Կրթությունը եղել է շատ ժամանակների կարևոր հարց, որը շատ երկրներում մեծ դժվարություն է եղել՝ ֆինանսների պատճառով, երկրի տգիտությունից և այլն։ Բայց եղել են անհատներ, ովքեր փորձել են զարգացնել կոնկրետ մեր երկիրը՝ Հայաստանը։ Նրանցից են Գևորգ Դ․Կոստանդնուպոլսեցին և Կամսարյանը։ Նրանք երկուսն ել ունեցել են նույն նպատակը, բայց եղել են տարբեր մարդիկ և տարբեր մոտեցումներով։
Գևորգ Դ․Կոստանդնուպոլսեցին մեծ դեր է ունեցել Հայաստանի կրթության զարգացմանը, իսկ Կամսարյանը ոչ։
Գևորգ Դ․Կոստանդնուպոլսեցին և Կամսարյանը թեև ունեին նույն նպատակները, նրանք հասել են լրիվ տարբեր արդյունքների, և դա ունի իր պատճառները։ Գևորգ Կաթողիկոսը պատրասատ էր գնալ ամեն ինչի, դա իր համար իր կյանքի նպատակն էր․ նա ամբողջ կյանքը զբաղվել է դրանով։ Նա ներդրել է այդ նպատակի մեջ ամեն բան ինչ ուներ՝ գիտելիք, էներգիա, գումար և այլն։ Նա նույնիսկ երկրաշարժից հետո ամեն ձև օգնում էր կրթության զարգացմանը և այնպես էր անում, որ երեխաները միշտ սովորեն։ Նա չէր հանձնվել առաջին իսկ դժվարությունից, նա մինչև վերջ պայքարել և հասել է իր նպատակին։ Գևորգ Կաթողիկոսը այս ամենը չի արել իր անունը բարձրացնելու համար, նա այն արել է պետության համար, չմտածելով իր անձի օգուտի մասին։ Վերջում, նա արժանացել է «Մեծագործ» պատվատիտղոսին։ Կամսարյանը եղել է լրիվ ուրիշ մարդ։ Այդ գործը չի եղել նրա համար կյանքի նպատակ, նա դա արել է ուղղակի իր անվան համար, նույնիսկ առանց նորմալ պատրաստվելու, քանի որ կրթությունը հերիք չէ ուրիշներին կրթելու համար։ Նա պատրաստ չէր այդքան մեծ դժվարությունների և չէր անում դա հանուն ուրիշների օգտի համար, ինչի պատճառով նա չկարողացավ հասնել իր նպատակին։
Այսպիսով, հասկանում ենք, որ ինչ-որ բան անելուց առաջ, պետք է հաշվարկել ամեն մի պահ, որպեսզի խուսափես դժվարություններից, իսկ եթե չես կարող խուսափել, ապա պատրաստ եղիր դրանց դեմ պայքարել։




