Հիմնական մաս․ առնվազն 2–3 պարբերություն՝ հիմնավորումներ, փաստարկներ, օրինակներ։
Եզրափակում․ ամփոփում, սեփական կարծիքի ձևակերպում, եզրակացություն։
Բովանդակություն
Թեմայի ամբողջական բացահայտում։
Կապ թեմայի և ներկայացված փաստերի միջև։
Հիմնավորված կարծիքներ՝ օրինակներով, պատմական փաստերով, գրականությունից կամ առօրյայից։
Լեզու և ոճ
Հստակ և պարզ շարադրանք։
Ճիշտ տառագրություն և քերականություն։
Ոճը պետք է լինի ուսանողական/դպրոցական՝ առանց չափազանց բարդ գիտական արտահայտությունների, բայց նաև առանց խոսակցական լեզվի։
Ստեղծագործական մոտեցում
Սեփական կարծիքի և ինքնատիպ դիտարկումների ներառումը։
Նոր գաղափարների առաջադրում, հարցադրումների ձևակերպում։
Ծավալ
Միջինում 1-2 էջ (250–400 բառ)։
Կարևոր է ոչ թե երկարությունը, այլ թեմայի ամբողջականությունն ու պարզությունը։
Պատմությունը միտք է տալիս մեր անցյալը հասկանալու և մեր ներկայիս մաքսիմալ տեղը գտնելու համար: Մենք մեր կյանքը կառուցում ենք անցյալի վրա, որովհետև դա մեզ ասում է, թե որտեղից ենք եկել, ինչի միջով ենք անցել և ինչ արժեքներ ենք պահպանել։ Եթե չիմանանք մեր պատմությունը, դժվար կլինի հասկանալ մեր ներկայիս դիրքը հասարակությունում և մեր ազգի առանձնահատկությունները։ Հիմնականում պատմությունը կապում է մեր ինքնությունը, որովհետև այն մեզ տալիս է որոշակի ուղղություն և հիմքեր մեր որոշումների համար։ Հարկավոր է հիշել, թե ինչ արժեքներ և ավանդույթներ են ձևավորել մեր մշակույթը: Օրինակ՝ ազգային տոների և սովորույթների պահպանումը ոչ միայն հետաքրքիր է, այլև կարևոր է հասկանալու համար, թե ինչպես ենք զարգացել որպես ազգ և ինչպիսին ենք այսօր: Պատմությունը մեր կյանքի մաս է, և մեր ինքնությունը ձևավորվում է հենց դրա միջոցով: Այն օգնում է մեզ ձևավորել մեր հանրային տեսակետները և արժեքները: Եզրափակելով, պատմությունը միայն մի քանի թվեր և իրադարձություններ չէ։ Դա ամբողջական ընթացք է, որը բացատրում է, թե ինչու ենք մենք այն, ինչ կանք հիմա։ Ուստի, պետք է գնահատենք այն՝ ինչպես անցյալի փորձառությունը, որը մեզ օգնում է հասկանալ ներկան ու շեշտել մեր ազգային ինքնությունը:
Ի՞նչը քեզ համար ամենակարևորն է դպրոցում սովորելիս․ գիտելիք, ընկերություն, արդարություն, հաջողություն, ստեղծագործականություն, թե՞ ուրիշը։ Ինձ համար այս բոլորն էլ շատ կարևոր են։
Ի՞նչ արժեք ես ամենից շատ գնահատում քո դասընկերների մեջ (օր.՝ անկեղծություն, փոխօգնություն, հարգանք)։ Ամենից շատ գնահատում եմ փոխօգնությունը, քանի որ իմ կարծիքով դա նույն հարգանքն է։
Որոնք են այն հանգամանքները, որոնք քեզ խանգարում են լավ սովորել կամ կենտրոնանալ։ Ինձ խանգարում է դասարանի աղմուկը, երբ բոլորը միառժամանակ խոսում են և իրար չեն լսում։
Ի՞նչ կուզեիր, որ դպրոցը կամ դասերը քեզ ավելի շատ տային այս տարի։
Ինչպե՞ս ես պատկերացնում «լավ դասարանը»․ ի՞նչ որակներ պետք է ունենա դասարանը որպես թիմ։ Լավ դասարանը դա այն դասարանն է, որտեղ կա փոխադարց հարգանք, ընկերություն և փոխօգնություն։
Բ. Իմ նպատակներն ու հմտությունները
Որոնք են այն երեք հմտությունները, որ կուզեիր զարգացնել այս ուսումնական տարում (օր.՝ քննադատական մտածողություն, թիմային աշխատանք, հանրային խոսք, պատմական վերլուծություն)։ Քննադատական մտածողություն, պատմական վերլուծություն։
Ի՞նչ գիտելիք կամ թեմա է քեզ առավել հետաքրքիր պատմության մեջ, որ կուզեիր խորացնել։
Կուզե՞իր մասնակցել նախագծային աշխատանքների (օր.՝ փոքր հետազոտություն, ներկայացում, թիմային նախագիծ)․ ինչ թեմայով։
Եթե ուսումնական տարվա վերջում նայես հետ՝ ի՞նչ կուզեիր ասել․ «Ես կարողացա․․․»։ Ես կարողացա հասնել իմ նպատակներին։
Ի՞նչն է քեզ ամենից շատ մոտիվացնում սովորել․ գնահատականը, ուսուցչի ու ծնողների կարծիքը, անձնական հետաքրքրությունը, թե՞ ապագայի մասնագիտության մասին պատկերացումը։ Անձնական հետաքրքրությունները և ապագայի մասնագիտության մասին պատկերացումը։
Навасард — это не просто Новый год в древнеармянской традиции, а праздник, в котором переплелись духовность, связь с природой и сила народной памяти. Его название происходит от древнеперсидских слов «нава» (новый) и «сард» (год), и в нём заключён глубокий смысл обновления и начала жизненного цикла.
Празднование Навасарда приходилось на август — время зрелости природы, сбора урожая, щедрости земли. Народ собирался у храмов, особенно в Багаване — священном месте, где почитались боги и проводились важные ритуалы. Это были не просто религиозные обряды, а настоящие народные торжества, в которых участвовали все — от детей до старцев.
Главной частью праздника были состязания: бои, скачки, стрельба из лука. Это были проявления мужества и силы, которые восхищали зрителей и поднимали боевой дух. После игр и обрядов устраивались пиршества — щедрые застолья с хлебом, мясом, фруктами, вином. Каждый дом стремился поделиться изобилием, ведь праздник был благодарностью богам за богатый урожай.
Символами Навасарда считались плодородный хлеб и виноград — дары земли, воплощавшие изобилие и жизнь. Эти символы несли в себе надежду на благополучие в новом году.
Однако Навасард был больше, чем просто веселье. Он был временем благодарности, когда люди чествовали богов за щедрость, просили благословения на будущее и ощущали свою связь с природой. Это было время, когда семьи объединялись, а весь народ становился одним целым — в песнях, танцах, обрядах и общей памяти.
Современный Новый год значительно отличается от Навасарда. Сегодня мы часто празднуем его в городской суете, отдалённые от природы и древних символов. Но Навасард напоминает нам о настоящем смысле начала года — это не только календарная дата, а момент единения с землёй, друг с другом и собственными корнями.
Ես ամառային արձակուրդների ընթացքում ընթերցել եմ Ագաթա Քրիստիի <<Տարեկանով լի գրպան>> գիրքը։Ստեղծագործության ընթացքում Ռեքս Ֆորթեսքյուի տանը կատարվում են սպանություններ, որտեղ սպանվում հենց ինքը Ռեքս Ֆորթեսքյուն, նրա կին Ադել Ֆորթեսքյուն և տան սպասուհին Գլեդիս Մարտին։ Գլխավոր հերոսներն էին՝ Ռեքս Ֆորթեսքյուն, Ադել Ֆորթեսքյուն, Լենս Ֆորթեսքյուն, Փերսիվալ Ֆորթեսքյուն, Ջեննիֆֆեր Ֆորթեսքյուն, Միսս Մարփլը և Գլեդիս Մարտինը։ Ռեքսը սառնասիրտ մարդ էր և ոչ մեկ տան մեջ նրան չէր սիրում, կային նույնիսկ մարդիկ ովքեր ուրախացել էին, երբ իմացան նրա մահի մասին։ Ադելը, Ռեքսի երկրորդ կինը շատ բան էր թաքցնում իր ընտանիքից և սիրված չէր իր խորդ զավակների կողմից։ Լենսը, Ռեքսի որդին, անհոգ էր, ազատ, բայց խորամանկ։ Փերսին, մյուս որդին, խիստ էր և հոր բիզնեսների ժառանգորդն էր։ Ջեննին, դուստրը, մեղմ և նուրբ աղջիկ է։ Գլեդիսը, տան սպասուհին, միամիտ էր։ Միսս Մարփլը, ծեր և խելացի կին է, որը գրեթե ամենամեծ դերն է ունենում հանցագործին բացահայտելու համար։ Գրքի ասելիքը կարող է լինել այն, որ տեսքը և առաջին տպավորությունը կարող է խափուսիկ լինել, քանի որ մարդասպանը ուներ շատ լավ ալիբի, և բացի այդ նա իրեն այնպես էր ցույց տալիս, որ ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ նա է եղել մարդասպանը։ Ինձ դուր եկավ գիրքը, քանի որ սա դետեկտիվ էր, իսկ դետեկտիվ գրքերի իմաստն այն է, որ կարդացողին ստիպես քեզ հետ մտածի ով է հանցագործը, իսկ ինտրիգան մնար մինչև վերջին էջը։ Այս երկուսն էլ կային գրքի մեջ։
Մասնակիցներ-Դավիթ Հովհաննիսյան, Հայկ Մանուկյան, Մհեր Կարապետյան, Ռոբերտ Խաչատրյան, Էդգար Ալեքսյանյան, Գարիկ Գասպարյան, Վահան Ղուկասյան
Անունը-Նովարա
Դրոշը
Օրենքներ
Մարդու արժանապատվության և կյանքի իրավունք Յուրաքանչյուր մարդ ունի կյանքի, ֆիզիկական և հոգևոր անձեռնմխելիության իրավունք:
Պետությունն պարտավոր է պաշտպանել յուրաքանչյուր քաղաքացու արժանապատվությունը անկախ տարիքից, սեռից, ազգությունից կամ այլ հատկանիշներից:
Խոսքի և կարծիքի ազատություն Յուրաքանչյուր քաղաքացի ունի իր կարծիքն արտահայտելու ազատություն՝ առանց վախի հետապնդման կամ սահմանափակումների:
Խոսքի ազատությունը չի կարող օգտագործվել՝ տարածելու ատելություն կամ բռնություն:
Դավանանքի և մտածողության ազատություն Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ազատ ընտրելու, պահելու կամ փոխելու իր դավանանքը կամ աշխարհայացքը:
Պետությունը չի խառնվում անձի կրոնական համոզմունքներին և ապահովում է բոլոր կրոնների ազատություն:
Անձնական կյանքի անձեռնմխելիություն Յուրաքանչյուր քաղաքացի ունի անձնական կյանքի, բնակարանի, նամակագրության և տեղեկատվության գաղտնիության իրավունք:
Պետական մարմինները չեն կարող առանց դատարանի որոշման խախտել անձնական գաղտնիությունը:
Ժողովների և միավորումների ազատություն Քաղաքացիներն իրավունք ունեն ազատ միավորվելու քաղաքական, հասարակական կամ մշակութային նպատակներով:
Խաղաղ ցույցերն ու հանրահավաքները պաշտպանվում են պետության կողմից:
Կրթության ազատություն Յուրաքանչյուր երեխա ունի անվճար և որակյալ կրթության իրավունք:
Ծնողներն ազատ են ընտրելու իրենց երեխաների կրթական ուղղությունը, եթե դա չի վնասում երեխայի իրավունքներին:
Ընտրելու և ընտրվելու իրավունք Քաղաքացիները իրավունք ունեն մասնակցելու պետության կառավարմանը՝ ազատ և արդար ընտրությունների միջոցով:
Տնտեսական ազատություն Յուրաքանչյուր ոք ունի իր սեփական բիզնես ստեղծելու կամ աշխատելու ազատություն՝ պահպանելով օրենքը:
Մասնավոր սեփականությունը պաշտպանվում է օրենքով:
Արդար դատավարության իրավունք Ամեն մարդ ունի արդար և բաց դատավարության իրավունք՝ անկախ իր դիրքից կամ մեղադրանքից:
Նախքան դատարանի վճիռը, մարդը համարվում է անմեղ:
Խտրականության արգելում Արգելվում է խտրականությունը սեռի, տարքի, կրոնի, լեզվի, առողջական վիճակի կամ այլ հատկանիշների հիման վրա:
Դրամական միավոր – Եվրո/Նովա 1Նովա≈0,5eu
Կրոն֊Քրիստոնեություն
Կառավարման ձև-Սահմանադրական միապետություն
Դրոշի բացատրություն
Վերին Մաս – Կարմիր Խորը կարմիրն խորհրդանշում է այն արյունը, որ թափվել է ազատության համար մղված պատերազմներում։ Դա հիշեցում է՝ ազատությունը հեշտությամբ չի տրվում, այն կառուցվել է հերոսների կյանքի գնով։
Ստորին Մաս – Կապույտ Մուգ կապույտը ներկայացնում է երկինքը և խաղաղությունը։ Այն ցույց է տալիս, որ դժվարություններից հետո խաղաղությունը հնարավոր է և ունի մեծ արժեք։ Դա ժողովրդի միասնության ու հույսի գույնն է։
Ոսկեգույն Վիշապ Դրոշի կենտրոնում պատկերված է հզոր ոսկեգույն վիշապ, որը գալիս է ավանդազրույցից, ըստ որի այն օգնեց ժողովրդին ազատագրվել օտար տիրապետությունից։ Վիշապը խորհրդանշում է ուժ, պաշտպանություն և ազատագրության կախարդական ուժ։ Նրա ներկայությունը հիշեցնում է, որ ազատությունը միայն ձեռք չի բերվում՝ այն պետք է մշտապես պաշտպանել։
Պատմություն և մշակույթ-
Պատմություն Նովարան դարեր շարունակ եղել է խաղաղ գյուղերի ու լեռներով պատված հարթավայրերի երկիր։ Սակայն հարևան հզոր պետությունը գրավել էր Նովարան՝ խլելով նրա մշակույթն ու լեզուն։
Ըստ հին լեգենդի, երբ հույսը գրեթե կորել էր, մի ոսկեգույն վիշապ՝ անվանմամբ Արադոն, հայտնվեց։ Նա բարձրացավ արևածագի հետ՝ բերելով կրակ ու ազատություն։ Արադոնը առաջնորդեց մարդկանց դուրս ճնշումից։
Նովարացիները հավատում են, որ Արադոնը այժմ ապրում է երկրի բարձրագույն լեռան՝ Դարքասարի գագաթում։
Մշակույթ Տոներ Նոր Արեգ Օր – նշվում է ազատագրման օրը, բոլորը հագնում են կարմիր և կապույտ շորեր։
Արադոնի Գիշեր – տոն է, երբ մոմերով ու կրակով հիշում են վիշապին՝ ստեղծում են վիշապի պատկերով լապտերներ, որոնք բարձրացնում են երկինք։
Հագուստ Կանայք կրում են սպիտակ հանդերձներ՝ կապույտ գոտիներով։
Տղամարդիկ՝ երկար կարմիր թիկնոցներ՝ ոսկե վիշապի նշանով։
Երեխաները խաղում են փայտե վահաններով ու կրակագույն թևիկներով։
Երաժշտություն Նովարայի երաժշտությունը համադրում է հին լարային գործիքներ ու հզոր թմբուկներ։ Հիմնական ժանրերն են՝
Հերոսական երգեր՝ պատմում են ազատամարտի մասին,
Խաղաղության մեղեդիներ՝ մեղմ երաժշտություն՝ թառով և ֆլեյտայով։
Խոհանոց Կարմիր հաց՝ պատրաստված սիսեռի և պղպեղի խառնուրդով՝ զոհողության գույնով։
Երկնքի ապուր՝ պատրաստվում է կապույտ երանգով բանջարեղեններից (օրինակ՝ կաղամբ, սոխ, նարնջագույն դդում)։
Վիշապի մուրաբա՝ սուր համով մրգերից՝ հիշեցնելու ազատության բոցը։
Ես այս ճամբարի ընթացքում ներկա եմ եղել գրեթե բոլոր օրերը, դրա համար կարող եմ մանրամասն պատմել դրա մասին։ Մենք գնացել ենք շատ-շատ տեղեր, բայց երբ դասարանում էինք նույնպես չէինք ձանձրանում։ Մենք արել ենք ստեղծիր քո պետությունը նախագիծը, բաժանվել էինք խմբերի և ամեն խումբը ներկայացրել է իր նախագիծը։ Ինչպես և բոլոր ջոկատները, մասնակցել ենք խոհանոցային նախագծին, որտեղ պատրաստել էինք շաուրմա։ Նաև ունեցել ենք ֆիսկուլտուրա, երգ, պար, խեցեգործություն և հեծանվավարություն։ Ես արել եմ հունիսի 2-ի լուսաբանումը։ Ճամփորդությունները՝ Ճամփորդություն դեպի Աղձք և Տեղերի վանք Այցելություն Օծանելիքի թանգարան Եռօրյա ճամփորդություն դեպի Լոռի
Առաջին օր Առաջին օրը մենք շարժվեցինք Մայր դպրոցից։ Առաջին կանգառը Սպիտակում էր։ Հետո գնացինք Վանաձոր և այցելեցինք Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի։ Ընկեր Տաթևը մեզ պատմել է բոլոր այն եկեղեցիների պատմությունը որտեղ գնացինք այս ճամփորդության ընթացքում։ Մյուս եկեղեցին Գյուլագարակում էր, Գյուլագարակի եկեղեցի։ Հետո գնացինք Գարգառ, որտեղ մեր հյուրատոնն էր։ Մինչև քնելը մենք խաղացինք տարբեր խաղեր՝ սեղանի, սպորտային և այլն։
Երկրորդ օր Երկրորդ օրը սկսվեց նախավարժանքով և սպորտային խաղերով։ Նախաճաշից հետո մեզ սպասվում էր երկար, հոգնեցուցիչ, բայց միառժամանակ հետաքրքիր և հավես ճամփորդություն՝ Կուրթան, Վարդաբլուր, արշավ Արևածագի ձոր, Հնեվանք, կանգառ Վարդաբլուրի լճերում։ Հետո եկանք հյուրատուն, ընթրեցինք և խաղացինք խաղեր ինչպես արել էին առաջին օրը։
Երրորդ օր Երրորդ օրը նույնպես սկսվեց նախավարժանքով և սպորտային խաղերով։ Նախաճաշից հետո հավաքեցինք իրերը և գնացինք։ Գնացինք Ստեփանավան։ Ստեփանավանից հետո գնացինք Լոռե բերդ և Սուրբ Նիկողոայոսի եկեղեցի։ Այսքանից հետո էլ եկանք Մայր դպրոց և գնացինք տներով