Գրականություն

Թմկաբերդի առումը

Ընթերցել ,,Թմկաբերդի առումը,, ստեղծագործությունը։

1. Առանձնացնել անհասկանալի բառերը և բացատրել։

2. Մեկնաբանել ,,Նախերգանքը,, ՝ ներկայացնելով սեփական տեսակետն արտահայտված գաղափարների շուրջ։

3. Ներկայացնել և բնութագրել բոլոր հերոսներին։

Թաթուլ Իշխանը քաջ և ազնիվ մարդ է։ Նա շատ է սիրում իր հայրենիքը և չի վախենում պայքարել դրա համար։ Թաթուլը բարի է և վստահում է մարդկանց, բայց այդ պատճառով երբեմն միամիտ է լինում։

Թմկա տիրուհին սկզբում թվում է իդեալական կին՝ բարի, գեղեցիկ և նուրբ։ Սակայն հետո պարզվում է, որ նա խորամանկ է և միայն իր մասին է մտածում։

Նադիր Շահը գոռոզ և նենգ տիրակալ է։ Նա սիրում է իշխանությունը և անխնա է մարդկանց նկատմամբ։

4. Ներկայացրո՛ւ Թմկա տիրուհու շարժառիթները, դավաճանության ճանապարհն ընտրելու պատճառները։ Փորձի՛ր արդարացնել։

Թմկա տիրուհին խելացի, բայց շատ խորամանկ կին էր։ Նա ուներ ամեն ինչ՝ գեղեցկություն, հզոր ու բարի ամուսին և ապահով կյանք։ Սակայն դա նրան չէր բավարարում։ Նա ուզում էր իշխանություն և գահ՝ միայն իր համար։ Այդ ցանկությունը նրան դարձրեց դավաճան, որովհետև նա հավատում էր, որ առանց խաբեության չի կարող հասնել իր նպատակին։ Վերջում իր արած վատ գործերը վերադարձան իրեն, և նա ստացավ արժանի պատիժ։ Ես այսպիսի մարդուն չեմ կարող արդարացնել։

5. Ո՞րն է ստեղծագործության գաղափարը /կամ գաղափարները/։

Ստեղծագործության գաղափարն այն է, որ կյանքը նման է բումերանգի, և քո արած վատ գործը քեզ վրա կգա։

6. Ո՞ր հատվածներն են քեզ համար գեղավեստական կարևոր նշանակություն ունեցող։