Երկրաչափություն 7

Երկրաչափություն դասարանական 17.04.2024

Դասարանական առաջադրանքներ՝ 440-ա,գ,ե,է; 441-ա,գ;442; 444-ա,գ; 445;447

  1. Գտե՛ք կետի հեռավորությունը օրդինատների առանցքից և որոշե՛ք, թե որ
    քառորդում է գտնվում կետը.
    ա) (1, 1)-առաջին քառորդ, 1
    գ) (3.5, −7)-չորրորդ քառորդ, 3.5
    ե) (2, 4)-առաջին քառորդ, 2
  2. Գտե՛ք A կետի կոորդինատները, եթե.
    ա) աբսցիսը 5 է, հեռավորությունն այդ առանցքից 3 է և գտնվում է առաջին
    քառորդում
    (5, 3)
    գ) օրդինատը 4 է, հեռավորությունն այդ առանցքից 1 է և գտնվում է երկրորդ
    քառորդում
    (4, -1)
  3. Պատկերե՛ք նկար 1-ում նշված կետերի համաչափ կետերը օրդինատների
    առանցքի նկատմամբ։
  1. Գտե՛ք A կետի կոորդինատները, եթե այն.
    ա) գտնվում է երրորդ քառորդում, x-երի առանցքից հեռավորությունը 2 է, իսկ
    y-ների առանցքից՝ 1,
    (-1, -2)
    գ) գտնվում է չորրորդ քառորդում, x-երի առանցքից հեռավորությունը 3 է, իսկ
    y-ների առանցքից՝ 2,
    (-2, 3)
  2. 1 տուփ ձավարը 30 %-ով թանկ է 1 տուփ հնդկաձավարից և 20 %-ով էժան 1
    տուփ բրնձից։ Որքա՞ն արժի 3 տուփ հնդկաձավարը, եթե 2 տուփ բրինձն արժի
    500 դրամ։

500:2=250դրամ մեկ տուփ բրինձը
250×20/100=50
250-50=200դրամ մեկ տուփ ձավարը
200×30/100=60
200-60=140դրամ մեկ տուփ հնդկաձավարը
140×3=420

ա.(5, 2)
բ.(4, 5)
գ.(2, 3)
դ.(-1, 1)

Երկրաչափություն 7

Երկրաչափություն դասարանական 16.04.2024

312, 314, 316, 318

<BDC=<ABD+<BAC

34o+52o=86o

<C=180o-(<A+<B)

<C=180o-(40o+69o)=71o

1+3+5=9

180:9=20

A=1×20=20o

B=3×20=60o

C=5×20=100o

<CAB=40

<KAB=20

<ABK=70

AKB=180-(KAB+ABK)

180-(20+70)=90

Հայոց լեզու

Գործնական քերականություն

1. . Կետերը փոխարինի՛ր տրված բայերի ենթադրական եղանակի համապատասխան ձևերով:

 Եթե թույլ տան իրենց ուզածն անել, նրանք անտառն էլ կվերածեն զորքի, ու բոլոր ծառերը շարք կկանգնեցնեն  (վերածել, կանգնեցնել)
 Հենց որ սահմանին մոտենաք, ձեզ հարցուփորձ կանեն  ձեր անցյալի ու նպատակների մասին: (հարցուփորձ անել)
Թե որ գտնես այդ բույսի սերմերը, ջրի մեջ կդնես ու կթողնես մինչև ծլեն: (դնել, թողնել)
Եթե կենդանիների կերի մեջ մեծ քնակությամբ արևքուրիկ լինի, կենդանին կթունավորվի ու կհիվանդանա (թունավորվել, հիվանդանալ)

Եթե ժամանակին չմտածեն կենդանիների կերի մասին, ձմռանը շատ դժվար  կլինի կեր հայթաթելը: (լինել)

2. Տրված նախադասությունները լրացրո՛ւ հարկադրական եղանակի համապատասխան  բայերով:

Վատ աշխատող շարժիչներն անպայման պետք է նորոգի, թե չէ թունավորում են օդը:
Մեր քաղաքում սաղարթավոր ծառերը պետք է խնամես, որ աղմուկը կլանեն, օդը մաքրեն փոշուց ու վնասակար նյութերից:
Մարդիկ պետք է հիշեն, որ կենդանի բնությունը պահպանելը իրենց ամենակարևոր գործն է:
Ամեն մեկը դիմացինի համար պետք է անի, այն, ինչ կուզեր, որ իր համար անեն մարդիկ:
Բնության գեղեցկությունը պահպանելու համար հանքերի շահագործումը պետք է դադարեցնենք:

3. Տրված նախադասությունները լրացրո՛ւ հրամայական եղանակի համապատասխան  բայերով: (կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու) :

Համարձակ եղի՛ր, գնա՛ նեղ միջանցքը ու երբ հասնես ստորգետնյա անցքի մուտքին, լապտերդ 
միացրու՛:
Ուշադիր եղի՛ր քարտեզը, նայի՛ր, թե օվկիանոսներում ցրված ինչքա՞ն կղզիներ կան:
Լսի՛ր բոլոր խորհուրդները, հետո արա՛, ինչպես կամենում ես:
 Ոչ մեկի գաղտնիքը մի ասա՛, եթե անգամ պատահաբար ես իմացել:
Կերակրի՛ր ինձ, օգնի՛ր թռչեմ,- մարդկային լեզվով խնդրեց աղավնին:

Հանրահաշիվ 7

Հանրահաշիվ դասարանական 15.04.2024

Դասարանական առաջադրանքներ՝ 433; 435; 437; 439-ա,գ,ե,է

  1. (2, 4), (−1, 5), (0, 1), (1, 1), (−3, −1), (−2, −1), (0, 0), (−3, 0), (3, 7) կետերից
    որո՞նք են գտնվում.
    ա) առաջին քառորդում-(2,4), (1, 1), (3, 7)
    բ) երկրորդ քառորդում-(-1, 5),
    գ) երրորդ քառորդում-(−3, −1), (−2, −1),
    դ) չորրորդ քառորդում-
    օրդինատների առանցքում-(0, 1),
    սկզբնակետ-(0, 0),
    աբսցիսների առանցքում-(−3, 0)
  1. Ո ՞ր քառորդում է գտնվում A կետը, եթե նրա.
    ա) աբսցիսը և օրդինատը դրական են-առաջին
    բ) աբսցիսը դրական է, իսկ աբսցիսի և օրդինատի արտադրյալը՝
    բացասական-չորրորդ
    գ) աբսցիսն ու օրդինատը հավասար են, իսկ գումարը հավասար է −10–ի։-երրորդ
  1. Հայտնի են ABCD ուղղանկյան գագաթներից երեքի կոորդինատները.
    ա) A (1, 1), B (1, 4), C (7, 4)-D (7, 1)
    բ) A( −2, −3), B( −2, 4), C(5, −3), D(5, 4)
    Գտե՛ք 4​-րդ գագաթի կոորդինատները։
  1. Գտե՛ք A կետի հեռավորությունը աբսցիսների առանցքից և որոշե՛ք, թե որ
    քառորդում է այն գտնվում, եթե նրա կոորդինատներն են.
    ա) (3, 3)-1-ին քառորդ, 3
    գ) (2, −3)-4-րդ քառորդ, 3
    ե) (−3, −1)-3-րդ քառորդ, 1
    է) (−7, −3.5)-3-րդ քառորդ, 3.5
Ռուսաց լեզու

Числительное

Ознакомьтесь с теорией по теме «Числительное»

Письменно ответьте на вопросы, записывая цифры словами.
1. Сколько месяцев в году?-двенадцать

2. Сколько дней в неделе?-семь

3. Сколько часов в сутках?-двадцать четыре

4. Сколько дней в месяце? тридцать один/тридцать

5. Сколько недель в месяце?-четыре

6. Сколько дней в году?-триста шестьдесят пять

Перепишите, заменяя цифры словами.

1. Я учусь в шестом классе.

2. Мой младший брат учится в третьем классе.

3. Я живу на пятом этаже в восемнадцатом квартире, а мой друг Арам живёт на шестом этаже в двадцать четвёртой квартире.

4. Наши места в десятом ряду.

Запишите словами.

8-восемь, 11-одинадцать, 17-семнадцать, 60-шестдесять, 80-восемьдесят, 365-триста шестьдесят пять, 413-четересто тринадцать, 515-пятсот пятнадцать, 699-шестсот девяносто девять, 719-семьсот девятнадцать, 79-семдесят девять, 800-восемсот, 988-девятсот восемьдесят восемь.

Образуйте от чисел порядковые числительные и запишите их.

11-одиннадцатый, 23-двадцат третий, 378-триста семьдесят восьмой, 500-пятисотый, 1000-тисячный, 1256-тысячы двухсот пятьдесят шестой, 8000-восмитысячний, 8663-восемь тысяч шестьсот шестьдесят третий, 37 000-тридцати семи тысячный, 9 000 000-девятимилионный, 77 000 000-семидесяти семи миллионный.

Образуйте из словосочетаний сложные прилагательные. Запишите их.

Юбилей в девяностолетия, мороз сорокаградусный, жара тридцативосьмиградусный, высота девятисотметровая, дом  четырехсотпядтесятиквартирный, коллектив в полторы тыс. человек, расстояние в трёхсотсорокакиломметровый, бак на двухсотлитровый, город с населением в полтора млн человек.

Գրականություն

Սահյան

Ամպրոպից հետո

Երկինքն ավելի կապույտ է լինում,

Խոտերն ավելի կանաչ են լինում

Ամպրոպից հետո։

Ամպրոպից հետո

Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,

Կակաչն ավելի կարմիր է լինում

Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։

Ամպրոպից հետո

Սարերն ավելի բարձր են երևում,

Խոր են երևում ձորերն ավելի,

Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։

Ծառերն ավելի խոնարհ են լինում

Ամպրոպից հետո,

Եվ հավքերը մեր գլխավերևում

Իրար կանչում են ավելի սրտով.

Ամպրոպից հետո

Բարի է լինում արևն ավելի,

Եվ մենք ավելի սիրով ենք իրար

Բարի լույս ասում։

Ամպրոպից հետո աշխարհը և դու

Հասկանալի եք լինում ավելի…

Հարցեր և առաջադրանքներ՝

1. Գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը:

Այս բանաստեղծությունում նկարագրվում է, թե ինչպես է բնությունը և մարդիկ փոխվում ամպրոպից, բայց ոչ դեպի վատը, այլ դեպի լավը:

2.Բանաստեղծության միջից դուրս գրիր հերոսներին իրենց բնութագրող բառերի հետ. օրինակ՝ կապույտ երկինք…։

Կապույտ երկինք, կանաչ խոտեր, ճերմակ շուշան, կարմիր կակաչ, դեղին մեղրածաղիկ, բարձր սարեր, խորը ձորեր, արձակ տափաստաններ, խոնարհ ծառեր, բարի արև, աշխարհը և դու հասկանալի:

3.Ո՞ր բառերն ու բառակապակցություններն են կրկնվում: Դրանք ի՞նչ են տալիս բանաստեղծությանը:

Բանաստեղծության մեջ կրնվում էն հետևյալ տողերը՝ Ամպրոպից հետո…: Այդ տողը կրկնվում է, որովհետև հեղինակը ուզում էր նշել, որ իր համար կարևոր էր այդ տողը:

4.Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:

Ամպրոպից հետո

Բարի է լինում արևն ավելի,

Եվ մենք ավելի սիրով ենք իրար

Բարի լույս ասում։

5. Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:

Այս բանաստեղծության փոխաբերական իմաստը այն է, որ դժվար փորձություններից հետո, մեզ համար սովորական բաները կարող են շատ-շատ փոխվել: Մյուս փոխաբերական իմաստը, բայց նույնպես իմաստով մոտիկ անցածին, այն է, որ փորձություններից հետո մարդն ուժեղանում է և գեղեցկանում:

6.Բառարանի օգնությամբ բացատրի՛ր 

հավք-Չվող թռչունների գարնան վերադարձը, ինչպես և դրա ժամանակը:

խոնարհ-

տափաստանԱնտառազուրկ՝ խոտով ծածկված, սովորաբար՝ անծայրածիր հարթ տարածություն, որ ընկած է
կլիմայական չոր գոտում:

Հայոց լեզու, Ուսումնական նախագիծ

Երազ

Պատմվածքը կարող եք կարդալ այստեղ:

Այս պատմվածքը գրել էր Ռեւազ Միշվելաձե, և այս պատմվածքը իմ առաջին կարդացած վրացական ստեղծագործությունն է: Այս ստեղծագործության մեջ Վրաստանը պատերազմում էր Ռուսաստանի կայսրության դեմ: Այս պատմության մեջ, ռադիոհաղորդավարը ասում էր, որ Վրաստանը ծանր վիճակում և, որ բոլորը պետք է կռվեն: Բայց երբ իր որդին է ուզում գնալ պատերազմի, նա սկզբից չէր թողում, բայց թողելուց հետո շատ անգամ ասեց, որ նա հերոսություն չանի և զգույշ լինի: Բայց իր որդին մահանում է, և նրա հայրը երազում իր մահացած տղայի հետ է խոսում: Որդին զարմանում է, որովհետև չգիտեր, որ իր հայրը կարող է այսպես խոսալ, նրան թվում էր թե հայրը մահվանը նայելով ծիծաղում էր, բայց իրականում նա շատ մեղմ և իր որդու համար վախեցող մարդ էր: Ինձ հուզեցին և դուր եկան հետևյալ տողերը:

Նստում ենք ձիթապտղի տակ՝ խոտերի վրա։ Շունչ քաշեցի։ Վախվորած նայում եմ․ գիտեմ, որ այսուհետ ոչ ոք նրան այլեւս ինձնից չի կարող խլել, բայց եւ այնպես ներքին տագնապի զգացում ունեմ։ Ինձ թվում է՝ կրկին պիտի հեռանանք միմյանցից։ ։Շուրջ քսան տարի այդ վախը գրեթե երբեք չի լքել ինձ։


— Ես քեզ ավելի պինդ էի կարծում, հայրիկ։ Մենք հո ախպեր– տղերքի նման էինք, ի՞նչ պատահեց, ի՞նչ է եղել, մի՞թե պատերազմը միայն մեզ համար էր։ Պատերազմ մեկնողը կա՛մ վերադառնում է, կա՛մ չի վերադառնում։

— Քեզ համար հեշտ է այդպես ասել, դիահերձարանում երբ քեզ տեսա՝ կուրծքդ պատռված, բոյ֊բուսաթով պառկած, աչքի լույսի պես պահած֊փայփայած իմ Բաչուլիային, ինչ֊որ բան մեռավ իմ մեջ, բոլորովին այլ մարդ դարձա այդ պահին, ավելի ճիշտ, ոչ թե մարդ, այլ կենդանի դիակ։


— Մահ չէինք տենչում… Չէ… Դա չեմ կարող ասել… Կարծում էինք՝ և՛ թշնամին, ե աշխարհը կտեսներ՝ ինչ արժեր մեզ համար մեր հողի ամեն մի թիզը… Կարծում էինք՝ կհասկանային մեզ, կհասկանային, որ հայրենի երկրի պաշտպանության համար տանկերի դեմ ելանք մերկ ձեռքերով… եւ ի վերջո թվում էր՝ կգթային․․ կհասկանային… Չհասկացան… Չգթացին…