Ճամբար

Մայիսի 27-ի լուսաբանում

Այսօրվա նախագիծը կարող եք տեսնել այստեղ:

Օրը սկսվեց ընդհանուր պարապունքից: Ընդհանուր պարապունքից հետո առաջին ժամը քննարկեցինք ճամբարի անելիքները: Քննարկելուց հետո գնացինք կավագործության, որտեղ սարգեցինք նոր բաներ, կամ էլ ով կիսատ աշխատանք ուներ շարունակեց այդ դասին: Կավագործությունից հետո մենք խաղացինք վիկտորինա, որը վերաբերվում էր շատ-շատ տարբեր թեմաների: Օրինակ՝ մեկ հարցը կարող էր լինել աշխարհի հրաշալիքների մասին, մյուս հարցը կարող էր լինել թռչունների մասին: Հետո գնացինք երգի, որտեղ բնականաբար երգեցինք: Երգելուց հետո դասի ավարտվելուն դեռ մնացել էր ժամանակ, դրա համար ամեն մեկը անում էր իր ցանկացած բանը՝ հիմնականում խաղում էին <<UNO>>: Իսկ վերջին երկու դասը խաղացինք սեղանի խաղեր: Օրը ինձ համար բավականին լավ էր անցել: