Հայոց լեզու

Ինչպես նորոգել աշխարհը

Մի գիտնական, որ ապրում էր աշխարհի խնդիրներով մտահոգ, վճռել էր գտնել ուղիներ դրանք նվազեցնելու համար: Օրեր էր անցկացնում իր լաբորատորիայում` փնտրելով իրեն հուզող հարցերի պատասխանները:
Մի օր յոթամյա որդին ներխուժեց նրա սրբավայրը և որոշեց օգնել հորն աշխատել: Գիտնականը նյարդայնացած, որ իրեն ընդհատել են, խնդրեց տղային ուրիշ տեղ խաղալ: Տեսնելով, որ անհնար է նրան դուրս հրավիրել, հայրը մտածեց մի բանով շեղել որդու ուշադրությունը: Պատահաբար գտավ մի ամսագիր` աշխարհի քարտեզի պատկերով. այն է, ինչ անհրաժեշտ էր:
Մկրատով կտրտեց քարտեզը տարբեր մասերի և կպչուն ժապավենի հետ միասին հանձնեց որդուն` ասելով.
– Քանի որ սիրում ես գլուխկոտրուկներ, քեզ կտամ աշխարհը բոլորովին կոտրված, որ այն նորոգես առանց որևէ մեկի օգնության:
Հաշվարկեց, որ փոքրիկից կպահանջվի տասը օր` քարտեզն ի մի բերելու համար, սակայն այդպես չեղավ: Մի քանի ժամ անց նա լսեց երեխայի ձայնը, որ հանգիստ կանչում էր.
– Հայրի՜կ, հայրի՜կ, ամեն ինչ արեցի, ավարտեցի:
Սկզբում հայրը չհավատաց: Մտածեց, որ անհնար է նրա տարիքում վերստանալ ամբողջական մի քարտեզ, որը նախկինում երբեք չի տեսել: Կասկածամիտ, հայացքը բարձրացրեց գրառումներից այն վստահությամբ, որ կտեսնի երեխայի տարիքին համապատասխան աշխատանք. քարտեզն ավարտուն էր: Բոլոր կտորները տեղադրված էին իրենց համապատասխան տեղերում: Ինչպե՞ս էր հնարավոր: Ինչպե՞ս էր երեխան կարողացել: Զարմանքով հարցրեց որդուն.
– Որդյա՛կս, դու չգիտեիր ինչպիսի՞ն է աշխարհը, ինչպե՞ս ես արել:
– Հայրի՛կ, պատասխանեց որդին,- Ես չգիտեի, թե ինչպիսին է աշխարհը, բայց երբ դու հանեցիր ամսագրից քարտեզը, այն կտրտելու համար, տեսա, որ մյուս կողմում մարդ է պատկերված: Այնպես որ, շրջեցի կտորներն ու սկսեցի «հավաքել» այդ մարդուն, որ, այո´, գիտեի թե ինչպիսին էր:
– Երբ ես վերականգնեցի մարդուն, շրջեցի թուղթը և տեսա, որ վերականգնել եմ աշխարհը:

Հեղինակ՝ Գաբրիել Գարսիա Մարկես

Աղբյուրը

Առաջադրանքներ

1. Ներկայացրո՛ւ ստեղծագործության ասելիքը, գաղափարը։ 

Այս ստեղծագործության ասելիքը այն էր որ եթե բոլոր մարդիկ հավաքվեն և լավը դառնան մեր մոլորակը նույնպես լավը կդառնա:

2. Քո կարծիքով ո՞ր նախադասությունը կարող է լինել գիտնականի փնտրտուքների պատասխանը։ 

– Երբ ես վերականգնեցի մարդուն, շրջեցի թուղթը և տեսա, որ վերականգնել եմ աշխարհը:

Հայոց լեզու

<<Մեծ քայլերը սկսվում են փոքրից>>

                                  <<Մեծ քայլերը սկսվում են փոքրից>>

Մարդիկ տարբեր են ինչպես նրանց մտքերը:Ասացվացքները նույնպես հասկանում են տարբեր ձևով,օրինակ ես հասկանում եմ                                            <<Մեծ քայլերը սկսվում են փոքրից>> այնպես որ փոքր քայլեր անելով դու մեծ բանի կհասնես:Ես,երբ որ մեծանամ ուզում եմ ծրագրավորող դառնալ:Ես միանգամից բոլոր ծրագրերը չէմ սովորում և չէմ ել կարողանա,սկսում եմ հեշտից և քչից:Դա միայն ծրագրավորող և ուրիշ աշխատաննքների հետ կապված չէ, նաև մեր ամբողջ կյանքի հետ է կապված:Ուզում ես մեքենա գնել՝քիչ քիչ հավաքում և գնում ես:Ես ուզում եմ ասել որ միանգամից դու մեծ քայլ չէս կարող անել,այլ պետք է փոքր քայլերով հասնել մեկ մեծ քայլի: