Պատմություն

Պատմություն տնային 05.09.2022

Գրել կարծիք/վերլուծություն հայտնի մարդկանց հետևյալ ձևակերպումների մասին

Աշխարհի պատմությունը մեծ մարդկանց կենսագրությունն է։ Թոմաս Կարլայլ

Ինձ թվում այս ասածվացքը նրա հետ է որ եթե մարդիկ չուսումնասիրեին պատմություն ոչ մի մեծ մարդու մասին չէինք իմանա:

Պատմությունը ժամանակի վկան է, ճշմարտության լույսը, հիշողության կյանքը, կյանքի ուսուցիչը, հնության ավետաբերը։ Մարկ Տուլիուս Ցիցերոն

Նայելով պատմությանը, կարծես հայելու մեջ, ես փորձում եմ փոխել իմ սեփական կյանքը դեպի լավը: Պլուտարքոս

Պատմությունից մենք փորձ ենք քաղում, փորձի հիման վրա ձևավորվում է մեր գործնական մտքի ամենակարևոր մասը: Յոհան Գոթֆրիդ Հերդեր

Պատմությունը մեր գործերի գանձարանն է, անցյալի վկան, ներկայի օրինակ ու դաս, ապագայի նախազգուշացում։ Միգել դե Սերվանտես Սաավեդրա

Ցանկացած ազգի պատմության մեջ կան բազմաթիվ էջեր, որոնք հիանալի կլիներ, եթե դրանք ճշմարիտ լինեին: Դենիս Դիդրո

Դենիս Դիդրոն ուզում է ասել որ շատ երկրների պատմությունը հորինել են,օրինակ՝ ադրբեջանինը

Պատմություն

Պատմություն դասարանական 05.09. 2022

Ի՞նչ է տալիս մարդուն պատմությունը:

Մարդը իմաանում է տարբեր երկրների մասին:

Ի՞նչ եղանակներով է մարդն ուսումնասիրում պատմություն:

Կամ դպրոցում կամ նա պատմիչ է դառնում:

Ի՞նչ ենք ակնկալու ուսումնասիրել <<Պատմություն>> առարկայի շրջանակում:

• Ի՞նչ պատմական վայրերում եք եղել, ինչու՞ է այդ վայրը համարվում պատմական նշանակության։

Ես եղել սև ամրոցում և շատ ուրիշ տեղերում:Նրանք պատմական վայրերեն որովհետև  պատմության մեջ նրանք համարվում էն հին կառույցներ:

Մաթեմատիկա 6

Մաթեմատիկա դասարանական05.09.2022

5-ա.գ

ա.ax4+6

գ.10:a+15xb

7-ա,գ

ա.573>455

գ.944>721

10-ա,գ

ա.3xa+5xb=48

գ.(a- b)x4+axb=43

15՝3

  1. Կարի արհեստանոցում կարել են 16 միանման վերարկու և մի
    քանի միանման կոստյում՝ օգտագործելով ընդամենը 100 մ 40 սմ
    գործվածք։ Մեկ վերարկուի համար օգտագործվել է 3 մ 35 սմ գործվածք, իսկ մեկ կոստյումի համար՝ 25 սմ-ով ավելի։ Քանի՞ կոստյում
    է կարվել:

Հայոց լեզու

Մայրենի տնային 05.09.2022

Մի այգում պնդուկենու կողքին աճում էր մի դեղձենի: Նա շարունակ նախանձով նայում էր իր հարևանի ճյուղերին, որոնք շռայլորեն լի էին բերքով:

— Այդ ինչի՞ց է, որ նա այդքան շատ պտուղներ ունի, իսկ ես՝ այդքան քիչ, — չէր դադարում փնթփնթալ անխոհեմ ծառը: — Մի՞թե դա արդարացի է: Թող էս նույնպես նույնքան դեղձ ունենամ: Ինչո՞վ եմ նրանից վատը:

— Աչք մի տնկիր ուրիշինի վրա, — մի անգամ ասաց նրան մոտակայքում բնակվող մի ծեր սալորենի: — Մի՞թե չես նկատում, թե ինչ ամուր բուն և ճկուն ճյուղեր ունի պնդուկենին: Փոխանակ անիմաստ փնթփնթաս ու նախանձես, ավելի լավ է ջանաս, որ բարձրորակ և հյութեղ դեղձեր աճեցնես:

Սակայն կուրացած չար նախանձով, դեղձենին չուզեց էլ ականջ դնել սալորենու բարի խորհուրդներին, և ոչ մի փաստարկ նրա վրա չէր ազդում: Նա անմիջապես հրամայեց, որ իր արմատներն ավելի խորը մխրճվեն հողի մեջ և այնտեղից ավելի շատ կենարար հյութեր և խոնավություն վերցնեն: Իսկ ճյուղերին նա հրամայեց ժլատություն չանել, իսկ ծաղիկներին՝ պտուղ դառնալ:

Երբ ծաղկունքի ժամանակն անցավ, ծառը պարզվեց, որ մինչև գագաթը լի է հասունացող պտուղներով:

