Գրականություն

Հայոց լեռներում


Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր,
Ու մենք անհատնում
Էն անլույս մըթնում
Երկա՜ր դարերով գընում ենք դեպ վեր
Հայոց լեռներում,
Դըժար լեռներում։

Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,
Մեր գանձերը ծով,
Ինչ որ դարերով
Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին
Հայոց լեռներում,
Բարձըր լեռներում։

Բայց քանի անգամ շեկ անապատի
Օրդուները սև
Իրարու ետև
Եկա՜ն, զարկեցին մեր քարվանն ազնիվ
Հայոց լեռներում,
Արնոտ լեռներում։

Ու մեր քարվանը շըփոթ, սոսկահար,
Թալանված, ջարդված
Ու հատված-հատված
Տանում է իրեն վերքերն անհամար
Հայոց լեռներում,
Սուգի լեռներում։

Ու մեր աչքերը նայում են կարոտ
Հեռու աստղերին,
Երկընքի ծերին,
Թե երբ կըբացվի պայծառ առավոտ
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում։

1.  Ո՞վ է ,,Մենք,,-ը բանաստեղծության մեջ։ 

«Մենք» — ը հայ ժողովուրդն է՝ ամբողջ ազգը:

2. Տեքստում նշվում է ,,Մեր ճամփեն,, ․ ի՞նչ ճանապարհի մասին է խոսքը։ 

Այն հայ ժողովրդի պատմական ճանապարհն է: Նրա երկար ու դժվար կյանքը և պայքարները:

3. Ի՞նչ նկատի ունի ,,պայծառ առավոտ,, ասելով։

«Պայծառ առավոտ» ասելով նկատի ունի լավ ապագան, խաղաղությունն ու ազատ կյանք:

4.Բացատրի՛ր բառերի հուզական երանգը.խավար, արնոտ, սուգ, պայծառ, կանաչ
Ինչպիսի՞ տրամադրություն են ստեղծում դրանք։

խավար — մութ, տխուր, հուսահատություն

արնոտ — ցավ, կռիվ, զոհեր

սուգ — մեծ տխրություն, կորուստ

պայծառ — հույս, ուրախություն

կանաչ — կյանք, վերածնունդ, խաղաղություն

5. Առանձնացրո՛ւ կրկնվող տողերը։ 

Հայոց լեռներում:

6. Ինչպիսի՞նն են Հայոց լեռները` ըստ բանաստեղծության։

Հայոց լեռները ներկայացված են որպես դժվար, բարձր, արնոտ, սուգի և կանաչ:

7. Քո կարծիքով ինչի՞ մասին է բանաստեղծությունը։ 

Բանաստեղծությունը հայ ժողովրդի դաժան ապրելակերպի մասին է՝ նրա տառապանքների, պայքարի, կորուստների, բայց նաև ապագայի հանդեպ ունեցած հույսի մասին։

Հանրահաշիվ 9

16.02.2026թ-Ռացիոնալ հավասարումներ:

Դասարանական առաջադրանքներ՝ 293-ա,գ;294-ա,գ;295-ա,գ;296-ա

ա․ԹԱԲ․՝ x=/5
x=5
դատարկ բազմություն

գ․ԹԱԲ․՝ x=/8/3
x=8/3
դատարկ բազմություն

ա․ԹԱԲ․՝ x=/4
x=/-1
x^2+9x+8=0
D=81-4x1x8=49
x1=-9+7/2=-1
x2=-8
-8

գ․ԹԱԲ․՝ x^2-5x+4=/0
D=25-4x1x4=9
x1=/5+3/2=/4
x2=/1
x^2+7x+6=0
D=49-4x1x6=25
x1=-7+5=2=-1
x2=-6

ա․ԹԱԲ․՝ x=/✓8
x=/-2✓3
x=✓5
x=-2✓3
✓5

գ․ԹԱԲ․՝ x=/✓7
x=/✓3
x^2=7
x=+-✓7

ա․c=3

կենսաբանություն

Դաս15(16․02-20․02)

Մենդելի 2-րդ օրենքը:Էջ 53-54։

1․Ինչ է ասում Մենդելի 2-րդ օրենքը, և ինչ է տեղի ունենում ալելների հետ գամետների առաջացման ժամանակ։

Գրեգոր Մենդել-ի 2-րդ օրենքը ասում է, որ երկրորդ սերնդում նորից երևում է այն հատկանիշը, որը առաջին սերնդում չէր երևում։ Ռեցեսիվ հատկանիշը չի անհետանում, այլ թաքնված մնում է։
Գամետների առաջացման ժամանակ երկու ալելները բաժանվում են։ Ամեն գամետ ստանում է միայն մեկ ալել՝ կամ A, կամ a։

2․Եթե հիբրիդը ունի Aa գենոտիպ, ապա քանի՞ տեսակ գամետ կարող է առաջացնել և որոնք են դրանք։

Aa օրգանիզմը առաջացնում է 2 տեսակ գամետ։
Դրանք են՝ A և a։
Քանի որ ալելները բաժանվում են, տարբեր գամետներ են ստացվում։

3․Երբ խաչասերվում են երկու հետերոզիգոտ օրգանիզմներ (Aa × Aa),ապա ինչպիսի՞ն է F₂ սերնդի գենոտիպային հարաբերությունը։

Ստացվում են՝ AA, Aa, Aa, aa։
1 AA : 2 Aa : 1 aa։
Մեկը ամբողջ դոմինանտ, երկուսը խառը, մեկը ամբողջ ռեցեսիվ։

4․Լրիվ դոմինանտության դեպքում Aa × Aa խաչասերման արդյունքում ինչպիսի՞ն է ֆենոտիպային հարաբերությունը։

AA և Aa-ն ունենում են դոմինանտ հատկանիշ։
aa-ն ունի ռեցեսիվ հատկանիշ։
Այդ պատճառով ստացվում է՝
3 դոմինանտ : 1 ռեցեսիվ։

5․Եթե F₂ սերնդում ստացվել է 75 բույս դոմինանտ հատկանիշով և 25 բույս ռեցեսիվ հատկանիշով,ապա արդյոք դա համապատասխանո՞ւմ է Մենդելի 2-րդ օրենքին, և ինչո՞ւ։

Այո, համապատասխանում է։