կենսաբանություն

Թեստային առաջադրանք

1. Որո՞նք  են ավտոտրոֆ օրգանիզմները։

A) Օրգանիզմներ, որոնք սնունդը ստանում են պատրաստ վիճակում
B) Օրգանիզմներ, որոնք չեն ունենում քլորոֆիլ
C) Օրգանիզմներ, որոնք սինթեզում են իրենց օրգանական նյութերը անօրգանականներից
D) Օրգանիզմներ, որոնք սնվում են այլ օրգանիզմներով


 2. Ո՞ր օրգանիզմն է հետերոտրոֆ։

A) Կանաչ բույս
B) Ցիանոբակտերիա
C) Սունկ
D) Որոշ բակտերիաներ

3. Ի՞նչ աղբյուր են օգտագործում ֆոտոավտոտրոֆ օրգանիզմները էներգիայի համար։

A) Քիմիական ռեակցիաներ
B) Արևի լույս
C) Օքսիգեն
D) Գլյուկոզ

 4. Քեմոավտոտրոֆ օրգանիզմները էներգիան ստանում են՝

A) Արևի լույսից
B) Այլ օրգանիզմների օրգանական նյութերից
C) Անօրգանական նյութերի օքսիդացումից
D) Օքսիգենի ֆոտոլիզից


5. Ի՞նչ հատկանիշ է բնորոշ միայն հետերոտրոֆ օրգանիզմներին։

A) Սինթեզում են օրգանական նյութեր անօրգանականներից
B) Օգտագործում են պատրաստ օրգանական նյութեր
C) Կատարում են ֆոտոսինթեզ
D) Օգտագործում են CO₂ որպես ածխածնի աղբյուր

Ուսումնական նախագիծ, Պատմություն

Իմ ազգանվան պատմությունը և իմ գերդաստանը/ նախագիծ/

Իմ ազգանուն է Հովհաննիսյան է։ Այն նշանակում է հնազանդություն։ Ենթադրում եմ, որ Հովհաննես անունից է, որը նշանակում է աստվածաշնորհ։

Իմ նախնիները հայրական կողմից

Պապիկս

Վովա Մինասի Հովհաննիսյան, ծնվել է 1950 թվականին հունվարի 10-ին Երևանում, բայց արմատներով Արցախցի է և Շամշադինից։ Եղել է ՖԱ <<Արարատ-Արմենիա>>-ի խաղացող, բայց ֆուտբոլային կարիերան կարճ տևողություն է ունեցել ուսումը ավարտելու համար։ Աշխատել է <<Հայ-նախագիծ>> ինստիտուտում, որպես ինժիներ։

Տատիկս

Թամարա Արշալույսի Փաշիկյան, ծնվել է 1952 թվականին հունվարի 2-ին Նոյեմբարյանում։ Ավարտել է <<Թեթև արդյունաբերական>> տեխնիկումում։ Աշխատել է <<Ավտո-մոտո սիրողներ>> կազմակերպությունում, որպես հրահանգիչ։

Իմ նախնիները մայրական կողմից

Պապիկս

Հովհաննես Գուրգենի Սահակյան, ծնվել է 1947 թվականին նոյեմբերի 22-ին Գյումրիում, բայց արմատներով Մշեցի էր։ Ավարտել է Գյումրիի պոլիտեխնիկական ինստիտուտը, բայց միշտ աշխատել է որպես դերձակ և Գյումրիում իրեն ճանաչել են, որպես <<Հոլիդե Հովիկ>>։ Ժամանակին Լենինգրադում մասնակցել է նորաձևության մրցույթին, որտեղ ներկայացրել է իր կարած քեռիիս երեք տարեկանի կոստյումը և գրավել է առաջին հորիզոնականը։

Տատիկս

Սաիդա Արշակի Սարգսյան, ծնվել է 1945 թվականին մարտի 16-ին Նովոսիբիրսկում, բայց արմատներով Գյումրեցի է։ Ավարտել է Մոսկվայում Պլիխանովի անվան ինստիտուտը և աշխատել է Գյումրիի Սբերբանկում, որպես ավագ հաշվապահ։

Նախատատիս

Հեղինե Գուրգենի Մինասյանը ծնվել է 1906 թվականի հոկտեմբերի 6-ին և մահացել է 2004 թվականին, սովորել է Գյումրիի գիմնազիայում և իր տոհմը հայտնի է եղել Գյումրիում և կոչվել է Առաբաջանս, որոնք մեծահարուստ են եղել և զբաղվել են գորգերի վաճառքով։

Նախապապիս

Արշակ Սահակյանը

Ֆիզիկա 9

Դաս 7. (27․10- 31․10)

§8.Էլեկտրական հոսանքի ազդեցությունները: 

§9.Էլեկտրական հոսանքը մետաղներում: 

Առաջադրվող հարցեր՝

1. Ինչպիսի՞ ազդեցություններով է օժտված հոսանքը:

Ջերմային, կենսաբանական, քիմիական, մագնիսական:

2. Նկարագրեք փորձեր, որոնցում դրսևորվում է հոսանքի ջերմային ազդեցությունը: Որ սարքերում է օգտագործվում հոսանքի  ջերմային ազդեցությունը:

Լամպի մեջ օգտագործվում է ջերմային էլեկտրական ազդեցություն: Դրա միջոցով լամպի միջուկը տաքանում է, շիկանում և լույս է առաջանում:

3. Ի՞նչ գործնական կիրառություն ունի հոսանքի քիմիական ազդեցությունը:

Հոսանքի քիմիական ազդեցությունը հնարավորություն է տալիս ստանալու մաքուր մետաղներ ՝ դրանց աղերի և հիմքերի լուծույթներից, առարկաները պատել մետաղի շերտով ՝ ցինկապատել, արծաթազօծել, ոսկեզօծել և ալյն։

4. Ի”նչ երևույթներով է դրսևորվում հոսանքի բնախոսական ազդեցությունը:

Հոսանքի ազդեցությամբ, օրինակ, մկանները կծկվում են։ Հոսանքի ազդեցությամբ մեծանում է անոթներում արյան հոսքի արագությունը, ուժեղանում է արյան մատակարարումն առանձին օրգաններին:

5. Նկարագրեք հոսանքի մագնիսական ազդեցությունը ցուցադրող մի փորձ: Ինչու են այդ ազդեցությունը համարում հոսանքի ամենաբնորոշ ազդեցությունը:

Հոսանքի մագնիսական ազդեցուքյունը ուղեկցում է նրան ամենուրեք, անկախ նրանից թե, ինչպիսի նյութերի միջով է անցնում հոսանքը:

6. Ի՞նչ է բյուրեղի տարածական կամ բյուրեղային ցանցը:

Բյուրեղներում մասնիկները կատարում են անկանոն՝ քաոսային տատանողական շարժում հավասարակշռության դիրքերի՝ հանգույցների շուրջը, որոնց հմախումբը բյուրեղի տարածման կամ բյուրեղային ցանց է:

7. Ինչպե՞ս են բաշխված մասնիկները մետաղի բյուրեղային ցանցում:

Մետաղում բյուրեղային ցանցի հանգույցների շուրջը տատանվում են դրական իոնները, իսկ հանգույցների միջակա տարածության մեջ անկանոն շարժվում են ազատ էլեկտրոնները:

8. Ինչպիսի՞ շարժումներ են կատարում մետաղի բյուրեղի ազատ էլեկտրոնները և դրական իոնները էլեկտրական դաշտի բացակայությամբ:

Եթե մետաղի ներսում էլեկտրական դաշտ չկա, ապա էլեկտրոնների շարժումը լիովին քաոսային է։

9.  Ի՞նչ է  էլեկտրական հոսանքը մետաղներում:

Մետաղներում էլեկտրական հոսանքը ազատ էլեկտրոնների ուղորդված շարժումն է։

10. Նկարագրել Ռիկեի փորձը: Այս փորձի արդյունքի հիման վրա ինչ եզրակացություն կարելի է անել:

Նա վերցրել է երեք գլան՝ պղնձե, ալյումինե, պղնձե, և հաջորդաբար, հիմքերն իրար հպելով՝ միացրել էլեկտրական շցթային: Այդ շղթայում ուղիղ մեկ տարի էլեկտրական հոսանքը չի անջատվել, իսկ գլաններով ընդհանուր առմամբ անցել է 3,5 ՄԿլ լիցք: Ռիկեն, մանրազնին հետազոտելով գլանները, նյութի տեղափոխության ոչ մի հետք չի նկատել. ո՛չ պղնձե գլանում ալյումինի ատոմներ, ո՛չ էլ ալյումինե գլանում պղնձի ատոմներ չեն հայտնաբերվել:
Այստեղից Ռիկեն եզրակացրել է, որ մետաղե հաղորդիչներով հոսանք անցնելիս իոններ չեն տեղափոխվում: Հետևաբար՝ մետաղներում էլեկտրական հոսանքը միայն ազատ էլեկտրոնների ողղորդված շարժում է, իսկ էլեկտրոնները բոլոր մետաղներոմ, այդ թվում՝ պղնձում և ալյումինում, նույնն են:

Հայոց լեզու, Ուսումնական նախագիծ, Գրականություն

Ուսումնական աշուն

Ես աշնանային արձակուրդների ընթացքում կարդացել եմ Ա․Դյումայի <<Վիկոնտ դե Բռաժելոն կամ տաս տարի անց>>։ Սա <<Երեք հրացանակիրների>> շարունակություններից մեկն է։ Ա. Դյումայի «Վիկոնտ դե Բրաժելոն կամ Տաս տարի անց» վեպը պատմում է բարեկամության, հավատարմության և պատվի մասին։ Վեպը շատ հետաքրքիր և արկածային էր։ Դ’Արտանյանը, Աթոսը, Պորթոսը և Արամիսը արդեն հասուն մարդիկ են, և նրանց կյանքում ամեն ինչ այնքան պարզ չէ, որքան երիտասարդ տարիներին, բայց նրանք չէին կորցրել իրար հանդեպ հարգանքն ու ընկերությունը։ Այս ստեղծագործությունը ինձ սովորեցրեց, որ մարդը պետք է պահպանի իր պատիվն ու ընկերությունը՝ անկախ դժվարություններից։ Ուժեղ լինելը միայն ֆիզիկական չէ, ուժը նաև ազնիվ մնալու և ճիշտը պաշտպանելու մեջ է։ Ստեղծագործության մեջ ինձ դուր եկան մի քանի միտք։ Օրինակ՝ «Իրական բարեկամությունը չի մարում, նույնիսկ եթե ճանապարհները բաժանվում են», այս միտքն արտահայտում է շատ կարևոր բան, ընկերությունը, որը չի կարող վերանալ ոչ մի դեպքում, եթե այն եղել է իրական։ «Պատիվն ավելի թանկ է, քան կյանքը», այս միտքը միգուցե ավելի բնորոշ է հին ժամանակներին, որտեղ բոլորը պատրաստ էին զոհվել իրենց պատվի համար, բայց այս միտքը մեր օրերում նույնպես շատ կարևոր է։ Ընդհանուր առմամբ, «Վիկոնտ դե Բրաժելոն»-ը միայն արկածային պատմություն չէ, այս ստեղծագործությունը իմ կարծիքով կարելի է վերակարգել տարբեր ժանրերի՝ կոմեդիա, դրամա և այլն։ Ինձ շատ դուր եկավ այս գիրքը։

Հաշվետվություններ, Ուսումնական ճամփորդություններ

Եռօրյա ռազմամարզական ճամբար Արատես

Հոկտեմբերի 17

Առաջին օրը սկսեցին առավոտյան ժամերգությամբ։ Ժամերգությունից հետո մենք գնացինք Արենի։ Արենիից հետո գնացինք Եղեգիս գյուղի Զորաց եկեղեցի։ Մենք եկեղեցու մասին հետաքրքիր բաներ իմացանք և գնացինք Արատես։ Տեղավորվելուց հետո ունեցանք պարապմունքներ, որոնք կապված էին վիրակապերի և արյունահոսությունների մասին։

Հոկտեմբերի 18

Երկրորդ օրը սկսվեց վաղ առավոտյան նախավարժանքից, որից հետո կրակեցինք և խմբային շարժվել սովորեցինք։ Մնացած օրը ազատ էինք և անում էին ինչ ուզում էինք, մինչև բերքահավաքը։ Բերքահավաքից հետո գնացինք գետի մոտ, որտեղ գրառում տեսանք, բայց այն գրեթե անընթեռնելի էր, քանի որ այն գրված է այնպես, որ կարող ես կարդալ միայն կեսգիշերի լուսնի տակ, որն ընկնում է հենց գրառման վրա։ Օրը ավարտեցինք խարույկով և զրույցներով։

Հոկտեմբերի 19

Երրորդ և վերջին օրը նույնպես սկսվեց վաղ առավոտյան նախավարժանքից, որից հետո նույնպես կրակեցինք։ Կրակելուց հետո սկսեցին հավաքել իրերը և մաքրել տարածքը։ Հետ գալու ճանապարհին կանգնեցինք Սուրբ Հակոբ եկեղեցում։

Ինձ շատ դուր եկավ այս ճամփորդությունը, քանի որ մենք արեցինք շատ հետաքրքիր գործենություններ և անցկացրեցինք լավ ժամանակ։

Գրականություն

Հետաքրքրասեր Բեսսին

Կարդա՛ ստեղծագործությունը և պատասխանի՛ր հարցերին։ 

1.Ի՞նչ է համոզմունքը։

Համոզմունքը այն մտքն է, որ մարդ ընդունում է որպես ճշմարիտ, առանց քննադատելու կամ ստուգելու։

2.Ինչի՞ն է մարդ սովորաբար հավատում։

Մարդ սովորաբար հավատում է իր ծնողների ասածին և հասարակությանը։

3.Արդյունավետ մտածելը ո՞րն է։

Արդյունավետ մտածելը այն է, որ մարդ ինչ-որ բանը հավատալուց առաջ, մտացում է արդյոք դա ճիշտ է, թե ոչ։

4.Ինչո՞ւ է հեղինակը որպես քննադատական մտածողության կրող երեխայի կերպար ստեղծել։

Որովհետև, առօրյայում երեխաները ավելի հետաքրքասեր են և նրանք ավելի շատ են հարցեր տալիս քան մեծերը։

5.Գտիր քո առօրյա կյանքում 1-2 համոզմունք, որ հիմնված չէ արդյունավետ մտածողության վրա։

Իրավունք 9

Հոկտեմբերի 6-11

Հոկտեմբերի 6-11
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեմա 1․«Մարդու իրավունքներ» հասկացությունը։Մարդու իրավունքների սերունդները․
ա/ «Մարդու իրավունքներ» հասկացությունը
բ/ Մարդու իրավունքների սերունդները /էլեկտրոնային դասագիրք՝ էջ 102-108նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք
1․ Սահմանե՛ք «մարդու իրավունքներ» հասկացությունը։ Ինչու՞ են դրանք անհրաժեշտ․արտահայտե՛ք ձեր կարծիքը։

Մարդու իրավունքներն այն իրավունքներն են, որոնք ունեն բոլոր մարդիկ՝ անկախ ազգությունից, սեռից, տարիքից կամ հավատից։ Օրինակ՝ ապրելու իրավունքը, ազատ խոսքի իրավունքը, կրթություն ստանալու իրավունքը և օրինակ։ Դրանք կարևոր են, քանի որ մարդու իրավունքները պաշտպանում են մեզ անարդարությունից ու բռնությունից, և օգնում են խաղաղ ու արժանապատիվ կյանք ունենալ։

2․ Ի՞նչ իրավական փաստաթղթեր գիտեք, որոնցում ամրագրված են մարդու իրավունքները։ Թվարկե՛ք դրանք /բլոգային աշխատանք/․