Գրականություն

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Խելացիները ոչ այնքան մենակություն են փնտրում, որքան խուսափում են հիմարների ստեղծած ունայնությունից։
Արթուր Շոպենհաուեր

Խորությամբ ապրելուն հնարավոր է հասնել միայն այն պահին, երբ դադարեցնում ես ունայնությունը և էլ չես հետևում ուրիշ մարդկանց կյանքին։
Ամեն մարդ իր կյանքի ուղին ունի։ Մի պահ պատկերացրեք, թե հայտնվել եք բոքսի չեմպիոնի հետ նույն ռինգում։ Եվ նա ուրախ նախավարժանք է անում, որ ձեր դեմքը արյունաշաղախ անի։ Հաճելի՞ զգացողություն է։ Բայց չէ՞ որ շատ մարդ կա, որ երազում է նման հանդիպման մասին։
Այն, ինչ մեկի համար սարսափելի է ու մղձավանջ, ուրիշի համար ողջ կյանքի երազանքն է։ Դրա համար հարկ չկա ուրիշներին աչք տալու. ձեր ճանապարհը փնտրեք, ձեր ուղին։ Ի՞նչ շահ կա ուրիշի կյանքը քննարկելուց։ Որքա՛ն ավելի հաճելի է սեփականն ապրելը։ Հիշեք ձեր երազանքներն ու ցանկությունները, ձգտեք դրանց։ Ձեզ թույլ տվեք մի լավ երազել առանց սահմանափակումների։ Չէ՞ որ ձեր բանականության համար սահման չկա։ Այն, ինչ կարող եք մանրամասն պատկերացնել, կարող եք և ստանալ։ Բայց նորից դեպի դատարկ երազանքները փախչելու և կյանքից փախչելու վտանգ կա, դրա համար էլ վերադարձեք կյանքի այն պահը, որտեղ հիմա եք։
Որպես սկիզբ՝ ընկղմվեք մարմնի զգացողության մեջ։ Մարմինը միշտ ապրում է ներկայով և երբեք չի ստում։ Ինչ ձեզ հետ կատարվում է, նստվածք է տալիս ձեր մարմնում։ Մարմնում են վիրավորանքները, վախերը, չիրականացած ցանկությունները, ուրիշների և սեփական արգելքները ձեր նկատմամբ։ Ձեր մարմինը ծալծլված է, և մի հույս ունի. որ տերը կդադարի ուրիշներին հետևելուց ու կվերադառնա սեփական մարմնի մեջ։
Այդ ժամանակ, հնարավոր է, երջանիկ լինի։ Մարմինը ձեզ կնվիրի պահի հրաշալիության բոլոր նույն զգացողությունները, որ դուք ապարդյուն փորձում էիք գտնել ուրիշի կյանքում։
Ամեն նոր զգացողության մեջ սուզվեք, ինչպես շոգին կսուզվեիք ալիքի մեջ։ Թող ձեզ գլխովին ծածկեն զգացողությունները։ Փախչելու տեղ չկա, շտապելու տեղ չկա։ Երբեք չի կարող ԱՅՆՏԵՂ ավելի լավ լինել, քան ԱՅՍՏԵՂ է։
Այն, ինչ ձեր շրջապատում է, հենց ձեր կյանքն է։ Մի՛ փորձեք ձևացնել, թե ձեզ դա էնքան էլ պետք չի։ Հենց ունեցած ամեն ինչ կորցնելու վտանգ է լինում, միանգամից հիշում եք կյանքի արժեքի մասին։ Բայց ի՞նչն է խանգարում ամեն ակնթարթ զգալու պահի արժեքը։
Երջանկություն եք ուզում՝ ավելի խորը ընկղմվեք կյանքի մեջ։

Առաջադրանքներ

Ա) Լրացրե´ք նախադասությունները՝ հիմնվելով տեքստում արտահայտված մտքերի վրա:
Հնարավոր է երջանիկ լինել, եթե մարդը դադարի ուրիշների կյանքին հետևելուց և ապրի իր կյանքով։
Խորությամբ ապրելուն հնարավոր է հասնել միայն այն պահին, երբ մարդը դադարեցնում է անիմաստությամբ զբաղվել և ամբողջությամբ կենտրոնանում է իր կյանքի վրա։
Ավելի հաճելի է սեփական կյանքը, քան ուրիշների կյանքը քննարկելը և հետևելը։
Եթե ձեր մարմինը դադարի ուրիշներին հետևելուց ու վերադառնա սեփական մարմնի մեջ, այն ժամանակ կգտնեք իսկական երջանկություն և կհասնեք ձեր նպատակներին:

Բ)Ի՞նչ կապ ունեն հեղինակի մտքերը բնաբանի՝ Արթուր Շոպենհաուերի ձևակերպման հետ:

Շոպենհաուերը ասում է, որ խելացի մարդիկ մենակ չեն լինում մենակ լինելու համար, այլ որպեսզի հեռու մնան դատարկ ու անիմաստ բաներից։ Հեղինակը ասում է, որ պետք չէ հետևել ուրիշների կյանքին կամ խոսել նրանց մասին այլն պետք է ապրել քո կյանքով և զգալ այն, ինչ հիմա ունես։ Այսպես, երկուսն էլ ասում են, որ պետք է խուսափել անիմաստությունից և ապրել քո կյանքով ու քո զգացողություններով։

Ֆիզիկա 9

Դաս 5. (06․09- 10․10)

Թեմա՝ 

§6.Էլեկտրական հոսանք:

§7.Էլեկտրական հոսանքի աղբյուրներ: 

Էլեկտրական շղթա և դրա բաղկացուցիչ մասերը:  

1. Ո՞ր լիցքակիրներին են անվանում ազատ: Որո՞նք են ազատ լիցքակիրները՝ ա. մետաղներում, բ. էլեկտրոլիտներում:

Այն լիցքավորված մասնիկները, որոնք կարող են տեղաշարժվել մարմնի մի մասից մյուսը անվանում են ազատ լիցքավորված։ Մետաղներում դրանք էլեկտրոններն են։ Հեղուկ հաղորդիչներում ազատ լիցքակիրները կոչվում են էլեկտրոլիտներ և նրանց հիմնական լիցքակիրները դրական և բացասական իոններն են։

2. Ի՞նչ է էլեկտրական հոսանքը:

Լիցքավորված մասնիկների ուղղորդված (կարգավորված) շարժումն անվանում են էլեկտրական հոսանք։

3. Բացատրեք, թե նկարում պատկերված փորձում ինչպե՞ս է լիցքավորվում Բ էլեկտրացույցը: Ինչու՞ է մետաղալարում ծագող էլեկտրական հոսանքը կարճատև

4. Ի՞նչ լիցքակիրների ուղղորդված շարժմամբ է պայմանավորված լուսադիոդի լուսարձակումը:

1-ում պրոտոնները, 2- ում էլեկտրոնները։

5. Ինչպե՞ս է ընտրվում էլեկտրական հոսանքի ուղղությունը: 

Որպես հոսանքի ուղղություն ընտրում են այն ուղղությունը, որով շարժվում են դրական լիցքավորված մասնիկները։

6. Ե՞րբ է հաղորդչով անցնող էլեկտրական հոսանքը չընդհատվող:

Երբ որ գոյություն ունի հոսանքի աղբյուր։

7. Ի՞նչ է հոսանքի աղբյուրը:

Հոսանքի աղբյուրը սարք է, որի միջոցով ապահովում են չընդհատվող էլեկտրական հոսանք։

8. Ի՞նչ մասերից է կազմված պարզագույն գալվանական տարրը:

Գալվանական տարրը կազմված է՝ բացասական սեղմակ, դրական սեղմակ, ցինկե էլեկտրոդ, պղնձե էլեկտրոդ, էլեկտրոլիտ։

9. Ի՞նչ մասերից է բաղկացած պարզագույն էլեկտրական շղթան:

Էլեկտրական շղթան բաղկացած է՝ էլեկտրական լամպ, հոսանքի աղբյուր, բանալի։

10. Նկարագրեք գալվանական տարրի աշխատանքը, երբ տարրի սեղմակներին հաղորդալա-րերով միացված է սպառիչ:

Երբ գալվանական տարրի սեղմակները հաղորդալարով միացնենք որևէ սպառիչի ապա էլեկտրոնները կատոդից կշարժվեն դեպի անոդը առաջացնելով էլեկտրական հոսանք։

11. Էներգիայի ի՞նչ փոխակերպումներ են տեղի ունենում գալվանական տարրում:

Քիմիական էներգիան փոխակերպվում է էլեկտրական էներգիայի։

12. Ի՞նչ է էլեկտրական կուտակիչը:

Կուտակիչը (ակումուլյատոր) հոսանքի բազմակի օգտագործման գալվանական աղբյուր է:

13. Գալվանական տարրերի և կուտակիչների ի՞նչ կիրառություններ գիտեք:

Օրինակ՝ մեքենաներում, հեռախոսներում և ցանկացած էլեկտրական սարքերում։

14. Ո՞ր սարքերն են կոչվում հոսանքի ֆիզիկական աղբյուրներ: Թվարկեք մի քանիսը:

Այն սարքերը որոնք քամու, ջրի, լույսի կամ միջուկի տրոհման էներգիան փոխակերպում են էլեկտրական էներգիայի կոչվում են ֆիզիկական աղբյուրներ։ Օրինակ՝ հիդրո կայանները, հողմակայանները:

Պատմություն

Հոկտեմբերի 10-17, առաջադրանք, 9-րդ դաս.

Առաջադրանք 1

ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԸ, պատմել էջ 21-30-ը/

Պատասխանել հարցերին

1.Քո կարծիքով՝ ի՞նչ ազդեցություն ունեցավ նորագույն զինատեսակների
կիրառումը պատերազմի ընթացքի վրա։

Նորագույն զինատեսակների կիրառումը բնականաբար մեծ ազդեցություններ ունեցավ պատերազմի ընթացքի վրա։ Զոհերը շատացան, ինչպես նաև ավելի դաժան դարձավ։

2.Ո՞ր իրադարձությունը առիթ հանդիսացավ
Առաջին աշխարհամարտի սանձազերծման
համար։

Առիթ հանդիսացավ 1914 թ. հունիսի 28-ին Ավստրո-Հունգարիայի թագաժառանգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունը։

3.Ե՞րբ է սկսվել Առաջին աշխարհամարտը և
մինչև ե՞րբ շարունակվել։

Առաջին աշխարհամարտը սկսվել է 1914 թ. օգոստոսի 1-ին և շարունակվել մինչև 1918 թ. նոյեմբերի 11-ը։

4.Ե՞րբ և ինչպե՞ս առաջացավ Քառյակ դաշինքը։

Քառյակ դաշինքը առաջացավ 1915 թվականին, երբ Բուլղարիան միացավ Եռյակ դաշինքին

5. Ե՞րբ է տեղի ունեցել Վերդենի ճակատամարտը։

Վերդենի ճակատամարտը տեղի է ունեցել 1916 թվականին փետրվարից մինչև դեկտեմբեր ամիսները։

6.Որտե՞ղ և ե՞րբ կնքվեց սեպարատ հաշտության պայմանագիրը։

Սեպարատ հաշտության պայմանագիրը կնքվեց 1918 թվականի մարտին, Բրեստ-Լիտովսկ քաղաքում, Ռուսաստանի և Քառյակ դաշինքի երկրների միջև։

7. Արևելյան ճակատի վերացումն ի՞նչ հնարավորություն ընձեռեց Գերմանիային։

Արևելյան ճակատի վերացումը Գերմանիային հնարավորություն տվեց իր բոլոր ուժերը տեղափոխել Արևմտյան ճակատ՝ Ֆրանսիայի դեմ հարձակման համար։

8. Ի՞նչը ստիպեց Գերմանիային զինադադար կնքել։ Ե՞րբ դա տեղի ունեցավ։

Գերմանիան ստիպված եղավ զինադադար կնքել, քանի որ նրա դաշնակիցները պարտվել էին, ժողովուրդը ապստամբել էր, և երկիրը այլևս չէր կարող շարունակել պատերազմը։ Դա տեղի ունեցավ 1918 թ. նոյեմբերի 11-ին։

ԱՄՓՈՓԻՉ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
1.Ներկայացրե՛ք Առաջին աշխարհամարտի գլխավոր պատճառները։

Գլխավոր պատճառներն են՝
1914 թ. հունիսի 28-ին Ավստրո-Հունգարիայի թագաժառանգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունը։
Տարածքային ոչ համաձայնությունները։
Երկրների հզորացումը։

2.Ներկայացրե՛ք հակադիր խմբավորումների անդամ պետությունների ռազմաքաղաքական նպատակները։

Անտանտի երկրները ուզում էին պահպանել գաղութները և վերադարձնել կորցրած տարածքները։ Քառյակ դաշինքը ձգտում էր գերիշխել Եվրոպայում ու նվաճել նոր տարածքներ։

3. Քո կարծիքով ինչո՞ւ Օսմանյան տերությունը դարձավ աշխարհամարտի մասնակից:

Միացավ Քառյակին՝ տարածքներ ու պանթյուրքական նպատակներ իրականացնելու համար։

4. Ժամանակագրական ժապավենի միջոցով ներկայացրե՛ք 1914–1916 թթ. ռազմական հիմնական իրադարձությունները:

1914 – Ֆերդինանդի սպանություն, պատերազմ սկսվեց։
1914 – Մառնի ճակատամարտ։
1914–1915 – Սարիղամիշի ճակատամարտ։
1915 – Իտալիայի միացում Անտանտին, Քառյակ դաշինքի ձևավորում։
1916 – Վերդենի ճակատամարտ։

5. Քո կարծիքով ինչո՞ւ ԱՄՆ–ն միացավ Անտանտին։

ԱՄՆ-ն միացավ Անտանտին, որովհետև վերջինիս հաղթանակը վստահ էր և ցանկանում էր տարածել ազդեցությունը։

6. Ինչո՞ւ բոլշևիկները համաձայնեցին առանձին հաշտության պայմանագիր կնքելու Քառյակ դաշինքի հետ։ Ի՞նչ հետևանքներ ունեցավ այդ պայմանագիրը։

Ռուսաստանը ծանր վիճակում էր, ուստի Բրեստ-Լիտովսկում կնքեց անարդար պայմանագիր, կորցնելով տարածքներ և վճարելով տուգանք։

Հայոց լեզու

Գործնական քերականություն

Լրացուցիչ/տնային աշխատանք

06-10.10.2025

Ածական

  1. Առանձնացրե՛ք ածականները։

Խոշոր, անձրև, անտառ, քնքուշ, խեղճ, բարձր, աստառ, բողոք, արգավանդ, երջանիկ, ավանդ, տխուր, գուղձ, հարազատ, գորգ, ամբոխ, անիվ, գանգուր։ 

  1. Կապակցությունների իմաստն արտահայտեք մեկ ածական անվանբ։

Ճահիճներով պատված-ճահճապատ

մանրէներ ծնող-մանրէածին

մորը սիրող-մայրասեր

մարդկանց ատող-մարդատյաց

մաքուր գրած-մաքրագիր

միայնակ կյանք վարող-մենակյաց

մ եգով պատված-միգապատ

միշտ փթթած-մշտափթիթ

թախծոտ դեմքով-թախծադեմ

միրգ տվող-մրգատու

նոր տնկած-նորատունկ

նվեր տվող-նվիրատու

նուրբ հնչող-նրբահունչ

շահույթ բերող-շահութաբեր

շեկ վարսերով-շիկահեր

շատ շնորհներ ունեցող-շնորհաշատ

ինչքից զուրկ-ընչազուրկ

ոսկուց ձուլված-ուսկեձույլ

ուշքը կորցրած-ուշակորույս

ջուր տանող-ջրատար

  1. Առանձնացրե՛ք որակական ածականները։ 

Խոր, ուժեղ, երկար, դառը, թույլ, հաստ, երկաթե, մայրենի, սուր, կեռ, խաղաղ, քարակոփ, բազմաշերտ, մագաղաթյա։ 

  1. Առանձնացրե՛ք հարաբերական ածականները։ 

Առաջնակարգ, պղնփակոփ,  խելացի, պողպատակուռ, թթվաշ, թավշե, դժգոհ, բարձր, գեղեցիկ, պարզ, կավաշեն։ 

  1. Առանձնացրե՛ք գերադրական աստիճանի ածականները։ 

Խստագույն, շագանակագույն, վատթարագույն, վիթխարագույն, միագույն, մանուշակագույն, հիմարագույն, դժվարագույն, ամենազգաց, ամենակոշտ, ամենաքիչ, ամենանուրբ, ցորնագույն։ 

  1. Ընդգծե՛ք փոխանուն ածականները։ 

Նոր տարվա գիշերը  մեծերը մնացել էին տանը, իսկ ջահելներս շրջում էինք տնից տուն։ Հեռախոսիս միջի համարները պարբերաբար վերանայում եմ․ հները ջնջում եմ, նորերն եմ ավելացնում։ 

Պապս քաղում էր հասուն խնձորները․ հասունները դարսում էր փայտե արկղում, մանրերից տատս չիր էր անում։ 

  1. Կազմի՛ր տրված ածականների բաղդատական աստիճանը։ 

խորը-ավելի խորը, խելացի-պակաս խելացի, գեղեցիկ-ավելի գեղեցիկ, քաղցր-քիչ քաղցր 

  1. Գտե՛ք սխալները և ուղղե՛ք ։ 

Նա իմ ամենագեղեցկագույն զգեստն է։ 
Նա իմ ամենագեղեցիկ զգեստն է։ 

Դա ամենամեծագույն նվաճումն էր, որ մենք ունեցել ենք։ 
Դա մեծագույն նվաճումն էր, որ մենք ունեցել ենք։ 

Սերոբը ամենաազնվագույն մարդն է, որին հանդիպել եմ։ 
Սերոբը ամենաազնիվ մարդն է, որին հանդիպել եմ։ 

Մեդալը ամենալավագույն պարգևն էր, որ ստացա այս տարի։ 
Մեդալը լավագույն պարգևն էր, որ ստացա այս տարի։ 

  1. Նկարագրե՛ք աշուն՝ օգտագործելով որքան հնարավոր է շատ ածականներ։ 

Գույնզգույն, ցուրտ, տաք, քամոտ, անձրևոտ, գեղեցիկ, դեղին, կարմիր, հով։

  1. Լրացրե՛ք բաց թողնված բառերը։ 

Ըստ իմաստի՝ ածականները բաժանվում են երկու խմբի՝ որական և հարաբերական։ 

Որակական ածականների մեծ մասն ունի համեմատության աստիճաններ։ 

Ածականն ունի համեմատության երեք աստիճան դրական, բաղդադական, գերադրական։

Աշխարհագրություն

Աշխատանք ինտերակտիվ քարտեզով

  1. ՀՀ օգտակար հանածոների քարտեզ-նշել հետևյալ օգտակար հանածոների հանքավայրերը. ոսկի, պղինձ, մոլիբդեն, երկաթ, տուֆ, հանքային ջրեր: 
  1. ՀՀ գետային ցանցի քարտեզ-նշել հետևյալ գետերի անունը, երկարությունը, ակունքն ու գետաբերանը-Ախուրյան, Քասախ, Հրազդան Արփա, Որորտան, Ողջի, Փամբակ, Ձորագետ, Դեբեդ, Աղստև:
Գետի անունըԵրկարությունըԱկունքըԳետաբերանը
Ախուրյան186կմԱրփի լիճԱրաքս գետ
Քասախ89կմԱրագածՀրազդան գետ
Հրազդան141կմՍևանա լիճԱրաքս գետ
Արփա128կմՎայոց ձորի լեռներ, Ջերմուկի մոտԱրաքս գետ
Որոտան178կմԶանգեզուրի լեռնաշղթաԱրաքս գետ
Ողջի82կմԶանգեզուրի լեռնաշղթաԱրաքս գետ
Փամբակ86կմՓամբակի լեռներԴեբեդ գետ
Ձորագետ67կմԼոռու լեռներԴեբեդ գետ
Դեբեդ152կմՓամբակ և ՁորագետԿուր գետ (Վրաստանում)
Աղստև121կմՓամբակի լեռներԿուր գետ (Ադրբեջանում)
  1. ՀՀ ռելիեֆի քարտեզ-նշել
    ա) հետևյալ լեռնաշղթաները. Վիրահայոց, Բազումի, Փամբակի, Գուգարաց, Արեգունու, Սևանի և Արևելյան Սևանի, Վայքի, Զանգեզուրի
    բ) հետևյալ հրաբխային լեռնավահանները. Եղնախաղի, Ջավախքի, Արագած, Գեղամա, Վարդենիսի, Սյունիքի: 

ա.

բ.

  1. Նշել ՀՀ լանդշաֆտները- առանձնացնելով տվյալ լանդշաֆտին բնորոշ բուսական ու կենդականական աշխարհը, կլիմայական պայմանները, հողերը, տարածման բարձրությունները: 
Քիմիա

Քիմիա 9 հարցաշար

Ի՞նչ է նյութը և ի՞նչ տեսակներ ունի այն (պարզ, բարդ):

Նյութը այն է ինչից կազմված են ֆիզիկական մարմինների: Նյութերը լինում են երկու տեսակի՝ պարզ և բարդ:

Ո՞րն է տարբերությունը ֆիզիկական մարմնի և նյութի միջև:

Ֆիզիկական մարմինը ցանկացած առարկա է, որն ունի ձև, և զանգված, իսկ նյութը այն է, ինչից այդ մարմինը կազմված է։

Ի՞նչ են խառնուրդները, և ինչպես են դրանք տարբերվում մաքուր նյութերից:

Խառնուրդները բաղկացած են երկու կամ ավելի նյութերից, որոնք քիմիական կապով չեն միացած, իսկ մաքուր նյութերը ունեն միայն մեկ տեսակի մասնիկներ։

Ի՞նչ են մետաղները և ո՞րն է նրանց հիմնական հատկություններից մեկը:

Մետաղները այն նյութեր են, որոնք ունեն լավ ջերմահաղորդություն և էլեկտրականություն:

Ի՞նչ է լուծույթը, և որո՞նք են նրա բաղադրիչները:

Լուծույթը համասեռ խառնուրդ է, որը կազմված է լուծիչից և լուծված նյութից։ Օրինակ՝ աղաջրում ջուրը լուծիչ է, իսկ աղը՝ լուծված նյութ։

Ի՞նչ է ատոմը և ինչ բաղադրիչներից է այն կազմված:

Ատոմը նյութի ամենափոքր մասնիկն է, որը պահպանում է քիմիական հատկությունները։ Այն բաղկացած է միջուկից և էլեկտրոններից, որոնք պտտվում են միջուկի շուրջը։

Ո՞րն է տարբերությունը տարրի և միացության միջև:

Տարր կոչվում է այն նյութը, որը կազմված է միայն միևնույն տեսակի ատոմներից։ Օրինակ՝ թթվածինը (O₂), երկաթը (Fe), ջրածինը (H₂)։ Միացություն կոչվում է այն նյութը, որը կազմված է տարբեր տարրերի ատոմներից։
Օրինակ՝ ջուրը (H₂O)՝ կազմված է ջրածնից և թթվածնից։

Ի՞նչ է մոլեկուլը և ինչով է այն տարբերվում ատոմից:

Ատոմը նյութի ամենափոքր մասնիկն է, որը պահպանում է տվյալ տարրի հատկությունները։ Մոլեկուլը երկու կամ ավելի ատոմների միավորում է, որոնք կապված են քիմիական կապերով։

Ինչ է «պարբերական համակարգը» և ով է այն ստեղծել:

Պարբերական համակարգը աղյուսակ է, որտեղ դասավորված են բոլոր քիմիական տարրերը՝ ըստ իրենց հատկությունների և ատոմային կառուցվածքի։
Այն ստեղծել է ռուս գիտնական Դմիտրի Մենդելեևը:

Ո՞րն է քիմիական ռեակցիայի հիմնական առանձնահատկությունը:

Քիմիական ռեակցիայի ժամանակ նյութերը փոխարկվում են նոր նյութերի։
Այսինքն՝ փոխվում է նյութերի կազմը, և առաջանում են նոր հատկություններով նյութեր։

Ի՞նչ է ֆիզիկական փոփոխությունը և ինչով է այն տարբերվում քիմիականից:

Ֆիզիկական փոփոխության ժամանակ նյութի արտաքին տեսքը կամ վիճակը փոխվում է, բայց նրա կազմը մնում է նույնը։ Քիմիական փոփոխություն ժամանակ նյութի կազմը փոխվում է, առաջանում է նոր նյութ։ Տարբերությունը այն է, որ ֆիզիկական փոփոխության դեպքում նյութը նույնն է մնում, քիմիականի դեպքում՝ ոչ։

Ինչ է օքսիդը, և բեր մի օրինակ օքսիդի:

Օքսիդը միացություն է, որը կազմված է թթվածնից և մեկ այլ տարրից։ Օրինակ՝ ածխաթթու գազը (CO₂) օքսիդ է, քանի որ բաղկացած է ածխածնից և թթվածնից։ Այլ օրինակ՝ երկաթի օքսիդ (Fe₂O₃)՝ որը հայտնի է որպես ժանգ։

Ի՞նչ է կատալիզատորը և ինչ դեր է այն խաղում քիմիական ռեակցիայում:

Կատալիզատորը նյութ է, որը արագացնում կամ դանդաղեցնում է քիմիական ռեակցիան, բայց ինքն իրեն չի փոխվում ռեակցիայի ընթացքում։ Դերը այն է, որ արագացնել քիմիական գործընթացները առանց ինքն իրեն փոխելու։