Բնագիտություն

Ձմեռային առձակուրդների բնագիտության առաջադրանքներ

Հյութալի ու քաղցր այս միրգն առաջին անգամ մշակել են Չինաստանում և այն այսօր կարելի է գտնել աշխարհի ցանկացած անկյունում: Բացի նրանից, որ այն համեղ է, դեղձը նաև չափազանց առողջարար է` հարուստ լինելով վիտամիններով, հանքանյութերով, հակաօքսիդանտներով ու տարբեր օգտակար նյութերով:

 Աչքերի առողջության ու տեսողության համար – Դեղձը հարուստ է բետա-կարոտին հակաօքսիդանտով, որը պատասխանատու է աչքերի առողջության համար: Այն  նաև մեծ քանակությամբ վիտամին A և C է պարունակում, որոնք նույնպես չափազանց օգտակար են աչքերի համար: Դեղձի կանոնավոր օգտագործումը կարող է լավացնել տեսողությունը` արյան շրջանառության լավացման շնորհիվ:
Բետա-կարոտինը նաև սնուցում ու պաշտպանում է աչքերի ծիածանաթաղանթը ազատ ռադիկալներից, ինչպես նաև կատարակտից ու ծերացման հետ կապված ակնախնձորի դեֆորմացիաներից:

♦ Մաշկի առողջության համար – Ինչպես արդեն նշվեց, դեղձը մեծ քանակությամբ վիտամին A և C  է պարունակում, որոնք չափազանց կարևոր են մաշկի առողջության համար: Վիտամին A –ն պաշտպանում է մաշկը ջրազրկումից ու այն փափուկ և էլաստիկ պահում: Վիտամին C-ն կարևոր հակաօքսիդանտ է, որը մաշկը պաշտպանում է ազատ ռադիկալներից վնասվելուց:  Ամեն օր մեկ դեղձ օգտագործելու դեպքում, դուք առողջ ու գեղեցիկ մաշկ կունենաք: Դուք կարող եք նաև դեղձի բարակ շերտ տեղադրել  մաշկին` մուգ հետքերից ու կնճիռներից ազատվելու համար:

♦ Պահպանումէմարմնիառողջքաշը– Դեղձը ճարպեր չի պարունակում ու միջինում 68 կկլ է պարունակում: Դրա մեջ պարունակվող մեծ քանակությամբ շաքարը բնական է, ինչն առողջության համար վնասակար չէ, այլ հակառակը` օգտակար: Այնպես որ, եթե ցանականում եք նիհարել, կարող եք դեղձ օգտագործել սննդակարգի մեջ, որը առողջարար, սննդարար և միևնույն ժամանակ չգիրացնող հրաշալի մթերք է:

♦ Կանխարգելումէքաղցկեղը– Դեղձը հարուստ է այնպիսի հակաօքսիդանտներով, որոնք  կանխարգելում են քաղցկեղածին բջիջների զարգացումն օրգանիզմում: Հայտնի է, որ դեղձը հատկապես օգտակար է թոքերի, հաստ աղու և բերանային խոռոչի քաղցկեղների դեմ: Իսկ դեղձի մեջ պարունակվող նեոքլորոգեն թթուն պաշտպանում է կրծքի քաղցկեղի առաջացումից:

♦ Կանոնավորումէխոլեստերինիբարձրմակարդակը — Դեղձի կանոնավոր օգտագործումը կօգնի կարգավորել խոլեստերինի բարձր մակարդակն ու կանխարգելել այն խնդիրները, որոնք շաքարախտի ու սրտային հիվանդությունների առաջացման պատճառ են հանդիկսանում: Սա այն պատճառով, որ այն ֆենոլային միացություններ է պարունակում, ինչը կանոնավորում է խոլեստերինի մակարդակը: Բացի այդ արյան մեջ խոլեստերինի նվազեցմանն է նպաստում նաև բետա-կարոտինը:

♦ Սրտանոթային համակարգի առողջության համար — Դեղձի մեջ պարունակվող հակաօքսիդանտները առողջարար են սրտի  համար, քանի որ դրանք ոչնչացնում այն ազատ ռադիկալները, որոնք շղթայական ռեակցիաներ են ստեղծում օրգանիզմում ու վնասում արյան բջիջները: Դեղձը նաև լավացնում է արյան շրջանառությունն ու կանխարգելում կաթվածները:

♦ Մարսողական համակարգի համար – Դեղձը` հաստ աղին, երիկամները, ստամոքսը ու լյարդը մաքրում է թունավոր նյութեերից, քանի որ այն հարուստ է մանրաթելերով ու պոտասիումով:

Մանրաթելերը նպաստում են հաստ աղուց կուտակված թունավոր նյութերի հեռացմանը, իսկ մեծ քանակությամբ պոտասիումը նվազեցնում է երիկամային հիվանդություննենրի առաջացումը: Դեղձը հեշտամարս մթերք է և ստամոքսին անհարմարություններ չի պատճառում:

♦ Արյան ճնշման կարգավորման համար — Մեկ մեծ դեղձը բարձր է պոտասիումի պարունակությամբ և ցածր նատրիումով, ինչն օգնում է կարգավորել արյան ճնշումը: Պոտասիումը կարգավորում է օրգանիզմոմ ջրի հավասարակշռությունն ու դրա հետ մեկտեղ պահպանում արյան նորմալ ճնշումը: Դեղձը նաև հարուստ է մագնեզիումով, ֆոսֆորով, ցինկով, երկաթով ու կալցիումով, որոնք միասին աշխատելով պաշտպանում են արյան կարմիր գնդիկները ու կարգավորում արյան ճնշումը:

♦ Սպիտակարյունության դեմ — Արյան մեջ երկաթի ցածր պարունակություն ունեցողների համար չափազանց օգտակար են երկաթ պարունակող սննդամթերքները, ինչպիսին դեղձն է: Երկաթն օգնում է հեմոգլոբինի արտադրությանը, այսպիսով կանխարգելելով սպիտակարյունությունը: Դեղձը նաև մեծ քանակությամբ վիտամին C է պարունակում, ինչը նպաստում է օրգաիզմում երկաթի ավելի հեշտ ճեղքմանը:                                        

♦ Նվազեցնում է բորբոքումները — Դեղձը հրաշալի հակաբորբոքային, հակաօքսիդանտ և հակամիկրոբային միջոց է: Ռևմատիկ հիվանդություներ ունեցող մարդկանց բժիշկները խորհուրդ են տալիս կանոնավոր դեղձ օգտագործել: 

Հայոց լեզու

Ձմեռային արձակուդների մայրենիի առաջադրանքներ

Ի՞նչ կարևոր իրադարձություններ են եղել, ինչո՞վ է նշանակալի այս տարին քեզ համար։

2021 թվականը բավականին նշանակալի դարձավ և դրա առաջին պատճառն է՝ որ իմ մեծ եղբայրը պատերազմից ողջ և առողջ հետ եկավ և որ նա բանակը վերջացրեց այս տարի:Երկրորդը որ՝ իմ տատիկը առողջություն չունենալով, վարաքվելով Կորոնավիրուսով նա մեկ է կարողացավ հաղթահարել այդ հիվանդությունը:Երրորդը,որ՝ես 10 օր ճամբարում էմ եղել,բայդ դա սովորական ճամբար չէր,այնտեղ անտառային իրավիճակներ էին և ես առանձ ծնողներիս դիմացա,չնայած,որ այնտեղ կային երեխաներ որոնք մեծ էին ինձանից և ուժեղ էին ինձանից արդեն 5-րդ օրը չդիմացան և փախչեցին իրենց մայրիկների մոտ:Իսկ վերջինը,որ ես իմ եղբոր հետ մասնակցեցինք կարատեի Հայաստանի առաջնությանը,իմ եղբայրը գրավեց առաջին տեղը,իսկ ես երկրորդ և մենք պետք է գնանք Կովկազի առաջնությանը և դա իմ և եղբորս համար մեծ հաջողություն էր: