Ուսումնական նախագիծ, Երկրաչափություն 9

Մաթեմատիկական նախագիծ

Կրթահամալիրի տարածքի ծառերից մեկի բարձրությունը չափելու համար վերցրեցինք 130 սմ երկարությամբ ձող, և տեղադրեցինք ծառի մոտ: Հետևեցինք և չափեցինք ծառի և ձողի ստվերների երկարությունները: Նման եռանկյունների հատկությունից օգտվելով՝ հծ-սծձ-սձ, հաշվեցինք ծառի բարձրությունը, առանց ծառ բարձրանալու:

hձ-ս = 2.72 մ

hձ = 1.3 մ

հծ-ս = 17.6 մ

Հիմա տեղադրելով այս թվերը կստանանք հծ

հծ-սծձ-սձ

17.6/հծ = 2.72/1.3

17,6*1,3=x2,72

x=8,41մ

Հանրահաշիվ 9

Հանրահաշիվ դասարանական 25․11․2025

Դասարանական առաջադրանքներ՝ 222-ա,գ,ե,;223-ա,գ,ե,;224-ա,գ,ե; 225-ա,գ,ե

ա․x^2+4x+6>0
D=-8
Պատ․՝ R

գ․2x^2-4x+8>0
x^2-2x+4>0
D=-12
Պատ․՝ R

ե․

x^2+3x+15<0
D=-51
Պատ․՝ դատարկ բազմություն

ա․D=0
x1=x2=8+-0/2=4
R

գ․3x^2+12x+12>_0
x^2+4x+4>_0
D=0
x1=x2=-4+-0/2=-2
R

ե․x^2+14x+49-2x-13>0
x^2+12x+36>0
D=0
x1=x2=-12+-0/2=-6
(− ∞,​− 6)​ ∪ ​(− 6,​+ ∞)

ա․3x^2+6x+6>_0
x^2+2x+2>_0
D=0
x1=x2=-2+-0/2=-1
R

գ․1.5x^2-8x+11<_0
D=-2
Պատ․՝ դատարկ բազմություն

ե․x^2-3x+9<0
D=-27
Պատ․՝ դատարկ բազմություն

ա․D=0
x1=x2=-2+-/2=-1
-1

գ․-5x^2-13x-7x-8-12>_0
5x^2+20x+20<_0
x^2+4x+4<_0
D=0
x1=x2=-4+-0/2=-2
-2

ե․

Հաշվետվություններ, Պատմություն

Նոյեմբեր ամսվա ամփոփում, 9-րդ դաս., նոյեմբերի 25-30-ը

Նոյեմբերի 3-10-ը, առաջադրանք, 9-րդ դաս.

Նոյեմբերի 17-25-ը, առաջադրանք, 9-րդ դաս.

Գրականություն, Հայաստանի պատմություն, 9-րդ դասարան, թեմա՝  «Խենթը-Բայազեդ»։ 

Պատմություն

Բայազետի հերոսական պաշտպանությունը և անհատի դերը այդ պաշտպանության ժամանակ

Առաջադրանք. Համադրելով պատմական փաստերն ու գեղարվեստական հատվածը՝ ներկայացրո՛ւ Բայազետի հերոսական պաշտպանությունը և անհատի դերը այդ պաշտպանության ժամանակ՝ համապատասխան հատվածների միջոցով հիմնավորելով պատասխանդ:

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ

Րաֆֆի «Խենթը»

— Մեր դրությունը հենց այս օրից անտանելի է,— խոսեց մի ուրիշը,— ոչ ուտելու հաց ունենք և ոչ կռվելու պատրաստություն։ Չգիտեմ ինչո՞ւ այդ հիմար քրդերը միանգամով վրա չեն տալիս, ի՞նչով կարող ենք պաշտպանվել,— ավելացրեց նա մի վրդովված ձայնով։….

— Անձնատուր չենք լինի, քանի դեռ կենդանի ենք,— կրկնեց նա իր առաջին խոսքը։ — Եթե դրսից մեզ օգնություն չհասնե, կորած ենք,— պատասխանեց մի խան, որ թուրք կամավորների գլխավորն էր։

— Օգնություն սպասելու զորություն չէ մնացել,— խոսեց մի բեկ,— իմ կարծիքով պետք է բաց անել բերդի դռները, պատառել մեզ շրջապատող թշնամու շղթան և անցկենալ, կա՛մ կհաջողվի ազատվել, կա՛մ կընկնենք թշնամու ձեռքը։

…..Նախագահը ասաց.

— Պետք է սպասել և մինչև վերջին շունչը դիմադրել։ Ես հուսով եմ, որ շուտով օգնություն կստանանք։ Գեներալ Տեր֊Ղուկասովը շատ հեռու չէ մեզանից։ Նա հենց որ իմացավ մեր դրությունը, կշտապե Բայազեդը ազատելու։ Միայն պետք է շուտով նրան իմացում տալ։……. Կարծեմ, մեր այսքան բազմության մեջ կգտնվի մի սիրտ ունեցող տղամարդ։

……Խորհուրդը վճռեց նամակ գրել Տեր֊Ղուկասովին, և քառորդ ժամից հետո բերդապահը, պատրաստ նամակը ձեռին, մյուսների հետ դուրս եկավ խորհրդարանից։

Թմբուկի թեթև ձայնը հավաքեց զինվորներին բերդի հրապարակի վրա։ Բերդա պահը բարձր ձայնով խոսեց.

— Տղե՛րք, ձեզ հայտնի է մեր դրությունը, այդ մասին խոսալը ավելորդ է։ Այժմ մեր հույսը մնացել է աստուծո վրա և նրա հաջողությամբ դրսից գալու օգնության վրա։ Եթե оգնությունը ուշացավ, մենք կորած ենք։ Ուրեմն պետք է շտապենք մեր վիճակի մասին շուտով իմացում տալ, ուր որ հարկն է։ Ահա այդ նամակը պետք է հասցնել գեներալ Տեր-Ղուկասովին, որը մեզանից շատ հեռու չէ գտնվում։ Նա այդ նամակը ստացածին պես, կշտապե մեզ ազատելու։ Հիմա ո՞վ կլինի ձեզանից այն քաջը, որ հանձն կառնե կատարել այդ մեծ ծառայությունը, թող մոտենա և ընդունե նամակը։ Ես խոստանում եմ, որ նա կստանա մի այնպիսի պարգև, որը վայել է մի անձնազոհ տղամարդի, որ այսքան բազմության ազատության պատճառ է լինելու։ Թո՛ղ ձայն տա, ով որ ցանկանում է տանել նամակը։

Տիրեց ընդհանուր լռություն և բազմության միջից ոչ մի ձայն լսելի չեղավ։…..

— Մի՛թե ձեր մեջ չկա՞ սիրտ ունեցող մի տղամարդ,— կոչեց նա դողդոջուն ձայնով.— ո՞վ է հանձն առնում տանել նամակը։

— Ես,— լսելի եղավ բազմության միջից մի ձայն և մի հայ երիտասարդ մոտեցավ, ընդունեց նամակը։

Այս երիտասարդը Վարդանն էր։

ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ

  1. Վ. Պարսամյան, Շ. Հարությունյան, Հայ ժողովրդի պատմություն (1801-1978 թթ.), «Լույս» հրատ., Երևան, 1979, 752 էջ:
  2. Հայոց պատմություն։ Դասագիրք 8-րդ դասարանի համար /Ա. Մելքոնյան, Ա. Սիմոնյան, Ա. Նազարյան, Հ. Մուրադյան. — Եր.։ «Զանգակ» հրատ., 2018.—192 էջ:
  3. Հայոց պատմություն։ Նոր շրջան 8 /Վ. Բարխուդարյան, Պ. Չոբանյան, Ա. Խառատյան, է. Կոստանդյան, Ռ. Գասպարյան, Ռ. Սահակյան, Ա. Յակոբեան. – Եր.։ «ՄԱՆՄԱՐ», 2018. — 192 էջ:

1877 թ. ապրիլի 12-ին սկսված ռուս-թուրքական պատերազմը մղվում էր երկու ռազմաճակատով՝ Բալկանյան և Կովկասյան: Կովկասյան ճակատում հիմնական հարվածող ուժը հայազգի գեներալ Միխայիլ Լոռիս-Մելիքովի (Լոռու Մելիքյան) հրամանատարությամբ գործող 52-հազարանոց Կովկասյան կորպուսն էր, որի գլխավոր ուժերը կենտրոնացած էին Ալեքսանդրապոլ-Կարս ուղղությամբ: Ձախ թևում՝ Իգդիր-Բայազետ ուղղությամբ գործում էր գեներալ Արշակ Տեր-Ղուկասովի գլխավորած Երևանյան ջոկատը, իսկ աջ թևում՝ Ախալցխա-Արդահան ուղղությամբ, գեներալ Դևելի զորաջոկատը:

1877 թ. ապրիլի 15-ին Երևանյան ջոկատը Իգդիրից հարձակվեց Բայազետի վրա և ապրիլի 18-ին մտավ քաղաք: Բայազետում թողնելով փոքրաթիվ կայազոր՝ Տեր Ղուկասովը շարժվեց դեպի Դիադին և ապրիլ-մայիս ամիսներին գրավեց Դիադինը, Ղարաքիլիսան, Ալաշկերտը, Զեյդեկանը: Ռուսներին մեծապես օգնում էին տեղացի հայերը: Հունիսին, ճակատի աջ թևում գործող ռուսական զորամասի պարտության պատճառով, Երևանյան ջոկատը, որպեսզի չհայտնվի շրջափակման մեջ, նահանջի հրաման է ստանում: Ութ օր (հունիսի 16-24-ը) տևած նահանջը հայ գեներալը կատարում է հմտորեն: Իգդիր հասնելուն պես լուծում է պարենավորման ու սպառազինման խնդիրը, միաժամանակ անկորուստ ռուսական սահման է հասցնում իր զորամասը, նրա հետ միասին նաև շուրջ 600 հիվանդ և վիրավոր ու մոտ 2500 հայ գաղթական: Ռազմագետները Տեր-Ղուկասովի այս նահանջը համեմատում են Քսենոփոնի 10 հազար հույն զինվորների նշանավոր նահանջի (Ք.ա. 401 թ.) հետ, համարում սխրանք, օրինակելի նահանջ:

Օգտվելով Երևանյան ջոկատի նահանջից՝ թուրքերը մոտ 10-հազարանոց զորքով 1877 թ. հունիսին պաշարում են Բայազետի բերդը: Բայազետի փոքրաթիվ ռուսական կայազորը, հրամանատար Շտոկվիչի գլխավորությամբ և հայ կամավորների օժանդակությամբ, կազմակերպում են բերդի պաշտպանությունը:  Դրությունը օրհասական էր, սպառվում էր պարենն ու ռազմամթերքը: Փրկության միակ ելքը դրսից օգնություն ստանալն էր: Պաշարվածների ուղարկած բոլոր նամակատարները բռնվում էին թուրքերի կողմից: Վերջապես հայ կամավորներից Սամսոն Տեր-Պողոսյանին, քրդի շորերով ծպտված, հաջողվում է անցնել պաշարման շղթայով և լուր հասցնել Տեր-Ղուկասովին: Երևանյան ջոկատն օգնության է հասնում Բայազետում 23 օր պաշարվածներին և փրկում նրանց:

Բայազետի հերոսական պաշտպանությունն իր գեղարվեստական արտացոլումն է գտել հայ մեծանուն պատմավիպասան Րաֆֆու «Խենթը» և ռուս գրող Վ. Պիկուլի «Բայազետ» վեպերում:


Հայոց պատմության ցավոտ, բայց միևնույն ժամանակ ամենափայլուն դրվագներից մեկը 1877 -78թթ. ռուս–թուրքական պատերազմի ընթացքում տեղի ունեցած Բայազետի պաշտպանությունն է։ Այս ժամանակարջանում հայերը գտնվում էին ծանր իրավիճակում. հայկական շատ քաղաքներ թալանվում և կոտորածների են ենթարկվում , սակայն շատ քաղաքներ հեշտ չէին հանձնվում, նրանք ինքնապաշտպանվում և դիմադրություն էին ցույց տալիս միասնական ուժով և ոգիով։ Միայն միասնությունը չէ, որ փրկում էր հայերին, նաև այն, որ շատ անհատներ զոհաբերություններ էին անում։ Այդ իրադարձությունը միաժամանակ պատմական փաստ է և ազգային ինքնության խորհրդանիշ. այն ուսանելի օրինակ է թե՛ համառ պայքարի, թե՛ անհատի անձնազոհ պատասխանատվության։ Եթե պատմագրությունը մեզ տալիս է դեպքերի ընթացքը, ապա ազգային գրականությունը՝ հատկապես Րաֆֆու «Խենթը» վեպը, այդ իրադարձությունները ներկայացնում է անհատի հոգեբանական, արժեքային մոտեցման տեսանկյունից:

Բայազետի պաշտպանությունը հերոսական էր ոչ միայն ռազմական տեսանկյունից, այլ անհատի կատարած անձնազոհ գործողությունների շնորհիվ. հենց անհատի վճռական քայլն է դառնում ողջ քաղաքի փրկության առանցքը։

Պատմական աղբյուրների համաձայն, 1877 թ. հունիսին թուրքական զորքերը, օգտվելով Երևանյան ջոկատի նահանջից, մոտ 10-հազարանոց ուժով պաշարում են Բայազետի բերդը։Պաշարումը տևում է 23 օր, ընթացքում սպառվում է պարենը, կտրուկ պակասում է ռազմամթերքը։։ Այդ իսկ պատճառով խոսակցություններ էին գնում, որ եթե թուրքերը հարձակվեն, նրանք կործանված են։ Եթե Տեր-Ղուկասովը իմանա, որ քաղաքը պաշարված է, նա իր զինվորներով կգար և կօգներ ժողովրդին, քանի որ նա մոտիկ էր գտնվում, բայց որպեսզի նրան նամակը փոխանցեին, պետք է գտնվեր մի քաջ տղամարդ, որը կարողանար թուրքերի շրջապատումից դուրս գար և փոխանցեր նամակը։ Այդ իսկ պատճառով զինվորներին հավաքեցին հրապարակում և հայտարարեցին, թե ինչ է պետք անել։ Այդ քաջ զինվորը Սամսոտ Տեր-Պողոսյանն էր։ Րաֆֆին, իր <<Խենթը>> վեպում անդրադարձել է Սամսոնին, բայց մարմնավորել է Վարդան անունով։ Րաֆֆին Վարդանին ներկայացնում էր որպես անձնազոհ և ճկուն

անհատ։ — Մի՛թե ձեր մեջ չկա՞ սիրտ ունեցող մի տղամարդ,— կոչեց նա դողդոջուն ձայնով.— ո՞վ է հանձն առնում տանել նամակը։

— Ես,— լսելի եղավ բազմության միջից մի ձայն և մի հայ երիտասարդ մոտեցավ, ընդունեց նամակը։

Այս «Ես»-ը ոչ միայն անհատի խոսքով առաջ քայլելու գործողություն է, այլ անհատի՝ համայնքի ճակատագիրը սեփական ուսերին վերցնելու գիտակցված որոշում։

Պատմական աղբյուրները հաստատում են, որ Բայազետի փրկությունը կախված էր հենց մեկ մարդու հաջողությունից, քանի որ պաշարվածների ուղարկած բոլոր նամակները թուրքերը որսացել էին, և միայն Սամսոն Տեր-Պողոսյանին էր հաջողվել անցնել շրջափակման միջով։

Րաֆֆին խորացնում է այս պատմական իրադարձությունը՝ դարձնելով այն ազգային հոգեբանության խորհրդանիշ։ Վեպում Վարդանը միայն նամակատար չէ. նա ազգային արժանապատվության մարմնավորում է, նա այն անհատն է, ով ընդունակ է «մարդկային վախը» փոխակերպել «հայրենասիրական պարտքի»։ Նա իմանալով քրդերեն, հագավ քրդերի շոր և խենթ ձևանալով անցավ թուրքերի շրջապատումը, նամակը տվեց Տեր-Ղուկասովին, որը ջոկատ ուղարկեց և քաղաքը հետ գրավեցին։ Իրականում սա շատ խիզախ որոշում էր։ Խելացի էր նրանով, որ գրքում ասվում է, որ ուրիշներն էլ էին խիզախություն ցուցաբերել փորձելով անցնել շրջապատումը, բայց Սողոմոնը մոտեցավ դրան ոչ միայն խիզախությամբ, այլ նաև խելքով, ճկունությամբ ։ Նա օգտվեց իր քրդերեն լեզվի իմացությունից, հագնվեց նրանց պես և հաղթահարեց այդ շրջապատումը։ Մեր օրերին, այդ միտքը կարող է հասարակ թվալ, բայց ինձ թվում է հարյուր տարի առաջվա սոված, ծարավ և կոտորած տեսած մարդու համար դա բավական անձնազոհ քայլ էր։ Ընդհանրապես, ճակատամարտերն և պատերազմները հաղթում են ոչ միայն խիզախները, այլ նրանք, ովքեր ճիշտ մարտավարություն են իրականացնում կամ խելացի քայլեր են ձեռնարկում։

Բայազետի պաշտպանությունը միայն անցյալի դրվագ չէ. այն ազգային ինքնության և հասարակական պատասխանատվության կենդանի ուղերձ է։ Այսպիսով, հասկանում ենք, որ ամբողջ քաղաքի ճակատագիրը կարող է որոշվել մեկ անհատի անձնազոհ քայլից։ Նաև ուզում եմ ավելացնել, որ անհատը կարող է նաև ամեն ինչ փչացնել. օրինակ՝ դավաճանի, թշնամուն օգնելով և այլն։ Այսքանը վերլուծելով, հասկանում ենք, որ երկրի ձևավորման կամ ինչ-որ քաղաքի ազատագրման մեջ ժողովրդի միասնականությունը կարևոր է, բայց լինում են դեպքեր, երբ անհատի դերն է վճռորոշ։ Այսպիսով, անհատի մի քայլը փոխում է ամբողջ բերդի ճակատագիրը։ Բայազետի հերոսական պաշտպանությունը ապացուցում է, որ պատմության ամենահուժկու հաղթանակների հիմքում հաճախ կանգնած է անհատի անձնազոհ քայլը, իսկ անհատի մեծությունը հաճախ արտահայտվում է ոչ թե խոսքերի, այլ մեկ վճռական «Ես»-ի մեջ։

կենսաբանություն

Դաս 12(24.11-28.11․)

Բջջի բաժամումը՝միթոզ  , քրոմոսոմի կառուցվածքը:Էջ35-37:
Լրացուցիչ աշխատանք
Պատասխանել հարցերին

1․Ինչու է կարևոր, որ միտոզի ժամանակ քրոմոսոմները ճշգրիտ բաժանվեն երկու դուստր բջիջների միջև?(Ինչ հետևանքներ կարող են լինել սխալ բաժանման դեպքում?)

Քանի որ յուրաքանչյուր դուստր բջիջ պետք է ստանա անգամայն նույն թվով և նույն տեղեկությամբ քրոմոսոմներ, ինչ մայր բջիջը։
Եթե բաժանումը սխալ է տեղի ունենում, կարող են լինել հետևյալ խնդիրները․
Որոշ դեպքերում կարող է հանգեցնել ուռուցքային (կտորային) բջիջների առաջացման։
Բջիջը կարող է ստանալ ավել կամ պակաս քրոմոսոմներ
Կարող են առաջանալ գենետիկ խանգարումներ,
Բջիջները կարող են մահանալ կամ աննորմալ գործել,

2․Միտոզի ո՞ր փուլում են քրոմոսոմները դասավորվում բջջի միջին հարթությունում և ինչու է դա անհրաժեշտ։

Դրանք դասավորվում են մետաֆազում։
Դա անհրաժեշտ է, որպեսզի միկրոխողովակները կարողանան հավասար քաշել քրոմատիդները երկու կողմ, և արդյունքում երկու դուստր բջիջները ստանան ճշգրիտ ու հավասար գենետիկ նյութ։

3․Ի՞նչ դեր ունեն ցենտրիոլները (կամ ցենտրոզոմները) միտոզի ընթացքում։

Ցենտրոզոմները, կազմում են կտրվածքային հյուրընկալող հյուսվածք, ուղորդում են միկրոխողովակները, ապահովում են, որ քրոմոսոմները ճիշտ կողմ քաշվեն և բաժանվեն հավասար։

4․Ինչ տարբերություն կա պրոֆազի և տելոֆազի միջև՝ ինչպես են փոխվում քրոմոսոմները այդ փուլերում։

Պրոֆազում քրոմոսոմները սկսում են միշտանալ, խտանալ և դառնում են հաստ ու տեսանելի՝ պատրաստվելով բաժանման գործընթացին։ Այդ փուլում միջուկաթաղանթը քանդվում է, որպեսզի քրոմոսոմները կարողանան ազատ շարժվել։ Իսկ տելոֆազում ամեն ինչ հակառակն է՝ արդեն բաժանված քրոմոսոմները հասնում են բջջի երկու ծայրերն ու սկսում են ապամատչել, դառնալ բարակ թելիկներ, և նրանց շուրջը նորից ձևավորվում է միջուկաթաղանթ։ Այսպիսով՝ պրոֆազը փուլ է, որտեղ քրոմոսոմները «արթնանում ու խտանում են», իսկ տելոֆազը փուլ է, որտեղ դրանք «թուլանում ու վերադառնում են իրենց նախնական վիճակին»։

5․Ինչո՞ւ է միտոզը համարվում բազմաբջիջ օրգանիզմների աճի և վերականգնման հիմքը։

Քանի որ միտոզի միջոցով, օրգանիզմը ստեղծում է նոր բջիջներ, փոխարինում է մահացած կամ վնասված բջիջները, ապահովում է մարմնի աճը, քանի որ բջիջների քանակը ավելանում է, ապահովում է վերքերի բուժումը, հյուսվածքների վերականգնումը։

Հայոց լեզու, Ուսումնական նախագիծ

Ի՞նչ հոտ և համ ունեն բառերը

Բառերը միայն ձայներ չեն, դրանք նաև ունեն իրենց <<հոտն ու համը>>։ Երբ մենք խոսում ենք, մենք ուղղակի ձայներ չենք հանում, մենք մի աշխարհ ենք նկարում բառերով։ Ամեն մի բառը իր փոքրիկ հոտն ու համը ունի, բայց երբ իրար ենք միացնում ստանում ենք մի գեղեցիկ բան։ Սա կարող է նմանվել համեմունքներին և ուտեստին։ Ամեն համեմունք իր հոտն ու համը ունի, և միգուցե ոչ լավը, բայց դրանք ճիշտ համադրելով ստանում ենք համեղ ուտեստ։ Բայց արդյոք, բառերը ունեն իրենց <<համն ու հոտը>>։

Իհարկե ոչ, քանի որ դրանք ֆիզիկապես գոյություն առարկաներ չեն, բայց նրանք այնպիսի զգացողություններ են փոխանցում, որ կարող ես ասել՝ բառերը ունեն իրենց <<համն ու հոտը>>։ Ամեն բառը ունի իր համն ու հոտը։ Բառեր կան, որոնք ջերմություն են տալիս, բառեր կան, որոնք տխրություն են տալիս, նոստալգիա և այլն։ Բայց տարբեր մարդկանց համար բառերի համն ու հոտը կարող է տարբերվել։ Մեկին կարող է ջերմություն տալ <<ամառ>> բառը, մյուսին <<շոգը>>։ Կարող է հիմարություն թվալ, բայց <<ձմեռ>> և <<Նոր Տարի>> բառերը ինձ ջերմություն են տալիս։ Այս բառերը կապված են ցուրտ ձմեռվա հետ, բայց ես այդ բառերը լսելիս զգում եմ ոչ թե այդ ցուրտը, այլ այն ջերմությունը, որը ստանում եմ ներքուստ ձմեռվա կամ Նոր Տարվա ընթացքում։ Տխուր զգացողություն առաջացնող բառերը կարծես <<կծու>> լինի՝ երբեք հաճելի չի դրանք արտասանել և ամեն անգամ արտասանելիս լեզվիտ մեջ կարծես կծու բիբար լինի։ Այդ բառերն են՝ <<վեճ>>, <<հիասթափություն>>, <<տխրություն>>, <<մենակություն>> և այլն։ Գրեթե ոչ մեկի համար էլ այս բառերը արտասանելը հաճույք չի պատճառում։ Հաճույք է պատճառում միայն նրանց, ովքեր սիրում են <<կծու>> բաներ։ Ուրախ բառերը այն բառերն են, որոնք արտասանելիս հաճույք ես ստանում, կարծես ինչ-որ <<քաղցր>> բան լինի բերանիդ մեջ։ Այդ բառերն են՝ <<ուրախություն>>, <<ընտանիք>>, <<ընկերներ>>, <<ժպիտ>> և այլն։ Այս բառերը ուրախություն չեն պատճառում այն մադկանց, ովքեր <<քաղցր>> բաներ չեն սիրում։

Այսպիսով, բառերը ուղղակի ձայներ չէն, նրանք արտահայտում են զգացմունքներ, համեր և հոտեր։ Բառերը մեր կյանքի անբաժան մասն են, կապ չունի նրանք ջերմություն են տալիս թե տխրություն։ Բառերը հիշողություններ են բերում։ Եթե բառերը ճիշտ օգտագործես, կարող ես ինչ-որ մեկի ամբողջ օրը ավելի <<բուրավետ>> և <<համեղ>> դարձնես։

Աշխարհագրություն

ՀՀ հողային ծածկույթը, բուսականությունը և կենդանական աշխարհը

ՀՀ հողային ծածկույթը, բուսականությունը և կենդանական աշխարհը

Սովորել դաս՝ & 17, էջ 51-55։

օգտագործվող քարտեզ

Դասը ամփոփել հետևյալ հարցերի օգնությամբ՝

Ինչպիսի՞ հողեր կան Հայսատանում։

Կիսաանապատային գորշ հողեր, լեռնաշականակագույն հողեր, լեռնային սևահողեր, լեռնանտառային գորշ և դարչնագույն հողերը, մարգագետնատափաստանային հողեր, լեռնամարգագետնային հողեր։

Նկարագրե՛լ կիսաանապատային հողերը։

Կիսաանապատային հողերը տարածված են Արարատյան դաշտի ամենաչոր շրջաններում։ Դրանք քիչ հումուս ունեն, աղակալված են և քիչ բերրի։ Այս հողերում աճում է սակավ, հիմնականում աղասեր բուսականություն։

Նկարագրե՛լ ամենատարածված հողատեսակը։

Լեռնային սևահողերը Հայաստանում ամենատարածված հողերից են և մեծ նշանակություն ունեն գյուղատնտեսության համար։ Դրանք տարածված են 1300–2400 մ բարձրություններում, հատկապես հրաբխային սարավանդներում։ Սևահողերն ունեն խիտ կառուցվածք, հարուստ են հումուսով, և նրանց բերրի շերտը հասնում է մոտ 75 սմ-ի։

Ինչպիսի՞ էնդեմիկ բուսատեսակներ գիտեք Հայաստանում։

Հայաստանում կա մոտ 120 էնդեմիկ բուսատեսակ։ Դրանց օրինակներն են՝ պատատուկ հայկական, ոզնաթուփ հայկական, ոշինդր հայկական, Հայաստանի արմատ (տորոն), զանգեզուրի սզնի, արաքսյան կաղնի և շատ ուրիշներ։

Ինչպիսի՞ էնդեմիկ կենդանատեսակներ գիտեք Հայաստանում։

Հայաստանում կան կենդանիներ, որոնք հատուկ են միայն հայկական լեռնաշխարհին։ Դրանք են՝ հայկական վայրի ոչխար (մուֆլոն), բեզոարյան այծ, կովկասյան ընձառյուծը, հայկական եղջերավոր օձ և որոշ հազվագյուտ այլ տեսակներ։

Հիմնականում ՀՀ անտառները ինչպիսի՞ նշանակություն ունեն։

Հայաստանի անտառները հիմնականում էկոլոգիական նշանակություն ունեն։ Դրանք պահպանում են հողը, կարգավորում են ջրի ռեժիմը, նպաստում են խոնավության ու կլիմայի կայունությանը։

Ի՞նչ կներկայացնեք ֆրիգանոիդ բուսականության մասին։

Ֆրիգանոիդ (լեռնային չորասեր) բուսականությունը տարածված է քարքարոտ լեռնային հողերում՝ հատկապես Ուրցի, Երանոսի, Վայքի լեռներում։ Այստեղ աճում են չորադիմացկուն փշոտ ու ցածրահասակ թփեր՝ մասրենի, տարբեր ցածրաճ բույսեր, ինչպես նաև դեղատու և եթերայուղատու տեսակներ։ Այս գոտուն բնորոշ են բեզոարյան այծը և մուֆլոնը։

Նկարագրե՛լ անապատային և կիսանապատային գոտին։

Անապատային և կիսանապատային գոտին գտնվում է Արարատյան դաշտավայրի ստորին մասերում։ Այստեղ բուսականությունը ներկայացված է փոքր կղզյակներով՝ աղուտներում և ավազուտներում։ Տարածված են օշինդրը, հազարատերևուկը, վաղ ծաղկող էֆեմերները։ Կենդանիներից հանդիպում են աղվես, ակիս, համստեր, ինչպես նաև թունավոր օձեր՝ գյուրզա, և միջատներ՝ կարիճներ։

Քիմիա

(Քիմիա 9) Նոյեմբերի 17-21

Թեմա- Ատոմների էլեկտրոնային թաղանթների կառուցմածքը։

Էջ՝ 28-31

Տարրի քիմիական հատկությունները պայմանավորված են էլեկտրոնային թաղանթի վերջին, որոշ դեպքերում նաև նախավերջին էլեկտրոնային շերտերի էլեկտրոներով: Նշված էլեկտրոնային շերտերը հաճախ անվանում են վալենտային շերտեր:

Տարրերի ատոմներում էլեկտրոնները լրացվում են ըստ հետևյալ սկզբունքների.

*Նվազագույն էներգիայի սկզբունք (Կլեչկովսկու կանոն):

KVM1.jpg

Ըստ որի էլեկտրոնային թաղանթում էլեկտրոնները լրացվում են ըստ n+ℓ գումարի աճի, ընդ որում որոշիչ է գլխավոր քվանտային թվի արժեքը:

Էլեկտրոնը նախ զբաղեցնում է ամենացածր էներգիական ենթամակարդակը՝ 1s(n=1,ℓ=0;n+ℓ=1+0=1), ապա՝ 2s,2p,3s,3p,4s,3d,4p և այլն, ինչպես բերված է նկարում:

Ըստ որի էլեկտրոնային թաղանթում էլեկտրոնները լրացվում են ըստ n+ℓ գումարի աճի, ընդ որում որոշիչ է գլխավոր քվանտային թվի արժեքը:

Էլեկտրոնը նախ զբաղեցնում է ամենացածր էներգիական ենթամակարդակը՝ 1s(n=1,ℓ=0;n+ℓ=1+0=1), ապա՝ 2s,2p,3s,3p,4s,3d,4p և այլն, ինչպես բերված է նկարում:

Պաուլիի արգելման սկզբունք:

Wolfgang_Pauli.jpg

Ըստ որի ատոմում չեն կարող լինել չորս քվանտային թվերի նույն արժեքներն ունեցող երկու էլեկտրոն կամ նույն քվանտային բջիջում կարող են գտնվել ամենաշատը երկու էլեկտրոն՝ հակառակ սպիններով:

Հաջորդ նկարում բերված է երրորդ պարբերության որոշ տարրերի ատոմներում էլեկտրոնների բաշխումն ըստ էներգիական մակարդակների, ենթամակարդակների, ապա ըստ օրբիտալների (քվանտային բջիջների):

m3570459d.png

3p ենթամակարդակի լրացումից հետո, ըստ նվազագույն էներգիայի սկզբունքի, լրացվում է 4s ենթամակարդակը (կալիում, կալցիում), ապա՝ 3d-ն (սկանդիումից ցինկ):

Պատասխանել հարցերին

1.Ի՞նչ է էլեկտրոնային թաղանթը։

Այն մակարդակները, որտեղ էլէկտրոններն են գտնվում։

2.Քանի՞ էլեկտրոն կարող է տեղավորվել n-րդ էներգետիկ մակարդակում։

Առաջին մակարդակ(S)-2
Երկրորդ մակարդակ(P)-8
Երրորդ մակարդակ(D)-3^2*2=18
Չորրորդ մակարդակ(F)-4^2*2=32

3.Քանի՞ ենթամակարդակ կա 3-րդ էներգետիկ մակարդակում։

Երեք հատ։ s, p, d

4.Ի՞նչ կարգով են լցվում էլեկտրոնները էներգետիկ մակարդակները ։

5.Ինչո՞վ են տարբերվում s, p, d, f ենթամակարդակները։

Իրենց օրբիտալների և էլեկտրոնների քանակով։

6.Գրեք հետևյալ տարրերի էլեկտրոնային կառուցվածքը․

a) Na (Z=11)

b) S (Z=16)

c) Ca (Z=20)

7.Որոշել՝ ո՞ր էներգետիկ մակարդակում է գտնվում տարրի վալենտային էլեկտրոնը․

a) Cl (Z=17)

b) Mg (Z=12)

8.Ինչ է նշանակում sp³ հիբրիդացում, և ինչ կառուցվածք է առաջացնում։

9.Ինչու՞ d-էլեկտրոնները լցվում են 4s ենթամակարդակից ուշ։

10.Ինչ է Պաուլիի արգելման բնութագիրը։