Մաթեմատիկայի ընտրությամբ գործունեություն

Ընտրության գործունեություն

1. Լևոնն ունի 10 ռետինե կնիք: Յուրաքանչյուր կնիքի վրա կա հետևյալ թվերից մեկը՝ 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 և 9: Տարբեր կնիքների վրա տարբեր թվեր են: Լևոնը թղթի վրա տպում է «Կենգուրու» մրցույթի ամսաթիվը (տե՛ս նկարը): Քանի՞ կնիք է նա օգտագործում:

(A) 5 (B) 6 (C) 7 (D) 9 (E) 10

2. Նկարում պատկերված են 3 թռչող նետեր և 9 անշարժ փուչիկներ: Երբ նետը դիպչում է փուչիկին, փուչիկը պայթում է, իսկ նետը շարունակում է թռչել նույն ուղղությամբ: Քանի՞ փուչիկի կդիպչեն նետերը:

 (A) 3 (B) 5 (C) 6 (D) 8 (E) 9

3. Սոնան 6 տարեկան է: Նրա քույրը՝ մեկ տարով մեծ, իսկ եղբայրը մեկ տարով փոքր է Սոնայից: Որքա՞ն է այս երեք երեխաների տարիքների գումարը:

(A) 10 (B) 15 (C) 18 (D) 21 (E) 30

4. Նկարում պատկերված է հինգ պտուտակ՝ փայտի կտորի մեջ: Դրանցից չորսն ունեն նույն երկարությունը: Մեկ պտուտակն ավելի կարճ է: Ո՞ր համարի պտուտակն է կարճը:

 (A) 1 (B) 2 (C) 3 (D) 4 (E) 5

5. Նկարում Սոֆի զատիկն է: Նա սիրում է պտտվել: Պատասխանի տարբերակներում բերված նկարներից ո՞րը Սոֆիի նկարը չէ:

(A) (B) (C) (D) (E)

6. Անահիտը մեջտեղից ծալում է թղթի թերթը: Հետո նա դրա մի մասը կտրում է, ինչպես ցույց է տրված նկարում: Պատասխանի տարբերակներում բերված նկարներից ո՞րը կտեսնի Անահիտը, երբ բացի թղթի թերթը:

 (A) (B) (C) (D) (E)

7. Մեսրոպը երեք նետով կրակում է թիրախին (տե՛ս նկարը): Առաջին անգամ նա վաստակում է 12 միավոր, երկրորդ անգամ՝ 15 միավոր: Քանի՞ միավոր է վաստակում Մեսրոպը թիրախին երրորդ անգամ կրակելուց:

(A) 18 (B) 19 (C) 20 (D) 21 (E) 22

8. Պետա ճագարն ուներ 20 գազար: Ամեն օր նա ուտում էր երկու գազար: 11-րդ գազարը Պետան կերավ չորեքշաբթի: Շաբաթվա ո՞ր օրն էր նա սկսել ուտել իր գազարները:

 (A) Երկուշաբթի (B) Երեքշաբթի (C) Չորեքշաբթի (D) Հինգշաբթի (E) Ուրբաթ

9. Բաբկենը պատկերներ է ստեղծում՝ օգտագործելով նկար 1-ում պատկերված սալիկից: Նկար 2-ում բերված հինգ պատկերներից քանի՞սը կարող է ստեղծել Բաբկենը:

 (A) 1 (B) 2 (C) 3 (D) 4 (E) 5

10. Մարինեն ունի գետաձիու, շնաձկան, գորտի, մեդուզայի և ծաղիկի պատկերներ: Նա նկարում բերված աղյուսակի վանդակներից յուրաքանչյուրում տեղադրում է այդ հինգ պատկերներից մեկն այնպես, որ դրանք յուրաքանչյուր սյունակում և յուրաքանչյուր տողում լինեն ճիշտ մեկ անգամ: Պատասխանի տարբերակներում բերված պատկերներից ո՞րը Մարինեն պետք է տեղադրի «?» նշանով վանդակում:

(A) (B) (C) (D) (E)

11. Արթուրը վանդակավոր թղթից կտրում է «քառակուսի» և «սեղան» մարմիններ (տե՛ս նկար 1): Այդ մարմիններից ամենաքիչը քանի՞ հատ պետք է օգտագործի Արթուրը՝ նկար 2-ում բերված նավը ստանալու համար:

(A) 5 (B) 6 (C) 7 (D) 8 (E) 9

12. Վազգենը նկարում բերված պատկերի գույները փոխում է. սևը դարձնում է սպիտակ, սպիտակը՝ սև: Այնուհետև նա այդ պատկերը պտտում է: Պատասխանի տարբերակներում բերվածներից ո՞րն է Վազգենի ստացած նոր պատկերը:

(A) (B) (C) (D) (E)

13. Նավապետ Քուկը ցանկանում է նավարկել Զատիկ կղզուց, այցելել իր քարտեզի յուրաքանչյուր կղզի և վերադառնալ Զատկի կղզի (տե՛ս նկարը): Այդ ճանապարհի ընդհանուր երկարությունը 100 կիլոմետր (կմ) է: Անապատ և Լիճ կղզիների միջև հեռավորությունը նույնն է, ինչ Զատիկ և Ծաղիկ կղզիների միջև հեռավորությունը՝ Հրաբուխ կղզով անցնելու դեպքում: Որքա՞ն է Զատկի հեռավորությունը Լճից:

 (A) 17 կմ (B) 23 կմ (C) 26 կմ (D) 33 կմ (E) 35 կմ

14. Վարդի թփին կա 8 ծաղիկ: Ծաղիկների վրա նստած են թիթեռներ և ճպուռներ: Մեկ ծաղկի վրա նստած է մեկից ոչ ավելի միջատ: Ծաղիկների կեսից ավելինի վրա միջատներ կան: Ծաղիկների վրա թիթեռների քանակը երկու անգամ մեծ է ծաղիկների վրայի ճպուռների քանակից: Քանի՞ թիթեռ է նստած ծաղիկների վրա:

 (A) 2 (B) 3 (C) 4 (D) 5 (E) 6

15. Նկարում պատկերված հնագույն նշաններից յուրաքանչյուրը համապատասխանում է 1, 2, 3, 4 և 5 թվանշաններից միայն մեկին: Ոչ ոք չգիտի, թե որ նշանը որ թվանշանին է համապատասխանում: Հայտնի է, որ՝ Պատասխանի տարբերակների նշաններից ո՞րն է համապատասխանում 3-ին:
(A) (B) (C) (D) (E)

16. A, B, C և D գնդակների զանգվածներն են 10 գ, 20 գ, 30 գ կամ 40 գ (տե՛ս նկարը): Տարբեր գնդակներին համապատասխանում են տարբեր զանգվածներ: Ո՞ր գնդակի զանգվածն է 30 գ:

  (A) A (B) B (C) C (D) D (E) Կարող է լինել թե՛ A, թե՛ B գնդակը:

17. Մարզադաշտում հանդիպեցին A, B, C, D և E մարզիկները: Նրանցից ոմանք ձեռքով բարևեցին միմյանց. Aն և Bն ձեռք սեղմեցին միայն մեկական անգամ, իսկ Cն, Dն և E-ն՝ երկուական անգամ: Հայտնի է, որ Aն սեղմեց Eի ձեռքը: Մարզիկներից ո՞ր երկուսը ձեռքով հաստատ չեն բարևել միմյանց։

 (A) С-ն ու Dն (B) С-ն ու Е-ն (C) В-ն ու Cն (D) В-ն ու Е-ն (E) В-ն ու Dն

18. Կենգուրու Կենգայի տան սենյակները համարակալված են (տե՛ս նկարը): Նա մտնում է սլաքով ցույց տրված գլխավոր դռնով, անցնում որոշ սենյակներով և դուրս գալիս տնից A, B, C, D և E դռներից մեկով: Տան միջով անցնելիս Կենգան ամեն անգամ մտնում է այն սենյակը, որի համարն ավելի մեծ է այն սենյակի համարից, որտեղ նա գտնվում է: Ո՞ր դռնով է Կենգան դուրս գալիս տնից:

 (A) A (B) B (C) C (D) D (E) E

19. Նկարազարդ ապակյա պատկերը շրջում են, ինչպես ցույց է տրված նկարում: Պատասխանի տարբերակներում բերված պատկերներից ո՞րը կտեսնենք 3 շրջումից հետո:

(A) (B) (C) (D) (E)

