Սիրելի սովորողներ, խնդրում եմ ներբեռնել դասագիրքը:
Առաջադրանք 1
Խորհրդային Հայաստանի տարածքային և սահմանային խնդիրները:/Էջ 82
ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բացատրի՛ր և բնութագրի՛ր
Ա. Բեկզադյան-Հայ խորհրդային գործիչ։ Նա առաջարկում էր, որ սահմանները որոշվեն բնակչության ազգությամբ
Բ. Մդիվանի-Խորհրդային կուսակցական գործիչ։
Մասնակցել է Կովկասում սահմանների հարցերի քննարկմանը։
Ինքնավար Սյունիք-Զանգեզուրը, որը ժամանակավորապես հայտարարեց իրեն ինքնուրույն,
որ չանցնի բոլշևիկների կամ թշնամիների ձեռքը։
Լեռնահայաստան-Ինքնավար Սյունիքի նոր անունը։
Գ. Նժդեհ-Հայ մեծ զինվոր և առաջնորդ։ Նրա շնորհիվ Զանգեզուրը մնաց Հայաստանին։
Ս. Վրացյան-Հայ քաղաքական գործիչ։ Եղել է Լեռնահայաստանի վարչապետը։
Ա. Մռավան-Խորհրդային Հայաստանի արտաքին գործերի ղեկավար։ Պետք է պաշտպաներ Հայաստանի շահերը, բայց չկարողացավ։
Ս. Կասյան-Խորհրդային գործիչ Հայաստանում։ Մասնակցել է խորհրդային իշխանության հաստատմանը։
Ռ. Հորն-Բրիտանացի ներկայացուցիչ։
«Եղբայրության և բարեկամության» պայմանագիր-Պայմանագիր Ռուսաստանի և Թուրքիայի միջև։ Դրանով Թուրքիան ստացավ հայկական հողեր։
«Սրտագին և անկեղծ բարեկամության» պայմանագիր-Նախագիծ, որը նույնպես աջակցում էր
թուրք-ռուսական համագործակցությանը Հայաստանի հաշվին։
Ազգային ուխտ-Թուրքիայի ծրագիր, որի նպատակներ պահել և ընդլայնել թուրքական տարածքները։
Յ. Գանեցկի-Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցիչ։ Մասնակցել է Կարսի բանակցություններին։
Ք. Կարաբեքիր-Թուրք գեներալ։ Նա մերժեց հայկական բոլոր պահանջները Կարսի պայմանագրում։
ՀԻՄՆԱԿԱՆ
ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ա. Ներկայացրո՛ւ։ Ինչպե՞ս կարգավորվեցին Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ Հայաստանի տարածքային ու սահմանային հարցերը: Ի՞նչ
ընթացք ունեցավ Գ. Նժդեհի պայքարը Սյունիքում:
Ջավախքը անցավ Վրաստանին։ Լեռնային Ղարաբաղն ու Նախիջևանը հանձնվեցին Ադրբեջանին։ Թուրքիայի հետ սահմանները որոշվեցին Մոսկվայի և Կարսի պայմանագրերով, որոնց արդյունքում Թուրքիան ստացավ Կարսի շրջանը։ Սյունիքում Գարեգին Նժդեհը պայքարեց տարածքային զիջումների դեմ և իր պայքարի շնորհիվ Զանգեզուրը մնաց Հայաստանի տարածքում։
բ. Բացատրի՛ր: Ի՞նչ դիքորոշում ունեին և ի՞նչ հիմնավորումներ էին առաջ քաշում Հայաստանը,
Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը իրենց տարածքային ու սահմանային հավակնությունները
ներկայացնելիս:
Հայաստանը պահանջում էր, որ սահմանները որոշվեն բնակչության ազգությամբ, քանի որ վիճելի տարածքներում մեծամասնությունը հայեր էին։ Ադրբեջանը և Վրաստանը ձգտում էին պահել կամ ընդլայնել իրենց տարածքները՝ անտեսելով բնակչության կազմը։ Թուրքիան իր պահանջները հիմնավորում էր Ազգային ուխտով և փորձում էր վերականգնել իր ազդեցությունը։ Այս բոլոր պետությունները իրենց շահերը պաշտպանեցին Հայաստանի հաշվին։
գ. Վերլուծի՛ր: Հայերի հաշվին զիջումեր կատարելը
օգնե՞ց Արևելքում հեղափոխություն տարածելուն:
Հայերի հաշվին զիջումներ կատարելը չօգնեց Արևելքում հեղափոխություն տարածելուն։ Այդ զիջումները միայն թուլացրին Հայաստանը և ստեղծեցին երկարատև հակասություններ տարածաշրջանում, որոնք հետագայում դարձան նոր հակամարտությունների պատճառ։
Ա2 ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ
ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
1. Ճանաչի՛ր ազդեցությունը: Ի՞նչ ազդեցություն ունեցան
1920-1930-ական թվականները անկախ Հայաստանի
Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգի ձևավորման վրա:
1920–1930-ական թվականները մեծ ազդեցություն ունեցան Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի վրա, քանի որ այդ ժամանակ Հայաստանը կորցրեց անկախությունը և դարձավ խորհրդային հանրապետություն։ Արտաքին քաղաքական որոշումները այլևս ինքնուրույն չէին ընդունվում, այլ անում էր Խորհրդային Ռուսաստանը։
2. Ընդհանրացո՛ւ: Ի՞նչ գործոններով էին պայմանավորված Հայաստանի հաշվին Վրաստանին, Ադրբեջանին
և Թուրքիային կատարված տարածքային զիջումերը:
Հայաստանի հաշվին տարածքային զիջումները պայմանավորված էին մի քանի գործոններով։ Հայաստանը թույլ էր ռազմական և քաղաքական առումով, իսկ բոլշևիկյան իշխանությունը պատրաստ էր զիջումների՝ հանուն սեփական շահերի։ Խորհրդային Ռուսաստանը ցանկանում էր բարեկամական հարաբերություններ հաստատել Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի հետ և այդ նպատակով անտեսում էր հայկական շահերը։
3 . Գն ահ ատի՛ր։ Ի՞նչ դերակատարություն է ունեցել
Խորհրդային Ռուսաստանը Հայաստանի տարածքային և սահմանային հարցերի կարգավորման խնդրում:
Ի՞նչ դեր է ունեցել Գ. Նժդեհի գլխավորած պայքարը
Զանգեզուրը Հայաստանի կազմում մնալու հարցում:
Խորհրդային Ռուսաստանը վճռորոշ դեր ունեցավ Հայաստանի տարածքային և սահմանային հարցերում՝ հիմնականում դրանք լուծելով Հայաստանի վնասով։ Նրա նախաձեռնությամբ ընդունվեցին պայմանագրեր, որոնցով հայկական տարածքներ հանձնվեցին հարևան պետություններին։ Միևնույն ժամանակ Գարեգին Նժդեհի գլխավորած պայքարը մեծ դեր խաղաց Զանգեզուրը Հայաստանի կազմում պահելու գործում, քանի որ նրա զինված և քաղաքական դիմադրությունը ստիպեց բոլշևիկներին հաշվի նստել այդ տարածքի հետ։
Առաջադրանք 2
Հայկական հարցը Լոնդոնի և Լոզանի խորհրդաժողովներում
ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բացատրի՛ր և բնութագրի՛ր
- Հայկական հարց • Փարիզի վեհաժողով • Լոնդոնի և Լոզանի խորհրդաժողովեր • Վ. Ուիլսոն • Ու. Հարդինգ
- Ազգային օջախ • Պ. Նուբար • Ա. Ահարոնյան • Ազգային պատվիրակություն.
ՀԻՄՆԱԿԱՆ
ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ա. Ներկայացրո՛ւ։ Ինչու՞ հրավիրվեցին և ի՞նչ ընթացք ունեցան Լոնդոնի և Լոզանի խորհրդաժողովերը:
բ. Բացատրի՛ր: Ինչու՞ Սևրի պայմանագրով նախատեսված Հայաստանի ստեղծման հարցը վերածվեց հայերին Ազգային օջախ տրամադրելու խնդրի:
գ. Վերլուծի՛ր: Ինչու՞ և ինչպե՞ս պատերազմում պարտված
Թուրքիան կարողացավ հաղթանակած դուրս գալ Լոզանի խորհրդաժողովից:
Ա2 ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ
ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
- Ճանաչի՛ր ազդեցությունը: Ի՞նչ ազդեցություն
ունեցավ Լոզանի խորհրդաժողովը Հայկական
հարցի և հայ գաղթականների սփյուռքայնացման գործում: - Գնահատի՛ր։ Ինչու՞ և ի՞նչ դիրքորոշում էին որդեգրել խորհրդաժողովների մասնակից տերությունները Հայկական հարցում: