Գրականություն

Կարդում ենք Չարենց

Անքնություն

Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը,
Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,
Պայտերը խփում են, խփում են հողին․-
Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին:
Գնո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են ձիերը,
Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,
Պայտերը դոփում են քունքի՛ս մեջ հիմա․-
Անհա՜յտ է աշխարհը՝ անցում է ու մահ

ԻՄ ԽՈՍՔԵՐԸ ԿԱՐԿԱՉՈՒՄ ԵՆ ԿԱՊՈՒՅՏՈՒՄ

Իմ խոսքերը կարկաչում են կապույտում,
Կարկաչում են ու կանչում են, կապույտում:
Կարոտներ կան, որ անմարմին ու տրտում —
Միայն շշուկ ու հնչյուն են — կապույտում:
Երազներ կան, որ կարոտներ են միայն,
Լո՛ւյս կարոտներ, որ կանչում են կապույտում…

Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, —
Կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը — կրակ ճահիճներում՝ կա ու չկա, —
Կյանքը — ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, —
Կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն …

Ապրեցիր դու ըմբոստ մի դարում— և ոչինչ քեզ հար

չթվաց,

Դու տեսար մոտիկն ու հեռուն— և ոչինչ քեզ հար

չթվաց.

Դու տեսար փլուզումն ու զարթնումը, անսասան

հիմերի կործանումը—

Եվ, բացի պայքարից, աշխարհում քեզ ոչինչ հար

չթվաց։

Ելե՜լ են նորից…

Ելե՜լ են նորից…
Լսո՞ւմ ես երգերը հնչեղ…
Շիկնել է աշխարհը հրից։ —
Պատրա՞ստ ես, եթե քեզ կանչեն…

Աշխարհը — զգո՞ւմ ես,
Շեփո՜ր է. զնգում է անուշ…
Շիկնե՜լ է, շիկնե՜լ է հսկումս,
Եվ սիրտս — կրակ է և ուժ։

Զգում եմ՝ սրտիս մեջ
Ծփում է ալիք առ ալիք
Արյունը նրանց, որ ելել սեգ՝
Գնում են դեպ կյանքը գալիք…

Օ, ե՛րգ իմ, թռչո՜ւմ ես.
Գիտեմ, որ — ո՛ւր էլ որ թռչես…
Երգիս մեջ կզգա ջերմ ողջույնս
Ընկերը, կամ քո՛ւյրը հրկեզ…

Օ, ե՛րգ իմ, օ, քո՛ւյր իմ հրկեզ..

1. Դուրս բեր անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

Պայտ-Փոքրիկ մետաղյա թիթեղիկ, որ խփում են կոշկի տակի ծայրամասին կամ կրունկին:

հար-համապատասխան

հրկեզ-ջերմություն

2. Առանձնացրո՛ւ հետաքրքիր արտահայտություններ և նկարագրություններ։ 

Ելե՜լ են նորից…
Լսո՞ւմ ես երգերը հնչեղ…
Շիկնել է աշխարհը հրից։ —
Պատրա՞ստ ես, եթե քեզ կանչեն…
Աշխարհը — զգո՞ւմ ես,
Շեփո՜ր է. զնգում է անուշ…

3. Առանձնացրո՛ ւ տրվածներից քեզ դուր եկած բանաստեղծությունը, մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ ասելիքը։ 

Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, —
Կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը — կրակ ճահիճներում՝ կա ու չկա, —
Կյանքը — ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, —
Կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն …

Այս բանաստեղծությունում, Չարենցը համեմատում էր կյանքը բնության հետ, և հենց դա իմ դուրը եկավ:

Պատմություն

Ես մենակ գիտեմ այն, որ ոչինչ չգիտեմ: Սոկրատես

<<Ես մենակ գիտեմ այն, որ ոչինչ չգիտեմ>> խոսքերը ասել է հայտնի փիլիսոփահ Սոկրատես: Նա ծնվել էր աղքատ ընտանիքում: Իր հայրը եղել էր ճարտարապետ: Սոկրատեսը փոքր տարիքում աշխատում էր իր հոր հետ, չնայած որ տարբերվում էր խելացի խոսքերով և խելքով: Դա տեսել էր այդ ժամանակվա մեծահարուստ Կրիտոնը և վճարեց իր ուսումը: Նա շատ արագ զարգացավ և դարձավ լավ խոսակից որի հետ կարելի էր խոսել փիլիսոփահության մասին: Բայց իր խելքը իր համար նաև վատ էր, որովհետև շատ խոսակիցներ որոնք իրեն պարտվում էին, սկսում էին նրան վիրավորել և խփել: Մի անգամ, երբ Սոկրատեսը հերթական անգամ հաղթեց իր խոսակցին, նա քացի տվեց Սոկրատեսին, բայց նա նույնիսկ գլուխը չթեքեց: Բոլորը սկսեցին հարցնել, ինչպես ես դու այսքանը հանդուրժում, և նա ասաց: <<Եթե էշը ինձ հարվածի, ձեր կարծիքով ես նրան դատի կտայի>>: Նա սովորական գիտնական չէր, նա իր խոսքերը չէր գրառում, եվ նա չէր ուսումնասիրում բնությունը կամ ֆիզիկական երևույթները, նա ուսումնասիրում էր մարդուն: Մարդու ապրելու իմաստը ո՞րն է, ինչպե՞ս կառավարել մարդուն… Այս հարցերին էր նա պատասխանում իր ուսումնասիրություններով: Նա է հորինել այս հասկացությունը՝ներքին ձայն: Նրա կարծիքով ներքին ձայնը, աստվածների և ոգիների հետ շփվելու ձև էր: Նաև նա ասում էր, որ ոչ բոլորը ունեն ներքին ձայն, ներքին ձայն ունենալու համար մարդ պետք է ապրի հոգևոր կյանք, լինի խելացի և բարի: Սոկրատեսը իր խոսքերը ապացուցում էր գործելով, ցույց տալով: Իր հարուստ սովորողներից մեկը առաջարկեց մեծ հողատարածք տան համար: Եվ Սոկրատեսը ասաց <<Եթե ինձ պետք լիներ կոշիկ, բայց դու ինձ միայն մեկ զույգ կոշիկի համար տայիր մեծ ցուլի կաշի կոշիկների համար, այդ նվերը ծիծաղելի կլիներ>>: Սոկրատեսը ասում էր, որ ինչքան էլ մարդ քիչ բանի կարիք ունենա, այդքան էլ նա մոտիկ է հոգով աստվածներին:

<<Սոկրատեսի մեթոդը>>, այս մեթոդի անունը դրել Սոկրատեսի պատվին: Մեթոդի իմաստը այն էր, որ երկու ինդիվիդուալներ խոսում են այն թեմայի մասին, որը ավարտված չէ, և նրանք իրար հետ քննարկելով այդ թեման, ինչ-որ բան իրար ապացուցելով, հարցեր տալով ավարտում են այդ թեման:

Սոկրատեսյան մեթոդի պատկերազարդումը՝ քաղվածքով:

Երկրաչափություն 7

Երկրաչափություն դասարանական 19.03.2024

Դասարանական առաջադրանքներ՝ 283; 285;287;289;291

<BED և <BCA համապատասխան անկյուններ են, իսկ զուգահեռ ուղիղների համապատասխան անկյունները հավասար են:

1-ին անյկյան կից անկյունը հավասար է 180o-56o=124o

1-ին անկյան կից անկյունը խաչադիր է 2-րդ անկյան հետ:

Պատ.՛124o

1-ին անկյուն=x

2-րդ անկյուն=x-20

x+x-20=180

2x=200

x=200:2=100o

(2-րդ անկյուն)100-20=80o

<AOB=<COD, որովհետև նրանք հակադիր էն:

<BAO=<ODC, որովհետև նրանք խաչադիր էն:

<OBA=<DCO, որովհետև նրանք խաչադիր էն:

<EBC=180-<ADE=130o

Հանրահաշիվ 7

Հանրահաշիվ տնային 20.03.2024

Լրացուցիչ առաջադրանքներ՝273; 275; 277

  1. Սաթենիկն աշխատում է օդերևութաբանության կենտրոնում և յուրաքանչյուր
    կիրակի իր մոտ նշում է հաջորդ շաբաթ սպասվող եղանակի կանխատեսումը՝
    կարգավորված յոթնյակներով. առաջին թիվը նկարագրում է երկուշաբթիի
    սպասվող ջերմաստիճանը, երկրորդը՝ երեքշաբթիի և այդպես շարունակ։
    Գալիք շաբաթվա յոթնյակն է՝ (2, –3, –1, 1, 4, 5, 3)։
    ա) Որոշե՛ք գալիք շաբաթվա սպասվող ամենացուրտ և ամենատաք օրերը։
    Ամենացուրտ-երեքշաբթի օրը, -3
    Ամենատաք-շաբաթ օրը, 5
    բ) Ո ՞ր օրն է սպասվում նախորդ օրվա համեմատ ամենաշատ տաքացումը։
    Ուրբաթ օրը
    գ) Ո ՞ր օրերին է սպասվում միևնույն ջերմաստիճանը։
    Ոչ մի օրը:
  1. Քանի՞ կարգավորված եռյակ է հնարավոր ստանալ (2, 0, 5) թվերի
    վերադասավորումից

(2, 5, 0) (5, 2, 0) (5, 0, 2) (0, 2, 5) (0, 5, 2)

Պատ.՛5-հատ

  1. Քանի՞ կարգավորված եռյակ է հնարավոր ստանալ (0, 0, 0) թվերի
    վերադասավորումից:

Պատ.՛ոչ մի հատ:

Հանրահաշիվ 7

Հանրահաշիվ դասարանական 20.03.2024

Դասարանական առաջադրանքներ՝  272; 274; 276; 278

  1. Արդյոք նո՞ւյնն են կարգավորությունները.
    ա) (1, 3, 2, 5) և (1, 3, 4, 5), բ) (1, 4, 8, 4) և (1, 4, 4, 8),
    գ) (2, 0, -1, 4) և (2, 0, 1, 4), դ) (1, 3, 3, 5) և (1, 3, 5, 3),
    ե) (7, 10, 21, 0) և (7, 10, 21, 0), զ) (4, 5, 5, 4, 5) և (4, 5, 5, 4, 5):
  1. Մաթեմատիկայի օլիմպիադայի հանրապետական փուլի ժամանակ Էդգարը
    առաջին խնդրից հավաքեց 7 միավոր, երկրորդ խնդրից՝ 5 միավոր, երրորդից՝
    1, չորրորդից՝ 7, հինգերորդից՝ 6, վեցերորդից՝ 0։ Կարգավորված վեցյակի
    միջոցով ցույց տալ Էդգարի հավաքած միավորները

(7, 5, 1, 7, 6, 0)

  1. Քանի՞ կարգավորված եռյակ է հնարավոր ստանալ (3, 7, 3) թվերի
    վերադասավորումից։

(7, 3, 3,), (3, 3, 7,)

Պատ.՛2-հատ

  1. Քանի՞ եղանակով է հնարավոր {1, 2, 3, 4} բազմությունից ընտրել
    2-տարրանոց ենթաբազմություն։

{1, 2}, {3, 4}, {1, 3}, {2, 4}, {1, 4}, {2, 3}

Պատ.՛6-հատ