սույն հոդվածով սահմանված իրավունքների իրականացման կարգը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման այլ հիմքերը, ինչպես նաև դադարեցման հիմքերը սահմանվում են օրենքով:

7. Սույն հոդվածի 2-4-րդ մասերով, ինչպես նաև 5-րդ մասի 2-րդ նախադասությամբ սահմանված իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, ինչպես նաև այլ հանրային շահերի պաշտպանության նպատակով:

8. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, միջազգային իրավունքի հիման վրա, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո են:
2․ Համեմատե՛ք «մարդ» և «քաղաքացի» հասկացությունները։

Մարդը յուրաքանչյուր անձն է, ով ծնվել է և ունի բնական ու անօտարելի իրավունքներ՝ կյանքի, ազատության, արժանապատվության և այլ հիմնարար իրավունքներ։ Այս իրավունքները մարդուն պատկանում են պարզապես այն պատճառով, որ նա մարդ է, և դրանք կախված չեն որևէ պետությունից։ Իսկ քաղաքացին այն մարդն է, ով իրավական կապ ունի կոնկրետ պետության հետ։ Քաղաքացին, բացի մարդու ընդհանուր իրավունքներից, ունի նաև տվյալ պետության կողմից տրված հատուկ իրավունքներ, օրինակ՝ ընտրելու և ընտրվելու իրավունք, ինչպես նաև ունի որոշակի պարտականություններ պետության նկատմամբ
3․ Թվարկե՛ք ակտիվ քաղաքացուն բնորոշ հատկանիշներ։ Իսկ դուք ձեզ համարու՞մ եք ակտիվ քաղաքացի․պատասխանը հիմնավորե՛ք փաստերով /բլոգային աշխատանք/․

Ակտիվ քաղաքացին այն մարդն է, ով՝ մասնակցում է ընտրություններին, հետաքրքրվում է երկրի խնդիրներով, պահպանում է օրենքները, մասնակցում է հասարակական կյանքին, արտահայտում է իր կարծիքը, պատասխանատվություն է զգում երկրի ապագայի համար, օգնում է համայնքին:

Ես ինձ ամբողջովին ակտիվ քաղաքացի չեմ համարում, որովհետև դեռ շատ չեմ մասնակցում հասարակական կյանքին և միշտ չէ, որ հետաքրքրվում եմ երկրի խնդիրներով։ Չեմ մասնակցում ընտրություններին, քանի որ դեռ անչափահաս եմ և հասարակական գործերին էլ հաճախ չեմ մասնակցում։ Բայց փորձում եմ հարգել օրենքները, ճիշտ պահել ինձ և ավելի լավ հասկանալ իմ իրավունքներն ու պարտականությունները։