Ջեռավ ամառն ու ջեռավ,
Բերավ կատարն ու բերավ,
Ցայտեց ցորեն
Արտեն, ձորեն։
Ճամփաներում՝
Կյանք է եռում՝
Դաշտեն կալեր կիզվելով,
Հասկեն շարեր դիզվելով։
Երգ ու տաղով
Ոսկի սայլեր ու որան.
Հերկ ու բաղով
Պղինձ-քայլեր շորորան։
Երգ ու տաղեր՝
Ոսկի սայլեր օրորում,
Հերկ ու բաղեր՝
Պղինձ քայլեր շորորում։
1. Բացատրի՛ր բառերը՝ հունձ, կալ, հերկել, ցայտել, ջեռալ:
հունձ- Հնձելը, արտը քաղելը:
կալ-Հացահատիկը կալսելու տեղ, կալատեղ:
հերկել-Տրակտորով՝ գութանով ևն հողը ճեղքել ու որոշ հաստությամբ շերտ շուռ տալ՝ ցանելու համար, վարել:
ցայտել-Ուժգին հոսանքով դուրս հոսել՝ ցայտերի վերածվելով, ցայտեր գոյացնելով արտահոսել:
ջեռալ
2. Գրավոր ներկայացրո՛ւ բանաստեղծության բովանդակությունը:
3. Տարվա ո՞ր եղանակն է ներկայացված, բանաստեղծությունից մեջբերումներ արա:
4. Ի՞նչն է բանաստեղծության մեջ իշխում, ձա՞յնը, գու՞յնը, թե՞ այլ բան: Հիմնավորի՛ր պատասխանդ:
5. Ի՞նչ գույն ունի բանաստեղծությունը, ի՞նչ ձայն ունի: