Հանրահաշիվ 9

10.03.2026թ-ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՈՆՈՏՈՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Դասարանական առաջադրանքներ՝ 360;361-ա,գ,ե; 362-ա,գ,ե;363-ա,գ,ե;365

2<2c<4
4<✓8c+4<6

c=[1, 2]

c=[1,5;4]

c=[1,5;2]

ա․13, 19
սահմանափակ է ներքևից

գ.1/3, 1/2
սահմանափակ է ներքևից

ե․1, 1/4
սահմանափակ է վերևից

ա․Ոչ

գ․այո

ե․ոչ

ա․a1=2/3
a2=4/4=1
a3=6/5
ներքևից սահմանափակ աճող

գ․a1=-1
a2=2*2=4
ոչ մոնոտոն է ոչ սահմանափակ

ե․a1=3/5
a2=5/8

ա․10, 20, 30…
15, 25, 35…

բ․10, 20…
10, 20…

Պատմություն

Մարտի 10-15, առաջադրանք, 9-րդ դաս.

Առաջադրանք 1

Սիրելի սովորողներ, խնդրում եմ ներբեռնել դասագիրքը:

ԵՐԿՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԸ/էջ 81/

ԵԶՐՈՒՅԹՆԵՐ
Երկրորդ աշխարհամարտ — 1939 թ. սեպտեմբերի 1–1945 թ. սեպտեմբերի 2–ը
տեղի ունեցած համաշխարհային պատերազմ։ Իր ավերածություններով և
մարդկային զոհերի թվով այն մի քանի անգամ գերազանցեց Առաջին աշխարհամարտին:
«Տարօրինակ պատերազմ» — Երկրորդ աշխարհամարտի Արևմտյան ճակատում 1939 թ. սեպտեմբերի 3–ից մինչև 1940 թ. մայիսի 10–ը տիրող իրավիճակի բնութագիրը: Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, պատերազմ հայտարարելով Գերմանիային, ռազմական գործողություններ չէին մղում նրա դեմ, թեև
ունեին թվային գերակշռություն:
Խորհրդա–ֆիննական պատերազմ — ԽՍՀՄ–ի պատերազմը Ֆինլանդիայի
դեմ. ընթացել է 1939 թ. նոյեմբերի 30 — 1940 թ. մարտի 12–ը։
Հայրենական մեծ պատերազմ — Ֆաշիստական Գերմանիայի ու նրա դաշնակիցների դեմ ԽՍՀՄ պատերազմը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ։
Սկսվել է 1941 թ. հունիսի 22–ին, ավարտվել՝ 1945 թ. մայիսի 9–ին։
Պաշտպանության պետական կոմիտե — ԽՍՀՄ–ում 1941 թ. հունիսի 30–ին
ստեղծված ղեկավար մարմին, որը գլխավորում էր Ստալինը։
Հակահիտլերյան միություն — ԱՄՆ–ի, ԽՍՀՄ–ի և Մեծ Բրիտանիայի նախաձեռնությամբ 1942 թ. հունվարի 1–ին ստեղծված խմբավորում։
Անվերապահ անձնատվություն — Պատերազմում լիակատար պարտություն
կրած կողմի զինված ուժերի ռազմական դիմադրության դադարեցում։
Անվերապահ անձնատվությունը կնքվում է հաղթող կողմի թելադրած
պայմաններով։ Պարտվածի ռազմական տեխնիկան, ունեցվածքը, ամրությունները, հենակայանները անցնում են հակառակորդի ձեռքը, իսկ զինվորական անձնակազմը հանձնվում է որպես ռազմագերի։
Ուինսթոն Չերչիլ — Անգլիացի նշանավոր քաղաքական գործիչ (1874–1965 թթ.),
եղել է Մեծ Բրիտանիայի վարչապետ 1940–1945 և 1951–1955 թվականներին։
Շառլ դը Գոլ — Ֆրանսիացի ականավոր քաղաքական գործիչ, գեներալ (1890–
1970 թթ.), գլխավորել է Ֆրանսիայի հակաֆաշիստական պայքարը Երկրորդ
աշխարհամարտի ժամանակ, եղել է Ֆրանսիայի նախագահ 1959–1969
թվականներին։
Հիրոսիմա, Նագասակի — Ճապոնական քաղաքներ, որոնց վրա ԱՄՆ–ն նետեց
ատոմային ռումբեր։
Թեհրանի, Յալթայի և Պոտսդամի համաժողովներ — Մեծ եռյակի կազմակերպած բարձր մակարդակի երեք հանդիպումները Երկրորդ աշխարհամարտի ընթացքում։
Գեորգի Ժուկով, Կոնստանտին Ռոկոսովսկի, Հովհաննես Բաղրամյան, Ալեքսանդր Վասիլևսկի — Երկրորդ աշխարհամարտի ժամանակ աչքի ընկած
խորհրդային ականավոր զորահրամանատարներ

1.* Վերհիշե՛ք Առաջին աշխարհամարտի պատճառները։ Համեմատե՛ք Երկրորդ աշխարհամարտի պատճառների հետ և ցո՛ւյց տվեք նմանություններն
ու տարբերությունները՝ օգտագործելով «Վեննի դիագրամ» վարժությունը։

2.* Քո կարծիքով հնարավո՞ր էր արդյոք կանխել պատերազմը. հիմնավորի՛ր
պատասխանդ։

Իմ կարծիքով ոչ, քանի որ ամեն երկիր ուներ իր նպատակները և ամեն ինչի պատրաստ էին դրանց հասնելու համար։

3․Ե՞րբ և ո՞ր իրա դար ձու թյամբ սկսվեց Երկ րորդ
աշ խար հա մար տը։

1939 թվականին սեպտեմբերի 1-ին Գերմանիան հարձակվեց Լեհաստանի վրա, որից հետո Լեհաստանի դաշնակիցները հարձակվեցին Գերմանիայի վրա։

    4. Բացատրե՛ք «տարօրինակ պատերազմ»
    հասկացությունը։


    5.* Ձեր կարծիքով ինչո՞ւ Ֆրանսիան չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ գերմանական զորքերին։

    Քանի որ Գերմանիան շատ ավելի ուժեղ և հարուստ էր քան ֆրանսիան։
    6. Տարածքային ի՞նչ ձեռքբերումներ ունեցավ
    ԽՍՀՄ–ն։ Թվարկե՛ք դրանք և ցո՛ւյց տվեք քարտեզի վրա։

    Նա գրավեց չորս երկրներ՝ Լիտվան, Լատվիայում, Էստոնիան և Ռումինիայի մի մասը, որից ձևավորվեց Մոլդովական ԽՍՀ-ն։

    Ֆիզիկա 9

    Դաս. 20. (Մարտի 9 — 13).

    § 26. Մագնիսական դաշտի ազդեցությունը հոսանքակիր շրջանակի վրա․

    § 27. ԷԼԵԿՏՐԱՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՄԱԿԱԾՄԱՆ ԵՐԵՎՈՒՅԹԸ.

    1. Ե՞րբ է մագնիսական դաշտում տեղադրված հաղորդչի վրա ուժ ազդում:

    Մագնիսական դաշտում տեղադրված հաղորդչի վրա ուժ ազդում է երբ հաղորդչով էլեկտրական հոսանք է անցնում։

    2. Ինչպե՞ս է հոսանքակիր հաղորդչի վրա մագնիսական դաշտում ազդող ուժը կախված հոսանքի ուղղությունից:

    Մագնիսական դաշտում հոսանքակիր հաղորդչի վրա ազդող ուժի ուղղությունը կախված է հոսանքի ուղղությունից․ եթե հոսանքի ուղղությունը փոխվի, ապա ուժի ուղղությունն էլ կփոխվի հակառակ ուղղությամբ։

    3. Մագնիսական դաշտում հոսանքակիր շրջանակի ո՞ր դիրքում է նրա վրա ազդող ուժերի մոմենտը զրո:

    Մագնիսական դաշտում հոսանքակիր շրջանակի վրա ազդող ուժերի մոմենտը լինում է զրո, երբ շրջանակը գտնվում է մագնիսական դաշտի լարվածության գծերի ուղղությամբ, այն է՝ խորիզոնական կամ ուղղահայաց դրությամբ, այնպես որ այն հոսանքի ոլորտի հավասարակշռված դիրքում է։

    4. Ի՞նչ տեղի կունենա, եթե չփոխվի հոսանքի ուղղությունը մագնիսական դաշտում պտտվող շրջանակում:

    Եթե մագնիսական դաշտում պտտվող շրջանակում չփոխվի հոսանքի ուղղությունը, ապա նրա վրա ազդող մոմենտը միշտ նույն ուղղությամբ կլինի:

    5. Ի՞նչ է էլեկտրաշարժիչը, և ի՞նչ կառուցվածք ունի այն:

    Էլեկտրաշարժիչը սարք է, որը էլեկտրական էներգիան փոխակերպում է մեխանիկական էներգիայի։

    6. Ի՞նչ դեր է կատարում կոլեկտորն էլեկտրաշարժիչում:

    Էլեկտրաշարժիչում կոլեկտորը փոխում է շրջանակում հոսանքի ուղղությունը յուրաքանչյուր կես պտույտից հետո։ Դրա շնորհիվ շրջանակի վրա ազդող ուժերի մոմենտը պահպանում է նույն ուղղությունը, և շարժիչը շարունակաբար պտտվում է։

    7. Ի՞նչ առավելություններ ունեն էլեկտրաշարժիչները:

    Էլեկտրաշարժիչների առավելություններն են՝ Պարզ կառուցվածք, Բարձր արդյունավետություն, Հարմար կառավարում, Քիչ աղմուկ և աղտոտում, Հուսալի և երկարատև աշխատանք։

    8. Նշեք էլեկտրաշարժիչների մի քանի կիրառություն:

    Էլեկտրաշարժիչները կիրառվում են՝ էլեկտրագնացքներում և տրանսպորտում, գործարանների մեքենաներում, կենցաղային սարքերում (լվացքի մեքենա, օդափոխիչ), վերելակներում։

    9. Ո՞ր երևույթն են անվանում էլեկտրամագնիսական մակածում:

    Էլեկտրամագնիսական մակածում են անվանում այն երևույթը, երբ փոփոխվող մագնիսական դաշտի ազդեցությամբ հաղորդչում առաջանում է էլեկտրական հոսանք։

    10. Ի՞նչ կառուցվածք ունի փոփոխական հոսանքի պարզագույն գեներատորը: 

    Փոփոխական հոսանքի պարզագույն գեներատորը ունի հետևյալ հիմնական մասերը` մագնիս (մագնիսական դաշտ ստեղծելու համար), պտտվող շրջանակ (կծիկ), սահող օղակներ, խոզանակներ (հոսանքը դուրս բերելու համար)։

    11. Ո՞ր հոսանքն են անվանում փոփոխական:

    Փոփոխական հոսանք են անվանում այն էլեկտրական հոսանքը, որի ուղղությունն ու մեծությունը ժամանակի ընթացքում պարբերաբար փոփոխվում են։

    12. Ի՞նչ հաճախություն ունի մեր երկրում օգտագործվող փոփոխական հոսանքը: Որքա՞ն է այդ հոսանքի պարբերությունը:

    13. Ի՞նչ էներգիայի շնորհիվ է արտադրվում էլեկտրաէներգիան՝ ա. էլեկտրակայաններում, բ. ջերմաէլեկտրակայաններում:

    ա. Էլեկտրակայաններում՝ էլեկտրաէներգիան արտադրվում է ջրի էներգիայի շնորհիվ։

    բ. Ջերմաէլեկտրակայաններում՝ էլեկտրաէներգիան արտադրվում է վառելիքի այրման արդյունքում ստացվող ջերմային էներգիայի շնորհիվ։

    Հայոց լեզու, Ուսումնական նախագիծ

    Ճիշտ գնահատելու մասին

    Մարդու կյանքում շատ կարևոր է կարողանալ ճիշտ գնահատել մարդկանց, իրավիճակները և սեփական գործողությունները։ Ճիշտ գնահատելը օգնում է հասկանալ՝ ինչն է լավ, ինչն է սխալ, և ինչպիսի որոշումներ պետք է ընդունել ապագայում։

    Առաջին հերթին ճիշտ գնահատելը կարևոր է մարդկանց հարաբերություններում։ Երբ մենք կարողանում ենք ճիշտ գնահատել մարդու վարքը, խոսքը և արարքները, մենք ավելի լավ ենք հասկանում նրան և կարողանում ենք կառուցել վստահության վրա հիմնված հարաբերություններ։ Եթե մարդը սխալ է գնահատում ուրիշներին, հաճախ կարող է առաջանալ անհասկացողություն կամ նույնիսկ կոնֆլիկտ։ Երկրորդ՝ ճիշտ գնահատելը կարևոր է սեփական արարքների համար։ Երբ մարդը կարողանում է անկեղծորեն գնահատել իր սխալներն ու հաջողությունները, նա կարողանում է զարգանալ և դառնալ ավելի լավը։ Սխալները ընդունելը և դրանցից դասեր քաղելը մարդու աճի կարևոր մաս է։ Վերջապես, ճիշտ գնահատելը օգնում է արդար լինել։ Երբ մենք փորձում ենք օբյեկտիվորեն գնահատել իրավիճակները՝ առանց նախապաշարմունքների, մենք ավելի արդար և ճիշտ որոշումներ ենք կայացնում։

    Այսպիսով, ճիշտ գնահատելու կարողությունը մարդու կարևոր հատկություններից մեկն է։ Այն օգնում է մեզ լինել ավելի խելամիտ, արդար և հասկանալ թե՛ մեզ, թե՛ շրջապատող աշխարհը։

    Ռուսաց լեզու

    Как время меняет человека

    Время постоянно меняет людей. С каждым годом люди накапливают новый опыт, учатся на своих ошибках и постепенно начинают понимать жизнь.

    В детстве люди обычно свободолюбивы и полны любопытства. Однако, повзрослев, они сталкиваются с испытаниями, которые закаляют их, делая сильнее и мудрее. Они становятся ответственными и учатся относиться к людям по-другому.

    Кроме того, время меняет наше мировоззрение и отношение к жизни. Мы начинаем ценить семью, дружбу и здоровье. Жизненный опыт позволяет нам делать более мудрый выбор.

    В заключение хочу скзать, что время очень важно для человека. Время позволяет нам расти, становиться умнее и понимать себя и окружающий мир.

    Աշխարհագրություն

    Արմավիրի մարզ

    ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

    1. Բնութագրե՛ք Արմավիրի մարզի աշխարհագրական դիրքը:

    Արմավիրի մարզը տեղակայված է Հայաստանի արևմտյան հատվածում՝ Արարատյան դաշտավայրում։ Այն հարավային և արևմտյան կողմերից սահմանակից է Թուրքիային։ Մարզի տարածքով անցնում են կարևոր նշանակության ավտոճանապարհներ և երկաթուղային գծեր։

    2. Վերլուծե՛ք Արմավիրի մարզի բնառեսուրսային ներուժը:

    Մարզը աչքի է ընկնում իր բերրի և ոռոգվող հողերով, որոնք լավ պայմաններ են ստեղծում գյուղատնտեսության զարգացման համար։ Այստեղ հանդիպում են նաև օգտակար հանածոներ՝ տուֆ, հրաբխային խարամ և աղ։ Թեպետ բնական ջրային պաշարները սահմանափակ են, ոռոգման համար օգտագործվում են ջրանցքներ և արտեզյան ջրեր։

    3. Օգտվելով համացանցից նկարագրի՛ր Էջմիածին և Մեծամոր քաղաքների կարևորությունը։

    Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքում գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին-ը, որը Հայ առաքելական եկեղեցու հոգևոր կենտրոնն է։
    Մեծամոր քաղաքում գտնվում է Մեծամորի ատոմային էլեկտրակայան-ը, որը Հայաստանի գլխավոր էլեկտրաէներգիա արտադրող կայանն է։

    4. Առանձնացրե՛ք Արմավիրի մարզի խոշոր, գերխոշոր և հայտնի գյուղերը:

    Գերխոշոր գյուղեր են՝ Փարաքար, Սարդարապատ, Մարգարա։
    Հայտնի խոշոր գյուղերից են՝ Դալարիկ, Մրգաշատ, Քարակերտ։

    5. Արդյունաբերության մեջ ի՞նչ ճյուղեր են գերակշռում։

    Էլեկտրաէներգետիկան, սննդի արդյունաբերությունը, շինանյութերի արտադրությունը։

    6. Գյուղատնտեսության մեջ ի՞նչ ճյուղեր են գերակշռում։

    Բանջարաբուծությունը, բոստանային մշակաբույսերի աճեցումը, խաղողագործությունը, պտղաբուծությունը, ինչպես նաև անասնապահության տարբեր ճյուղերը՝ ոչխարաբուծություն, թռչնաբուծություն և խոզաբուծություն։

    7. Մարզում ինչպիսի՞ նշանավոր վայրեր գիտես։

    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Զվարթնոց տաճար, Սարդարապատի հուշահամալիր,Մուսալեռի հուշահամալիր։

    Հանրահաշիվ 9

    9-5, 9-8 դասարան— 05.03.2026թ-Թվային հաջորդականություններ

    Դասարանական առաջադրանքներ՝ 345-ա,գ,ե;347-ա,գ,ե;348-ա,գ,ե;349-ա,գ;351-ա,գ

    ա․a6=12
    an=2n

    գ․n6=17
    an=3n-1

    ե․n5=14641
    an=11n-1

    ա․a2=3+2=5
    a3=7
    a4=9

    գ․b2=4*0,5=2
    b3=8
    b4=32

    ե․c2=4*0=0
    c3=-4
    c4=-20

    ա․an+1=an+n

    գ․an+1=an(n+1)

    ե․an+1=an+10n

    ա․an+1=4(n+1)
    an-1=4(n-1)

    գ․an+1=4(n-1)
    an-1=4(n-3)

    ա․55

    գ․

    Անգլերեն

    March 2-6

    English Reading Text 14, 15

    Text 14

    1. b
    2. a
    3. c
    4. d
    5. a

    Text 15

    1. d
    2. c
    3. b
    4. b
    5. a

    Write down an essay on the topic: Folk dances and classes in our school.

    Our school is special because of its dance classes. Armenian folk dances are an important part of our culture and history. Every dance we learn has its own meaning and helps us understand our traditions better.

    In dance classes, we do not only learn the movements. We also learn about the values and spirit of our people. Many dances symbolize strength, friendship, courage, and unity. Through them, we feel connected to our ancestors and learn more about our national identity.

    One of the dances we learn is Kochari, which is energetic and popular among Armenians. It brings people together and creates a feeling of joy and teamwork. We also learn Yarkhushta, a traditional warrior dance that represents bravery and determination.

    Our teachers always tell us the story behind each dance. They explain where it comes from and what it symbolizes. Because of this, the lessons are not only fun but also educational. We learn to appreciate both the beauty of the dances and the rich culture they represent.

    That is why I think our dance classes make our school unique and help us keep our traditions alive.