Բնագիտություն

Կարիճի համաստեղության քարեր

 Կարիճ (24 հոկ — 22 նոյ)

Կարիճի քարերն են ծովակնը, նռնաքարը և սև օպալը

Ծովակնը երջանիկ ամուսնությունների, փոխադարձ սիրո ու հարգանքի քարն է: Այն տիրոջն է փոխանցում նվիրողի մտքերը: Ծովակնը ունի կրքերը հանդարտեցնելու և նյարդային համակարգը ամպարպնդելու ունակություն: Բուժում է կոկորդի ու ատամների հիվանդությունները. նման խնդիրներ ունեցողներին խորհուրդ է տրվում արծաթով պատված ծովակնից պատրաստված զարդ կրել:

Նռնաքարը կիսաթանկարժեք քար է, որի տեսակները տարբերվում են գույնով` մուգ կարմիրից` դեղնավուն: Այն մոգական քար է, որը ուժեղեցնում է տիրոջ ձգողականությունը և մարդկանց վրա իշխելու կարողություն տալիս:

Նռնաքարով մատանին նվիրում են` ի նշան ընկերության, հիշողության և երախտագիտության: Նռնաքարը նաև առողջարար է. օգնում է բարձր ջերմության, կոկորդի բորբոքման, գլխացավերի ժամանակ:

Նռնաքար – Լիլիթ Ղազարյանի բլոգ

Կարիճների համար փոփոխվող ճակատագրի խորհրդանիշ է օպալը, հատկապես` սևը: Այն օգնում է վերականգնել էմոցիոնալ հավասարակշռությունը, թուլացնում միամտությունը, կամակորությունը, վտանգավոր ինքնավստահությունը: Այն օգնում է ճանաչել ինքդ քեզ, կատարելագործվել, այս նշանի էներգիան ուղղում զարգացմանը, օգնում խուսափել սթրեսներից ու նյարդային բռնկումներից:

Աշխարհի 25 ամենագեղեցիկ քարերը (լուսանկարներ)