Ո՞ր նյութերն են կոչվում պոլիմերներ, նշել դրանց մոնոմերները։
Պոլիմերներ են կոչվում մեծ մոլեկուլները, որոնք կազմված են մոնոմերներից։ Սպիտակուցի մոնոմերներն են ամինաթթուները, ածխաջրինը գլյուկոզն է, իսկ ճարպերինը գլիցերինը։
Սպիտակուցները մասնակցում են մարմնի կառուցվածքի ձևավորմանը, ֆերմենտների և հորմոնների կառուցմանը։ Օրինակ՝ ինսուլինը կարգավորում է արյան շաքարը։
Ածխաջրերը ապահովում են օրգանիզմի արագ էներգիան։ Գլիկոգենը ծառայում է որպես պահեստային աղբյուր։
Ճարպերը մասնակցում են բջջաթաղանթի կառուցմանը
Ի՞նչ ես հասկանում սպիտակուցի բնափոխում ասելով՝ բերել առօրյաում հանդիպող օրինակներ։
Սպիտակուցի բնափոխում ասելով ես հասկանում եմ, այն որ սպիտակուցի կառուցվածքը խախտվում է, և այն կորցնում իր նախնական հատկությունները։ Սպիտակուցի բնափոխումը կատարվում է միջավայրի փոփոխություն։ Օրինակ՝ ձվի եփելը և կաթի եռալը։
Նկարագերլ նուկլեինաթթուների կառուցվածքը և ֆունկցիաները։
Նուկլեինաթթուները երկու տեսակի են՝ ԴՆԹ և ՌՆԹ։ ԴՆԹ-ն բաղկացած է երկու շղթայից և չորս նուկլեոծիդներից։ ՌՆԹ-ն բաղկացած է մեկ շղթայից և չորս նուկլեոծիդներից։ ԴՆԹ-ի ֆունկիան կայանում է ժառանգական ինֆորմացիայի պահպանումը և փոխանցումը։ ՌՆԹ-ն մասնակցում է սպիտակուցների սինթեզման մեջ։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (XIX ԴԱՐ – XX ԴԱՐԻ ՍԿԻԶԲ) էջ 7-11-ը պատմել, եզրույթները սովորել , դասի ընթացքում հանդիպող բոլոր հարցերին գրավոր պատասխանել
1. Ինչո՞ւ է կարևոր պատերազմները դասակարգել արդարացի և անարդարացի տեսակների: Քո կարծիքով այսօր ինչպիսի՞ պատերազմներ են ընթանում աշխարհում: Պատերազմները դասակարգել արդարացի և անարդարացի՝ կարևոր է, քանի որ դա օգնում է հասկանալու, թե որ կողմն է գործում ինքնապաշտպանական և բարոյական հիմքերով, իսկ ով է պատերազմում շահի, իշխանության կամ նվաճման համար։ Այս տարբերակումը թույլ է տալիս միջազգային հանրությանը արձագանքել՝ աջակցելով արդար պայքարը և դատապարտելով ագրեսիվ պատերազմները։ Առանց այդ տարբերակման հնարավոր չէ ձևավորել արդար միջազգային վերաբերմունք կամ աջակցություն։ Այսօր աշխարհում ընթանում են միայն անարդարացի պատերազմներ։ 2*. Ո՞ր դեպքում կարող է պատերազմը համարվել արդարացի: Հնարավո՞ր է արդյոք, որ պատերազմող երկու կողմերի համար էլ այն լինի միատեսակ: Պատերազմը կարող է համարվել արդարացի, երբ պետությունը ձգտում է վերադարձնել իր պատմական տարածքները, անկախանալ կամ դուրս գալ ինչ-որ երկրի ազդեցության տակից։ Իմ կարծիքով, հնարավոր է այնպիսի բան, որ երկու պետությունների համար միատեսակ լինի, բայց միայն անարդարացի, երկու պետությունը չի կարող ունենալ արդարացի պատճառներ պատերազմի համար։
Փորձի՛ր մեկնաբանել, թե ինչո՞ւ էին արդյունաբերական հեղափոխության ժամանակաշրջանում հումքի և սպառման շուկաները դարձել պատերազմների գլխավոր պատճառ:
Արդյունաբերական հեղափոխության ժամանակ երկրները հումք և շուկաներ էին որոնում։ Դրանց պակասը և մրցակցությունը հանգեցրին պատերազմների։
2*. Վերհիշի՛ր Վիեննայի համաժողովի որոշումները Եվրոպայի պետությունների և ժողովուրդների վերաբերյալ։
3. Փորձի՛ր պարզաբանել՝ Հաագայում կայացած երկու միջազգային համաժողովներում ընդունած որոշումները ինչպե՞ս կարող էին նպաստել միջազգային հակամարտությունների խաղաղ կարգավորմանը։
Հաագայի երկու համաժողովները նպատակ ունեին կանխել պատերազմները և ապահովել խաղաղություն։ Դրանք առաջարկեցին վեճերը լուծել բանակցությամբ կամ միջազգային արբիտրաժով, այլ ոչ թե պատերազմի միջոցով։ Սա կարող էր օգնել պետություններին խնդիրները կարգավորել առանց ուժի կիրառման։
4. Ինչո՞ւ խախտվեց Վիեննայի համակարգի «ուժերի հավասարակշռությունը»։ Նշե՛ք առնվազն երկու պատճառ։ Մեծ տերությունների միջև մրցակցության սրում – Պետությունները սկսեցին պայքարել նոր տարածքներ, հումքային աղբյուրներ և ազդեցության գոտիներ ձեռք բերելու համար, ինչը խախտեց նախկինում հաստատված կայունությունը։ Գերմանիայի և Իտալիայի միավորումը – Այս նոր, հզոր պետությունների առաջացումը փոխեց եվրոպական տերությունների հարաբերակցությունը և խախտեց մինչ այդ հաստատված քաղաքական հավասարակշռությունը։ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԵՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ 1. Ներկայացրե՛ք Եռյակ դաշինքի և Անտանտի ձևավորման պատճառները։ Ի՞նչ կոնկրետ քաղաքական և ռազմավարական շահերի վրա էին հիմնված այդ դաշինքները։ 19-րդ դարի վերջում եվրոպական պետությունների միջև սրվեց քաղաքական և ռազմավարական մրցակցությունը։ Գերմանիան, Ավստրո-Հունգարիան և Իտալիան ձևավորեցին Եռյակ դաշինքը՝ նպատակ ունենալով պաշտպանել իրենց շահերն ու ուժեղացնել դիրքերը Եվրոպայում։ Դաշնակից պետությունները ցանկանում էին մեկտեղել ռազմական ուժերը՝ հնարավոր արտաքին հարձակումների դեպքում միմյանց աջակցելու համար։ Դրան ի պատասխան՝ Ֆրանսիան, Ռուսաստանը և Անգլիան ձևավորեցին Անտանտը՝ Գերմանիայի ուժեղացմանը հակազդելու և գաղութային մրցակցության մեջ իրար պաշտպանելու նպատակով։ Երկու դաշինքներն էլ կառուցված էին ռազմական և քաղաքական շահերի շուրջ՝ ապահովելու ազդեցություն, հզորություն և տարածքային անվտանգություն։ 2.* Ինչո՞ւ փոխվեց Վիեննայի համաժողովի արդյունքում ձևավորված ուժերի հավասարակշռությունը Առաջին համաշխարհային պատերազմի շեմին։ Քո կարծիքով ո՞րն էր գլխավոր պատճառը Վիեննայի համաժողովը նպատակ ուներ ստեղծել կայունություն Եվրոպայում և կանխել նոր պատերազմներ՝ հիմնվելով ուժերի հավասարակշռության վրա։ Սակայն 19-րդ դարի վերջին այդ համակարգը սկսեց քանդվել։ Իմ կարծիքով գլխավոր պատճառը Գերմանիայի միավորումն ու արագ զարգացումն էր։ Գերմանիան կարճ ժամանակում դարձավ տնտեսական և ռազմական գերպետություն, ինչն անհանգստացրեց մյուս տերություններին։ Այդ աճը խաթարեց հին հավասարակշռությունը, և Եվրոպան բաժանվեց հակադիր դաշինքների՝ խթանելով լարվածություն ու մրցակցություն, որն էլ հանգեցրեց Առաջին համաշխարհային պատերազմին։ 3. Ինչպե՞ս էր իմպերիալիզմի գաղափարախոսությունը ազդել տերությունների արտաքին քաղաքականության վրա։ Այս գաղափարախոսությունն ուղղակիորեն ազդեց տերությունների արտաքին քաղաքականության վրա՝ դարձնելով այն ագրեսիվ, մրցակցային և երբեմն բռնի։ Պետությունները սկսեցին պայքարել նոր գաղութների, շուկաների և հումքային աղբյուրների համար, ինչը խորացրեց հակասությունները։ Իմպերիալիզմը արտաքին քաղաքականությունը վերածեց ազդեցության գոտիներ նվաճելու պայքարի՝ անտեսելով փոքր ազգերի իրավունքներն ու ինքնիշխանությունը։ ԱՐԺԵՔ ԵՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ 1. Ինչպե՞ս ես գնահատում խաղաղապաշտների դիրքորոշումն այն մասին, որ բոլոր պատերազմները պետք է դադարեցվեն։ Խաղաղապաշտների դիրքորոշումը բոլոր պատերազմների դադարեցման մասին, շատ լավ գաղափար է։ Նրանք համոզված են, որ կյանքը, ազատությունն ու անվտանգությունը ամենակարևոր արժեքներն են, որոնք պատերազմները խախտում են։ Ես գնահատում եմ այս դիրքորոշումը, քանի որ պատերազմները բերում են միայն զոհեր և ատելություն։ Սակայն իրական աշխարհում որոշ դեպքերում խաղաղությունը դժվար է պահպանել առանց պաշտպանական քայլերի։ Այնուամենայնիվ, խաղաղության հասնելու ձգտումը պետք է միշտ լինի կարևոր։ 2. Ո՞րն է խաղաղության պահպանման ամենաարդյունավետ միջոցը։ 3. Արտահայտի՛ր քո վերաբերմունքը խաղաղության և պատերազմի հիմնախնդիրների վերաբերյալ։ Իմ կարծիքով խաղաղությունն ամենակարևոր արժեքներից մեկն է, որի բացակայությունը մեծ վնաս է հասցնում ժողովրդին։ Պատերազմը երբեք չի կարող լինել վերջնական լուծում՝ այն թողնում է ցավ, կորստի հիշողություններ և ավերումներ։ Խաղաղությունը պետք է լինի մարդկության ընդհանուր նպատակը։ Պետք է սովորենք տարբերությունը ուժի և իրավունքի միջև ու ձգտենք լուծել խնդիրները խոսքի ու ըմբռնման միջոցով։ Յուրաքանչյուր մարդ պետք է զգա պատասխանատվություն խաղաղության պահպանման հարցում՝ սկսելով ինքն իրենից։
Առաջադրանք 2
ԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ԲԱԶՄԱԶԳ ՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, էջ 14-19-ը,պատմել, եզրույթները սովորել , դասի ընթացքում հանդիպող բոլոր հարցերին գրավոր պատասխանել
1. Համացանցից օգտվելով՝ պարզի՛ր նրանցից առնվազն երեքի անունը։ Գնահատի՛ր նրանց դերը հեղափոխության մեջ (աշխատանքը ներկայացրո՛ւ 2–3 րոպեանոց ելույթի միջոցով)
2.Ժամանակակից քարտեզի վրա ցո՛ւյց տվեք այն տարածքը, որն զբաղեցնում էր Ավստրո–Հունգարական կայսրությունը։ Ներկայիս ո՞ր պետություններն էին մտնում կայսրության կազմի մեջ։
3*. Վերհիշելով պետության և կառավարման համակարգի մասին «Հասարակագիտությունից» սովորածը՝ փորձի՛ր կանխատեսել այն ներքին հիմնախնդիրները, որոնց կարող էր բախվել երկկենտրոն կայսրությունը։
Երկկենտրոն կայսրությունը կարող էր բախվել ներքին հակասությունների՝ իշխանության բաժանման պատճառով։ Երկու կենտրոնների միջև կարող էր առաջանալ մրցակցություն և անհամաձայնություն, ինչը կարող էր դանդաղեցնել որոշումների կայացումն ու իրականացումը։ Սա կարող էր հանգեցնել բյուրոկրատիայի աճի, հասարակական շփոթության և պետական կառավարման արդյունավետության նվազման։
4*. Օգտվելով քարտեզից՝ կազմի՛ր այն տարածքների ցանկը, որոնք գրավել էր Ռուսաստանը 1796–1914 թթ. ընթացքում։ Հայկական ո՞ր տարածքներն են միացվել կայսրությանը (վերհիշի՛ր նաև Հայոց պատմության 8–րդ դասարանում քո սովորածը, որ կօգնի ամբողջական պատասխան տալու)։
Վրաստան, Ադրբեջան, Կարս, Ղրիմ, Հյուսիսային Կովկաս, Ղազախստան, Տուրքմենստան, Ուզբեկստան, Տաջիկստան, Ղըրղըզստան, Մոնղոլիայի որոշ շրջաններ, Մանջուրիայի մի մաս և Սախալինի հարավային մասը։
Հայկական միացված տարածքներ են եղել Երևան, Նախիջևան, Ղարաբաղ, Սյունիք, Շիրակ, Լոռի և Կարս։
ԱՄՓՈՓԻՉ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ 1. Թվարկի՛ր քեզ հայտնի ազգային պետություններ: 2.* Քո կարծիքով ինչո՞ւ են ազգերը ձգտում ունենալու անկախ պետություն։ Անկախ պետությունը ապահովում է ազգային ինքնության պահպանությունը, մշակույթի զարգացումը, քաղաքական և տնտեսական անկախություն, ինչպես նաև մարդկանց իրավունքների պաշտպանությունը իրենց բնիկ հողի վրա։ 3. Թվարկի՛ր Ավստրիական կայսրության կազմում մտնող երկրներն ու ժողովուրդներին։ Ավստրիա, Հունգարիա, Բոհեմիա (Չեխիա), Սլովակիա, Կրաինա, Լյուբլյանա, Հորվաթիա, Սլովենիա, և բազմաթիվ այլ շրջաններ, որտեղ ապրում էին գերմանացիներ, հրեա, չեխեր, սլովակներ, հորվաթներ, սլովեններ, ուգրեր, ռումիններ և այլ ժողովուրդներ։ 4.* Ի՞նչ արդյունք ունեցավ 1848–1849 թթ. հեղափոխությունը Ավստրիական կայսրությունում։ Սահմանադրական բարեփոխումների, մի շարք ազգերի կողմից ինքնավարության պահանջների ուժգնացման, սակայն հեղափոխությունը ճնշվեց, և կայսրությունը պահպանեց իր միությունը։ 5. Ե՞րբ և իրավական ո՞ր հիմքով ստեղծվեց երկկենտրոն տերությունը։ Երկկենտրոն տերությունը ստեղծվեց 1867 թվականին՝ Ավստրո-հունգարական համադաշնության հիման վրա, իրավականորեն հաստատելով երկու կենտրոնների՝ Ավստրիայի և Հունգարիայի ինքնավարությունը մեկ կայսրության մեջ։ 6.* Ո՞րն էր Ավստրո–Հունգարիայի ներքին կյանքի գլխավոր հիմնախնդիրը։ Տարբեր ազգերի միջև քաղաքական ու մշակութային հակասություններն ու պայքարը ինքնավարության և անկախության համար։ 7. Թվարկի՛ր Ռուսաստանյան կայսրությունում ապրող ազգերի և ժողովուրդների։ ռուսներ, ուկրաինացիներ, բելառուսներ, հայեր, վրացիներ, ադրբեջանցիներ, թաթարներ, բաշկիրներ, մորդվիններ, չուվաշներ, կազախներ և բազմաթիվ ուրիշներ։ 8. Փորձի՛ր ընդհանուր կողմերով բնութագրել բազմազգ տերությունը։ Տարբեր ազգեր և ժողովուրդներ, որոնք ապրում են մեկ պետության կազմում, ունեն տարբեր լեզուներ, մշակույթներ և սովորույթներ, ինչը հաճախ բերում է մշակութային հարուստության, բայց նաև ներքին հակասությունների։ 9.* Ներկայացրո՛ւ ռուսական գերիշխանության բացասական և դրական կողմերը Ռուսաստանում ապրող ազգերի և ժողովուրդների համար։ Դրական կողմերն են անվտանգության ապահովումը, տնտեսական զարգացման հնարավորությունները, միացյալ շուկայի ստեղծումը, կրթության և մշակույթի զարգացումը։ Բացասական կողմերն էին՝ ազգային ինքնորոշման սահմանափակումը, տեղական մշակույթի ճնշումը, պետական վարչակարգի ու վարչատնտեսության կենտրոնացումը, դրսևորումները որպես գաղութային տիրապետություն որոշ շրջաններում։ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ 1**. Ուսումնասիրե՛ք այսօր գոյություն ունեցող պետությունների պետական կառավարման համակարգերը, այն խնդիրներն ու մարտահրավերները, որոնց բախվում են ժամանակակից բազմազգ պետությունները, և ներկայացրե՛ք պետությունների փորձը դրանց հաղթահարման հարցում։ Ժամանակակից բազմազբ պետությունները կարող են բախվել մի շարք խնդիրների։ Օրինակ՝ այդ փոքր ազգերը և պետությունները կուզենան անկախանան, նրանց լեզուն ուրիշ է և դժվար է նրանց սովորեցնել քո երկրի լեզուն կամ սովորել նրանցը։ Բայց, հնարավոր է այնպես անել, որ այդ ազգերը չուզենան անկախանան և ոչ մի խնդիր չլինի։ Օրինակ՝ ԱՄՆ-ն Ռուսաստանը։ Ռուսատանը այդ ազգերին ապահովել է այնպիսի պայմաններ ինչպիսիք ունեն ռուսները՝ նրանք բռնությունների և ճնշումների չէն ենթարկվում, ունեն լռիվ նույն իրավունքները։ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ 1. Ներկայացրո՛ւ Ավստո–Հունգարիայի պետական կառավարման համակարգը գծապատկերի տեսքով։ 2.* Արտահայտի՛ր քո վերաբերմունքը այդ համակարգի արդյունավետության և հեռանկարի մասին։ ԱՐԺԵՔ ԵՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ 1. Գնահատի՛ր այն ճանապարհը, որով ճնշված ազգերը անցնում են անկախության հասնելու համար։ Այդ ճանապարհը միշտ լինում է դժվար, երկար և զոհաբերություններով լի, բայց առանձ դրա երկիրը չի կարող դառնալ անկախ։ 2. Գնահատի՛ր ուժեղ կայսրի/ղեկավարի դերը բազմազգ տերությունների պահպանման գործում։ Ուժեղ կայսրը կամ ղեկավարը կարևոր են բոլոր տեսակի պետությունների համար, կապ չունի դա բազմազգ է, երկմիասնական, սահմանադրական և այլն։
2. Ընտրի՛ր երեք բանաստեղծություն, վերլուծի՛ր բլոգումդ։
Ճանապարհ
Բարակ ուղին սողալով, Ոտի տակին դողալով, Ճամփի ծայրին բուսել է Կյանքի ծառը շողալով։
Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի Այս ճանապարհն Անհունի․․․ Մարդու, բույսի, գազանի Եվ թևավոր թռչունի։
Բանաստեղծությունը խորհրդանշում է կյանքի դժվար ճանապարհը, որը բերում է դեպի լույս։
Ես սիրեցի անփուշ վարդ
Ես սիրեցի անփուշ վարդ, Տեսա ճերմակ անփուշ վարդ, Կրծքիս վրա դրի զարդ, Հոտոտեցի, բույր չուներ, Սիրտս մխաց բարդ ի բարդ։
Տեսա կարմիր փշոտ վարդ, Ավա՜ղ, ձեռքս ծակոտեց, Արյուն հոսի վարդեն ցարդ, Բույրը մտավ քմքես ներս։
Բանաստեղծությունում անփուշ վարդը խորհրդանշում է հանգիստ, բայց թույլ սեր, իսկ փշոտ վարդը՝ ցավոտ, բայց իսկական ու ուժեղ սեր։ Այն ընդգծում է, որ սերը կարող է լինել կամ անվտանգ ու մեղմ, կամ՝ խոր, ցավոտ, բայց իրական։
Աշուն կյանք
Աչքի առաջ, Հառաչ-հառաչ, Խորհրդավոր տերևներ, Բունեն ընկած կեղևներ, Հողի վրա, Դեղին հուսով Կողի վրա։
Բանաստեղծությունը ցույց է տալիս աշնան հանդարտ ու տխուր գեղեցկությունը։ Դեղնած տերևներն ընկնում են հողի վրա՝ նշելով աշնան գալուստը։ Ծառերն ու լեռները լուռ ու մենակ են, բայց ուժեղ։
3. Մեկ բանաստեղծություն ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր և տեղադրի՛ր բլոգումդ։
Գենը ԴՆԹ-ի մի հատված է, որը պահպանում է ժառանգական տեղեկատվություը: ԴՆԹ_ի ֆունկցիաները բջջում պահպանում են ժառանգական ինֆորմացիան։ Պատճենվում և փոխանցվում է նոր բջիջներին։
Նուկլեյնաթթուները քանի՞ տեսակ են լինում, նշել դրանց ֆունկցիաները
Կա նուկլեյնաթթվի երկու տեսակ՝
ԴՆԹ – պահպանում և փոխանցում է ժառանգական ինֆորմացիան։
ՌՆԹ – մասնակցում է սպիտակուցների սինթեզին
Որո՞նք են նուկլեյնաթթուների մոնոմերները, նշել դրանց տարբերությունները։
Նուկլեինաթթուների մոնոմերը նուկլեոտիդներն են, որոնք տարբերվում են շաքարով (ԴՆԹ-ում՝ դեզօքսիռիբոզ, ՌՆԹ-ում՝ ռիբոզ) և ազոտային հիմքերով (ԴՆԹ-ում՝ Թ, ՌՆԹ-ում՝ Ու)։
Աշունը բնության ամենապոետիկ և խորհրդավոր եղանակներից մեկն է։ Աշնան ընթացքում բնության գույները լիովին փոխվում են։ Գույների փոփոխությունների փոփոխությունները կատարվում են հիմնականում տերևներից։ Բայց տերևները միայն իրենց գույնը չեն փոխում, նրանք նաև չորանում են և իչնում են ներքև։ Այստեղից էլ սկսվում է տերևի ճամփորդությունը, որը կարող է լինել կարճ կամ երկար, հանգիստ կամ արագաշարժ, բայց այն միշտ էլ հետաքրքիր է անկախ նրանից, թե նա ինչպիսին է։ Ամբողջ ամառ, տերևը կպած է ծառին, բայց երբ գալիս է իր ժամանակը նա սկսում է գույնել, փոխվել և վերջում պոկվում է ծառից։ Քամուց, նա հեռվանում է այդ ծառից։ Տերևներ կան, որոնք շատ հեռու չեն գնում՝ մնում են մոտակայքում, կան, որոնք գնում են հեռու հեռավոր տեղեր։ Տերև կա, որի վրայով մարդիկ են անցնում, կա, որը ուղղակի կողքից անցուդարձին է նայում, կա, որը բնության գրկում է՝ ուրիշ տերևների հետ և բարձր ծառերով շրջապատված։ Այս ճանապարհորդությունները կարող են վախենալու թվան նրանց, քանի որ պոկվում են իրենց սովոր միջավայրից՝ ծառից, բայց հետո դա սկսում է նրանց դուր գալ՝ ազատությունը, աշխարհը ուրիշ կողմից և ընդհանրապես ուղղակի տեսնելը։ Բոլոր տերևների ճանապարհները տարբեր են, բայց բոլորն էլ հետաքրքիր են։ Սա, ինձ շատ է նմանեցնում մարդու կյանքին։ Սկզբում, բոլորս կպած ենք մեր ծառերին, ընտանիքին, բայց հետո մենք գույնում ենք՝ հասունանում ենք, հետո պոկ ենք գալիս ծառից՝ ընտանիքից, և գնում ենք ուսումնասիրելու աշխարհը։ Սկզբում դա վախենալու կլինի, բայց մենք կվայելենք այդ ազատություննը ու նոր աշխարհը։ Վերջում, ամեն տերև՝ մարդ, հայտնվում են տարբեր տեղեր, կապ չունի լավ թե վատ, բոլորի պատմությունն էլ հետաքրքիր է։ Ինչքան էլ տերևն ու մարդը լիովին տարբեր են, նրանց մեջ ինչ-որ կապ կա։
Everyone has a hobby that brings them joy, helps them relax, and gives them something to look forward to in their free time. For me, that hobby is football. Whether I’m playing on the field, watching a match, or just kicking a ball around with friends, football is something I truly love and enjoy. Football is more than just a game; it’s a passion. I started playing when I was young, and ever since then, I’ve been hooked. The thrill of running across the field, making passes, and scoring goals gives me an incredible rush. It’s not only fun, but it also keeps me active and healthy. Playing football improves my stamina, coordination, and teamwork skills. One of the things I love most about football is how it brings people together. Whether we win or lose, we play as a team and support each other. Some of my best memories have been made on the field with my teammates. We share laughs, challenges, and victories, and those experiences have built strong friendships that go beyond the game. Football also teaches important life lessons. It’s taught me discipline, patience, and how to handle both success and failure. Sometimes you win, and sometimes you lose, but every game is a chance to learn and grow. In conclusion, football is more than just my hobby, it’s a big part of who I am. It gives me joy, keeps me healthy, and teaches me valuable life skills. No matter where life takes me, I know football will always be something I carry with me.