Առակ
Կար ու չկար,
Մի մոծակ կար:
Բզզոց, Դզզոց,
Եկաւ
Նստաւ
Ճակտին վըրան.
Բացավ բերան,
Հանեց իր փուշ
Ու եկավ կուչ.
Ձայնը կտրեց,
Ինծի խաբեց.
Կըծեց, ծակեց,
Թույնը թափեց
Նշան դրավ,
Ելավ, թռավ:
Մոծակ անկոչ,
Երկարապոչ,
Դու բան չունե՞ս,
Դու քուն չունե՞ս
Իմ ճակատին
Դու ի՞նչ ունես:
-Այդ պարտքս է
Բայց ինձ լսե՝
Սազով
Նազով
Ձայն եմ տալիս,
Այնպես գալիս:
Զգուշացի՛ր
Դու մլակից,
Որ կրծում է
Կաշու տակից:
1. Մեկ բառով բնութագրի՛ր մոծակին:
Արնախում:
2. Համացանցից գտնել հետաքրքիր տեղեկություններ, փաստերԿոմիտասի մասին, ներկայացնել բլոգում։
Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան, սեպտեմբերի 26 (հոկտեմբերի 8), 1869, Քյոթահիա — հոկտեմբերի 22, 1935[1][2][3] կամ հոկտեմբերի 21, 1935[4], Փարիզ, Ֆրանսիա[1]), հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր։ 1881-1893 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1894 թվականին ձեռնադրվել է աբեղա և ստացել Կոմիտաս անունը։ 1895 թվականին Կոմիտասին շնորհվել է վարդապետի հոգևոր աստիճան։ 1895-1896 թվականներին Թիֆլիսում կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ղեկավարությամբ ուսումնասիրել է երաժշտական տեսական առարկաներ, որից հետո՝ 1896-1899 թվականներին, ուսումը շարունակել է Բեռլինի Ֆրիդրիխ Վիլհելմ արքունի համալսարանում (ներկայումս Հումբոլդտի համալսարան) և Ռիչարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում։