Նախադասության գլխավոր անդամներ
Նախադասությունը ունի երկու գլխավոր անդամ՝ ենթակա և ստորգյալ, որոնք իրար հավասարազոր անդամներ են:
Ենթական դրվում է ուղղական հոլովով և պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր հարցերին:
- Գտի՛ր տրված նախադասությունների ենթական և նշի՛ր, թե որ խոսքի մասով է արտահայտված:
Եվ անապատի սահուն լռությունը ծանրացավ նորից:-լռություն, գոյական
Այնուհետև մենք էլ չէինք լսում նրա ձայնը: -մենք, դերանուն
Գեղեցիկը կփրկի աշխարհը: -գեղեցիկը, ածական
Երեքը ներս մտան անմիջապես, իսկ երեքը՝ սպասեցին: -երեքը, թվական
Աղոթելը նրա միակ մխիթարությունն էր:-աղոթելը, դերբայ
Պտուղդ քաղող չկա: -քաղող, դերբայ
Ձերբակալվածները միայն հրաշքի էին սպասում: -ձերբակալվածները, դերբայ
Մեծ քաղաքում հաճույք էր կացարան փոխելը: -կացարան փոխելը, գոյական և բայ
- Գտի՛ր նախադասության ենթական, կետադրի՛ր :
Նրա ծանր հառաչանքները, ողբը, հեծկլտանքը տխրեցնում էին ինձ:
Հառաչանքները, ողբը, հեծկլտանք
Ի՞նչ կոչվում այս ենթական՝ բազմակի ենթակա:
Ստորոգյալ
Արտահայտում է հատկանիշ և այն վերագրում ենթակային ժամանակի մեջ:
Համեմատել.
դարբին Մարգարը
Մարգարը դարբին է:
Ստորոգյալը արտահայտվում է դիմավոր բայաձևով: Լինում է երկու տեսակ՝ պարզ և բաղադրյալ:
Միայն խոնարհված բայով կազմված ստորոգյալը կոչվում է պարզ ստորոգյալ:
3.Գտի՛ր նխադասությունների ստորոգյալները:
Նա ներկայացնում էր իր պատրաստած ուտեստը: -ներկայացնում էր
Լինում է, չի լինում մի հրաշք երկիր:-լինում է, չի լինում
Լող է տալիս իր երազանքների գրկում: -լող է տալիս
Բաղադրյալ ստորոգյալ ՝ որևէ խոսքի մասով և դիմավոր բայով կազմված ստորոգյալը:
Ստորոգելին արտահայտվում է գոյականով, ածականով, դերանունով, թվականով, դերբայով և դիմավոր բայի՝ հանգույցի հետ կազմում է բաղադրյալ ստորոգյալ: Որպես հանգույց հանդես է գալիս եմ բայը: (Երբեմն որպես հանգույց կարող են հանդես գալ նաև լինել, դառնալ, թվալ բայերը):
- Դուրս գրի՛ր պարզ և բաղադրյալ ստորոգյալները:
Եթե նա հիվանդ լինի, ոչ մեկին իր մոտ չի թողնի:-հիվանդ լինի-բաղադրյալ, չի թողնի-պարզ
Լուսնի շողերի տակ ձյան ծածկոցը ինձ գորգ թվաց:-գորք թվաց-բաղադրյալ
Խաղաղված ծովակը ծփում է:-ծփում է-պարզ
Իմ պապը շատ ծեր էր:-ծեր էր-բաղադրյալ
- Համաձայնեցնել տրված նախադասությունների ենթական և ստորոգյալը:
Ճանապարհին նա միայն գլխի շարժումով էր պատասխանում:
Ծովինարն ու Անդրանիկը կանգնել են հին բարձունքին:
Աղմուկն ու աղաղակը գնալով շատացավ:
Հանկարծ լաց ու կոծ լսվեց:
Ընդունվում են պատվերներ:
Ուղիղ շարադասություն՝ Տարիներ անցան:
Շրջուն շարադասություն՝ Անցան տարիներ: