Գրականություն

Սասունցի Դավիթ

,,Սասունցի Դավիթ,,

Համացանիցի գտնել տեղեկություններ, մշակել և պատասխանել հարցերին։ 

1.Ի՞նչ է էպոսը։

Էպոսը (հունարեն՝ «խոսք», «պատմություն») ժողովրդական հերոսական կամ ավանդական վեպ է, վիպական բանահյուսության ծավալուն տեսակ, որն արտացոլում է ազգի պատմական ճակատագիրը, ինքնագիտակցությունը, ազատության պայքարը և մշակութային ոգին: Այն սովորաբար չափածո է, պարունակում է առասպելական ու պատմական տարրեր, իսկ գլխավոր հերոսները օժտված են անբնական ուժով

2. Քանի՞ ճյուղից է բաղկացած ,,Սասնա ծռեր,, էպոսը ։ 

«Սասնա Ծռեր» էպոսը ունի 4 մաս կամ ճյուղ, որոնցից յուրաքանչյուրը կոչվում է հերոսներից մեկի սերնդի անունով՝ «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ» և «Փոքր Մհեր»։

3. Ներկայացրո՛ւ յուրաքանչյուր ճյուղի գլխավոր հերոսին, նրա կատարած սխրագործությունները։

Սանասար և Բաղդասար — Սասունի հիմնադիր հերոսներն են։ Կռվում են թշնամիների դեմ, ազատում երկիրը և հիմնում Սասունը։

Մեծ Մհեր (Առյուծ Մհեր) -Պաշտպանում է Սասունը թշնամիներից, հայտնի է իր ուժով ու խիզախությամբ։

Դավիթ Սասունցի — Էպոսի ամենահայտնի հերոսը։ Պայքարում է Մըսրա-Մելիքի դեմ, հաղթում է նրան և փրկում Սասունը։

Փոքր Մհեր — Դավթի որդին։ Շատ ուժեղ հերոս է, սակայն աշխարհում անարդարություն տեսնելով՝ փակվում է Ագռավաքարում և սպասում է, թե երբ կգա արդար ժամանակը։

4. Ի՞նչ ընդհանուր հատկանիշներ ունեն էպոսի գլխավոր հերոսները։ 

Հերոսները շատ ուժեղ և խիզախ մարդիկ են։ Նրանք երբեք չեն վախենում թշնամուց և միշտ պատրաստ են պաշտպանել իրենց հայրենիքը։ Հերոսները սիրում են իրենց ժողովրդին և պայքարում են նրա ազատության համար։ Նրանք նաև արդար են, ազնիվ և չեն հանդուրժում չարությունն ու անարդարությունը։

5. Ո՞վ է քո սիրելի հերոսը, ինչո՞ւ։ 

Հանրահաշիվ 9

9-8 դասարան— 23.02.2026թ-ՌԱՑԻՈՆԱԼ ՀԱՎԱՍԱՐՄԱՆ ՁԵՎԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դասարանական առաջադրանքներ՝ 308-ա,ե;310-ա,գ;311; 314; 316

ա․ԹԱԲ՝․ x=/0
x=5/x
x^2=5
x=+-✓5

ե․ԹԱԲ՝․ x=/-1
y+1=1/y+1
(y+1)(y+1)=1
y^2+2y+1=1
y^2+2y=0
y(y+2)=0
y=0
y=-2

ա․ԹԱԲ՝․ a^2+6a+8=/0
D=36-4*1*8=4
a1=/-6+2/2=/-2
a2=/-4
a^2-2a-3=/0
D=4-4*1*(-3)=16
a1=/2+4/2=/3
a2=/-1

a=-3/2

գ․ԹԱԲ՝․ a^2+11a+24=/0
D=25
a1=/-11+5/2=/-3
a2=/-8
a^2+5a+6=/0
D=25-4*1*6=1
a1=/-5+1/2=/-2
a2=/-3

1/a-3=1/a+3
a+3=a-3
0=-6

Ֆիզիկա 9

Դաս.18. (Փետրվարի 23 — 27)

Թեմա 10. 

ԳԼՈՒԽ II . ԷԼԵԿՏՐԱՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ

Առաջադրվող հարցեր՝ 

§ 21.Հաստատուն մագնիսներ:

§ 22. Հոսանքի մագնիսական դաշտը: Մագնիսական գծեր:

1. Ինչ նյութեր է ձգում մագնիսը:

Երկաթե ու պողպատե առարկաներ:

2. Որ մարմիններն են կոչվում հաստատուն մագնիսներ:

Իրենց մագնիսական հատկությունները երկար ժամանակ անփոփոխ պահպանող մագնիսներին անվանւմ են հաստատուն մագնիսներ:

3. Մագնիսի որ մասերն են ավանում մագնիսի բևեռներ:

Մագնիսի այն տեղամասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն առավելագույնն է, կոչվում են մագնիսի բևեռներ:

4. Ինչպե՞ս են փոխազդում ա/ մագնիսների նույնանուն բևեռները; բ/ տարանուն բևեռները:

Տարանուն մագնիսական բևեռներն իրար ձգում են, իսկ նույնանույն բևեռները հրում են:

5. Ինչպես կարելի է որոշել շերտավոր մագնիսի բևեռները, եթե դրանք նշված չեն մագնիսի վրա:
Կոմնացույցով։

6. Ինչի՞ ազդեցությամբ է կողմնացույցի սլաքը ուղղորդվում որոշակի ուղղությամբ: Ո՞ր կողմն է այն ցույց տալիս:
Երկաթը մագնիսին հարավային բևեռին մոտեցնելիս մագնիսի մոտ ծայրին առաջանում է հյուսիսային բևեռ, իսկ հյուսիսային բևեռին մոտեցնելիս ՝ հարավային։

7. Ինչ նմանություն ունեն 2 լիցքերի և 2 մագնիսների փոխազդեցությունները:

Տարանույն մագնիսները իրար ձգում են, իսկ նույնանունները վանում:

8. Ինչպես կարելի է որոշել հոսանքակիր կոճի բևեռները մագնիսական սլաքի միջոցով:
Եթե աջ ձեռքի չորս մատերն ուղղենք գալարներով անցնող հոսանքի ուղղությամբ, ապա պարզած բթամատը ցույց կտա սոլենոիդի ներսում մագնիսական գծերի ուղղությունը:

9. Ինչով են տարբերվում հաստատուն մագնիսն ու հոսանքակիր կոճը:
Հոսանքակիր կոճի մագնիսական ազդեցությունը կարելի ուժեղացնել նրա մեջ երկաթե միջուկ մցնելով:

10. Ինչ են մագնիսական դաշտի գծերը:
Այն գծերը, որոնց երկայնքով դասավորվում են մագնիսկան դաշտում տեղադրված մագնիսկան սլաքները։