Գրականություն

Օձը

Երբ ման էր գալիս զբոսայգում մայիս ամսին, նա տեսավ մի փոքրիկ սրճագույն օձ, որ խույս էր տալիս իրենից խոտի ու տերևների միջով, ու գնաց դրա ետևից, մի երկար ճիպոտ ձեռքին, միաժամանակ զգալով մարդու բնազդական վախը սողուններից:

Ա՜հ, մտածեց, չարիքի մեր խորհրդանշա՛նը, և ճիպոտով դիպավ օձին, որը գալարվեց: Օձը բարձրացրեց գլուխը և խփեց ճիպոտին, ապա սլացավ խոտի միջով, ահաբեկված շտապելով, և նա գնաց դրա ետևից:

Շատ գեղեցիկ էր օձը և զարմանալիորեն ճարպիկ, բայց նա որոշեց առժամապես հետևել և մի որևէ բան իմանալ դրա մասին:

Փոքրիկ սրճագույն օձը նրան տարավ զբոսայգու խորքերը, այնպես որ նա հիմա աչքից հեռու էր և առանձին՝ օձի հետ: Իրեն հանցավոր էր զգում, որ օձին հետապնդելով խախտում է այգու այս կամ այն կանոնը և մի ասելիք էր պատրաստում, եթե որևէ մեկը հայտնաբերեր իրեն: Գուցե ասի՝ «Ես ժամանակակից բարոյականությունն եմ և ուսումնասիրում եմ սողունների կառուցվածքը»: Այսպես թե այնպես մի որևէ խելքի մոտ բացատրություն էր տալու:

Չէր ասելու, թե մտադիր է սպանել օձին:

Քայլում էր վախեցած օձի կողքով, մեկ-մեկ ցատկում էր, որ ետ չմնա, մինչև որ օձն ուժասպառ եղավ և էլ չէր կարողանում փախչել: Եվ նա պպզեց, որ ավելի մոտիկից տեսնի օձին, ճիպոտով դիպչելով դրան և աչքի առաջ պահելով: Խոստովանեց ինքն իրեն, որ վախենում է ձեռքով դիպչել: Ձեռք տալ օձին՝ նշանակում է ձեռք տալ մարդու մտքում թաքնված չգիտես ինչ բանի, մի բան, որ չպետք է երբեք ի լույս բերվի: Մարդն ինքը մի ժամանակ այդ ողորկափայլ սահունությունն ու այդ ահավոր լռությունն էր, և հիմա որ մարդն իր այս վերջին ձևին է հասել, ահա դեռ օձերը սողում են գետնին, կարծես դեռ ոչ մի փոփոխություն չի եղել:

Առաջին արուն է էգը՝ բիբլիական. և բարեշրջություն: Ադամն ու Եվան և մարդկային սաղմը:

Սիրուն օձ էր, մաքուր ու նրբագեղ ու ճշգրիտ: Օձի զգացած սարսափը վախեցրեց նրան, և նա խուճապի մատնվեց մտածելով, որ գուցե այգու բոլոր օձերը սուսուփուս կգան փոքրիկ սրճագույն օձին փրկելու, և իրեն կշրջապատեն իրենց չարամիտ լռությամբ և իրենց չարագուշակ ձևերի անտանելի սահմռկելիությամբ: Ընդարձակ այգի էր ու պետք է որ հազարավոր օձեր լինեին այնտեղ: Եթե բոլոր օձերն իմանային, որ ինքը այս փոքր օձի գլխին է կանգնած, հեշտորեն կկարողանային ջլատել իրեն:

Վեր կացավ ու շուրջը նայեց: Խաղաղություն էր տիրում: Լռությունը գրեթե «ի սկզբնանե»-ի բիբլիական լռությունն էր: Լսեց, որ մի թռչուն ոստից ոստ էր թռչկոտում մոտակա ցածր թփուտում, բայց ինքն առանձին էր օձի հետ: Մոռացավ, որ գտնվում է հասարակական այգու մեջ, խոշոր քաղաքում: Ինքնաթիռ անցավ գլխավերևով, բայց չտեսավ դա կամ չլսեց էլ: Լռությունը շատ տիրական էր և նրա հայացքն էլ շատ տիրականորեն կենտրոնացած էր իր առջև օձի վրա:

Պարտեզում, օձի հետ, ոչ մերկ, ի սկզբանե, 1931 թվականին:

Կրկին պպզեց ու սկսեց խոսել օձի հետ: Ներքուստ և արտաքուստ ծիծաղեցրեց իրեն այն, թե օձի ձևն ահա իր աչքի առաջ էր այնքան նյութականորեն, իր սեփական գոյությունից անջատ, գետնի երեսին փռված, փոխանակ իր սեփական ինքնության մի թաքուն մասը լինելու: Ահռելի բան էր իրոք: Սկզբում սիրտ չարեց բարձրաձայն խոսել, բայց հետզհետե ավելի համարձակ դարձավ և սկսեց անգլերեն խոսել օձի հետ: Շատ հաճախ էր խոսք ասել օձին:

— Դե լավ,- ասաց,- ահա հիմա ես, անցած բոլոր տարիներից հետո, մի երիտասարդ, որ ապրում է նույն երկրագնդի վրա, նույն արևի տակ և նույն կրքերն ունի: Եվ ահա դու էլ իմ առջև, նույն օձը: Դրությունն էլ նույնն է: Ի՞նչ ես ուզում անել: Փախչե՞լ: Չեմ թողնելու, որ փախչես: Ի՞նչ է միտքդ: Ինչպե՞ս ես պատշտպանվելու: Մտադիր եմ քեզ ոչնչացնել: Որպես պարտավորություն մարդու հանդեպ:

Օձը նրա առաջ ցնցվում էր անօգնականորեն, չկարողանալով խուսափել ճիպոտից: Մի քանի անգամ խփեց ճիպոտին, հետո անտարբեր դարձավ, որովհետև շատ էր հոգնել: Նա ետ քաշեց ճիպոտը, և լսեց, որ օձն ասաց.

— Շնորհակալ եմ:

Սկսեց մի երգ սուլել՝ տեսնելու համար, թե արդյոք երաժշտությունը որևէ կերպ ազդելո՞ւ է օձի շարժումների վրա, ստիպելո՞ւ է օձին պարել: Դու իմ միակ սերն ես, սուլեց: Շուբերտը՝ վերածված նյույորքյան երաժշտական մի կատակերգության. իմ միակ սերը, իմ միակ սերը. բայց օձը չէր պարում: Գուցե իտալական մի բան, մտածեց, և սկսեց երգել la donna e mobile, դիտմամբ սխալ հնչելով բառերը, զվարճանալու համար: Բրամսի մի օրորոցայինը փորձեց, բայց երաժշտությունը չէր ազդում օձի վրա: Հոգնած էր օձը: Վախեցած: Ուզում էր փախչել:

Հանկարծ զարմացավ ինքն իր վրա. մտքով անցել էր թողնել, որ փախչի օձը, թողնել, որ սպրդի գնա և կորչի իր ցեղակիցների ստորին աշխարհներում: Ինչո՞ւ թողնի, որ փախչի օձը:

Մի ծանր խճաքար վերցրեց գետնից և մտածեց՝ Հիմա ես կջախջախեմ քո գլուխը այս քարով և քո մահը կտեսնեմ:

Ոչնչացնել այդ չարի հմայքը, փչացնել այդ մեղսալի գեղեցկությունը: Բայց շատ տարօրինակ էր: Չէր կարողանում քարը գցել օձի գլխին, և հանկարծ սկսեց խղճալ կենդանուն:

— Մեղավոր եմ,- ասաց, մի կողմ նետելով քարը: — Ներողություն եմ խնդրում քեզնից: Հասկանում եմ հիմա, որ միայն սեր ունեմ քո նկատմամբ:

Եվ ուզեց իր ձեռքերով դիպչել օձին, բռնել ու հասկանալ օձին շոշափելու ճշմարտությունը: Բայց դժվար էր: Օձն ահաբեկված էր ու դառնում և հարձակվում էր ամեն անգամ, երբ ձեռքերը երկարում էր դիպչելու համար:

— Ես միայն սեր ունեմ քո նկատմամբ,- ասաց: — Մի՛ վախենա: Չեմ վնասելու քեզ:

Հետո արագ բարձրացրեց օձին գետնից, իմացավ դրան շոշափելու ճշմարիտ զգացողությունը, և գցեց:

— Ահա,- ասաց: — Հիմա գիտեմ ճշմարտությունը: Օձը սառն է, բայց մաքուր: Լպրծուն չէ, ինչպես կարծում էի:

Ժպտաց փոքրիկ սրճագույն օձին:

— Կարող ես գնալ հիմա,- ասաց: — Հավատաքննությունը վերջացավ: Դու դեռ ողջ ես: Գտնվեցիր մարդու ներկայության առաջ ու դեռ ողջ ես: Կարող ես գնալ հիմա:

Բայց օձը չէր գնում: Վախից ուժասպառ էր եղել:

Նա խորապես ամաչեց իր արածից և բարկացավ ինքն իր դեմ: Աստված իմ, մտածեց, սարսափի մատնեցի փոքրիկ օձին: Երբեք չի մոռանա այս բանը: Միշտ կհիշի ինձ իր վրա պպզած:

— Հեռացիր, ի սեր Աստծո,- ասաց օձին: — Վերադարձիր քո ցաղակիցների մոտ: Պատմիր նրանց ինչ որ տեսար, տեսար ինքդ, քո սեփական աչքերով: Պատմիր նրանց ինչ որ զգացիր: Մարդու ձեռքի հիվանդագին ջերմությունը: Պատմիր մարդու ներկայության մասին, որ զգացիր:

Հանկարծ օձը շուռ եկավ նրանից, առաջ նետվեց ու հեռացավ:

— Շնորհակալ եմ,- ասաց օձին:

Եվ ուրախությամբ ծիծաղեց տեսնելով, որ փոքրիկ օձն իրեն գցում է խոտի ու տերևների մեջ, հեռու է փախչում մարդուց:

— Հոյակապ է,- ասաց: — Շտապիր նրանց մոտ և ասա, որ գտնվել ես մարդու ներկայության առաջ ու չես սպանվել: Մտածիր այն բոլոր օձերի մասին, որոնք ապրում ու մեռնում են առանց երևբևէ մարդու հանդիպելու: Մտածիր, թե ինչ նշանակություն է ունենալու այդ տարբերությունը քեզ համար:

Նրան թվաց, թե փոքրիկ օձի փախչելու շարժումները ցնծագին ծիծաղի էությունն էին, ու մեծ հաճույք զգաց դրանից: Վերադառնալով, գտավ արահետը և շարունակեց իր ճամփան:

Երեկոյան, երբ աղջիկը նստած էր դաշնամուրի առաջ ու մեղմ նվագում էր, նա ասաց.

— Տարօրինակ բան պատահեց:

Աղջիկը շարունակեց նվագել:

— Տարօրինակ բա՞ն,- հարցրեց:

— Այո, ասաց նա: — Քայլում էի այգու միջով և մի փոքրիկ սրճագույն օձ տեսա: Աղջիկն ընդհատեց նվագը և աթոռի վրա դարձավ նրան նայելու:

— Օ՞ձ,- ասաց: — Զզվելի է:

— Ոչ,- ասաց նա: — Գեղեցիկ էր:

— Եվ ի՞նչ:

— Օ՜հ, ոչինչ,- ասաց նա: — Պարզապես կանգնեցրի ճիպոտով և մի որոշ ժամանակ չթողեցի, որ գնա:

— Իսկ ինչո՞ւ:

— Առանց որևէ պատճառի,- ասաց նա:

Աղջիկն անցավ սենյակի մյուս կողմը և նստեց նրա կողքին, տարօրինակորեն նայելով նրան:

— Պատմիր օձի մասին,- ասաց:

— Սիրուն էր,- ասաց նա: — Բոլորովին էլ զզվելի չէր: Երբ ձեռքով դիպա, զգացի մաքրությունը:

— Շատ ուրախ եմ,- ասաց աղջիկը: — Հետո՞:

— Ուզեցի սպանել օձին,- ասաց նա: — Բայց չկարողացա: Շատ սիրուն էր:

— Ուրախ եմ,- ասաց աղջիկը: — Բայց ամեն ինչ պատմիր:

— Սա է ամենը:

— Չէ, չէ,- ասաց աղջիկը: — Գիտեմ, որ չէ: Ամեն ինչ պատմիր:

— Շատ զարմանալի է,- ասաց նա: Ուզում էի սպանել օձին և այլևս չգալ այստեղ:

— Չես ամաչում ինքդ քեզնից,- ասաց աղջիկը:

— Իհարկե ամաչում եմ,- ասաց նա:

— Հետո՞,- ասաց աղջիկը: — Ի՞նչ մտածեցիր իմ մասին, երբ օձն էր քո աչքի առաջ:

— Կբարկանա,- ասաց նա:

— Է՜, դատարկ բան: Անկարելի է, որ բարկանամ քեզ վրա: Ասա ինչ մտածեցիր:

— Դե լավ,- ասաց նա,- մտածեցի, որ դու գեղեցիկ ես, բայց չար:

-Չա՞ր:

— Ասացի, չէ՞, որ կբարկանաս:

— Լավ, հետո՞:

— Հետո դիպա օձին,- ասաց նա: — Հեշտ չէր, բայց իմ ձեռքերով վերցրի օձին գետնից: Ինչպե՞ս ես բացատրում դա: Դու շատ գրքեր ես կարդացել այսպիսի բաների մասին: Ի՞նչ է նշանակում այն, որ ես օձին վերցրի գետնից:

Աղջիկն սկսեց ծիծաղել մեղմորեն, խելացիորեն:

— Գիտե՞ս ինչ,- շիծաղեց,- դա նշանակում է, պարզապես նշանակում է, որ դու ապուշ ես: Դա հոյակապ է ուղղակի:

— Ի՞նչ է ըստ Ֆրոյդի՞,- ասաց նա:

— Այո,- ծիծաղեց աղջիկը: — Ըստ Ֆրոյդի:

— Դե համենայն դեպս,- ասաց նա,- շատ լավ բան էր օձին ազատ թողնելը:

— Երբևիցե ինձ ասե՞լ ես, որ սիրում ես ինձ,- հարցրեց աղջիկը:

— Ինքդ պետք է իմանաս,- ասաց նա: — Ինչ հիշեմ, մի երկու բան ասել եմ քեզ:

— Ոչ,- ասաց աղջիկը: Երբեք չես ասել:

Աղջիկը նորից սկսեց ծիծաղել, հանկարծ շատ երջանիկ զգալով նրա ներկայությունից:

— Դու միշտ ուրիշ բաներից ես խոսել,- ասաց: — Կապ չունեցող բաներից: Ամենահրաշալի պահերին:

Ծիծաղեց:

— Այս օձը,- ասաց նա,- փոքրիկ սրճագույն օձ էր:

— Եվ դա էլ քո արդարացումն է,- ասաց աղջիկը: — Դու երբեք պնդերես չես եղել:

— Ի՞նչ ես դուրս տալիս,- ասաց նա:

— Այնքան ուրախ եմ, որ չես սպանելկ օձին,- ասաց աղջիկը:

Ու վերադարձավ դաշնամուրի մոտ և ձեռքերը մեղմորեն դրեց ստեղների վրա:

— Մի քանի երգ սուլեցի օձի համար,- ասաց նա: — Շուբերտի Անավարտ սիմֆոնիայից մի հատված սուլեցի: Կուզենայի լսել այդ հատվածը: Գիտես, այն մեղեդին, որ օգտագործել էին «Ծաղկման ժամանակ» կոչվող երաժշտական կատակերգության մեջ: Այն մասը, որտեղ երգում են դու իմ միակ սերն ես, միակ սերը և այլն:

Աղջիկն սկսեց մեղմ նվագել, զգալով նրա աչքերն իր մազերի, իր ձեռքերի, իր վզի, իր թիկունքի, իր թևերի վրա, զգալով, որ նա իրեն զննում է այնպես, ինչպես զննել էր օձին:

Հեղինակ՝ Վիլյամ Սարոյան

Աղբյուրը՝ Տարընթերցում

Առաջադրանքներ

1. Ինչպիսին էր օձը։ 

Օձը փոքրիկ էր, սրճագույն և շատ գեղեցիկ։

2. Մեկնաբանի՛ր  հատվածները՝

Ա․ Իրեն հանցավոր էր զգում, որ օձին հետապնդելով խախտում է այգու այս կամ այն կանոնը և մի ասելիք էր պատրաստում, եթե որևէ մեկը հայտնաբերեր իրեն: Գուցե ասի՝ «Ես ժամանակակից բարոյականությունն եմ և ուսումնասիրում եմ սողունների կառուցվածքը»:

Հերոսը իրեն հանցավոր էր զգում օձին հետապնդելու համար և նա օրենք էր խախտում, դրա համար նա հորինեց ասելիք, եթե նրան հայտնաբերած լինեն։ Ինձ թվում է նա այդ ասելիքը պատրաստելով նաև մի քիչ ինքնախաբեությամբ էր զբաղվում, համոզելով ինքն իրան, որ նա սխալ բան չի անում։

Բ․  Ձեռք տալ օձին՝ նշանակում է ձեռք տալ մարդու մտքում թաքնված չգիտես ինչ բանի, մի բան, որ չպետք է երբեք ի լույս բերվի:

Հերոսը այսպես էր մտածում, քանի որ մարդկանց աչքերում օձը կեղտ է, վատ բան և այլն։ Ուստի նրան դիպչելը կարող ենք համեմատել դիպչելու մարդու մութ մտքերի հետ։

 

Իրավունք 9

Սեպտեմբերի 22-26

Սեպտեմբերի 22-26

Պատրաստվե՛ք դաս-քննարկման /շարունակություն/՝
Թեմա 3․Սահմանադրությունը որպես մարդու իրավունքների և ազատությունների երաշխավոր․

Առաջադրանք
1․ Ընթերցե՛ք ՀՀ Սահմանադրության գլուխ 2-ը /հոդված 23-81/ և առանձնացրե՛ք բացառապես ձեզ վերաբերող հոդվածները /բլոգային աշխատանք/․

Հոդված 26.Խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելքը

Ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի: Մարմնական պատիժներն արգելված են:

Այս հոդվածը պաշտպանում է մարդու արժանապատվությունը՝ արգելելով ցանկացած տեսակի խոշտանգում, դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունք կամ պատիժ։ Նպատակն է կանխել ֆիզիկական կամ հոգեբանական բռնությունը։ Մարմնական պատիժների արգելքը հատկապես կարևոր է կրթական, քրեական և զինվորական համակարգերում, որտեղ դրանք երբեմն փորձ է արվել արդարացնել։

Հոդված 28.Օրենքի առջև ընդհանուր հավասարությունը

Բոլորը հավասար են օրենքի առջև:

Բոլոր մարդիկ անկախ սեռից, տարիքից, ազգությունից կամ սոցիալական կարգավիճակից ունեն նույն իրավունքներն ու պարտականությունները օրենքի առջև։ Այս սկզբունքը հիմք է արդար դատավարության, օրենքի իշխանության և ժողովրդավարական հասարակության ձևավորման համար։ Օրենքը չպետք է խտրականություն դրսևորի ոչ մի դեպքում։

Հոդված 30.Կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը

Բոլոր կանայք և տղամարդիկ իրավահավասար են:

Այս հոդվածը շեշտում է, որ կանայք և տղամարդիկ ունեն նույն իրավական կարգավիճակը բոլոր ոլորտներում՝ կրթություն, աշխատանք, առողջապահություն, քաղաքականություն և այլն։ Դա պարտավորեցնում է պետությանը ապահովել գենդերային հավասարություն և վերացնել կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերը։

Հայոց լեզու

Գործնական քերականություն

Աշխատանք դասարանում 

1. Ուղղի՛ր քերականական սխալները։

Գործն արվել է իմ կողմից։-Գործն արել եմ ես։

Ես կիսում եմ քո կարծիքը։-Ես համակարծիք եմ քեզ հետ

Գործարքը նպաստեց, որպեսզի նա հարստանա։-Գործարքը նպաստեց, որ նա հարստանա։ 

Օգնեք նրան, որ կարողնա մոռանալ տեղի ունեցածը։-Օգնեք նրան, որպեսզի կարողանա մոռանալ տեղի ունեցածը։ 

2. Փակագծերում տրված բառերը տեղադրել նախադասության մեջ՝ համապատասխանեցնելով։

Իմ հիվանդ նյարդերը տակավին կարիք ունեին հանգստանալու, սակայն արձակուրդս արդեն վերջանալու վրա էր։

Վերջանալ, հանգիստ, ես, նյարդ

Կյանքի այդ դաժան խաղի մեջ մենք ոչինչ չունենք կորցնելու․ և ոչ էլ որևէ բան գտնելու հույս կար։

Խաղ, կյանք, գտնել, ունենալ

Երեք օր էր, ինչ մարդիկ, վախենալով գազազած ամբոխից, փակված էին իրենց տներում․ դեպքը կատարվեց, երբ կեսօրը մոտ էր։

Իրենք, կեսօր, գազանանալ, ինչ

  Լուսամուտից քիչ ձախ՝ , անկյունադարձ ներս ընկած նրբանցքն էր, որը խորքում  առաջնորդի  հրամանով երկաթյա նիգերը ամրացված էր դարպասը։

Անկյունադարձ, նիգեր, քիչ, որը 

կենսաբանություն

Դաս 2(15․09-19․09) Կենսաբանություն

Բջջի օրգանական նյութեր`ածխաջրերի, սպիտակուցներ, դրնաց կառուցվածքը՝ առաջնային, երկրորդային, երրորդային, չորրորդային կառուցվածք,բնափոխում, ֆունկցիան:Ածխաջրեր, ճարպեր դրանց կառուցվածքը: Էջ՝ 15-16։
Լրացուցիչ աշխատանք
Բերել  առօրյաում հենդիպող սպիտակուցների բնափոխման օրինականեր,նշել  պատճառները, ինչ գործոնների ազդեցությամբ են դրանք բնափոխվում, պատրաստել ուսումնական նյութ:

Լրացուցիչ աշխատանք
Բերել  առօրյաում հենդիպող սպիտակուցների բնափոխման օրինականեր,նշել 
պատճառները, ինչ գործոնների ազդեցությամբ են դրանք բնափոխվում, պատրաստել ուսումնական նյութ:

Սպիտակուցների բնափոխման օրինականեր առօրյայում

Սպիտակուցները հեշտությամբ ենթարկվում են բնափոխման, երբ փոխվում են միջավայրի պայմանները։ Բնափոխման ժամանակ սպիտակուցի կառուցվածքը խախտվում է, և այն կորցնում է իր նախնական հատկությունները։

Օրինակներ՝

Ձվի եփելը-Երբ ձուն դրվում է եռման ջրի մեջ, թափանցիկ սպիտակուցը փոխում է կառուցվածքը, խտանում և դառնում է սպիտակ ու անթափանց։

Կաթի եռալը-Բարձր ջերմաստիճանի ազդեցությամբ կաթի սպիտակուցները նստում են ու մակերեսին առաջանում է կաթի մաշկ։

Միսը տապակելիս կամ եփելիս-Տաքությունից մսի սպիտակուցները կոշտանում են, ինչի պատճառով միսը փոխում է գույնն ու համը։

Պատճառներ՝

Օրինակ՝ ֆիզիկական գործոններ, բարձր կամ ցածր ջերմաստիճան, ճառագայթում։ Քիմիական գործոններ, թթուներ, հիմքեր, աղեր, տարբեր քիմիական նյութեր։ Մեխանիկական գործոններ, ուժեղ խառնելը, թափահարելը։

Այսպիսով, առօրյայում հաճախ ենք հանդիպում սպիտակուցների բնափոխման երևույթին՝ հիմնականում ուտելիք պատրաստելիս կամ բնական պայմանների փոփոխության ժամանակ։

Հայոց լեզու, Ուսումնական նախագիծ

Ինչպես եմ ես վերաբերվում գիրք կարդալուն

Գիրք ընթերցելը կարևորագույն բաներից է մտքի աշխատանքը զարգացնելու համար։ Բայց գրքի իմաստը, միայն դա չէ։ Գիրքը նաև ձևավորում է մարդու բնավորությունը։ Գիրք կարդալը նաև օգնում է խոսքդ ձևավորել, մտածել ավելի հստակ և արտահայտվել ավելի գրագետ։ Այսքանը հասկանալուց հետո, դուք նաև կհասկանաք այն, որ մեր ամբողջ մանկության ընթացքում մեր ծնողները անիմաստ չէին անում, որ ասում էին՝ գիրք կարդա։ Ես գրքին ավելի շատ վերաբերվում եմ հարգանքով քան սիրով։ Այո՝ ես չեմ կարող ասել, որ գիրք շատ եմ սիրում, բայց հասկանում եմ, որ այն պետք է կարդալ, դրա համար վերաբերվում եմ հարգանքով։ Իհարկե, կան գրքեր, որոնք կարդալիս, քիչ-քիչ կամ էլ միանգամից ինձ ներս է քաշում։ Գոյություն ունեն գրքեր, որոնք պարզապես պատմություն են պատմում, բայց կան նաև գրքեր, որոնք ստիպում են մտածել, վերլուծել, հարցեր տալ ինքդ քեզ։ Հենց այդպիսի գրքերն են, որ փոխում են մարդու աշխարհայացքը։ Ես երբեմն զարմանում եմ, թե ինչպես է հնարավոր, որ բառերի միջոցով ինչ-որ մեկը կարող է այդքան ազդեցություն ունենալ մարդու զարգացության վրա, բայց ճիշտը դա է։ Բացի այդ, գիրքը կարող է լինել նաև հանգստության աղբյուր և առօրյայից կտրվելու ամենալավ միջոցը։ Վերջում ուզում եմ ասել, որ գիրքը միայն թղթի ու թանաքի համադրություն չէ։ Այն մի ամբողջ աշխարհ է, որին մուտք գործելը արդեն մեծ ծեռքբերում է, որով կարող ես հպարտանալ։ Թեև գուցե միշտ չլինեմ գրքերի ամենամեծ սիրահարը, բայց երբեք չեմ թերագնահատում դրանց կարևորությունը։ Գիրքը արժանի է հարգանքի, և ես փորձում եմ իմ վերաբերմունքով ցույց տալ այդ հարգանքը։ Իսկ գուցե ժամանակի ընթացքում այդ հարգանքը նաև սեր դառնա։