Հայաստանը տարբեր ժամանակներում եղել է դժվար իրավիճակներում, որտեղ նրանց վրա հարձակվել են և փորձ են կատարել գրավել այլ երկրներ։ Եվ պարզ է, որ ամեն անգամ արդյունքը տարբեր է եղել, կա՛մ հայերը կարողացել են դիմակայել թշնամուն, կա՛մ չեն կարողացել։
Հայրենասեր և պատվով մարդը չէր դավաճանի իր հայրենիքը։
Գեղարվեստական և պատմական հատվածներում իրավիճակը նման է։ Երկու իրավիճակում էլ հայերի վրա հարձակվել են և հայերը պարտվել են, երկու իրավիճակում էլ բոլորից առանձնացել է կին։ Բայց հենց այստեղ է ամենագլխավոր տարբերությունը։ Հովհաննես Թումանյանի <<Թմկաբերդի առումը>> ստեղծագործության մեջ, թմկաբերդը երկար ժամանակ փորձում է գրավել Պարսկաստանը, Նադիր Շահի գլխավորությամբ, բայց նրանց մոտ չի ստացվում։ Դրա համար, Թաթուլ իշխանի կնոջ մոտ Նադիր Շահը մարդ է ուղարկել, որը կպատմի թե ինչ լավն է Նադիր Շահը, և Թմկատիրուհին ինչպիսի կյանք կապրի եթե օգնի նրան։ Թմկատիրուհուն ասել են, որ եթե նա այնպես անի, որ Նադիր Շահը գրավի թմկաբերդը, Թմկատիրուհին կլինի թագուհի, կապրի լավ կյանք և այլն։ Թմկատիրուհին այնպես արեց, որ Նադիր Շահը գրավեց թմկաբերդը, սպանելով այնտեղ բոլորին։ Բայց Նադիր Շահը, մահապտժի է նրան ենթարկում, քանի որ նա այն հարցին, թե ինչու նա դավաճանեց ամուսնուն, միթե նա ավելի լավը չէր քան Նադիր Շահը, պատասխանել է, որ Թաթուլ իշխանը ավելի լավն էր քան Նադիր Շահը։ Մյուս կողմում կա պատմական հատվածը, որտեղ արդեն սելջուկ թուրքերը հարձակվել էին Անիի վրա։ Այնտեղ տարբերվող կնոջ անունը Այծեմնիկ էր, բայց նա չէր տարբերվել դավաճանության պատճառով։ Նա առանձնացել էր, քանի որ ուներ առնական սիրտ և պայքարում էր մինչև վերջինը իր քաղաքը և հայրենիքը չհանձնելու համար։ Անին մի տարի հետո գրավեցին, բայց Այծեմնիկը դեռևս հիշվում է որպես ազգի հերոս և համարձակ կին։
Այսպիսով, այս երկու կինն էլ նման իրավիճակներում էին, բայց նրանք կատարեցին տարբեր որոշումներ, մեկը առաջնային համարեց իր անձը, մյուսը կարևոր համարեց իր հայրենիքը։ Այծեմնիկի պես մարդկանց օգնությամբ է, որ մեր հայրենիքը մինչև հիմա անկախ է, բայց նրա պես մարդկանց պակասությունից է, որ մենք թույլ ենք։



