Կարդա՛ Իսահակյանի ,,Անհաղթ խալիֆան,, ստեղծագործությունը։
1. Ինչպե՞ս էր Խալիֆան վերաբերվում իշխանությանը։
Խալիֆան անլուրջ էր վերաբերվում, քանի որ նա չէր ուզում պատերազմել և չէր հավատում, որ ինչ-որ մեկը կարող է հարձակվի իր տերության վրա։
2. Քո կարծիքով՝ ինչո՞ւ էր խալիֆան համոզված, որ երաժշտությունը պաշտպանում է իր պետությունը։
Իմ կարծիքով խալիֆաին թվում էր, որ լավ տրամադրություnն ու ոգին, որը ստեղծում էր երաժշտությունը կարող է պաշտպանել իր պետությունը:
3. Ինչպե՞ս է արտացոլվում իրատեսությունն ու երազախաբությունը ստեղծագործության մեջ։
Նա այդքան էլ իրատես չէր և չէր հասկանում, որ իր մտածած միտքը չի աշխատել և, որ արդեն ներխուժել են իր երկիր։
4.Կարելի՞ է խալիֆային համարել դրական կերպար, թե ոչ։ Ինչո՞ւ։
Ըստ տեքստի խալիֆան դրական կերպար էր, բայց ես նրան համարում եմ վատը, քանի որ նա չպպաշտպանեց իր պետությունը:
5. Կարծիք հայտնիր խալիֆայի այս հրամանի վերաբերյալ՝ -Թո՛ղ ապրի ամեն մարդ, ինչպես ուզում է, միայն թե թողնի, որ ուրիշն էլ ապրի։ Արդյո՞ք հնարավոր է խաղաղ համակեցություն։
Այս տողերով խալիֆան ուզում էր ասել, որ ամեն մարդ ապրի իր ուզած ձևով և անի այն ինչ ուզում է, միայն ապրի խաղաղ և թողնի, որ ուրիշներն էլ այդպես ապրեն: Ինձ թվում է, որ հնարավոր է հասնել խաղաղ համակեցության:
6. Ըստ ձեզ՝ ո՞րն է հեղինակի ասելիքը։
Իմ կարծիքով հեղինակի ասելիքը այն է, որ պետք է լինել միքիչ ռեալիստ, քանի որ խալիֆան ուզում էր ստեղծել երազանքի պետությունը, որտեղ կա կյանք, երաժշտություն և չկան խիստ օրենքներ, բայց վերջում թշնամին համարյա գրավեց ողջ պետությունը։
7. Մեկնաբանե՛ք այս տողը՝ -Նվագեցե՛ք, մի՛ դադարեք. երբ դուք դադարեք, այն ժամանակ է, որ կնվաճվի իմ պետությունը…
Նա հետևյալ տողով ուզում էր ասել, որ երբ հասկանաք, որ կռվի մեջ եք և պարտվում էք, այդ ժամանակ դուք կպարտվեք։
8. Ըստ ստեղծագործության գրի՛ր էսսե վերնագրերից մեկով՝
- Երբ արվեստը դառնում է փախուստ,
- Հաղթանակի և պարտության սահմանները,
- Արվեստն ընդդեմ պատերազմի,
- Գեղեցկության պաշտպանմունքը՝ պետության կործանման պատճառ։







