Հայոց լեզու

Ուսումնական աշուն

Ես արձակուրդներին ավարտեցի ,,Սպիտակ ժանիքը,, գիրքը: Ավարտեցի, որովհետև ես սեպտեմբեր ամսին էլ էի կարդում այս գիրքը: Իմ կարծիքով գիրքը մի քիչ դաժան էր, որովհետև ,,Սպիտակ ժանիքը,, շատ մեծ փորձությունների միջով անցավ, բայց ինչպես լինում է բոլոր հեքիաթներում և գրքերում, այս գիրքը նույնպես ունեցավ լավ և բարի ավարտ: Գիրքը իմ կարծիքով հեշտ էր կարդալ, որովհետև հետաքրքիր էր, և դժվար բառերը շատ չէին, դժվար բառեր էին միայն անունները, որովհետև գիրքը ամերիկական է: ,,Սպիտակ ժանիքը,, գիրքը ես ուրիշ ոչ մի գրքի չկարողացա նմանեցնել,միայն <<Հարրի Փոթեր>>-ի հետ, դա էլ միայն անունների նմանությամբ, բայց ոչ բովանդակությամբ:Կարելի է եզրակացնել, որ գիրքը հետաքրքիր է, ոչ շատ դժվար և յուրահատուկ է բովանդակությամբ:Խորհուրդ կտամ ձեզ կարդալ այս գիրքը:

Оставьте комментарий