Դերանուն-անվան դեր կատարող
Խոսքում գոյական, ածական, թվական անունները չկրկնելու համար հաճախ դրանք փոխարինում են անվան դեր կատարող բառերով՝ դերանուններով:
Դերանունները լինում են ութ տեսակ
- անձնական
- ցուցական
- փոխադարձ
- հարցական
- հարաբերական
- որոշյալ
- անորոշ
- ժխտական
Անձնական դերանուններ մատնացույց են անում խոսող, խոսակից կամ մի երրորդ անձ՝ առանց դրանք անվանելու:
Առաջին դեմք ՝ ես, ինքս, մենք ինքներս
Երկրորդ դեմք՝ դու, ինքդ , դուք ինքներդ
Երրորդ դեմք՝ նա, ինքը, նրանք, իրենք
1. Ես ինքս եմ կազմել բոլոր այդ փաստաթղթերը: Ո՞րն է ընդգծված հատվածի դերը նախադասություն մեջ:
Փորձում է ցույց տալ, որ գործը մենակով է արել։
2. Հայտնի է, որ Դուք հարգարժան մարդ եք: Ինչո՞ւ է Դուքը մեծատառ գրված:
Որովհետև մի հոգու հետ է խոսում, դուքը օգտագործվում է հարգանքի նշան ցույց տալու համար։
3. Դուրս գրե՛ք անձնական դերանունները՝ նշելով դեմքն ու թիվը:
Կես ժամ անց ես տնից դուրս եկա և քայլեցի ճանապարհով:
Ես-1-ին դեմք, եզակի թիվ
Երբ ես ներս մտա բակ, նա , պատշգամբում նստած, կարդում էր:
Ես-1-ին դեմք, եզակի թիվ
Նա-3-րդ դեմք, եզակի դեմք
Մենք լուռ առաջ քայլեցինք:
մենք-1-ին դեմք, հոգնակի թիվ
Նա առաջարկեց նստել:
նա-3-րդ դեմք, եզակի թիվ
Ես լուռ էի, ոչինչ չունեի ասելու:
ես-1-ին դեմք եզակի թիվ
Քիչ անց մոտեցավ նա:
Նա-3-րդ դեմք, եզակի դեմք
4. Լրացրո՛ւ բաց թողնված անձնական դերանունները:
Տղան կքներ մինչև առավոտ, եթե դրսից եկող աղմուկը չարթնացներ նրան:
Մարդիկ գիշերային անձրևից հետո դեռ դուրս չէին եկել իրենց տներից: Նրանք շատ մրսկան են:
Նրանք քայլում էին խիտ թավուտում:
Քիչ հետո Մենք գետափին էինք:
Անձնական դերանունների հոլովումը:
Անձնական դերանունները և այլ դերանունների մի մասն ունեն առանձնահատուկ՝ գոյականից տարբերվող հոլովում:
Ուղղական ես դու նա ինքը մենք դուք նրանք իրենք
Սեռական իմ քո նրա իր մեր ձեր նրանց իրենց
Տրական ինձ քեզ նրան իրեն մեզ ձեզ նրանց իրենց
Հայցական ինձ քեզ նրան իրեն մեզ ձեզ նրանց իրենց
Բացառական ինձնից քեզնից նրանից իրենից մեզնից ձեզնից նրանցից իրենցից
Գործիական ինձնով քեզնով նրանով իրենով մեզնով ձեզնով նրանցով իրենցով
Ներգոյական ինձնում քեզնում նրանում իրենում մեզնում ձեզնում նրանցում իրենցում
5. Որոշել դերանունի պաշտոնը տվյալ նախադասություններում:
Ես նախանձում եմ աղջկան: Ես-ենթակա
Հիմա տան տղամարդը դու ես: Դու-ստորոգյալ
6. Նախադասություններից առանձնացնել անձնական դերանունները, գրել դեմքը, թիվը, հոլովը:
Դու միշտ սիրալիր ես: Դու, 2-րդ դեմք, եզակի թիվ, ուղղական
Իրեն ուղեկցիր քո սենյակ: Իրեն, 3-րդ դեմք, եզակի թիվ, հայցական
Ինձնից խորհուրդ հարցրու: Ինձ, 1-ին դեմք, եզակի թիվ, բացառական