Ձեր դասարանի մասին պատմի՛ր և պատմությունդ վերնագրի՛ր: Այնպես արա՛, որ տրված հարցերի պատասխաններն էլ պատմությանդ մեջ լինեն.
ա) ինչպիսի՞ մարդկանց խումբ է,
բ) ինչո՞վ եք իրար նման,
գ) ինչո՞վ եք տարբերվում,
դ) ի՞նչն է ձեզ կապում:
Դավիթ Հովհաննիսյանի ուսումնական բլոգ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոց 8.8 դասարան
Ձեր դասարանի մասին պատմի՛ր և պատմությունդ վերնագրի՛ր: Այնպես արա՛, որ տրված հարցերի պատասխաններն էլ պատմությանդ մեջ լինեն.
ա) ինչպիսի՞ մարդկանց խումբ է,
բ) ինչո՞վ եք իրար նման,
գ) ինչո՞վ եք տարբերվում,
դ) ի՞նչն է ձեզ կապում:
Ես առաջին դասարանից սովորում եմ հենց այն դասարանում որտեղ և հիմա ես եմ: Առաջին դասարանից սկսած մեր դասարանի տղաների հարաբերությունները աղջիկների հետ մեղմ ասած լավը չէր: Մենք նույնիսկ իրար առանց կատակի հարվածում էինք, վիրավորում էինք, բայց լավը այն է, որ այս մի տարին (7-րդ դասարանից սկսած) մեր հարաբերությունները լավացել են: Մեր դասարանում մարդիկ միաժամանակ շատ նման են և շատ տարբեր: Մեր դասարանում տղաների բաժանվում են երկու խմբի, աղջիկները՝ երեք: Մի խումբը ահավոր ձևի խաղամոլներ են, իսկ մյուսը մերը՝ մենք էլ ենք սիրում խաղալ համարկարգչային խաղեր, բայց ոչ այդ աստիճանի: Աղջիկների ամենափոքր խումբը, չնայած դա այդքան էլ խումբ չէ, կազմած է երկու հոգուց՝ երկուսն էլ շատ լավ սովորող: Մյուս խումբը կազմված է 6 հոգուց, նրանց խումբը այսպես ասած գլխավորն է աղջիկների խմբից: Մյուս խումբը կազմված է 5 հոգուց: Նրանք ավելի շատ նախընտրում են խոսել ռուսերեն լեզվով, այնպես որ նրանց խումբը կարելի է անվանել <<Ռուսախոսների խումբ>>: Այդ բոլոր խմբերը իրար նման են նրանով, որ բոլորը խմբի անդամները իրար հետ մոտիկ են: Պարզ է, որ ինչքան էլ լավ լինենք իրար հետ, մեկ է եթե կան առանձնացված խմբեր, ապա բոլոր իրարից տարբերվում են: Արդեն ասեցի, որ մի խումբը սիրում է խոսել ռուսերեն, մյուս խմբի անդամները խաղամոլները, մյուս խմբում միայն լավ սովորողներ են, իսկ մյուս երկու խմբերը գլխավորներն են: Իմ կարծիքով, մեզ բոլորիս կապում է այն փաստը, որ մենք մի դասարան ենք, և ուզենք չուզենք 7 տարի է իրար հետ էինք, այսինքն ժամանակի ընթացքում մենք մտերմացել ենք:
Պատմվածքը կարող եք կարդալ այստեղ:
Գաբո բիձեն աննդհատ բողոքում էր: Նա ասում էր, որ այս ժամանակի պատանիները կարծում են, թե իրենք մեծերից ավելի շատ բան գիտեն, ու մեծերի գլխին միշտ ավետարան են կարդում թե էսպես արա, էնպես արա: Մի անգամ Դավոն գնում է քաղաք խոզ վաճառելու, և քաղաքում, նրան ծանոթ մեկը Դավոյին տալիս է ճիճվի սերմեր; Նրանք այդ սերմերը պահում են հավաբնում: Գաբոն ասում է, թե այդքան բան գիտեն պատանիները, անհնար է, որ չիմանան, թե ինչ պետք է կերակրենք այս շերամներին; Պատանիները գիտեին, որ պետք է նրանց թթան տերև տան: Գնում են սար և բերում թթան տերև բերում: Բոլոր գյուղացիները հավաքվում են հավաբնի մոտ, որպեսզի տեսնեն շերամներին, բայց Գաբո բիձեն թույլ չէր տալիս նրանց ներս մտնել, որովհետև մեկը կարող է, աչքով տալ: Այս ամենից հետո շերամները սատկելու վրա են, որովհետև նրանց տրորել էին հավերը, իսկ գյուղացիներից մեկը ասում էր, որ հավերին հանի այդտեղից, որ չսատկեն շերամները, բայց Գաբո բիձեն ասում է, որ այդ ճիճուների համար պետք չէ հանել հավերին:
Ես հասկացա, որ Գաբո բիձեն միշտ բողոքում էր, և պնդում էր իր ասածը ու իր ուզածը առաջ տանում: Նա ասում էր որ պետք է պատանիները իրենց պահեն իրենց տարիքին համապատասխան և քարոզ չկարդան մեծերի գլխին: Եվ ամենավատը այն է, որ մեր դարաշրջանում այսքան անիմաստ բողոքող մարդիկ շատ են:
Պատ.՝ Մակերեսը կփոքրանա 4-ով