Դեղձերը, լցվելով հյութով, օրեցօր ծանրանում էին, և ճյուղերն այլևս անկարող էին պահել նրանց:

Եվ ահա մի օր էլ, ծառը տնքաց  ծանրությունից, բունը ճրթոցով կոտրվեց, իսկ հասած դեղձերը ընկան գետնի  վրա, որտեղ էլ մնացին փտելու, անվրդով պնդուկենու ոտքերի մոտ:

Հեղինակ՝ Լեոնարդո դա Վինչի

Հարցեր և առաջադրանքներ

1.      Քո կարծիքով ո՞րն է այս առակի ասելիքը:

Ինձ որ յս առակը ուզում է մեզ ասել որ դու արա են այն ինչ որ քո կարողությունների մեջ է:

2.      Ներկայացրո՛ւ առակին բոնորոշ առանձնահատկությունները:

3.      Ընդգծված բառերը բացատրիր:

շռայլորեն-ոչ քձիբ մարդ

անխոհեմ-անխելք

ամուր-պինդ

ջանաս-աշխատել

կենարար-ուժը վերականգնող

Անվդրով-վրդովված

4.      Փորձի՛ր տեքստին համապատասխան առած-ասացվածք գտնել:

Քո գլխից բարցր չէս թռնի

Հայոց լեզու

Մայրենի դասարանական 05.09.2022

Դասարանական աշխատանք

Կարդա՛ ,,Ոստրեն և մուկը,, առակը և պատասխանիր հարցերին։ 

Մի անգամ ոստրեն ցանցն ընկավ ու ձկան հարուստ որսի հետ միասին հայտնվեց ձկնորսական խրճիթում:

-Այստեղ բոլորիս անխուսափելի կործանում է սպասվում,-տխուր մտածեց նա՝ տեսնելով, թե հատակին դատարկված կույտի մեջ իր դժբախտ եղբայրակիցներն առանց ջրի ինչպես են խեղդվում և ջղաձիգ թպրտում մահվան  տանջանքների մեջ:

Հանկարծ որտեղից որտեղ հայտնվեց մուկը:

-Լսի՛ր , բարի՛ մկնիկ,-աղերսեց ոստրեն: Բարի գործ արա, ինձ տար դեպի ծովը:

Մուկը հասկացող հայացքով զննեց նրան. Ոստրեն բացառիկ խոշոր ու գեղեցիկ էր, համ էլ դրա միսը պետք է որ հյութալի ու համեղ լիներ:

-Լավ,-պատրաստակամորեն ասաց մուկը՝ որոշելով ձեռք գցել ձրի ավարը, որն, ինչպես ասում են, իր ոտքով է եկել: -Բայց դու նախապես պետք է բացես քո խեցու փեղկերը, որպեսզի ինձ ավելի հարմար լինի քեզ տանել դեպի ծով: Հակառակ դեպքում ես ոչ մի կերպ չեմ կարողանա գործը գլուխ բերել:

Խաբեբան այնքան համոզիչ ու ոգեշնչված էր խոսում, որ նրա համաձայնությունից ուրախացած ոստրեն չնկատեց խարդավանքն ու վստահելով բացեց փեղկերը: Մուկը սուրուլիկ դնչով անմիջապես խցկվեց խեցու ներսը, որպեսզի ատամներն ավելի ամուր խրի խեցու մեջ: Բայց շտապելու պատճառով մոռացավ զգուշության մասին, և ոստրեն, զգալով, որ ինչ-որ բան այն չէ, հասցրեց շրխկացնելով փակել իր փեղկերը՝ թակարդի նման ամուր սեղմելով կրծողի գլուխը:

Մուկը ցավից բարձրաձայն ծվծվաց, իսկ մոտակայքում գտնվող կատուն լսեց ծվծվոցը, մի ցատկով վրա պրծավ խաբեբային ու հափռեց:

Ինչպես ասում են ՝ խորամանկիր, բայց պոչդ լա՛վ պահիր:

Հեղինակ՝ Լեոնարդո դա Վինչի

Առաջադրանքներ

1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր մգեցված բառերը: 

ոստրեն-Ծովային ուտելի անատամ

 խրճիթ-փայտից տնակ

Կուրծանում-Անկում, տապալում, խորտակում, գահավիժում, փլուզում, քանդում, ավերում, ավեր, ավերմունք, ավերչություն, (հզվդ.) կործանություն, ավերանք, ավերք:

ջրաձիգ-Ջրի մեջ՝ դեպի ջրի հատակը ձգվող

զննել-Ուշադրությամբ նայել, քննաբար նայել, տնտղել:

 գործը գլուխ բերել-Որևէ գործ հաջողությամբ ավարտին հասցնել:

ոգեշնչված-խրախուսվել

բարձրաձայն-բարձր ձայն

2. Ո՞րն է առակի ասելիքը, խորհուրդը:

Այս առակը կարելի է բացատրել մի ասացվացքով՝փոս փորողը իր փոսն է ընկնում: