Լուսավորություն և կրթություն տարածելը եղել է մարդկության գլխավոր նպատակը դեռևս 16-րդ դարից։ Տարբեր վայրերում և տարբեր ժամանակներում այն տարբեր ձևերով է ստացվել՝ քիչ, շատ, կամ ընդհանրապես չի ստացվել։
Կամսարյանը կրթությունը նոր ավարտած երիտասարդ էր, որը մտածում էր, որ ուղղակի կրթությամբ հնարավոր է կրթել մարդկանց։ Նա չգիտեր թե ինչ վիճակում են գյուղը և այնտեղի բնակիչները, այդ պատճառով նրա մոտ ոչ մի բան չստացվեց։ Նա գյուղի կյանքը այդպիսին չէր պատկերացնում։ Ամենամեծ խնդիրը դա էր, եթե նա ամենասկզբից էլ իմանար թե գյուղում ինչպիսի իրավիճակ էր, կամ ավելի լավ կպատրաստվեր կամ ընդհանրապես չէր մտածի այդ ուղղությամբ։ Մյուս կողմից եղել է Մադրասի խմբակը, որը նույնիսկ Հայաստանում չէր, և այնտեղի մարդիկ նույնպես պատկերացում չունեին Հայաստանի իրավիճակի մասին, քանի որ նրանք Կամսարյանի պես սովորական մեծահարուստ էին, որոնք ուզում էին իրենց պետությանը օգնել։ Մադրասի խմբակը մեծ գործունեություններ էր պլանավորել իրագործելու, բայց նրանք միայն կարողացան գիրք գրել, որը իդեպ ուներ իր օգուտը։ Այո, նրանք չտարածեցին լուսավորությունը, չզարգացրեցին ռազմական կրթությունը, բայց նրանք արթնացրեցին և արթուն պահեցին հայերի միջի անկախ լինելու զգացողությունը։ Ոչ ոք չի կարող ասել, բայց գուցեև 1918 թվականին Հայաստանը չանկախանար, եթե Մադրասի խմբակը գոյություն չունենար։
Այսպսիով, կարող ենք ասել, որ Կամսարյանը և Մադրասի խմբակը ունեին գրեթե նույն նպատակները՝ օգնել հայրենիքին, Կամսարյանի մոտ դա հաստա չի ստացվել, իսկ Մադրասի խմբակի մոտ դա ստացվել է, բայց մի քիչ այլ ձև։ Նրանք պետք է օգնեին Հայաստանին անկախանալու, բայց ուղղակի կարողացան տարածել այդ գաղափարը, որը նույնպես շատ լավ է։




