Ռուսաց լեզու

Самостоятельная работа

1 Раскройте скобки, поставьте слова и словосочетания в нуж-
ной форме. 

  1. Не открывайте (окно) окно! На улице холодно.
  2. У моей жены завтра день рождения, мы пригласили (гости)
    гостей .
  3. Я жду (твоя сестра) твою сестру уже 15 ми-
    нут! Где она?
  4. Ирина любит (торты и пирожные) торты и пирожные.
  5. Сергей плохо знает (свой двоюродный брат) своего двоюродного брата. Его брат давно живёт в другом городе.
  6. (Какая девушка)Какую девушка ты встречал вчера на вокзале?
  7. Алексей уже много лет не видел (свои родители) своих родители.
  8. Я потеряла (библиотечная книга) библиотечную книгу!
  9. Позовите, пожалуйста, к телефону (Александр) Александра !
  10. Она знает (я и моя жена) меня и мою жену уже много лет.
  11. Завтра мы пойдём в (филармония) филармонию.
  12. Я очень люблю (классическая музыка) классическую музыку.
  13. Галя вышла замуж за (свой школьный друг) своего школьного друга.

2 Продолжите словосочетания.

  1. читать — читать книгу, читать журнал
  2. писать — писать письмо, писать сочинение
  3. знать — знать грамматику, знать правило
  4. открыть — открыть дверь, открыть окно
  5. взять — взять книгу, взять тетрадь
  6. купить — купить сувенир, купить подарок
  7. подарить — подарить цветы, подарить подарок
  8. ждать — ждать друга, ждать автобус
  9. фотографировать — фотографировать родителей, фотографировать природу
  10. любить — любить сына, любить родителей
  11. поздравить — поздравить преподавателя, поздравить друга

3 Добавьте к написанным из задания 2 словосочетаниям при-
лагательные, запишите словосочетания.

Модель: читать книгу — читать интересную книгу

писать письмо — писать длинное письмо
знать грамматику — знать Английскую грамматику
открыть дверь — открыть тяжёлую дверь
взять книгу — взять новую книгу
купить сувенир — купить красивый сувенир
подарить цветы — подарить красивые цветы
ждать друга — ждать лучшего друга
фотографировать родителей — фотографировать любимых родителей
любить сына — любить маленького сына
поздравить преподавателя — поздравить уважаемого преподавателя

4 Напишите личные местоимения в винительном падеже. 

  1. (Я) Меня зовут Андрей. 2. Эта куртка теплее, чем та.
    Надень (она)
    её! 3. Какие прекрасные стихи! Я хочу (они)
    их выучить. 4. Вы не можете познакомить (мы) на с этим человеком? 5. Я не видел (вы) ва вчера в университете. Вы болели? 6. Ира, (ты) тебе просила позвонить мама. 7. Это ваш новый преподаватель? Как (он) его зовут?

5.Напишите притяжательные и указательные местоимения в
винительном падеже. 

Дайте мне, пожалуйста, ваш новый номер телефона!

Напишите свою автобиографию.

Куда ты положила мою ручку?

Он проводил своих гостей до метро.

Это очень хороший композитор. Я люблю слушать его песни.

Ты видел нашу новую машину?

Открой эту коробку!

Ты знаешь этих новых студентов?

Того человека я видел раньше.

Твоих родителей очень любят все дети.

Куда она убрала мои документы?

Ту сказку я уже слышал: её рассказывала мне бабушка.

Лена похожа на своего отца.

Աշխարհագրություն

Փետրվարի 5-11

  1. Բնութագրե ՛ք Երևանի բնական պայմաններն ու ռեսուրսները:

Երևանը տեղակայված է Հայաստանի կենտրոնական հատվածում՝ Արարատյան դաշտավայրի հյուսիսային մասում։ Քաղաքի բարձրությունը ծովի մակարդակից կազմում է մոտ 900–1300 մետր։ Այն շրջապատված է լեռնային զանգվածներով, իսկ քաղաքի միջով հոսում է Հրազդան գետը։ Ռելիեֆը հիմնականում հարթ է, սակայն առկա են նաև բլրային տարածքներ և Հրազդանի կիրճը, որը ձևավորում է բնական ձորեր։

  1. Բացատրե ՛ք Երևանի բնակչության թվի արագ աճի պատճառները: Արտահայտե՛ք տեսակետ արագ աճի պատճառների և դրա հետևանքների վերաբերյալ:

Երևանի բնակչության արագ աճը պայմանավորված է նրանով, որ այն երկրի մայրաքաղաքն է, վարչական, տնտեսական և մշակութային կենտրոնը։ Այստեղ կենտրոնացած են աշխատատեղերը, բարձրագույն ուսումնական հաստատությունները և հիմնական ծառայությունները։
Աճի դրական կողմն այն է, որ զարգանում են տնտեսությունն ու ենթակառուցվածքները։ Սակայն բացասական հետևանքներից են բնակարանների թանկացումը, տրանսպորտային ծանրաբեռնվածությունը և շրջակա միջավայրի աղտոտումը։

  1. ՀՀ քաղաքներն ի՞նչ խմբերի են բաժանվում ըստ աշխատանքի աշխարհագրական բաժանմանն իրենց մասնակցության աստիճանի:

  1. Գյումրու զարգացման տարբեր փուլերում ի՞նչ գործոններ են նպաստել կամ խանգարել նրա տնտեսական վերելքին:

Գյումրու զարգացման փուլին մեծ վնաս է տվել 1988 թվականի երկրաշարժը, որը քանդեց գրեթե ամբողջ քաղաքը։

  1. Տվե ՛ք Վանաձոր քաղաքի աշխարհագրական բնութագիրը:

Վանաձորը գտնվում է Լոռու մարզում՝ Փամբակի գոգավորությունում, մոտ 1350 մ բարձրության վրա։ Այն շրջապատված է Փամբակի, Լալվարի և Բազումի լեռնաշղթաներով, ինչը պայմանավորում է նրա լեռնային բնույթը և մեղմ կլիման։

  1. Հայաստանի քաղաքների շարքում ո՞րն է Վաղարշապատի հատուկ դերը

Վաղարշապատը կարևոր պատմամշակութային և հոգևոր կենտրոն է։ Այն համարվում է Հայ Առաքելական Եկեղեցու կենտրոնը և հաճախ կոչվում է Հայաստանի հոգևոր մայրաքաղաք։

  1. Գնահատե ՛ք Կապան քաղաքի զարգացման բնական և տնտեսական նախադրյալները:

Կապանը գտնվում է Սյունիքի լեռնային շրջանում և հարուստ է հանքային պաշարներով, ինչը նպաստել է հանքարդյունաբերության զարգացմանը։ Բացի այդ, տարածքն ունի ջրային ռեսուրսներ և անտառներ, որոնք բարենպաստ պայմաններ են ստեղծում ինչպես բնակության, այնպես էլ զբոսաշրջության զարգացման համար։

Ռուսաց լեզու

Эссе «Мое отношение к поступку Желткова»

Повесть Гранатовый браслет Александр Иванович Куприна рассказывает о редкой и трагической любви. Главным героем произведения является Георгий Желтков — скромный чиновник, для которого чувство к Вера Николаевна Шеина стало смыслом всей жизни. Я считаю, что его поступок можно воспринимать двояко. С одной стороны, в нём проявляется сила характера. Его любовь была искренней, чистой и бескорыстной. Он не надеялся на взаимность и ничего не требовал взамен. Гранатовый браслет стал символом его глубоких чувств, а уход из жизни — доказательством того, насколько серьёзно он относился к своей любви. С другой стороны, этот поступок можно назвать слабостью. Любовь не должна разрушать человека и причинять боль другим. Его смерть оставила тяжёлый след в душе Веры и показала, что чрезмерная привязанность может стать опасной. Для меня Желтков — не безумец, а человек, искренне и глубоко любящий. Эта история учит нас ценить настоящие чувства, но помнить, что любовь должна приносить свет и жизнь, а не страдание и утрату.

Հանրահաշիվ 9

Հանրահաշիվ դասարանական 12․02․2026

Դասարանական առաջադրանքներ՝ 288-ա,գ,ե;289-ա,գ,ե;291-ա,գ,ե;292-ա,գ,ե;

ա․x^3+9x^2+8x=0
x(x^2+9x+8)=
x=0
x^2+9x+8=0
D=49
x1=-1
x2=-8

գ․x(x^2-6x+9)=0
x=0
D=0
x=3

ե․x^2(x^2+4x+1)=0
x^2=0
x=0
x^2+4x+1=0
D=12
x=-2+-✓3

ա․x=-2
x^2+5x+6=0
D=1
x1=-2
x2=-3

գ․x^2=25
x=+-5
x^2+7x+10=0
D=9
x1=-2
x2=-5

ե․x^2-15x-16=0
D=289
x1=16
x2=-1
x^2+8x+7=0
D=36
x1=-1
x2=-7

ա․x=0

գ․ԹԱԲ՝․x=/-5
x=3

ե․ԹԱԲ՝․x=/-2
x=-2 չի բավ
x=1

ա․ԹԱԲ՝․x=/4
x^2+4x-21=0
D=100
x1=3
x2=-7

գ․ԹԱԲ՝․8x=/-2, x=/-1/4
4x^2+5x+1=0
D=25-4*4*1=9
x1=1
x2=-1/4 չի բավ

ե․ԹԱԲ․՝ x=/-7, x=/5
x^2+8x+7=0
D=64-4*1*7=36
x1=-8+6/2=-1
x2=-7 չի բավ

Հայոց լեզու, Ուսումնական նախագիծ

Իմ քաղաքը

Յուրաքանչյուր մարդու համար իր քաղաքը առանձնահատուկ նշանակություն ունի։ Իմ դեպքում ես ապրում եմ Երևանում, բայց իմ սրտին ամենամոտ քաղաքը Գյումրին է։ Չնայած առօրյաս անցնում է մայրաքաղաքում, ինձ համար հարազատ ու ջերմ քաղաքը Գյումրին է։

Երևանը մեծ ու աշխույժ քաղաք է։ Այստեղ կյանքը երբեք չի կանգնում․ մարդիկ միշտ շտապում են, փողոցները լի են մեքենաներով, իսկ երեկոյան քաղաքը լցվում է լույսերով։ Երևանը տալիս է շատ հնարավորություններ՝ կրթության, աշխատանքի և զարգանալու համար։ Ես սիրում եմ իմ բնակության վայրը, իմ դպրոցը և այն միջավայրը, որտեղ մեծանում եմ։ Սակայն Գյումրին իմ հոգուն ավելի մոտ է։ Այն ունի յուրահատուկ շունչ ու մշակույթ։ Գյումրեցիները հայտնի են իրենց հումորով, պարզությամբ և ջերմությամբ։ Երբ լինում եմ Գյումրիում, զգում եմ առանձնահատուկ հանգստություն և մտերմություն։ Հին քարաշեն տները, նեղ ու գեղեցիկ փողոցները, քաղաքի պատմական շենքերը ստեղծում են մի մթնոլորտ, որը դժվար է նկարագրել բառերով։ Այնտեղ ես զգում եմ, որ կապ ունեմ իմ արմատների հետ։ Երբ հիշում եմ մանկությանս ամենաերջանիկ պահերը, մեծ մասը եղել են Գյումրիում՝ ամռանը, ընտանիքիս հետ, երբ ոչ մի բանի մասին չես մտածում և ուղղակի վայելում ես օրերդ։

Իմ քաղաքը միայն բնակության վայր չէ։ Այն այն տեղն է, որտեղ ես ինձ ապահով, հարազատ և երջանիկ եմ զգում։ Թեև ապրում եմ Երևանում, իմ սրտում միշտ առանձնահատուկ տեղ ունի Գյումրին՝ իր մշակույթով, պատմությամբ և մարդկանց ջերմությամբ։

Հայոց լեզու, Ուսումնական նախագիծ

Գյումրիի բարբառի բառարան

Առավոտ կանուխ-վաղ առավոտյան

Բաբուչ-հողաթափիկ

Գուկամ-գալիս եմ

Ընչի-ինչի

Թազա-նոր

Թավաքյալի-տարօրինակ

Թամբալ-ալարկոտ

Թավը չէ-չի հաշվվում

Լախանա-կաղամբ

Ծո-արա

Կեշտամ-գնում եմ

Կաղին-պնդուկ

Կոբալ-ձեռնափայտ

Կագալ-ընկույզ

Ձութ-ծամոն

Նաղդ-կանխիկ գումար

Պաղ-սառը

Սալամաթ-ամբողջական, ողջ-առողջ

Սայլուգ-գիժ

Սիլլա-ապտակ

Տագ-բազուկ

Փուռչուլուկ-գազար

Քյոշա-անկյուն

Քյալա-գլուխ

Հանրահաշիվ 9

Հանրահաշիվ դասարանական 10․02․2026

Դասարանական առաջադրանքներ՝ 283-ա,գ,ե;285-ա,գ,ե;286-ա,գ,ե,է;287-ա,գ,ե;

ա․-1, -2, -5, -7, -10, -14, -35, -70
P(-1)=-1+7-10+70=/0
P(-2)=-8+28-20+70=/0
P(-5)=/0
P(-7)=0
(x+7)(x^2+10)

գ․-1, -2, -5, -10, 1, 2, 5, 10
P(-1)=-2+10+2-10=0
(x+1)(2x^2+8x-10)

ա․Այո

գ․Այո

ե․Ոչ

ա․x=-5
x=7

գ․x^2=0
x=0

ե․x=5

է․3x=-12
x=-4
-x=-4
x=4

ա․D=25-4*1*4=9
x1=-5+3/2=-1
x2=-8/2=-4
(x+1)(x+4)=0

գ․D=225-4*1*44=49
x1=-15+7/2=-4
x2=-22/2=-11
(x+4)(x+11)=0

ե․x(x^2-1)=0
x=0
x^2=1
x=+-1

Գրականություն

Համադրելով գեղարվեստական և պատմական տեքստերը՝ մեկնաբանի′ր, թե ինչու տարբեր ժամանակներում գործող անհատների առաջ քաշած լուսավոր գաղափարները կյանքի չկոչվեցին։

Լուսավորություն և կրթություն տարածելը եղել է մարդկության գլխավոր նպատակը դեռևս 16-րդ դարից։ Տարբեր վայրերում և տարբեր ժամանակներում այն տարբեր ձևերով է ստացվել՝ քիչ, շատ, կամ ընդհանրապես չի ստացվել։

Կամսարյանը կրթությունը նոր ավարտած երիտասարդ էր, որը մտածում էր, որ ուղղակի կրթությամբ հնարավոր է կրթել մարդկանց։ Նա չգիտեր թե ինչ վիճակում են գյուղը և այնտեղի բնակիչները, այդ պատճառով նրա մոտ ոչ մի բան չստացվեց։ Նա գյուղի կյանքը այդպիսին չէր պատկերացնում։ Ամենամեծ խնդիրը դա էր, եթե նա ամենասկզբից էլ իմանար թե գյուղում ինչպիսի իրավիճակ էր, կամ ավելի լավ կպատրաստվեր կամ ընդհանրապես չէր մտածի այդ ուղղությամբ։ Մյուս կողմից եղել է Մադրասի խմբակը, որը նույնիսկ Հայաստանում չէր, և այնտեղի մարդիկ նույնպես պատկերացում չունեին Հայաստանի իրավիճակի մասին, քանի որ նրանք Կամսարյանի պես սովորական մեծահարուստ էին, որոնք ուզում էին իրենց պետությանը օգնել։ Մադրասի խմբակը մեծ գործունեություններ էր պլանավորել իրագործելու, բայց նրանք միայն կարողացան գիրք գրել, որը իդեպ ուներ իր օգուտը։ Այո, նրանք չտարածեցին լուսավորությունը, չզարգացրեցին ռազմական կրթությունը, բայց նրանք արթնացրեցին և արթուն պահեցին հայերի միջի անկախ լինելու զգացողությունը։ Ոչ ոք չի կարող ասել, բայց գուցեև 1918 թվականին Հայաստանը չանկախանար, եթե Մադրասի խմբակը գոյություն չունենար։

Այսպսիով, կարող ենք ասել, որ Կամսարյանը և Մադրասի խմբակը ունեին գրեթե նույն նպատակները՝ օգնել հայրենիքին, Կամսարյանի մոտ դա հաստա չի ստացվել, իսկ Մադրասի խմբակի մոտ դա ստացվել է, բայց մի քիչ այլ ձև։ Նրանք պետք է օգնեին Հայաստանին անկախանալու, բայց ուղղակի կարողացան տարածել այդ գաղափարը, որը նույնպես շատ լավ է։

Հանրահաշիվ 9

Հանրահաշիվ դասարանական 09․02․2026

Դասարանական առաջադրանքներ՝  276; 279-ա,գ,ե,;280-ա,գ; 281-ա,գ,ե;283-ա,գ,ե

b

ա․4+14-5=13
Չի բաժանվում

գ․16-18+2=0
Բաժանվում է

ե․128-128=0
Բաժանվում է

ա․Ոչ

գ․բազմանդամ չի

ա․1, 5, -1, -5
P(1)=2-9-5=-12
P(5)=50-45-5=0
P(-1)=2+9-5=6
P(-5)=50+45-5=90
Պատ․՝ 5

գ․1, 2, -1, -2
P(1)=-1
P(2)=8-10+2=0
P(-1)=2+10+2=14
P(-2)=8+10+2=20
Պատ․՝ 2

ե․1, 2, 3, 6, -1, -2, -3, -6
P(1)=2-3-11+6=-10
P(2)=16-12-22+6<0
P(3)=54-27-33+6=0
P(6)=432-36-66+6=336
P(-1)=-2-3+11+6>0
P(-2)=-16-12+22+6=0
P(-3)=-54-27+33+6>0
Պատ․՝ 3, -2

Без рубрики

Փետրվարի 4-10-ը, առաջադրանք, 9-րդ դաս.

Սիրելի սովորողներ, խնդրում եմ ներբեռնել դասագիրքը:

Առաջադրանք 1

Խորհրդային Հայաստանի տարածքային և սահմանային խնդիրները:/Էջ 82

ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բացատրի՛ր և բնութագրի՛ր
Ա. Բեկզադյան-Հայ խորհրդային գործիչ։ Նա առաջարկում էր, որ սահմանները որոշվեն բնակչության ազգությամբ
Բ. Մդիվանի-Խորհրդային կուսակցական գործիչ։
Մասնակցել է Կովկասում սահմանների հարցերի քննարկմանը։
Ինքնավար Սյունիք-Զանգեզուրը, որը ժամանակավորապես հայտարարեց իրեն ինքնուրույն,
որ չանցնի բոլշևիկների կամ թշնամիների ձեռքը։
Լեռնահայաստան-Ինքնավար Սյունիքի նոր անունը։
Գ. Նժդեհ-Հայ մեծ զինվոր և առաջնորդ։ Նրա շնորհիվ Զանգեզուրը մնաց Հայաստանին։
Ս. Վրացյան-Հայ քաղաքական գործիչ։ Եղել է Լեռնահայաստանի վարչապետը։
Ա. Մռավան-Խորհրդային Հայաստանի արտաքին գործերի ղեկավար։ Պետք է պաշտպաներ Հայաստանի շահերը, բայց չկարողացավ։
Ս. Կասյան-Խորհրդային գործիչ Հայաստանում։ Մասնակցել է խորհրդային իշխանության հաստատմանը։
Ռ. Հորն-Բրիտանացի ներկայացուցիչ։
«Եղբայրության և բարեկամության» պայմանագիր-Պայմանագիր Ռուսաստանի և Թուրքիայի միջև։ Դրանով Թուրքիան ստացավ հայկական հողեր։
«Սրտագին և անկեղծ բարեկամության» պայմանագիր-Նախագիծ, որը նույնպես աջակցում էր
թուրք-ռուսական համագործակցությանը Հայաստանի հաշվին։
Ազգային ուխտ-Թուրքիայի ծրագիր, որի նպատակներ պահել և ընդլայնել թուրքական տարածքները։
Յ. Գանեցկի-Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցիչ։ Մասնակցել է Կարսի բանակցություններին։
Ք. Կարաբեքիր-Թուրք գեներալ։ Նա մերժեց հայկական բոլոր պահանջները Կարսի պայմանագրում։

ՀԻՄՆԱԿԱՆ
ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ա. Ներկայացրո՛ւ։ Ինչպե՞ս կարգավորվեցին Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ Հայաստանի տարածքային ու սահմանային հարցերը: Ի՞նչ
ընթացք ունեցավ Գ. Նժդեհի պայքարը Սյունիքում:

Ջավախքը անցավ Վրաստանին։ Լեռնային Ղարաբաղն ու Նախիջևանը հանձնվեցին Ադրբեջանին։ Թուրքիայի հետ սահմանները որոշվեցին Մոսկվայի և Կարսի պայմանագրերով, որոնց արդյունքում Թուրքիան ստացավ Կարսի շրջանը։ Սյունիքում Գարեգին Նժդեհը պայքարեց տարածքային զիջումների դեմ և իր պայքարի շնորհիվ Զանգեզուրը մնաց Հայաստանի տարածքում։

բ. Բացատրի՛ր: Ի՞նչ դիքորոշում ունեին և ի՞նչ հիմնավորումներ էին առաջ քաշում ­Հայաստանը,
Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը իրենց տարածքային ու սահմանային հավակնությունները
ներկայացնելիս:

Հայաստանը պահանջում էր, որ սահմանները որոշվեն բնակչության ազգությամբ, քանի որ վիճելի տարածքներում մեծամասնությունը հայեր էին։ Ադրբեջանը և Վրաստանը ձգտում էին պահել կամ ընդլայնել իրենց տարածքները՝ անտեսելով բնակչության կազմը։ Թուրքիան իր պահանջները հիմնավորում էր Ազգային ուխտով և փորձում էր վերականգնել իր ազդեցությունը։ Այս բոլոր պետությունները իրենց շահերը պաշտպանեցին Հայաստանի հաշվին։

գ. Վերլուծի՛ր: Հայերի հաշվին զիջումեր կատարելը
օգնե՞ց Արևելքում հեղափոխություն տարածելուն:

Հայերի հաշվին զիջումներ կատարելը չօգնեց Արևելքում հեղափոխություն տարածելուն։ Այդ զիջումները միայն թուլացրին Հայաստանը և ստեղծեցին երկարատև հակասություններ տարածաշրջանում, որոնք հետագայում դարձան նոր հակամարտությունների պատճառ։

Ա2 ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ
ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
1. Ճանաչի՛ր ազդեցությունը: Ի՞նչ ազդեցություն ունեցան
1920-1930-ական թվականները անկախ Հայաստանի
Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգի ձևավորման վրա:

1920–1930-ական թվականները մեծ ազդեցություն ունեցան Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի վրա, քանի որ այդ ժամանակ Հայաստանը կորցրեց անկախությունը և դարձավ խորհրդային հանրապետություն։ Արտաքին քաղաքական որոշումները այլևս ինքնուրույն չէին ընդունվում, այլ անում էր Խորհրդային Ռուսաստանը։

2. Ընդհանրացո՛ւ: Ի՞նչ գործոններով էին պայմանավորված Հայաստանի հաշվին Վրաստանին, Ադրբեջանին
և Թուրքիային կատարված տարածքային զիջումերը:

Հայաստանի հաշվին տարածքային զիջումները պայմանավորված էին մի քանի գործոններով։ Հայաստանը թույլ էր ռազմական և քաղաքական առումով, իսկ բոլշևիկյան իշխանությունը պատրաստ էր զիջումների՝ հանուն սեփական շահերի։ Խորհրդային Ռուսաստանը ցանկանում էր բարեկամական հարաբերություններ հաստատել Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի հետ և այդ նպատակով անտեսում էր հայկական շահերը։

3 . Գն ահ ատի՛ր։ Ի՞նչ դերակատարություն է ունեցել
Խորհրդային Ռուսաստանը Հայաստանի տարածքային և սահմանային հարցերի կարգավորման խնդրում:
Ի՞նչ դեր է ունեցել Գ. Նժդեհի գլխավորած պայքարը
Զանգեզուրը Հայաստանի կազմում մնալու հարցում:

Խորհրդային Ռուսաստանը վճռորոշ դեր ունեցավ Հայաստանի տարածքային և սահմանային հարցերում՝ հիմնականում դրանք լուծելով Հայաստանի վնասով։ Նրա նախաձեռնությամբ ընդունվեցին պայմանագրեր, որոնցով հայկական տարածքներ հանձնվեցին հարևան պետություններին։ Միևնույն ժամանակ Գարեգին Նժդեհի գլխավորած պայքարը մեծ դեր խաղաց Զանգեզուրը Հայաստանի կազմում պահելու գործում, քանի որ նրա զինված և քաղաքական դիմադրությունը ստիպեց բոլշևիկներին հաշվի նստել այդ տարածքի հետ։

Առաջադրանք 2

Հայկական հարցը Լոնդոնի և Լոզանի խորհրդաժողովներում

ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բացատրի՛ր և բնութագրի՛ր

  • Հայկական հարց • Փարիզի վեհաժողով • Լոնդոնի և Լոզանի խորհրդաժողովեր • Վ. Ուիլսոն • Ու. Հարդինգ
  • Ազգային օջախ • Պ. Նուբար • Ա. Ահարոնյան • Ազգային պատվիրակություն.

ՀԻՄՆԱԿԱՆ
ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ա. Ներկայացրո՛ւ։ Ինչու՞ հրավիրվեցին և ի՞նչ ընթացք ունեցան Լոնդոնի և Լոզանի խորհրդաժողովերը:
բ. Բացատրի՛ր: Ինչու՞ Սևրի պայմանագրով նախատեսված Հայաստանի ստեղծման հարցը վերածվեց հայերին Ազգային օջախ տրամադրելու խնդրի:
գ. Վերլուծի՛ր: Ինչու՞ և ինչպե՞ս պատերազմում պարտված
Թուրքիան կարողացավ հաղթանակած դուրս գալ Լոզանի խորհրդաժողովից:
Ա2 ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ
ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ

  1. Ճանաչի՛ր ազդեցությունը: Ի՞նչ ազդեցություն
    ունեցավ Լոզանի խորհրդաժողովը Հայկական
    հարցի և հայ գաղթականների սփյուռքայնացման գործում:
  2. Գնահատի՛ր։ Ինչու՞ և ի՞նչ դիրքորոշում էին որդեգրել խորհրդաժողովների մասնակից տերությունները Հայկական հարցում: