Հայոց եկեղեցին հանրապետության փուլում/ էջ 54 պատմել/
ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ա. Ներկայացրո՛ւ։ Ուրվագծի՛ր եկեղեցու գործունեությունը ՀՀ գոյության
շրջանում:
բ. Բացատրի՛ր։ Որպես առանձին կառույց՝ եկեղեցու և պետության միջև
ի՞նչ խնդիրներ էին առաջացել
Պետության եկեղեցու որոշ հողամասեր տալիս էր բնակիչներին, ինչի հետ եկեղեցին համաձայն չէր։
գ. Վերլուծի՛ր։ Ի՞նչ քաղաքական, կրոնական և կրթամշակութային խնդիրների էր անդրադառնում դաշնագրի նախագիծը։
Նախագիծը պահանջում էր Էջմիածնի և եկեղեցական տարածքների քաղաքական ինքնավարություն և սեփական վարչական մարմիններ։ Կրոնական առումով այն ցանկանում էր, որ եկեղեցին ունենա անկախություն իր ներքին գործերում՝ առանց պետական վերահսկողության։ Կրթամշակութային հատվածում նշվում էր հոգևոր կրթության վերահսկումը, ճեմարանի գործունեության վերականգնումը և եկեղեցու դերակատարումը ազգային մշակութային կյանքում։
ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
1. Գնահատի՛ր: Ի՞նչ դեր է կատարել եկեղեցին ՀՀ ներքին կյանքում:
Եկեղեցին ՀՀ-ի ներքին կյանքում մեծ և կարևոր դեր է կատարել, քանի որ այն օգնել պետությանը ամեն ձև ինչպես կարող էր, նույնիսկ իր տարածքները անվճար տրամադրել է որբանոցներին և հիվանդանոցներին։
Սոցիալ-տնտեսական դրությունը/էջ 55-56-ը պատմել/
ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բացատրի՛ր և բնութագրի՛ր
Հ. Քաջազնունի-եղել է ՀՀ-ի վարչապետ
Ամերկոմ-Ամերկոմը ամերիկյան կոմիտե էր, որի օգնությամբ հայ որբերի մեծ մասը գտնվում էին խնամքի տակ։
ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ա. Ներկայացրո՛ւ։ Նկարագրի՛ր ՀՀ սոցիալ-տնտեսական աղետալի վիճակը և կառավարության ձեռնարկած քայլերն այդ ուղղությամբ:
Նոր անկախացած երկրի վիճակը վատ էր, քանի որ հիգիենայի հետ կային խնդիրներ, ինչպես նաև տիրում էր սով, ինչից մահացել են շուրջ 150-180 հազար հայ։ Կառավարությունը սովի դեմ պայքարելու համար օգնություն է ուզել այլ երկրներից, այսինքն այլ երկրներից ուտելիքի պաշարներ է ուզել։
բ. Բացատրի՛ր։ Ի՞նչ գործոններով էր պայմանավորված ՀՀ սոցիալ-տնտեսական ծանր կացությունը:
Ի՞նչ նշանակություն ունեցավ ամերիկյան օգնությունը ՀՀ սոցիալ-տնտեսական կյանքում:
Հիմնական գործոնները ուրիշ երկների կողմից ճնշումներ և այն, որ Հայաստանը նոր էր անկախացել, այսինքն բոլորը անփորձ էին, չգիտեին ինչ անեին։ Ամերիկայի սննդի պաշարի տալը և Ամերկոմի կողմից որբերի խնամքը շատ կարևոր էին հայերի համար, քանի որ նրանք օգնեցին լուծել ամենամեծ խնդիրները՝ սովն ու որբերը։
ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
1. Ճանաչի՛ր ազդեցությունը։ Քո պատկերացումների համաձայն՝ ի՞նչ ընդհանրություններ և տարբերություններ կան Առաջին հանրապետության և 1990-ական թթ. սոցիալ-տնտեսական իրավիճակների միջև:
Ընդհանրությունները նրանք են, որ երկուսն էլ եղել են շատ ծանր իրավիճակներում՝ սով, աղքատություն և այլն։
2. Ընդհանրացո՛ւ։ Ինչպե՞ս կբնութագրես կառավարության քաղաքականությունը տնտեսության ոլորտներում:
Առաջադրանք 2
Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության ձևավորումը: Բաթումի պայմանագրի վերանայման/էջ 57 պատմել/
ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բացատրի՛ր և բնութագրի՛ր
• Հ. Օհանջանյան • Ա. Ահարոնյան • Անտանտ • Ազգերի լիգա • Գերմանիա • Մեծ Բրիտանիա
Հ․ Օհանջանյան-Հայկական պատվիրակության անդամ, զբաղվել է Հայաստանի շահերի ներկայացմամբ Բեռլինում և Կ.Պոլսում:
Ա. Ահարոնյան-Հայկական պատվիրակության անդամ, զբաղվել է Հայաստանի շահերի ներկայացմամբ Բեռլինում և Կ.Պոլսում:
Անտանտ-Երկրորդ աշխարհամարտի ընթացքում ձևավորված պատերազմական կողմ, որի մեջ կային Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը։ Անտանտը հետագայում աջակցություն ցուցաբերեց հայ ժողովրդին։
Գերմանիա – Երկիր, որտեղ հայկական պատվիրականները փորձում էին ապահովել Հայաստանի համար աջակցություն։
Մեծ Բրիտանիա-
ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ա. Ներկայացրո՛ւ։ Որո՞նք էին ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները: Ինչպիսի՞
հարաբերություններ է ձևավորում ՀՀ-ն Թուրքիայի և
Քառյակ միության մյուս պետությունների հետ:
ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները նրանք էին, որ պահպանեն ՀՀ-ի անկախությունը, տարածքների ընդլայնումը, ժողովրդի կյանքի ապահովումը և դաշնակիցներ գտնելը։ ՀՀ-ն փորձում է ձևավորել բարեկամություն այդ երկների հետ։
բ. Բացատրի՛ր։ Ի՞նչ կարգավիճակ ուներ ՀՀ-ն, ո՞ր պետություններն էին ճանաչել նրան:
1919–1920 թթ. Հայաստանի Հանրապետությունը ճանաչվում էր Անտանտի Գերագույն խորհրդի և ԱՄՆ–ի կողմից, իսկ դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են շուրջ 40 երկրների հետ:
գ. Վերլուծի՛ր։ Ինչո՞վ էր պայմանավորված ՀՀ նկատմամբ Անտանտի դրական վերաբերմունքը
Ինձ թվում է այն, որ ՀՀ-ն վատ հարաբերություններում էր Թուրքիայի հետ։ Անտանտը նույնպես վատ հարաբերություններ ուներ Թուրքիայի հետ, և Անտանտը Հայաստանին աջակցելով թուլացնում էր Թուրքիայի ազդեցությունը։
ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
1. Գնահատի՛ր: Ի՞նչ ընդհանրություններ կան 1918 թ.
ՀՀ-Թուրքիա և ներկայիս Հայաստան-Թուրքիա հարաբերությունների միջև:
հարցը
Ընդհանրությունները նրանք են, որ երկու ժամանակաշրջանում էլ երկու պետությունների հարաբերություներն էլ եղել են լարված։






