Ռուսաց լեզու

Урок 5

2.Составь сочетания имен существительных со словами мой, моя, мое, укажи род.

Свеча-моя-Ж.р, полотно-моё-средний род, друг-мой-М.р, взгляд-мой-м.р, дочка-моя-ж.р, вьюга-моя.м.р, ружье-моё-с.р, озеро-моё-с.р, кроссворд-мой-с.р, жилище-моё-с.р.

3.Определи род существительных, запиши слова в три столбика. Над столбиками напиши :м.р., ж.р, ср.р.

Жидкость, кино, киносъемка, килограмм, рассада, питье, свет, поездка, новоселье, подъезд, троллейбус.

М.р-Жидкость, килограмм,свет,подъезд, троллейбус.

С.р-кино,питье,новоселье.

Ж.р- киносъемка,рассада,поездка.

Մաթեմատիկա 6

Մաթեմատիկա դասրանական 18.09.2022

81. Գտե՛ք x թիվը, եթե նրա և 8-ի հարաբերությունը նույնն է, ինչ որ`

Բ.6:2=8:24

X=(8×6):2=24

Դ.5:4=8:10

X=(8×5):4=10

Զ.21:3=56:8

X=(21×8):3=56

82. Ի՞նչ թիվ է անհրաժեշտ գրել տառի փոխարեն, որպեսզի ստացվի համեմատություն.

Բ.7/x=9/5

Դ.25/7=15/x

Զ.

Մաթեմատիկա 6

Մաթեմատիկա դասարանական 18.09.2022

81. Գտե՛ք x թիվը, եթե նրա և 8-ի հարաբերությունը նույնն է, ինչ որ`

ա) 2 ։ 1=16:8

x=(8×2):1=16

դ) 5 ։ 4=10:8

x=(8×5):4=10

է) 8 ։ 1=64:8

x=(8×8):1=64

82. Ի՞նչ թիվ է անհրաժեշտ գրել տառի փոխարեն, որպեսզի ստացվի համեմատություն.
ա.32/3=8/3

X=(4×8):3=32/3

Գ.6/17=18/7

X=(6×3):17=18/7

Ե.15/2=18/5

Y=(27×5):18=15/2

Ռուսաց լեզու

Յուլիսիս

Յուլիսիս Մաքոլի անունով փոքրիկ տղան մի օր կանգնեց խլուրդի նոր բացած անցքի առաջ, իրենց տան բակում, որը գտնվում Էր Կալիֆոռնիայի Իթաքա քաղաքի Սանթա Կլարա փողոցի վրա։ Խլուրդը խոնավ, թարմ հողը դուրս հրեց և աչքի տակով նայեց տղային, որը, իհարկե, անծանոթ էր, բայց գուցեև թշնամի չէր։ Մինչ տղան այս հրաշքը ամբողջությամբ կվայելեր, Իթաքայի թռչուններից մեկը թռավ դեպի բակի մեծ ընկուզենին և, տեղավորվելով մի ճյուղի վրա, սկսեց երգել՝ տղայի հափշտակությունը հողից դեպի ծառը գրավելով։ Հետո, այդ բոլորից ավելի հրաշալի, հեռվում մի հին գնացք ֆշշաց և շարժվեց։ Տղան լսեց ֆշշոցը և զգաց, որ գնացքի շարժվելուց երերաց ոտքի տակի հողը։ Դրանից նա սկսեց վազել ավելի արագ (նրան այդպես թվաց), քան որևէ կենդանի էակ ամբողջ աշխարհում։

Նա ճիշտ ժամանակին հասավ երկաթգծին. տեսավ անցնող գնացքը՝ շոգեքարշից մինչև բեռնատար վագոնը։ Նա ձեռքով ոդջունեց մեքենավարին, բայց մեքենավարը չպատասխանեց։ Նա ողջունեց նաև գնացքի մեջ եղող ուրիշ հինգ հոգու, բայց նրանցից ոչ մեկը չպատասխանեց տղայի ողջույնին։ Նրանք կարող էին այդ անել, բայց չարեցին։ Վերջապես երևաց մի նեգր՝ հենված բեռնատար վագոնի եզրին։ Կառաշարի աղմուկի մեջ Յուլիսիսը լսեց այդ մարդու երգը.

Այլևս մի լար, մի լար, լեդի, այսօր մի լար,

Եկ մի երգ երգենք մեր Քենթըքիի տան պատվին,

Եկ այդ հեռավոր տան երգը երգենք։

Յուլիսիսը ողջունեց նրան, իսկ հետո մի հրաշալի և անսպասելի բան պատահեց։ Այդ մարդը, որ սև էր և մյուսներից տարբեր, ձեռքով ողջունեց Յուլիսիսին՝ բղավելով.

— Տուն եմ գնում, փոքրիկ, գնում եմ իմ ծննդավայրը։

Փոքրիկ տղան և նեգրը ձեռքով էին անում իրար, մինչև որ գնացքը կորավ տեսադաշտից։

Ապա Յուլիսիսը նայեց շուրջը։ Ահա իր աշխարհը. տարօրինակ, զարմանալի, անիմանալի, բայց և այնքան գեղեցիկ։ Ճանապարհով բեռը շալակին մի ծերուկ անցավ։ Յուլիսիսը նրան էլ ձեռքով արեց, բայց ծերուկն այնքան զառամյալ էր և հոգնած, որ չէր կարող հրճվել փոքրիկ տղայի բարեկամական ցույցից։ Ծերունին նայեց Յուլիսիսին այնպես, կարծես ինքն էլ, տղան էլ վաղուց մեռած լինեին։

Փոքրիկ տղան շրջվեց և դանդաղ քայլեց դեպի տուն։ Նրա ականջում դեռ գնացքի ձայնն էր։ Նեգրի երգն ու զվարթ խոսքերը՝ տուն եմ գնում, փոքրիկ, գնում եմ իմ ծննդավայրը։

Նա այլևս այդ ամենի մասին չէր մտածում, երբ հասավ չինա ծառի տակ և ոտքով խփեց ծառից ընկած դեղին, հոտած պտուղին։ Իսկ մի րոպե հետո նա ժպտաց Մաքոլիների ժպիտով, այն մեղմ, իմաստուն, թաքուն ժպիտով, որը այո է ասում ամեն ինչին։

Երբ շրջվեց փողոցի անկյունը և տեսավ Մաքոլիների տունը, սկսեց ցատկոտել՝ ոտքով քշելով փողոցում ընկած կոշիկի մի կրունկ։ Այս զվարճանքից նա սայթաքեց ու ընկավ, բայց վեր կացավ ու շարունակեց քայլել։

Մայրը բակում հավերին կուտ էր տալիս։ Նա տեսավ որդու սայթաքելը, ընկնելն ու վեր կենալը։ Տղան արագ հասավ մորը և լուռ կանգնեց կողքին։ Իսկ հետո հավաբուն մտավ ձու փնտրելու։ Մի հատ գտավ, վերցրեց նայեց և զգուշությամբ հանձնեց մորը։ Դրանով նա ուզեց ասել մի բան, որ մեծերից ոչ մեկը չի կռահի, երեխան էլ չի հիշի, որ պատմի։

Աղբյուրը

Հեղինակ՝ Վիլյամ Սարոյան

Առաջադրանքներ

  1. Բնութագրի՛ր Յուլիսիսին:

Յուլիսիսը սիրում էր արկածներ և նա շնորհքով էր

  1. Ինչպիսին էր աշխարհը Յուլիսիսի համար:

Նրա համար աշխարհում բոլորը իրար սիրում էն և ոչ մեկ ոչ մեկի հետ թշնամություն չի անում:

  1. Ինչո՞ւ նեգրը պատասխանեց Յուլիսիսի ողջույնին:
  2. Ստեղծագործության մեջ ի՞նչ է ասում Մաքոլիների մասին, ինչպիսին էին Մաքոլիները:

Մաքոլիները շնորհքով էին և մեկը մյուսին օգնող են:

  1. ,,Ծերունին նայեց Յուլիսիսին այնպես, կարծես ինքն էլ, տղան էլ վաղուց մեռած լինեին,,:  Մեկ բառով ինչպես կանվանես այդ հայացքը:
  2. Ո՞րն էր Մաքոլինների ժպիտը: 

Նրանց ժպիտը յուրահատուկ էր,ոչ կրկնվող և ամեն ինչին ասող՝ այո: