Գրականություն

Համադրելով գեղարվեստական և պատմական տեքստերը՝ մեկնաբանի′ր, թե ինչու տարբեր ժամանակներում գործող անհատների առաջ քաշած լուսավոր գաղափարները կյանքի չկոչվեցին։

Լուսավորություն և կրթություն տարածելը եղել է մարդկության գլխավոր նպատակը դեռևս 16-րդ դարից։ Տարբեր վայրերում և տարբեր ժամանակներում այն տարբեր ձևերով է ստացվել՝ քիչ, շատ, կամ ընդհանրապես չի ստացվել։

Կամսարյանը կրթությունը նոր ավարտած երիտասարդ էր, որը մտածում էր, որ ուղղակի կրթությամբ հնարավոր է կրթել մարդկանց։ Նա չգիտեր թե ինչ վիճակում են գյուղը և այնտեղի բնակիչները, այդ պատճառով նրա մոտ ոչ մի բան չստացվեց։ Նա գյուղի կյանքը այդպիսին չէր պատկերացնում։ Ամենամեծ խնդիրը դա էր, եթե նա ամենասկզբից էլ իմանար թե գյուղում ինչպիսի իրավիճակ էր, կամ ավելի լավ կպատրաստվեր կամ ընդհանրապես չէր մտածի այդ ուղղությամբ։ Մյուս կողմից եղել է Մադրասի խմբակը, որը նույնիսկ Հայաստանում չէր, և այնտեղի մարդիկ նույնպես պատկերացում չունեին Հայաստանի իրավիճակի մասին, քանի որ նրանք Կամսարյանի պես սովորական մեծահարուստ էին, որոնք ուզում էին իրենց պետությանը օգնել։ Մադրասի խմբակը մեծ գործունեություններ էր պլանավորել իրագործելու, բայց նրանք միայն կարողացան գիրք գրել, որը իդեպ ուներ իր օգուտը։ Այո, նրանք չտարածեցին լուսավորությունը, չզարգացրեցին ռազմական կրթությունը, բայց նրանք արթնացրեցին և արթուն պահեցին հայերի միջի անկախ լինելու զգացողությունը։ Ոչ ոք չի կարող ասել, բայց գուցեև 1918 թվականին Հայաստանը չանկախանար, եթե Մադրասի խմբակը գոյություն չունենար։

Այսպսիով, կարող ենք ասել, որ Կամսարյանը և Մադրասի խմբակը ունեին գրեթե նույն նպատակները՝ օգնել հայրենիքին, Կամսարյանի մոտ դա հաստա չի ստացվել, իսկ Մադրասի խմբակի մոտ դա ստացվել է, բայց մի քիչ այլ ձև։ Նրանք պետք է օգնեին Հայաստանին անկախանալու, բայց ուղղակի կարողացան տարածել այդ գաղափարը, որը նույնպես շատ լավ է։

Հանրահաշիվ 9

Հանրահաշիվ դասարանական 09․02․2026

Դասարանական առաջադրանքներ՝  276; 279-ա,գ,ե,;280-ա,գ; 281-ա,գ,ե;283-ա,գ,ե

b

ա․4+14-5=13
Չի բաժանվում

գ․16-18+2=0
Բաժանվում է

ե․128-128=0
Բաժանվում է

ա․Ոչ

գ․բազմանդամ չի

ա․1, 5, -1, -5
P(1)=2-9-5=-12
P(5)=50-45-5=0
P(-1)=2+9-5=6
P(-5)=50+45-5=90
Պատ․՝ 5

գ․1, 2, -1, -2
P(1)=-1
P(2)=8-10+2=0
P(-1)=2+10+2=14
P(-2)=8+10+2=20
Պատ․՝ 2

ե․1, 2, 3, 6, -1, -2, -3, -6
P(1)=2-3-11+6=-10
P(2)=16-12-22+6<0
P(3)=54-27-33+6=0
P(6)=432-36-66+6=336
P(-1)=-2-3+11+6>0
P(-2)=-16-12+22+6=0
P(-3)=-54-27+33+6>0
Պատ․՝ 3, -2

Իրավունք 9

Փետվարի 6-10

Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեմա 6․
Մարդու և քաղաքացու տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքները․
ա/ Տնտեսական իրավունքներ
բ/ Սոցիալական իրավունքներ
գ/ Մշակութային իրավունքներ /էլ․ դասագիրք, էջ 118-131/
Նորմատիվային իրավական փաստաթղթերը՝ առարկայի ծրագրում․

Առաջադրանք
1․ Նշե՛ք սեփականության իրավունքի երեք իրավազորությունները։ Պարզաբանե՛ք դրանք մեկ-երկու օրինակով։

Տնօրինում-սեփականատերը կարող է որոշել գույքի հետագա ճակատագիրը՝ վաճառել, նվիրել, փոխանակել կամ կտակել այն։
Օրինակ՝ բնակարանը վաճառել, հեռախոսը նվիրել հարազատին կամ հողամասը փոխանցել ժառանգությամբ։

Տիրապետում-սեփականատերը իրավասու է փաստացի ունենալ և վերահսկել իր գույքը։
Օրինակ՝ մարդը կարող է ունենալ բնակարան, հողամաս կամ համակարգիչ և պահել դրանք իր մոտ։

Օգտագործում-սեփականատերը կարող է օգտվել իր գույքից և ստանալ դրանից օգտակար արդյունք։
Օրինակ՝ բնակարանում ապրել, մեքենան վարել կամ հողատարածքում բերք աճեցնել։


2․ Որքանո՞վ է այսօր մեր երկրում աշխատանքի ազատ ընտրության իրավունքը մարդկանց հնարավորություն տալիս ունենալու մասնագիտություն և զբաղմունք։

Այսօր յուրաքանչյուր մարդ իրավունք ունի ազատորեն ընտրելու իր մասնագիտությունը և աշխատանքի վայրը։ Օրենքը երաշխավորում է աշխատանքի ազատ ընտրության իրավունքը։ Սակայն իրական կյանքում այդ իրավունքի լիարժեք իրականացումը երբեմն բարդանում է տարբեր գործոններով՝ աշխատատեղերի սակավություն, մրցակցություն, պահանջվող փորձ կամ մասնագիտական հմտությունների պակաս։ Այդ պատճառով ոչ բոլոր մարդիկ կարողանում են աշխատել հենց իրենց նախընտրած ոլորտում։


3․ Եթե ընտանիքներին օգնելու նպատակով անչափահասները վաղ տարիքից ուսմանը զուգահեռ աշխատում են, արդյոք գործատուները պահպանու՞մ են անչափահաս երեխաների համար նախատեսված աշխատանքային իրավունքները։ Բերե՛ք ձեզ հայտնի օրինակներ /բլոգային աշխատանք/․

Օրենքով անչափահասները կարող են աշխատել միայն սահմանափակ ժամերով և անվտանգ պայմաններում։ Սակայն իրականում երբեմն նրանց ստիպում են աշխատել ավելի երկար կամ առանց պայմանագրի։ Օրինակ՝ ամռանը սրճարաններում աշխատող դեռահասները միշտ չէ, որ ստանում են լիարժեք հանգիստ կամ ժամանակին աշխատավարձ։

Ֆիզիկա 9

Դաս.17. (Փետրվարի 9 — 13)

Թեմա 9. 

§ 18. Էլեկտրակն հոսանքի աշխատանքը և հզորությունը:

§ 17. ՋՈՈՒԼ-ԼԵՆՑԻ օրենքը: Շիկացման լամպ: Կարճ միացում: Ապահովիչներ:

1. Ի՞նչ է հոսանքի աշխատանքը: Ինչ բանաձևով են այն հաշվում: Հոսանքի աշխատանքի բանաձևը ձևակերպեք բառերով:

Հոսանքի աշխատանքը շղթաի որևէ տեղամասում հավասար է հոսանքի ուժի, լարման և այն ժամանակի արտադրյալին, որի ընթացքում այդ տեղամասով հոսանք է անցել։ A = IUt

2. Ո՞րն է աշխատանքի միավորը ՄՀ-ում:

Ջոուլ

3. Ո՞ր ֆիզիկական մեծություննեն անվանում էլեկտրական հոսանքի հզորություն: Ինչ բանաձևով են հաշվում հոսանքի հզորությունը: 

Հոսանքի հնարավորությունը հավասար է աշխատանքի հարաբերության այն ժամանակին, որի ընթացքում այդ աշխատանքը կատարվել է։ Էլեկտրատեխնիկայում հզորությունը նշանակում են ՝ P տառով։ P = A/t

4. Հզորության ի՞նչ միավորներ գիտեք: Ինչպես են առնչվում այդ միավորները վատտին:

Հզորության միավորներն են ՝ կՎտ, ՄՎտ, մՎտ և այլն:

1 կՎտ = 1000 Վտ

1 ՄՎտ = 1000000 Վտ

1 մՎտ = 0,001 Վտ

5. Ո՞րն է հոսանքի աշխատանքի ոչ համակարգային միավորը: Գրել այդ միավորի և ջոուլի կապն արտահայտող հավասարությունը:

1 կՎտժ = 1000 Վտ * 3600 վ = 3600000 Վտվ = 3,6ՄՋ

6. Ի՞նչ փորձով կարելի է համոզվել, որ միևնույն հոսանքի ուժի դեպքում հաղորդչում անջատվող ջերմաքանակը համեմատական է հաղորդչի դիմադրությանը:

7. Ի՞նչ բանաձևով են հաշվում հոսանքակիր հաղորդչում անջատվող ջերմաքանակը: Գրել բանաձևը:

Q = I2 Rt

8. Ձևակերպել Ջոուլ- Լենցի օրենքը:

Ջոուլ—Լենցի օրենք, էլեկտրական հոսանքի ջերմային ազդեցությունը բնութագրող օրենք։ Որոշում է ջերմության այն քանակը (ջոուլյան ջերմություն Q), որն անջատվում է հաղորդիչում էլեկտրական հոսանք անցնելիս։ Q-ն համեմատական է հաղորդիչի դիմադրությանը (R), շղթայում հոսանքի ուժի (I) քառակուսուն և հոսանքի անցման ժամանակին (t)․

9. Բացատրեք, թե ինչո՞ւ է տաքանում հաղորդիչը, երբ նրա միջով հոսանք է անցնում:

Ազատ էլեկտրոնները որոշակի երևույթների հետևանքով իրենց կինետիկ էներգիան փոխանցում են մետաղի իոններին և վերջինները սկսում են ավիլի ուժեղ տատանվել և հետևաբար տաքանալ:

10. Ինչպիսի՞ն է շիկացման լամպի կառուցվածքը:

Պարուրաձև շիկացման թելիկի վրա ամրացված են երկու հատ մետաղե ձողիկ, որոնք իջնում և մտնում են ապակե ոտիկի մեջ և անցնում նրանով դեպի լամպակոթի մետաղ մասերին: Լամպակոթին ամրացված է ապակե բալոնը, որից օդը հանվում կամ լցվում է ըստ նրա միջով անցնող հոսանքի հզորության: Այս ամենը իացվում է հոսանքին և լամպը աշխատում է:

Պատմություն

Փետրվարի 4-10-ը, առաջադրանք, 9-րդ դաս.

Սիրելի սովորողներ, խնդրում եմ ներբեռնել դասագիրքը:

Առաջադրանք 1

Խորհրդային Հայաստանի տարածքային և սահմանային խնդիրները:/Էջ 82

ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բացատրի՛ր և բնութագրի՛ր
Ա. Բեկզադյան-Հայ խորհրդային գործիչ։ Նա առաջարկում էր, որ սահմանները որոշվեն բնակչության ազգությամբ
Բ. Մդիվանի-Խորհրդային կուսակցական գործիչ։
Մասնակցել է Կովկասում սահմանների հարցերի քննարկմանը։
Ինքնավար Սյունիք-Զանգեզուրը, որը ժամանակավորապես հայտարարեց իրեն ինքնուրույն,
որ չանցնի բոլշևիկների կամ թշնամիների ձեռքը։
Լեռնահայաստան-Ինքնավար Սյունիքի նոր անունը։
Գ. Նժդեհ-Հայ մեծ զինվոր և առաջնորդ։ Նրա շնորհիվ Զանգեզուրը մնաց Հայաստանին։
Ս. Վրացյան-Հայ քաղաքական գործիչ։ Եղել է Լեռնահայաստանի վարչապետը։
Ա. Մռավան-Խորհրդային Հայաստանի արտաքին գործերի ղեկավար։ Պետք է պաշտպաներ Հայաստանի շահերը, բայց չկարողացավ։
Ս. Կասյան-Խորհրդային գործիչ Հայաստանում։ Մասնակցել է խորհրդային իշխանության հաստատմանը։
Ռ. Հորն-Բրիտանացի ներկայացուցիչ։
«Եղբայրության և բարեկամության» պայմանագիր-Պայմանագիր Ռուսաստանի և Թուրքիայի միջև։ Դրանով Թուրքիան ստացավ հայկական հողեր։
«Սրտագին և անկեղծ բարեկամության» պայմանագիր-Նախագիծ, որը նույնպես աջակցում էր
թուրք-ռուսական համագործակցությանը Հայաստանի հաշվին։
Ազգային ուխտ-Թուրքիայի ծրագիր, որի նպատակներ պահել և ընդլայնել թուրքական տարածքները։
Յ. Գանեցկի-Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցիչ։ Մասնակցել է Կարսի բանակցություններին։
Ք. Կարաբեքիր-Թուրք գեներալ։ Նա մերժեց հայկական բոլոր պահանջները Կարսի պայմանագրում։

ՀԻՄՆԱԿԱՆ
ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ա. Ներկայացրո՛ւ։ Ինչպե՞ս կարգավորվեցին Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ Հայաստանի տարածքային ու սահմանային հարցերը: Ի՞նչ
ընթացք ունեցավ Գ. Նժդեհի պայքարը Սյունիքում:

Ջավախքը անցավ Վրաստանին։ Լեռնային Ղարաբաղն ու Նախիջևանը հանձնվեցին Ադրբեջանին։ Թուրքիայի հետ սահմանները որոշվեցին Մոսկվայի և Կարսի պայմանագրերով, որոնց արդյունքում Թուրքիան ստացավ Կարսի շրջանը։ Սյունիքում Գարեգին Նժդեհը պայքարեց տարածքային զիջումների դեմ և իր պայքարի շնորհիվ Զանգեզուրը մնաց Հայաստանի տարածքում։

բ. Բացատրի՛ր: Ի՞նչ դիքորոշում ունեին և ի՞նչ հիմնավորումներ էին առաջ քաշում ­Հայաստանը,
Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը իրենց տարածքային ու սահմանային հավակնությունները
ներկայացնելիս:

Հայաստանը պահանջում էր, որ սահմանները որոշվեն բնակչության ազգությամբ, քանի որ վիճելի տարածքներում մեծամասնությունը հայեր էին։ Ադրբեջանը և Վրաստանը ձգտում էին պահել կամ ընդլայնել իրենց տարածքները՝ անտեսելով բնակչության կազմը։ Թուրքիան իր պահանջները հիմնավորում էր Ազգային ուխտով և փորձում էր վերականգնել իր ազդեցությունը։ Այս բոլոր պետությունները իրենց շահերը պաշտպանեցին Հայաստանի հաշվին։

գ. Վերլուծի՛ր: Հայերի հաշվին զիջումեր կատարելը
օգնե՞ց Արևելքում հեղափոխություն տարածելուն:

Հայերի հաշվին զիջումներ կատարելը չօգնեց Արևելքում հեղափոխություն տարածելուն։ Այդ զիջումները միայն թուլացրին Հայաստանը և ստեղծեցին երկարատև հակասություններ տարածաշրջանում, որոնք հետագայում դարձան նոր հակամարտությունների պատճառ։

Ա2 ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ
ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
1. Ճանաչի՛ր ազդեցությունը: Ի՞նչ ազդեցություն ունեցան
1920-1930-ական թվականները անկախ Հայաստանի
Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգի ձևավորման վրա:

1920–1930-ական թվականները մեծ ազդեցություն ունեցան Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի վրա, քանի որ այդ ժամանակ Հայաստանը կորցրեց անկախությունը և դարձավ խորհրդային հանրապետություն։ Արտաքին քաղաքական որոշումները այլևս ինքնուրույն չէին ընդունվում, այլ անում էր Խորհրդային Ռուսաստանը։

2. Ընդհանրացո՛ւ: Ի՞նչ գործոններով էին պայմանավորված Հայաստանի հաշվին Վրաստանին, Ադրբեջանին
և Թուրքիային կատարված տարածքային զիջումերը:

Հայաստանի հաշվին տարածքային զիջումները պայմանավորված էին մի քանի գործոններով։ Հայաստանը թույլ էր ռազմական և քաղաքական առումով, իսկ բոլշևիկյան իշխանությունը պատրաստ էր զիջումների՝ հանուն սեփական շահերի։ Խորհրդային Ռուսաստանը ցանկանում էր բարեկամական հարաբերություններ հաստատել Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի հետ և այդ նպատակով անտեսում էր հայկական շահերը։

3 . Գն ահ ատի՛ր։ Ի՞նչ դերակատարություն է ունեցել
Խորհրդային Ռուսաստանը Հայաստանի տարածքային և սահմանային հարցերի կարգավորման խնդրում:
Ի՞նչ դեր է ունեցել Գ. Նժդեհի գլխավորած պայքարը
Զանգեզուրը Հայաստանի կազմում մնալու հարցում:

Խորհրդային Ռուսաստանը վճռորոշ դեր ունեցավ Հայաստանի տարածքային և սահմանային հարցերում՝ հիմնականում դրանք լուծելով Հայաստանի վնասով։ Նրա նախաձեռնությամբ ընդունվեցին պայմանագրեր, որոնցով հայկական տարածքներ հանձնվեցին հարևան պետություններին։ Միևնույն ժամանակ Գարեգին Նժդեհի գլխավորած պայքարը մեծ դեր խաղաց Զանգեզուրը Հայաստանի կազմում պահելու գործում, քանի որ նրա զինված և քաղաքական դիմադրությունը ստիպեց բոլշևիկներին հաշվի նստել այդ տարածքի հետ։

Առաջադրանք 2

Հայկական հարցը Լոնդոնի և Լոզանի խորհրդաժողովներում

ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բացատրի՛ր և բնութագրի՛ր

  • Հայկական հարց • Փարիզի վեհաժողով • Լոնդոնի և Լոզանի խորհրդաժողովեր • Վ. Ուիլսոն • Ու. Հարդինգ
  • Ազգային օջախ • Պ. Նուբար • Ա. Ահարոնյան • Ազգային պատվիրակություն.

ՀԻՄՆԱԿԱՆ
ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ա. Ներկայացրո՛ւ։ Ինչու՞ հրավիրվեցին և ի՞նչ ընթացք ունեցան Լոնդոնի և Լոզանի խորհրդաժողովերը:
բ. Բացատրի՛ր: Ինչու՞ Սևրի պայմանագրով նախատեսված Հայաստանի ստեղծման հարցը վերածվեց հայերին Ազգային օջախ տրամադրելու խնդրի:
գ. Վերլուծի՛ր: Ինչու՞ և ինչպե՞ս պատերազմում պարտված
Թուրքիան կարողացավ հաղթանակած դուրս գալ Լոզանի խորհրդաժողովից:
Ա2 ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ
ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ

  1. Ճանաչի՛ր ազդեցությունը: Ի՞նչ ազդեցություն
    ունեցավ Լոզանի խորհրդաժողովը Հայկական
    հարցի և հայ գաղթականների սփյուռքայնացման գործում:
  2. Գնահատի՛ր։ Ինչու՞ և ի՞նչ դիրքորոշում էին որդեգրել խորհրդաժողովների մասնակից տերությունները Հայկական հարցում:
Հայոց լեզու, Ուսումնական նախագիծ

Սպորտը և արվեստը իմ կյանքում

Իմ կյանքում սպորտը շատ ավելի մեծ դեր ունի, քան արվեստը։ Ես երբեք առանձնապես հետաքրքրված չեմ եղել արվեստով, բայց սպորտը միշտ եղել է այն, ինչ ես իսկապես սիրում և գնահատում եմ։

Սպորտը օգնում է ինձ մնալ ակտիվ, առողջ և կենտրոնացած։ Երբ ես զբաղվում եմ սպորտով, ինձ մոտիվացված և էներգիայով լի եմ զգում։ Այն ինձ սովորեցնում է կարևոր հատկություններ, ինչպիսիք են կարգապահությունը, պատասխանատվությունը և թիմային աշխատանքը։ Սպորտի միջոցով ես սովորել եմ հաղթահարել դժվարությունները, ինձ առաջ մղել և երբեք հեշտությամբ չհանձնվել։ Ֆիզիկական ակտիվությունը նաև օգնում է մաքրել միտքս և նվազեցնել սթրեսը։ Արվեստը, մյուս կողմից, այն ոլորտը չէ, որով ես շատ եմ հետաքրքրվում։ Ես հարգում եմ արվեստը և հասկանում եմ, որ այն կարևոր է շատ մարդկանց համար, բայց անձամբ ինձ չի գրավում։ Ինձ համար սպորտը ավելի արդյունավետ միջոց է ինքնավստահություն և բնավորություն ձևավորելու համար։

Ընդհանուր առմամբ, սպորտը մեծ ազդեցություն ունի իմ կյանքի վրա, մինչդեռ արվեստը՝ շատ փոքր։ Սպորտը օգնում է ձևավորել, թե ով եմ ես, և պատրաստում է ինձ ապագայի մարտահրավերներին։ Այն սովորեցնում է դասեր, որոնք, իմ կարծիքով, կարևոր են հաջողության համար՝ հաստատակամություն, թիմային աշխատանք և ինքնակարգապահություն։ Իսկ արվեստը իմ կարծիքով, բացի հաճույքից այլ բան չի տալիս մարդուն, ի տարբերություն սպորտի։

Անգլերեն

Sports and arts in my life

In my life, sports play a much bigger role than arts. I have never been very interested in arts, but sports have always been something I truly enjoy and value.

Sports help me stay active, healthy, and focused. When I play sports, I feel motivated and full of energy. They teach me important qualities such as discipline, responsibility, and teamwork. Through sports, I have learned how to push myself, deal with challenges, and never give up easily. Physical activity also helps me clear my mind and reduce stress, especially after a long day at school. Arts, on the other hand, are not something I am very interested in. I respect art and understand that it is important for many people, but it does not attract me personally. I find that I express myself better through action rather than creativity like drawing or music. For me, sports are a more effective way to build confidence and character.

Overall, sports have a strong influence on my life, while arts play only a small role. Sports help shape who I am and prepare me for challenges in the future. They teach lessons that I believe are essential for success, such as perseverance, teamwork, and self-control.

Աշխարհագրություն

Բնակչության տեղաբաշխումը: Տարաբնակեցումը

Բնակչության տեղաբաշխումը: Տարաբնակեցումը

Դաս 27, էջ 84-87

  1. Ի՞նչ գործոններ են ազդում ՀՀ բնակչության ու բնակավայրերի տեղաբաշխման վրա:

Բնակչության տեղաբաշխումը որոշվում է բնական, տնտեսական, սոցիալական և այլ գործոններով։

  1. Ինչով են պայմանավորված ՀՀ–ում բնակչության ու բնակավայրերի տեղաբաշխման
    մեծ տարբերությունները՝ ըստ ծովի մակարդակից ունեցած բարձրության:

Մեծ մասը բնակվում է ծովի մակարդակից 800–1000մ բարձրություններում։

  1. Ի՞նչ զարգացում է ունեցել քաղաքային տարաբնակեցումը ՀՀ–ում:

Քաղաքային տարաբնակեցումը սկսվել է 1914թ.–ին՝ միայն Երևանի, Գյումրիի, Գավառի և Գորիսի բնակչությամբ մոտ 10%։ Հետագայում գյուղերը խոշորացան, առաջացան նոր քաղաքներ, օրինակ՝ Հրազդան, Վանաձոր, Չարենցավան, և 1980–ականներին քաղաքների թիվը հասավ 58-ի։

  1. Ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ գյուղական տարաբնակեցումը։

Վերջին 100 տարում փոքր ու միջին գյուղերի թիվը նվազել է։ Արարատյան դաշտում նոր հողերի օգտագործման շնորհիվ ստեղծվել են մոտ 100 նոր գյուղեր։

  1. Թվարկե՛լ ՀՀ մարզերը մարզկենտրոններով /օգտվել էջ 29-ի քարտեզից
ԱրագածոտնԱշտարակ
ԱրարատԱրտաշատ 
ԱրմավիրԱրմավիր
ԳեղարքունիքԳավառ
ԼոռիՎանաձոր
ԿոտայքՀրազդան 
ՇիրակԳյումրի
ՍյունիքԿապան 
Վայոց ձորԵղեգնաձոր 
ՏավուշԻջևան
Հայոց լեզու

Թեստ 1

3

1

4

2

3

2

2

2

2

1

1

3

3

3

2

3

2

4

4

3

Փոքրիկ

Որևե

Համարյա

Հաշմել

Տնտեսուհի

Սրամիտ

Տղաներով

Կին

Երեսիդ

Երևա

Ընթրիքի ժամանակ

4

Խոսք

Ենթակա

Ստորոգյալի զեղջման համար

Ընթերցելով տեքստը, կարող եմ ասել, որ Ջիմին դուր եկավ դպրոցը, ինչքան էլ ամենասկզբում տնտեսուհին և Ջիմին չէին ուզում, որ Ջիմին գնա դպրոցում սովորի։ Ջիմին դուր եկավ դպրոցը, քանի որ նա այնտեղ ձեռք բերեց նոր ընկերներ և լավ ժամանակ անցկացրեց նրանց հետ։ Ինչպես նաև սովորեց նոր խաղաբառեր, որոնք դուր էին գալիս մնացածներին։

Հանրահաշիվ 9

Հանրահաշիվ դասարանական 05․02․2025

Դասարանական առաջադրանքներ՝ 268-ա,գ,ե; 269-ա,գ,ե; 272-ա,գ,ե; 273-ա,գ,ե; 274-ա,գ,ե;

ա․1, 7

գ․1, 2, 4

ե․1, 2, 5, 10, 25, 50

ա․-1, -3, -9

գ․-1, -2, -5, -10

ե․-1, -3, -5, -15

ա․(x+5)(x-3)/x+5=x-3

գ․(3a-4)(2a-3)/3a-4=2a-3

ե․(y-7)(y^3-3y^2+6y-4)/y-7=y^3-3y^2+6y-4

ա․x=1
1+7=8
x=-2
-2+7=5

գ․1+1-2=0
4-2-2=0

ե․6-2+5=9
-48-8+5=-51

ա․✓5+11

գ․5-5=0

ե․25-55+21=-9