Պատմություն

Աշխարհի 7 հրաշալիքները

Եգիպտական բուրգեր

Աշխարհի 7 հրաշալիքների ցանկում ամենամեծ՝ Քեոփսի բուրգը, կառուցվել է մ. թ. ա. մոտ 2580 թ-ին։ Բուրգի բարձրությունը 147 մ է, հիմքի կողմի երկարությունը՝ 233 մ, կառուցված է 2.300 քարաբեկորներից, որոնցից յուրաքանչյուրը կշռում է միջին հաշվով 2, 5 տոննա։ Ըստ հույն ճանապարհորդ-պատմիչ Հերոդոտոսի՝ բուրգի կառուցումը տևել է 20 տարի, աշխատանքներին մասնակցել է 100 հազար ստրուկ։ Քեոփսի բուրգի ներսի պատերին հայտնաբերված մոնոսկրիպտների և պատկերների վերծանումից հայտնի դարձավ, որ ի սկզբանե բուրգը կառուցվել է Հայոց թագավոր Արա Գեղեցիկի պատվին։

Ալեքսանդրիայի փարոս

Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքի մերձակա Փարոս կղզում մ. թ. ա. 320-ական թվականներին կառուցվել է հին ժամանակների ամենամեծ փարոսը՝ 135 մ բարձրությամբ եռահարկ աշտարակ, որը տեսանելի էր 60–100 կմ հեռավորությունից (ճարտարապետ՝ Սոստրատես)։ Հին աշխարհի միայն այս հրաշալիքը, ճարտարապետական նրբագեղությունից բացի, ուներ նաև կիրառական նշանակություն։ Փարոսը կործանվել է 1100 թ-ի երկրաշարժից (այլ տվյալներով՝ 1304 թ-ի կամ 1346 թ-ի երկրաշարժերից)։

Զևսի արձան

Հունաստանի Օլիմպոս քաղաքի՝ Զևսին նվիրված տաճարում էր 12 մ 40 սմ բարձրությամբ նրա արձանը, որը կերտել էր Ֆիդիասը մ. թ. ա. 440-ական թվականներին։ V դարի սկզբին տաճարն ավերվելուց հետո Զևսի արձանը տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, որտեղ 462 թ-ին ոչնչացել է հրդեհից։

Հռոդոսի կոթող

Հին եգիպտացիները և հին հույները իրենց աստվածների և արքաների համար քանդակում էին վիթխարի արձան, այդ հսկա քանդակներում մարմնավորելով նրանց մեծությունը։ Նման կոթողներին հույները կոլոսսուս էին անվանում։ Այս բառը հունարենից անցել է շատ ժողովուրդների, այդ թվում և ռուսներին, բայց արդեն կոլոսս (колосс-հսկա,վիթխարի) դարձած, որը գործածվում է հսկա արձանների կամ կոթողների համար։ Կոթողը կառուցվել է Հռոդոս կղզում, որը ժամանակին եղել է ծովային առևտրի ճանապարհների կենտրոնում․Միջերկրածովային աշխարհի, Եգիպտոսի, Փյունիկիայի և Սիրիայի հանգուցակետում։Հռոդոս նավա
հանգստում միշտ կանգնած են եղել առևտրական նավերը։ Հին աշխարհի այս նշանավոր կղզին իրականում անկախ պետություն էր։ Կղզում կենտրոնացված մեծ հարստությունը նպաստել էր կղզին զանազան արձաններով ու կոթողներով զարդարելուն։ Այդպիսի քանդակների թվին է պատկանում Լաոկոոնի հռչակավոր արձանախումբը։ Հռոդոսցիների կյանքը շատ բանով էր կապված ծովային առևտրի և նավագնացության հետ։ Նրանք հռչակված էին եղել որպես նավագնացներ։ Հռոդոսցիները իրենց քաղաքի պաշտպանությունը շատ լավ էին կազմակերպում, դրա շնորհիվ էլ պատերազմում հաղթեցին եգիպտացիներին։ Մ. թ. ա. III դարում Էգեյան ծովի Հռոդոս կղզու բնակիչները, ի նշանավորումն կղզու հաջող պաշտպանության, կանգնեցրել են Արևի աստված Հելիոսի՝ աշխարհի ամենամեծ՝ 36 մ-անոց արձանը՝ թշնամուց առգրավված զենքի մետաղից, որի կառուցումը տևել է 12 տարի։ Արձանի հեղինակ Քարեսն այն կերտել է 20 տարում։ Կոթողը կանգուն է եղել 56 տարի։ Երկրաշարժից (մ. թ. ա. 222 թ.) կործանված կոթողի բեկորները 977 թ-ին վաճառել է կղզու կառավարիչը՝ արաբ տեղապահը, որպես մետաղ(բրոնզ)։ Նավահանգստի հատակից հայտնաբերված արձանի աջ ձեռքի դաստակը պահվում է Բրիտանական թանգարանում: Հին աշխարհում Հռոդոսյան կոթողի վրայով անցնող միջորեականը համարվում էր առաջին կամ գլխավոր միջորեականը։ Դա ընդունել էր նաև Պտղոմեոսը,հետագայում էլ արաբները։ Բայց 16-րդ դարում այդ միջորեականը տեղափոխել են Կանայան կղզիներ, ապա Փարիզ, իսկ 1884 թվականից սկսած՝ Գրինվիչ։

Շամիրամի կախովի այգիներ

Շամիրամի կախովի այգիները գտնվում էին Ասորեստանի Բաբելոն քաղաքում։ Ավանդությունն այդ այգիների ստեղծումը վերագրում է Շամիրամ թագուհուն, սակայն իրականում դրանք ստեղծվել են Նաբուգոդոնոսոր թագավորի հրամանով՝ մ. թ. ա. VI դարում։ Նա իր պալատը կառուցել էր 6-հարկանի տան բարձրությամբ արհեստական հարթակի վրա։ Դեպի այդ հարթակն աստիճանաձև բարձրանում էր աղյուսե 6 կամարասրահ։ Ամեն աստիճանի վրա հողի շերտ էր լցված, և ծաղկուն պարտեզ էր գցված։ Մ. թ. ա. 312 թ-ին կառույցը փլվել է ջրհեղեղներից։

Հալիկառնասի դամբարան

Հալիկառնասում (ներկայիս Թուրքիայի Բոդրում քաղաքի մերձակայքում) էր գտնվում աշխարհի հրաշալիքներից հաջորդը՝ Մավսոլես թագավորի հոյակերտ դամբարանը, որը կառուցել էր նրա այրին՝ Արտեմիսը, մ. թ. ա. 353 թ-ին։ Առաջին հարկը, որտեղ տեղադրված էր Մավսոլեսի աճյունասափորը, ուներ 8,9 մ լայնություն, 42,3 մ երկարություն, 11,1 մ բարձրություն, իսկ դամբարանի ընդհանուր բարձրությունը 60 մ էր։ Դամբարանը կանգուն է եղել 1800 տարի։ Մավսոլեսի և նրա կնոջ արձանները պահվում են Բրիտանական թանգարանում։

Արտեմիսի տաճար

Մյուս հրաշալիքը հունական աստվածուհի Արտեմիսի մարմարե տաճարն էր Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքում։ Տաճարը կառուցվել է մ. թ. ա. 550 թ-ին, շինարարությունը տևել է 120 տարի։ Նախագծել է հույն ճարտարապետ Քերսիֆրոնեսը։ Շենքը զարդարող արձան-արձանիկների մի մասի հեղինակը Ֆիդիասն է։ Արտեմիսի տաճարը կանգուն է եղել 100 տարի։ Մ. թ. ա. 356 թ-ին եփեսացի Հերոստրատեսը, փառամոլության մոլուցքից կուրացած, հրդեհել է տաճարը։ 25 տարի անց այն վերակառուցվել է, սակայն ավերվել է երկրաշարժերից։ Տաճարի հարթաքանդակներից մի քանիսը պահվում են Բրիտանական թանգարանում։

Աղբյուր

Ո՞ր հրաշալիքներն էն մնացել:

Ցավոք սրտի գրեթե բոլոր հրաշալիքները քանդվել են, մնացել է միայն Քեոփսի բուրգը:

Ո՞ր հրաշալիքն է ամենից շատ իմ դուրը գալիս:

Ընդհանրապես բոլորն էլ գեղեցիկ են, և յուրահատուկ, բայց ես երևի կնախնտրեի Քեոփսի բուրգը կամ Շամիրամի կախովի այգինները:

Հայոց լեզու

Գործնական քերականություն

1. Հարցական դերանվան փոխարեն գրի´ր տրված 
գոյականները՝ պահանջված ձևով (բացառական հոլովով):

Խուսափել ումի՞ց-Խուսափել ընկերոջից:

Խուսափել ումի՞ց-Խուսափել եղբորից:

Խուսափել ումի՞ց-Խուսափել մարդկանցից:

Խուսափել ինչի՞ց-Խուսափել հանդիպումից:

Խուսափել ինչի՞ց-Խուսափել զրույցից:

Խուսափել ինչի՞ց-Խուսափել հարցուփորձից:

Խուսափել ումի՞ց: Խուսափել ինչի՞ց:

2. Հարցական դերանվան փոխարեն գրի´ր տրված 
գոյականները՝ պահանջված ձևով (գործիական հոլովով):

Տարվել ումո՞վ-երեխայով:

Տարվել ումո՞վ-աշակերտներով:

Տարվել ումո՞վ-ընկերներով:

Հետաքրքրվել ինչո՞վ-գրականությունով:

Հետաքրքրվել ինչո՞վ-մեքենայով:

Հետաքրքրվել ինչո՞վ-սպորտով:

Տարվել ումո՞վ: Հետաքրքրվել ինչո՞վ:

3. Կազմի´ր 
բառակապակցություններ՝ հարցական դերանունները փոխարինելով 
գոյականներով:

Վկայել ի՞նչ:

Վկայել պատահար:

Վկայել ինչի՞ մասին:

Վկայել պատմության մասին:

Հավատացնել ի՞նչ: 

Հավատացնել սուտ:

Հավատացնել ինչի՞ մասին:

Հավատացնել պատահարի մասին:

Քիմիա

Քիմիա

  1. Բերե՛ք հեղուկ և պինդ մետաղական պարզ նյութերի օրինակներ:

Հեղուկ՝ Սնդիկ

պինդ՝պղինձ,ալյումին,մետաղ,կապար,բրոնզ:

  1. Բերե՛ք գազային, հեղուկ և պինդ ոչ մետաղական պարզ նյութերի օրինակներ:
ՊինդհեղուկԳազային
ԱծխածինԲրոմՋրածին
ԾծումբԱզոտ
ՅոդՖտոր
Ֆոսֆոր Քլոր
  1. Հետևյալ հատկանիշներից որո՞նք են բնութագրում 1) ատոմի զանգվածը, 2) հոտը, 3) հալման և եռման ջերմաստիճանները, 4) ատոմի կառուցվածքը, 5) կարծրությունը, 6) ատոմային համարը 7) գույնը, 8) խտությու նը.

ա) քիմիական տարրը՝ ատոմի զանգվածը,ատոմային համարը,ատոմի կառուցվածքը
բ) պարզ նյութը՝գույնը,խտությունը,կարծրությունը,հալման եւ եռման ջերմաստիճանները,հոտը

4.Ստորև ներկայացված ո՞ր շարքում են միայն պարզ նյութեր

1) ծծումբ, օզոն, ուրան

2) քլոր, քրոմ, ապակի

3) կալիում, կալցիում, սոդա

4) սնդիկ, բրոմ, մեթան

Հայոց լեզու

Գործնական քերականություն

  1. Փակագծում տրված բառերն ու դերանունները գրի´ր համապատասխան թվով (եզակի կամ հոգնակի) և օրինաչափությունը բացատրի´ր:
    Արհեստավորների միությունը շատ խիստ էր իր անդամների վրիպումների նկատմամբ:

Ժողովո՞ւրդն է ստեղծում անհատի փառքը, թե՞ անհատը՝ նրա:

Երկրի օդային նավատորմը հնացել է, դրա նորոգման ծախսերը շատ մեծ գումարներ են կազմում:

Ի՞նչ սպասելիք ունես այդ ամբոխից. նա դեռ կազմակերպվելու փորձ չի անում:

Ո՞վ է պաշտպանում ժողովրդին, երբ նրան վտանգ է սպառնում:

  1. Բացատրի´ր հոգնակի թվով դրված հավաքական գոյականները և դրանցով նախադասություններ կազմի´ր:
    Օրինակ`

Հոտեր- ոչխարների խմբեր:

Ժողովուրդներ-մարդկանց մեծ խումբ

Այս ի՞նչ ժողովուրդներ են:
բանակներ-զինվորների մեծ խմբեր

Այս բանակները գնում են պատերազմի:
դասարաններ-աշակերտների մեծ խմբեր

Այս ո՞ր դասարաններն են:
երամներ-թռչունների մեծ խմբեր

Նայիր, երամներ են թռչում:

  1. Կարդա՛

Բաղադրյալ գոյականները, որոնց վերջին բաղադրիչը միավանկ արմատ է, երկու ձևով են հոգնակի կազմում: Եթե այդ միավանկ արմատը գոյականի իմաստ ունի (օրինակ՝ դաշտավայր, հեռագիր), ավելանում է –եր վերջավորություն: Իսկ եթե բառավերջի միավանկ արմատը բայարմատ է (օրինակ՝ ժամացույց, վիպագիր), ավելանում է– ներ վերջավորությունը:

Հասարակ գոյականները եզակի թվով գործածելիս կարող են անվանել առանձին առարկաներ և կարող են լինել առարկաների ընդհանուր անուն (օրինակ՝ փիղ ասելով հասկանում ենք և´ մեկ փիղ, և´ փիղ ընդհանրապես):

  1. Հարցական դերանվան փոխարեն գրի´ր տրված գոյականները՝ պահանջված ձևով (տրական հոլովով):

Ընկեր-Հավատալ ո՞ւմ, մարդուն:

եղբայր-Հավատալ ո՞ւմ, եղբորը:

մարդ-Հավատալ ո՞ւմ, մարդուն:

մարդկություն-Հավատալ ինչի՞ն, մարդկությանը:

խոսք-Հավատալ ինչի՞ն, խոսքին:

գործ-Հավատալ ինչի՞ն, գործին

վերադարձ-Հավատալ ինչի՞ն, վերադարձին:

Հավատալ ո՞ւմ : Հավատալ ինչի՞ն:

Քիմիա

Քիմիա

Սովորել էջ 58

1.Թվարկի՛ր, թե ինչ տարրերի ատոմներից են կազմված՝

ա)Նատրիումի հիդրոկարբոնատը՝ Na2CO3-Նատրիումից, Ածխածնից և թթվածնից:

բ)Ածխածնի մոնօքսիդ՝ CO-Ածխածնից և թթվածնից:

գ)մեթիլալկոհոլ ՝ CH₄O-Ածխածնից, ջրածնից և թթվածնից:

2.Գրե՛ք այն տարրերի հայերեն անվանումները և քիմիական նշանները, որոնք արտասանվում են՝

ցե-C-Ածխածին

էն-N-Նատրիում

էս-S-Ծծումբ

ա է

կուպրում-Cu-Պղինձ

Ֆեռում-Fe-Երկաթ

արգենտում-Ag-Արծաթ:

Գրականություն

Կրակի առասպելը

Արևի ճառագայթները տարածվել էին ողջ հնդկական երկրի վրա, բայց չէին հասնում Խոր Հովտին։ Այնտեղ խստաշունչ ձմեռն էր իշխում, և բոլոր կենդանիները, բացառությամբ թավամազ արջի, Արևի գթությունն էին աղերսում։

Մի գիշեր սոսկալի փոթորիկ սկսվեց․ այնպիսի փոթորիկ, որ ծառեր էր ջարդում և արմատախիլ անում, ժայռեր էր փշրում և իր ճանապարհին ավերում ամեն ինչ։ Սակայն մի փոքրիկ կղզյակի վրա, Մեծ Ջրերի մեջտեղում կանգնած էր միայնակ մի թզենի և անտարբեր երգում էր գարնան երգը՝ ծաղրելով մոլեգնող տարերքը։

Այս բանն ավելի կատաղեցրեց փոթորկին։

― Քեզ կսպանե՛մ,― գոռաց ամպրոպը և հարվածեց քաջ թզենու ուղղակի սրտին։

Ա՛յ քեզ զարմանք, նույնիսկ նրա երգը չդադարեց։ Թզենու սրտում վառվող կրակը երգը փոխանցեց լճի ալիքներին, որոնք հերթով փոխանցեցին ափերին և այնտեղից՝ դեպի հեռուները։

Արդեն փոթորիկը ուժասպառվում էր։ Համարյա արևածագ էր, փոթորիկը հեռացել էր հյուսիս, իր ետևում ավերածություն թողնելով։ Ամպրոպը նույնպես չվել էր փոթորկի հետ, անընդհատ ետ նայելով շանթահարված թզենուն։ Թզենին այլևս չէր երգում, նրա բունն ու ճյուղերը կրակով էին բռնկված, և կապույտ ծխի մի սյուն էր երկինք բարձրանում։

Խոր Հովտում բնակվող կենդանիները շուտով նկատեցին այդ ծուխը։

Անգղը թռավ վեր և աչքերը հառեց ծխի կողմը։

― Կրա՜կ,― գոչեց նա,― կրակ կա կղզու վրա։

― Ի՞նչ բան է այդ կրակը, ինչի՞ է նման,― հարցրին մյուս կենդանիները։

― Մի կարմրադեղին բան է և անընդհատ երգում է, ահա ամենը, ինչ գիտեմ կրակի մասին,― պատասխանեց անգղը։

― Կրակը մեր բարեկամն է,― ասաց սարդը,― եթե կարողանանք կրակը բերել, մեզ տաք կպահի։ Ուզո՞ւմ եք գնամ բերեմ։

― Ի՞նչ․․․ Դո՞ւ,― ծիծաղեց բուն հեգնանքով,― քո սրունքներն այնքան ծուռտիկ են, մի արջի քուն կտևի մինչև գնաս և վերադառնաս։ Ես ինքս կգնամ։

Բուն թափահարեց թևերը և շարժվեց դեպի կղզին։

Պարզվեց, որ կրակ բերելը շատ ավելի դժվար էր, քան թվում էր բուին։ Նա վերցրեց շիկացած կրակի մի կտոր և ցավից գոռալով՝ վայր գցեց անմիջապես։ Նա խանձել էր իր փետուրները և շատ ուրախ կլիներ, եթե տուն վերադառնար առանց նոր փորձանքի։ Երբ վերադարձավ, անմխիթար կերպով մի ճյուղի նստած՝ ջանում էր արդարացնել իրեն։

― Կրակը մեր բարեկամը չէ, նա նույնիսկ չուզեց ինձ հետ խոսել, քիչ էր մնում սպաներ ինձ։

― Ես դիմացկուն մաշկ ունեմ,― պարծեցավ ակնոցավոր օձը,― գնամ տեսնեմ ինչ կարող եմ անել։

Բայց նա էլ այրվածքներ ստանալով իսկույն ընկրկեց։

― Կրակը արտակարգ ուժ ունի,― բացատրեց նա մյուսներին, երբ վերադարձավ ձեռնունայն,― ամբողջովին այրեց ինձ։

― Դուք ինձ մոռացե՞լ եք։ Ես արտակարգ ուժ ունեմ, և ո՞վ գիտե, գուցե ինձ հաջողվի կրակը բերել։ Ես գիտեմ նրա հետ վարվելու ձևը,― ասաց սարդը։

Թեև ոչ ոք չհավատաց, բայց ոչ մեկն այս անգամ չփորձեց նրան հեգնել, բոլորն էլ ուզում էին տեսնել, թե նա ինչպես կկատարի իր խոստումը։

Սարդը չշտապեց գնալ։ Ամենից առաջ մի մեծ պարկ ճարեց և խնամքով ծալելով, կապեց իր մեջքին։ Հետո ճանապարհ ընկավ։

Նրա ճանապարհորդությունը երկար տևեց։ Սարդի ծռմռված սրունքները դժվարությամբ էին հաղթահարում հանդիպող խոչընդոտները, և երբ մտավ ջուրը, ալիքները նրան այս ու այն կողմ էին շպրտում, նա աշխատում էր, որ իր մեջքի բեռը իրեն ջրի հատակը չքաշի։

Մի փոքր հանգստանալուց հետո սարդը վճռական գործի անցավ։ Իր կապոցից հանելով մի երկար թել՝ կամաց֊կամաց փաթաթեց ամենաշիկացած կտորին և սկսեց մի կախարդական պար պարել, որպեսզի թելը չբռնկվի։ Երբ վերջացրեց, թանկագին ավարը դրեց կապոցի մեջ և վերադարձի ճամփան բռնեց։

Բոլոր կենդանիները նրան էին սպասում։ Նրանք անհամբեր հետաքրքրությամբ շրջապատեցին սարդին տեսնելու, թե ի՞նչ է արել։ Սարդը թափ տվեց կրակը կապոցից և ասաց․

― Քաջ թզենին մի այնպիսի բարեկամ է ուղարկել, որ ամենադաժան ցրտին էլ մեզ կտաքացնի, բայց մենք պետք է խնամենք նրան և կերակրենք, այլապես կսառչի։

― Հուսով եմ, որ շատ չի ուտի,― ասաց արջամուկը, վախենալով, որ իր բաժնի կեսը կրակին կտան։

― Մի անհանգստացիր, կրակը միայն չոր փայտ է ուտում,― հանգստացրեց նրան սարդը։

― Օհո՜, բայց քիչ առաջ փոթորիկ էր, և ամբողջ փայտը թրջված է։

― Ես նրան կտամ իմ կեղևը, որ թաց էլ է վառվում,― ասաց սոճին՝ պոկելով կեղևի մի մեծ, սպիտակ կտոր։

Սկյուռը պոկեց մի մեծ շերտ և մոտեցրեց կրակին։ Դեղնակարմիր ծուխ բարձրացավ․ սկսեց վառվել։

Այն ժամանակվանից կրակը երբեք չի հանգել։ Ցերեկները սկյուռը պահում էր կրակը, իսկ երեկոյան բոլորը հավաքվում էին նրա շուրջը և երգում մի երգ, որին, եթե ուշադրությամբ ականջ դնեք, կտեսնեք, որ մասնակցում է նաև կրակը․
Երբ որ կրակն է բոցկլտում պայծառ,
Մենք սիրով նրա շուրջն ենք հավաքվում,
Լսում տերևների երգը անդադար․
Մեր բարեկամն է կրակը կյանքում։

Հեղինակ՝ Վլադիմիր Հուլպաչ 

Դուրս գրե՛ք անհասկանալի բառերը և բացատրե՛ք:
ավար-Պատերազմի ժամանակ թշնամուց գրավված ամեն ինչը (մարդ, զենք, կենդանի, գույք ևն):
Բնութագրե՛ք թզենուն՝ ըստ առասպելի:

Թզենին համարձակ էր, ուժեղ հոգեպես և ֆիզիկապես: Բայց նա, այնպիսի ուժեղ էր, որ կարողացավ իր ուժը փոխանցել ուրիշներին: Նաև թզենին ամեն ինչին լավ կողմով էր նայում, որովհետև երբ նա վառվեց, փոխարենը մտածեր, որ նա վառվում է, և պետք է մահանա, նա իր կրակով սկսեց տաքացնել կենդանիներին:
Ո՞րն է կրակի փոխաբերական իմաստը։
Փոխաբերական իմաստով, կրակը <<լավ>> բան էր: Այս դեպքում կրակը տաքությունն էր և լույսը, բայց ուրիշ տեղերում կրակը կարող է լինել, օրինակ՝ լավ գաղափար, ուրախություն և այլն:
Ո՞րն է ստեղծագործության ասելիքը, գաղափարը։ 
Ստեղծագործության ասելիքը այն է, որ մարդիկ կարող են վատի մեջ գտնել լավը: Նաև, կրակը նրանց համար և՛ թշնամի էր, և՛ ընկեր: Այսինքն նույն աղբյուրը կարող է տալ և՛ վատը , և՛ լավը: Կարելի է ավելացնել, որ ամենաթույլը և փոքրը, կարող է այնպիսի բան անել, որը չի կարող անել իրենից ուժեղը և մեծը:

Հայոց լեզու, Ուսումնական նախագիծ

Տետրիս

«Տետրիս» խաղը, 1984

1984 թվականին Ալեքսեյ Պաժիտնովը փորձեց «տետրամին» գլուխկոտրուկը տեղափոխել համակարգիչ: Փազլը կատարելագործվել և ծրագրավորվել էր «Էլեկտրոնիկա-60» համակարգչի համար: Սկզբից «Տետրիսը» շատ պրիմիտիվ տեսք ուներ, կերպարները բաղկացած էին տեքստային նշաններից, ինչպիսիք էին փակագծերը և գծիկները: Մի քիչ ավելի ուշ, երիտասարդ ծրագրավորող Վադիմ Գերասիմովը վերարտադրեց խաղը IBM համակարգիչների համար, արդեն բոլորիս ծանոթ ձևով: «Տետրիսը», որը ձեռքից ձեռք էր գնում, դարձավ ԽՍՀՄ-ի ծրագրավորողների շրջանի հիթը, իսկ հետո տարածվեց ամբողջ աշխարհով: Հիմա «Տետրիսսը» և նրա կրկնօրինակները կարելի է հանդիպել ցանկացած գաջետի մեջ:

Թարգմանություն ռուսերենից

Աղբյուր

կենսաբանություն

Ծածկավոր և ծաղկավոր բույսեր

  1. Որո՞նք են ծաղկավոր բույսերի գեներատիվ օրգանները

Պտուղը, սերմը և ծաղիկը

  1. Տերևների ին՞չ ձևեր են ձեզ հայտնի։

Պարզ, բարդ, ամբողջաեզր, սղոցաեզր, ցանցաջիղ, աղեղնաջիղ և զուգահեռաջիղ:

  1. Արմատային համակարգի ինչ տեսականեր գիտես։

Փնջաձև և առանցքային:

  1. Որո՞նք են միաշաքիլավոր և երկշաքիլավոր բույսերը։ Յուրաքանչյուրից բերել մի քանի օրինակ։