20. Նունեն թղթի վրա գրեց 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 թվերը, այնուհետև բաժանեց դրանք երկու քառյակների այնպես, որ այդ քառյակների թվերի գումարները հավասար լինեն։ Պարզվեց, որ 1 և 3 թվերը գտնվում են միևնույն քառյակում։ Պատասխանի տարբերակներում բերված թվերից ո՞րը կլինի 1- ի և 3- ի հետ նույն քառյակում։

 (A) 2 ( В) 4 ( С) 5 (D) 6 ( Е) 7

21. Նկար 1-ում պատկերված ժապավենը կարող է ամրացվել հինգ եղանակով: Նկար 2-ում պատկերված է մեկ անցքով ամրացված ժապավենը: Որքանո՞վ է մեկ անցքով ամրացված ժապավենը երկար բոլոր հինգ անցքերով ամրացված ժապավենից:

(A) 4 սմ-ով (B) 8 սմ-ով (C) 10 սմ-ով (D) 16 սմ-ով (E) 20 սմ-ով

Հայոց լեզու

Արագածին

Դո՛ւ, Արագա՛ծ, ալմաստ վահան

Կայծակեղեն թրերի,

Գագաթներդ՝ բյուրեղ վրան

Թափառական ամպերի։

Սեգ ժայռերդ՝ արծվի բույն,

Լճակներդ՝ լույս-փերուզ.

Առուներդ՝ մեջքիդ փայլուն

Պերճ գոտիներ ոսկեհյուս։

Աղբյուրներդ գիշեր ու զօր

Խոսքի բռնված իրար հետ,

Վտակներդ գիլ ու գլոր

Աբրեշումե փեշերեդ։

Թիթեռներդ՝ հուր-հրեղեն

Թռչող-ճախրող ծաղիկներ,

Զառ ու զարմանք երազներեն

Պոկված ծվեն-ծվիկներ։

Ծիրանավառ դու թագուհի,

Բուրումների դու աղբյուր,

Ծաղիկներդ հազար գույնի,

Հազար անուն, հազար բույր։

  1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

ալմաստ-ադամանդ

սեգ-վեհ

  1. Առանձնացրո՛ւ և կարդա՛ այն բառերը, որոնց հոմանիշներն ու հականիշները կարող ես թվարկել:

բուրում-հոտ բույր

  1. Արտահայտիչ կարդա՛ բանաստեղծությունը՝ ուշադրություն դարձնելով կետադրությանը:
  2. Դուրս գրի՛ր փոխաբերություններն ու համեմատությունները: Բացատրի՛ր:
  1. Շեշտադրելով բանաստեղծության նկարագրությունները՝  պատմի՛ր Արագածի մասին:
  1. Ի՞նչ գիտես Արագածի մասին. համեմատի՛ր տպավորություններդ բանաստեղծության նկարագրության հետ:
  2. Նկարի՛ր բանաստեղծության ամենատպավորիչ հատվածը:

1.Ֆոտոնկարների միջոցով ներկայացրո՛ւ Արագածը օրվա տարբեր պահերին: Եթե կարող ես, ինքդ ֆոտոնկարի՛ր:

Մաթեմատիկա

Մաթեմատիկա տնային 10.11.2021

748.Կատարեք գործողությունները

ա. 739x(296-18)-(644-600)x2=345852

296-18=278

644-600=44

278-44=234

234×739=172926

172926×2=345852

բ.3680:20-(394-90):2=32

394-90=304

304:2=152

184-152=32

755.Գործվացքի կտորի երկարությունը 48 մ էր։Նրանից 7 անգամ կտրելեն 3- ական մետր ։Քան՞ի մետրով է ամբողջ կտորի երկարությունը մեծ մնացորդ երկարությունից։

լուծում

3×7=21

48-21=27

757.Երկու մեքենաներ միաժամանակ իրար ընդառաջ են դուրս գալիս երկու քաղաքներից որոնց հեռաորությունը 900 կմ է։ Քան՞ի ժամ հետո նրանց հեռավորությունն իրարից կլինի 150 կմ եթե նրանց արագություններն են 90 կմ/ ժ և 60 կմ/ ժ։

լուծում

90+60=150

900:150=6

6-1=5

729.Մանկապարտեզում կա 20 հեծանիվ դրանից մի մասը երկանիվ է մի մասը եռանիվ։Բոլոր հեծանիվները միասին ումեն 55 անիվ։ Քան՞ի երկանիվ հեծանիվ կա մանկապարտեզում։

լուծում

20×2=40

55-40=15

20-15=5

Մաթեմատիկա

Մաթեմատիկա տնային 09.11.2021

674. Գծեք 12սմ երկարությամբ մի AB հատված: Նրա վրա նշեք որևէ C կետ: Ստուգեք AC+CB=AB

AC+CB=AB

676.A և B քաղաքների հեռավորությունը 140կմ է: Հեծանվորդը A-ից B գնալիս սկզբում շարժվում էր 25կ/ժ արագությամբ: Այն պահին երբ նրան մնում էր անցնելու 15կմ նա փոխեց արագությունը: Քանի՞ ժամ էր հեծանվորդն ընդացել 25կմ/ժ արագությամբ:

140-15=125

125:25=5

677.Երկու բրիգադներ միասին աշխատելով պատրաստել են 240 աթոռ։ Մի բրիգադը պատրաստել է օրական 26 աթոռ մյուսը՝ 22։Ընդամենը քանի՞ աթոռ է պատրաստել բրիգադներից յուրաքանչյուրը։

26+22=48

240:48=5

5×26=130

5×22=110

Բնագիտություն

Երկրի պտույտն իր առանցքի և Արեգակի շուրջ

hfjhg

Երկրի պտույտն իր առանցքի և Արեգակի շուրջ

загруженное

Ինչպես արդեն գիտեք, Երկիր մոլորակը պտտվում է և իր առանցքի, և Արեգակի շուրջը: Իր առանցքի շուրջ պտտվելը ակնառու կարող եք տեսնել նրա մոդելի’ գլոբուսի օրինակով:
Երկրի վրա տեղի ունեցող որոշ երևույթներ բացատրվում են Երկրի’ իր առանցքի շուրջ պտույտով: Օրինակ’ գիշերվա և ցերեկվա հերթափոխումը: Երկիրը լուսավորվում է Արեգակից: Եվ քանի որ այն գնդաձև է, բնականաբար միաժամանակ ամբողջապես չի կարող լուսավորվել: Լուսավորվում է այն մասը, որն ուղղված է դեպի Արեգակը: Բայց քանի որ այն պտտվում է իր առանցքի շուրջ, ուստի նրա բոլոր կողմերը հերթականությամբ ուղղվում են դեպի Արեգակն ու լուսավորվում: Պտույտի այդ պահին Արեգակին ուղղված կողմում կլինի ցերեկ, իսկ հակառակ կողմում’ գիշեր: Բնականաբար ցերեկն ու գիշերը հերթափոխում են միմյանց:

Իր առանցքի շուրջը Երկրի պտույտն անվանում են օրական պտույտ, իսկ Արեգակի շուրջը’ տարեկան պտույտ:
Այդպես են կոչվում, որովհետև Երկիրն իր առանցքի շուրջը մեկ լրիվ պտույտը կատարում է մեկ օրում (24 ժամում), իսկ Արեգակի շուրջը’ մեկ տարում: Տարվա տևողությունը 365 օր 5 ժամ 48 րոպե 46 վայրկյան է: Այն ուղին, որով շարժվում է մոլորակը, կոչվում է ուղեծիր։ Այլ կերպ ասած’ դա նրա հետագիծն է: Արեգակի շուրջը Երկրի պտտման ուղեծիրն ունի ձվածրի տեսք:

Երկրի տարեկան պտույտով է պայմանավորված նաև տարվա չորս եղանակների (գարուն, ամառ, աշուն, ձմեռ) կանոնավոր հերթափոխը:
Ուշադրություն դարձրեք, որ Երկրի պտտման առանցքը միշտ մնում է թեքված նույն դիրքով: Երկրի շարժման ընթացքում նրա մակերևույթի տարբեր մասեր տարբեր չափով են լուսավորվում Արեգակից: Այն կիսագնդում, որով Երկիրն ուղղված է դեպի Արեգակը, ամառ է, իսկ մյուս կիսագնդում’ ձմեռ:
Հունիսի 22-ին հյուսիսային կիսագնդում լինում են ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը, իսկ հարավային կիսագնդում’ ամենակարճ ցերեկը և ամենաերկար գիշերը: Դեկտեմբերի 22-ին հյուսիսային կիսագնդում լինում են ամենակարճ ցերեկը և ամենաերկար գիշերը, իսկ հարավային կիսագնդում’ հակառակը: Սեպտեմբերի 23-ին ու մարտի 21-ին գիշերվա և ցերեկվա տևողությունները հավասարվում են: Այդ օրերին Երկրի երկու կիսագնդերը հավասարապես են լուսավորվում Արեգակից ընկնող ճառագայթներով և հավասարապես ջերմություն ստանում:
Այլ է պատկերը բևեռներում. մարտի 21-ից մինչև սեպտեմբերի 23-ը (վեցամիս) Հյուսիսային բևեռում ցերեկ է, որը կոչվում է բևեռային ցերեկ: Այդ նույն ժամանակամիջոցում Հարավային բևեռում գիշեր է, որը կոչվում է բևեռային գիշեր:
Սեպտեմբերի 23-ից մինչև մարտի 21-ը Հյուսիսային բևեռում լինում է բևեռային գիշեր, իսկ Հարավայինում’ բևեռային ցերեկ:

Հարցեր և առաջադրանքներ`

1. Որն է համարվում օրական և որը` տարեկան պտույտ։

Օրական պտույտը դա այն է,որ երկիր մոլորակը պտտվում է իր առանցքի շուրջ,իսկ տարեկանը դա,երբ որչ երկիր մոլորակը պտտվում է արեգակի շուրջ:

2. Ինչ է նշանակում ուղեծիր և ինչ տեսք ունի Երկրի ուղեծիրը։

Ուղեծիրը դա այն է որի օգնությամբ պտտվում է երկիր մոլորակը արեգակի շուրջ:Երկիր մոլորակի ուղեծիրը ունի ձվածրի տեսք:

3. Նշեք տարվա գիշերահավասարի օրերը։

Սոպտեմբերի 23 և մարտի 21

4. Ինչպես կբացատրեք չորս տարին մեկ փետրվար ամսվա 29֊րդ օրվա ավելացումը և ինչպես են անվանում այդ տարին։

Այդ տարին անվանում են նահանջային տարի:Չորս տարին մեկ տարվա օրը ավելանում է մեկ օրով որովհետև տարին 365 օր 6 ժամ է,այսինքն 6×4=24 ժամ:ԵՎ այդպիսով չորս տարին մեկ տարվա մեջ ավելանում է 1 օրով:

Մաթեմատիկա

Մաթեմատիկա դասարանական 09.11.2021

672.Արտահայտեք.

Ա.գրամներով 1տ-1 000 000գ,15ց-1500000,4ց 18կգ-418 000գ,10կգ 17գ-10 017գ

Բ.կիլոգրամներով  23ց 4կգ-2304կգ,18տ 7ց 31կգ-187031կգ

Գ.կիլոգրամներով և գրամներով 10356գ-10կգ 356գ,1 834 679գ-1834կգ 679գ

Դ.տոնաններով և կիլոգրամներով 56389կգ-56տ 389կգ,7 625 991կգ-

Մաթեմատիկա

Իմ ընտանիքը

Ընթացքը ՝ Սովորողները   կազմեն   իրենց  ընտանիքի անդամների  տարիքների  վերաբերյալ  խնդիրներ։ Ինչպես նաև իրենց ընտանիքի անդամների տարիքնեը կդասավորեն   նախ աճման, այնուհետև նվազման կարգով։

աճման կարգով-6,10,44,48,78

նվազման կարգով-78,48,44,10,6

Դավիթի փոքր եղբոր տարիքը փոքր է Դավիթի տարիքից 4 անգամ,իսկ Դավիթի տատիկի տարիքը մեծ է Դավիթի տարիքից 68-տարով:Դավիթի մայրիկի տարիքը փոքր է ամենամեծ անդամի տարիքից 34-տարով:Դավիթի հայրիկը մեծ է Դավիթի մայրիկից 4 տարով:Քանի տարեկան էն ընտանիքի բոլոր անդամների տարիքը,եթե Դավիթը 10-տարեկան է:

10-4=6

10+68=78

78-34=44

44+4=48