Դու իմ գարնան առավոտ- ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա.
Դու հարազա՜տ, սրտիս մոտ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
Եվ դու, ոսկի իմ ամառ, հրանման, հրավառ,
Ամռան կեսօր դու իմ տոթ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
Եվ դու, ոսկի իմ աշուն, աշնան մրգի պես հասած,
Անուշացած մրգի հոտ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
Դուք բոլորդ հեռացել, մնացել եմ հիմա ծեր
Եվ իմ սրտով արյունոտ – ինչպե՞ս կանչեմ ձեզ հիմա:
Ահա սրտին իմ արդեն մոտեցել է մի պառավ
Ու բերել է մահվան բոթ – ինչպե՞ս կանչեմ ձեզ հիմա…
Առաջադրանքներ
1. Քո կարծիքով այս բանաստեղծությամբ ինչ է ուզում ասել Չարենցը:
Այս բանաստեղծությամբ Չարենցն ուզում է ասել, որ ծերացել է և լավ ժամանակները անցել են:
2. Բացատրի՛ր բառերը՝
հրանման-կրակի նման
տոթ-շոգ
բոթ-վատ լուր
3. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր մակդիրները:
Գարնան առավոտ, ոսկի ամառ, հրամնման ամառ, հրավառ ամառ, տոթ ամառ, անուշացած մրգի հոտ, ծեր պառավ, արյունոտ :
4. Ի՞նչ բառերով է Չարենցը ներկայացնում /ինչպիսի/ գարունը, ամառը, աշունը:
Գարուն-կյանքի սկիզբ
Ամառ-տոթ, ոսկու պես, հրանման և վառ:
Աշուն-ոսկու պես, մրգի պես հասած:
5. Ո՞ր տողն է կրկնվում, քո կարծիքով այդ կրկնությունը ի՞նչ է տալիս բանաստեղծությանը:
ինչպե՞ս կանչեմ ձեզ հիմա
Այս տողը կրկնվում է, որովհետև Չարենցի կարծիքով այս տողը ամենակարևորն էր բանաստեղծությունում:

