Հայոց լեզու

Թեստ 1

3

1

4

2

3

2

2

2

2

1

1

3

3

3

2

3

2

4

4

3

Փոքրիկ

Որևե

Համարյա

Հաշմել

Տնտեսուհի

Սրամիտ

Տղաներով

Կին

Երեսիդ

Երևա

Ընթրիքի ժամանակ

4

Խոսք

Ենթակա

Ստորոգյալի զեղջման համար

Ընթերցելով տեքստը, կարող եմ ասել, որ Ջիմին դուր եկավ դպրոցը, ինչքան էլ ամենասկզբում տնտեսուհին և Ջիմին չէին ուզում, որ Ջիմին գնա դպրոցում սովորի։ Ջիմին դուր եկավ դպրոցը, քանի որ նա այնտեղ ձեռք բերեց նոր ընկերներ և լավ ժամանակ անցկացրեց նրանց հետ։ Ինչպես նաև սովորեց նոր խաղաբառեր, որոնք դուր էին գալիս մնացածներին։

Հանրահաշիվ 9

Հանրահաշիվ դասարանական 05․02․2025

Դասարանական առաջադրանքներ՝ 268-ա,գ,ե; 269-ա,գ,ե; 272-ա,գ,ե; 273-ա,գ,ե; 274-ա,գ,ե;

ա․1, 7

գ․1, 2, 4

ե․1, 2, 5, 10, 25, 50

ա․-1, -3, -9

գ․-1, -2, -5, -10

ե․-1, -3, -5, -15

ա․(x+5)(x-3)/x+5=x-3

գ․(3a-4)(2a-3)/3a-4=2a-3

ե․(y-7)(y^3-3y^2+6y-4)/y-7=y^3-3y^2+6y-4

ա․x=1
1+7=8
x=-2
-2+7=5

գ․1+1-2=0
4-2-2=0

ե․6-2+5=9
-48-8+5=-51

ա․✓5+11

գ․5-5=0

ե․25-55+21=-9

Գրականություն

Թմկաբերդի առումը

Ընթերցել ,,Թմկաբերդի առումը,, ստեղծագործությունը։

1. Առանձնացնել անհասկանալի բառերը և բացատրել։

2. Մեկնաբանել ,,Նախերգանքը,, ՝ ներկայացնելով սեփական տեսակետն արտահայտված գաղափարների շուրջ։

3. Ներկայացնել և բնութագրել բոլոր հերոսներին։

Թաթուլ Իշխանը քաջ և ազնիվ մարդ է։ Նա շատ է սիրում իր հայրենիքը և չի վախենում պայքարել դրա համար։ Թաթուլը բարի է և վստահում է մարդկանց, բայց այդ պատճառով երբեմն միամիտ է լինում։

Թմկա տիրուհին սկզբում թվում է իդեալական կին՝ բարի, գեղեցիկ և նուրբ։ Սակայն հետո պարզվում է, որ նա խորամանկ է և միայն իր մասին է մտածում։

Նադիր Շահը գոռոզ և նենգ տիրակալ է։ Նա սիրում է իշխանությունը և անխնա է մարդկանց նկատմամբ։

4. Ներկայացրո՛ւ Թմկա տիրուհու շարժառիթները, դավաճանության ճանապարհն ընտրելու պատճառները։ Փորձի՛ր արդարացնել։

Թմկա տիրուհին խելացի, բայց շատ խորամանկ կին էր։ Նա ուներ ամեն ինչ՝ գեղեցկություն, հզոր ու բարի ամուսին և ապահով կյանք։ Սակայն դա նրան չէր բավարարում։ Նա ուզում էր իշխանություն և գահ՝ միայն իր համար։ Այդ ցանկությունը նրան դարձրեց դավաճան, որովհետև նա հավատում էր, որ առանց խաբեության չի կարող հասնել իր նպատակին։ Վերջում իր արած վատ գործերը վերադարձան իրեն, և նա ստացավ արժանի պատիժ։ Ես այսպիսի մարդուն չեմ կարող արդարացնել։

5. Ո՞րն է ստեղծագործության գաղափարը /կամ գաղափարները/։

Ստեղծագործության գաղափարն այն է, որ կյանքը նման է բումերանգի, և քո արած վատ գործը քեզ վրա կգա։

6. Ո՞ր հատվածներն են քեզ համար գեղավեստական կարևոր նշանակություն ունեցող։

Գրականություն

Ինչպե՞ս և ի՞նչ ազդեցություն ունեցավ Գևորգ Դ․ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսը հայ հասարակության կրթության զարգացման գործում: Ինչպիսի՞ միջավայրում հայտնվեց Կամսարյանը, ինչպե՞ս էր նա ցանկանում փոխել այդ միջավայրը: Ի՞նչ նմանություններ և տարբերություններ  ես տեսնում Կամսարյանի և Գևորգ Դ․ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսի գործունեությունների միջև:

Կրթությունը եղել է շատ ժամանակների կարևոր հարց, որը շատ երկրներում մեծ դժվարություն է եղել՝ ֆինանսների պատճառով, երկրի տգիտությունից և այլն։ Բայց եղել են անհատներ, ովքեր փորձել են զարգացնել կոնկրետ մեր երկիրը՝ Հայաստանը։ Նրանցից են Գևորգ Դ․Կոստանդնուպոլսեցին և Կամսարյանը։ Նրանք երկուսն ել ունեցել են նույն նպատակը, բայց եղել են տարբեր մարդիկ և տարբեր մոտեցումներով։

Գևորգ Դ․Կոստանդնուպոլսեցին մեծ դեր է ունեցել Հայաստանի կրթության զարգացմանը, իսկ Կամսարյանը ոչ։

Գևորգ Դ․Կոստանդնուպոլսեցին և Կամսարյանը թեև ունեին նույն նպատակները, նրանք հասել են լրիվ տարբեր արդյունքների, և դա ունի իր պատճառները։ Գևորգ Կաթողիկոսը պատրասատ էր գնալ ամեն ինչի, դա իր համար իր կյանքի նպատակն էր․ նա ամբողջ կյանքը զբաղվել է դրանով։ Նա ներդրել է այդ նպատակի մեջ ամեն բան ինչ ուներ՝ գիտելիք, էներգիա, գումար և այլն։ Նա նույնիսկ երկրաշարժից հետո ամեն ձև օգնում էր կրթության զարգացմանը և այնպես էր անում, որ երեխաները միշտ սովորեն։ Նա չէր հանձնվել առաջին իսկ դժվարությունից, նա մինչև վերջ պայքարել և հասել է իր նպատակին։ Գևորգ Կաթողիկոսը այս ամենը չի արել իր անունը բարձրացնելու համար, նա այն արել է պետության համար, չմտածելով իր անձի օգուտի մասին։ Վերջում, նա արժանացել է «Մեծագործ» պատվատիտղոսին։ Կամսարյանը եղել է լրիվ ուրիշ մարդ։ Այդ գործը չի եղել նրա համար կյանքի նպատակ, նա դա արել է ուղղակի իր անվան համար, նույնիսկ առանց նորմալ պատրաստվելու, քանի որ կրթությունը հերիք չէ ուրիշներին կրթելու համար։ Նա պատրաստ չէր այդքան մեծ դժվարությունների և չէր անում դա հանուն ուրիշների օգտի համար, ինչի պատճառով նա չկարողացավ հասնել իր նպատակին։

Այսպիսով, հասկանում ենք, որ ինչ-որ բան անելուց առաջ, պետք է հաշվարկել ամեն մի պահ, որպեսզի խուսափես դժվարություններից, իսկ եթե չես կարող խուսափել, ապա պատրաստ եղիր դրանց դեմ պայքարել։

Գրականություն

Առաքյալը

Մուրացան ,,Առաքյալը,, 

Ստեղծագործությունը համառոտ։

Ստեղծագործությունը ամբողջական՝ էլեկտրոնային տարբերակով։ 

Վիքիպեդիայի հոդվածը։ 

1. Ի՞նչ է նշանակում ,,առաքյալ,, ։ 

Որևէ ուսմունքի՝ գաղափարի՝ նվիրված գործիչ, ով առաքում է այսինքն տարածում ուսուցանում իր գաղափարը:

2. Ի՞նչ նպատակներ ուներ Պետրոս Կամսարյանը, ի՞նչն էր դրդում նրան գնալ գյուղ։ Բնութագրի՛ր նրան ստեղծագործության սկզբում և վերջում։ 

Կամսարյանի նպատակն էր զարգացնել գյուղը, քանի որ նա համարում էր, որ աղքատությունը գալիս է տգիտությունից: Ստեղծագործության սկզբում Պետրոսը շատ ինքնավստահ էր, իսկ վերջում նա այդքան վստահ չէր, քանի որ նրա բոլոր պլանները ձախողված էին:

3. Ինչպիսինն էր հայկական գյուղը։

Հայկական գյուղի լի էր դջվարություններով, կեղտով և աշխատանքով:

4. Ստեղծագործության մեջ գյուղի ի՞նչ խնդիրներ է ներկայացնում Մուրացանը։ Ներկայացված խնդիրներն արդիակա՞ն են։ 

Ստեղծագործության մեջ գյուղը նկարագրված է բավականին ծանր վիճակում՝ ճանապարհները լցված էին աղբի շերտով, չկային փողոցներ, մարդկանց տները նման չէին սովորական բնակարանների, քանի որ չունեին պատուհաններ, իսկ դռների տեղը ունեին նեղ անցք: Գյուղում բացակայում էին նաև խոտերը և ծառերը: Ցավոք, մինչև հիմա շատ գյուղերում կա այս խնդիրը, բայց հիմնականում գյուղերը ավելի «զարգացած» են:

5. Ո՞րն է ստեղծագործության գաղափարը, ի՞նչ է ուզում ցույց տալ Մուրացանը։

Ստեղծագործության ասելիքը այն է, որ կան մարդիկ, ովքեր միայն խոսել են կարողանում և ունեն իրենց մասին բարձր կարծիք։ Օրինակ՝ ստեղծագործության գլխավոր հերոսը՝ մինչ գյուղ գնալը, Պետրոսը ասում էր, որ կարող է օգնել գյուղացիներին առօրյա հոգսերում և ուսուցանել նրանց, անգամ իրեն համեմատում էր առաքյալի հետ, բայց վերջում ոչ մի բան էլ չկարողացավ անել և հանձնվեց։ 

6. Կարևո՞ր է գաղափարը, թե՞ մարդը, որ այն կրում է։ Քննարկել։ 

Կարծում եմ, որ երկուսն էլ շատ կարևոր են, քանի որ գաղափարը պետք է լինի իմաստուն, իսկ կրողը հետևի այդ գաղափարին։

Հանրահաշիվ 9

Հանրահաշիվ դասարանական 2․2․2026

Դասարանական առաջադրանքներ՝ 259-ա,գ,ե,է; 260-ա,գ,ե; 261-ա,գ,ե; 263-ա,գ;264-ա,գ,ե,է

ա․3x^7-x^2+6x

գ․8x^2-7

ե․7y^2+y

է․x^4-1,5x+6x+x^4
2x^4+4,5x

ա․-5x^3+3x^2+2
Կարգ՝ 3 աստիճան, ավագ անդամ՝ -5x^3, ազատ անդամ՝ 2

գ․9x^5-7/3x^2+17x
Կարգ՝ 5 աստիճան, ավագ անդամ՝ 9x^5, ազատ անդամ՝ 0

ե․✓12x^2+x^4-25+3x-✓3x*2x
x^4+✓12x^2-2✓3x^2-25
x^4+2✓3x^2-2✓3x^2-25
x^4-25
Կարգ՝ 4 աստիճան, ավագ անդամ՝ x^4, ազատ անդամ՝ -25

ա․x^3-3-3x^2-8x+11
x^3-3x^2-8x+8
3

գ․15x-13x^3
-13x^3+15x
3

ե․x^14+x^7-19-x^14-x-4
x^7-x-23
7

ա․x^2-4x+17
4x^2+x-17
17x^2+4x+1

գ․x^2+✓3x
✓3x^2+1
x+✓3

ա․2x^3-x^2

գ․60x^6+6x^2+6x

ե․-30x^7-10x^2

է․0.7x^4-2.1x^2

կենսաբանություն

Դաս 16(02․02-06․02)

Օրգանիզմների սեռական բազմացումը։Էջ 47-48։

1․Ի՞նչ է սեռական բազմացումը և ինչո՞ւ է այն կարևոր թե՛ բույսերի, թե՛ կենդանիների համար։

Սեռական բազմացումը այն է, երբ արական և իգական բջիջները միանում են և ստեղծում նոր օրգանիզմ։ Այն կարևոր է, որովհետև դրա շնորհիվ բույսերն ու կենդանիները ունենում են առողջ և տարբեր սերունդներ։

2․Որո՞նք են սեռական բազմացման հիմնական տարբերությունները բույսերի և կենդանիների մոտ։

Կենդանիների մոտ բեղմնավորումը տեղի է ունենում արական և իգական սեռական օրգաններում։
Բույսերի մոտ սեռական բազմացումը կատարվում է ծաղկի միջոցով, և ծածկասերմ բույսերի մոտ տեղի է ունենում կրկնակի բեղմնավորում, ինչը կենդանիների մոտ չկա։

3․Ի՞նչ դեր ունեն ծաղկի մասերը (փոշեհատիկ, սերմնաբուն) բույսերի սեռական բազմացման ընթացքում։

Փոշեհատիկը պարունակում է արական սեռական բջիջները, որոնք տեղափոխվում են սերմնաբուն։
Սերմնաբնում գտնվում է ձվաբջիջը, որտեղ տեղի է ունենում բեղմնավորումը և ձևավորվում է սերմը։

4․Ինչո՞ւ է սեռական բազմացումը ապահովում սերունդների բազմազանություն, ի տարբերություն անսեռ բազմացման։

Սեռական բազմացման ժամանակ սերունդը ստանում է գենետիկական նյութ երկու ծնողներից, ինչի պատճառով առաջանում են տարբեր հատկանիշներ։
Անսեռ բազմացման դեպքում սերունդը նման է ծնողին, և բազմազանություն գրեթե չի առաջանում։

Պատմություն

Հունվարի 26-31-ը, 9-րդ դաս. Հայաստանը բոլշևիկների կառավարման առաջին կիսամյակում

Սիրելի սովորողներ, խնդրում եմ ներբեռնել դասագիրքը:

Առաջադրանք 1

Հայաստանը բոլշևիկների կառավարման առաջին կիսամյակում

ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բացատրի՛ր և բնութագրի՛ր
• Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն (ՀՍԽՀ)-Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն (ՀՍԽՀ)- Հայաստանի Հանրապետության անկումից հետո նորահռչակ դարձավ Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետությունը (ՀՍԽՀ)-ն:

Ս. Շահումյան-հայ բոլշևիկ

Ս. Կասյան-գլխավորել է Հայաստանի հեղկոմը, նմանակելով մոսկովյան կուսակցական ղեկավարությանը:

Ի. Դովլաթյան-

Չեկա-բռնությունների գործադրման մարմին, որը կազմակերպում էր պատժամիջոցներ, գնդակահարություններ և ճնշում ապստամբությունները:

Հ. Օհանջանյան-ՀՀ-ի նախկին վարչապետ, որը ձերբակալվեց բոլշևիկների կողմից:

Հ. Քաջազնունի-ՀՀ-ի նախկին վարչապետ, որը ձերբակալվեց բոլշևիկների կողմից:

Ռազմական կոմունիզմ-Ռուսաստանում ձախողված քաղաքականություն, որի պայմաններում արգելվում է ազատ առևտուրն ու ապրանքաշրջանառությունը, իսկ փոքր և միջին տնտեսավարողներից խլվում են գործիքները և սարքերը:

պարենմասնատրում-պետության ու բանակի կարիքների անվան տակ գյուղացիների բերքը վերցնում են խլելով նրանց վերջին պաշարները:

Կուռո (Ս. Թարխանյան)-գլխավորում էր ապսամբական ուժերը և 1921-թ փետրվարի 18-ին վերցնում է Երևանը:

Հայրենիքի փրկության կոմիտե-Ս. Վրացյանի գլխավորությամբ ստեղծված կազմակերպություն, որը ազատում էր ձերբակալվածներին և փորձում հարաբերություններ հաստատել վրացիների հետ:

Ս. Վրացյան-իր գլխավորությամբ ստեղծվել էր Հայրենիքի փրկության կոմիտեն։

Գ. Նժդեհ-ազգային-ազատագրական պայքարի առաջնորդ և զինվորական գործիչ:

ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ
ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
1. Ճանաչի՛ր ազդեցությունը: Ի՞նչ ազդեցություն
ունեցավ ռազմական կոմունիզմի քաղաքականությունը Հայաստանում:

Ռազմական կոմունիզմի քաղաքականությունը վատ ազդեցություն ունեցավ Հայաստանի վրա, քանի որ արգելվեց ազատ առևտուրն ու ապրանքաշրջանառությունը։ Տնտեսավարողներից խլվում են գործիքները և սարքերը, իսկ գյուղացիների բերքը վերցնում են խլելով նրանց վերջին պաշարները՝ այդպիսով սովի մատնելով բնակչությանը: Այս ամենը ազդեցՀայաստանի վրա:

2. Ընդհանրացո՛ւ: Ի՞նչ հիմական գծեր կառանձնացնես բոլշևիկ­յան տիրապետության առաջին ամիսներից:

3. Գնահատի՛ր։ Փետրվարյան ապստամբության
նշանակությունը:

1921-թ փետրվարի 18-ին Կուռոի գլխավորությամբ ապսամբական ուժերը վերցնում է Երևանը դա նշանակում է, որ Երևանը ազատում են բոլշևիկների իշխանությունից և այն մինչև ապրիլի 2-ը մնում է ազատ:

Առաջադրանք 2

ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բացատրի՛ր և բնութագրի՛ր
Փետրվարյան ապստամբություն-փետրվարի 18-ին Կուռոի գլխավորությամբ ապսամբական ուժերը վերցնում է Երևանը դա նշանակում է, որ Երևանը ազատում են բոլշևիկների իշխանությունից և այն մինչև ապրիլի 2-ը մնում է ազատ:

Ա. Մյասնիկ­յան-ՀՍԽՀ կառավարության ղեկավար, որին Հայաստան էին գործուղել փետրվարյան ապստամբության հարցը լուծելու համար:

Վ. Լենին-բոլշևիկների առաջնորդ

սպեցիֆիկներ-հակոբոլշևիկ գործիչներ էին: Նրանց նպատակն էր ապահովել երկրի կայունությունը, տնտեսության զարգացում և այլն:

Ս. Սրապիոնյան (Լուկաշին)-հայ քաղաքական գործիչ և բոլշևիկ-ժողովրդավարական շարժման մասնակից։

Ա. Հովհաննիսյան-հայ քաղաքական գործիչ և բոլշևիկ-ժողովրդավարական շարժման մասնակից։

Մ. Սարյան-ՀՍԽՀ-ի դրոշի և զինանշանի հեղինակ:

Հ. Կոջոյան-ՀՍԽՀ-ի դրոշի և զինանշանի հեղինակ:

Ա. Խաչատրյան-ՀՍԽՀ-ի օրհներգ երաժշտության հեղինակ:

ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ
ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
1. Ճանաչի՛ր ազդեցությունը։ Ի՞նչ դրական և
բացասական կողմեր կառանձնացնես Հայաստանի պատմության բոլշևիկյան-կոմունիստական
իշխանության շրջանից:

Դրական կողմեր-տեղի ունեցան նոր գործարանների և արդյունաբերական կենտրոնների ստեղծում: Գրագիտության մակարդակը բարձրացավ, դպրոցներն ու բուժսպասարկումը դարձան ավելի լայն հասանելի։

Բացասական կողմերը-ՉԵԿԱ-ն ու անվտանգության ծառայությունները ճնշում և ձերբակալություններ էին կիրառում: Մարդիկ դժգոհ էին, քանի որ շատերի պաշարները վերցվում էին պետության ու բանակի կարիքների անվան տակ։

2. Ընդհանրացո՛ւ: Համեմատի՛ր ՀՀ և ՀՍԽՀ կառավարման համակարգերը:

3. Գնահատի՛ր: Ինչո՞ւ «Հայաստանի ՍԽՀ-ն» հետագայում փոխարինվեց «Հայկական ՍԽՀ»-ով:

Հայաստանի ՍԽՀ-ն հետագայում փոխարինվեց Հայկական ՍԽՀ-ով, քանի որ փորձում էին մեր պետության անվան փոխարեն արմատավորել ուղղակի էթնիկական՝ հայկականվարչական միավորիգիտակցություն:

Ուսումնական նախագիծ

<<Սանասար և Բաղդասար>> կոմիքս

Այս նախագիծը մեր ստեղծած կոմիքսն է՝ Սանասարի և Բաղդասարի մասին, որը հիմնված է հայկական էպոսի վրա։ Կոմիքսում մենք պատմում ենք նրանց մանկության, Բաղդադից հեռացվելու, մեծանալու և այն ճանապարհի մասին, որը նրանց տանում է դեպի Սասունի հիմնադրումը։ Պատմությունը ներկայացվում է միայն ավանդական աղբյուրի հիման վրա՝ առանց հորինված հավելումների։ Նկարչական ոճը լուրջ և կինեմատիկ է, ոչ մանկական։ Մեր նպատակն է հայկական դյուցազներգությունը ներկայացնել պարզ, ժամանակակից և հասկանալի ձևով, որպեսզի այն հետաքրքիր լինի երիտասարդ ընթերցողների համար։