Աշխարհագրություն

Մայիս ամսվա բլոգային առաջադրանք

Ուսումնական նախագիծ. «Հայաստանի մարզերի բացահայտումը»

Առաջադրանքի․ Ընտրե՛ք նշված երեք մարզերից մեկը՝ Կոտայք, Սյունիք կամ Տավուշ, և իրականացրե՛ք հետազոտական աշխատանք հետևյալ պլանով.

  1. Աշխարհագրական դիրք. որտե՞ղ է գտնվում մարզը, ո՞ր մարզերին կամ երկրներին է սահմանակից, ո՞րն է մարզկենտրոնը:
  2. Բնական պայմաններ և ռեսուրսներ. ներկայացրե՛ք մարզի ռելիեֆը (լեռներ, գետեր, լճեր), կլիման և օգտակար հանածոները:
  3. Բնակչություն. տեղեկություններ հաղորդե՛ք բնակչության թվաքանակի և խոշոր քաղաքների վերաբերյալ:
  4. Տնտեսություն. ի՞նչ արդյունաբերական ձեռնարկություններ կան մարզում, ինչո՞վ է զբաղվում բնակչությունը (գյուղատնտեսություն, տուրիզմ և այլն):
  5. Նշանավոր վայրեր. պատմե՛ք մարզի պատմամշակութային հուշարձանների, վանքերի կամ բնական տեսարժան վայրերի մասին

Աշխարհագրական դիրք
Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելքում։ Սահմանակից է Վրաստանին, Ադրբեջանին, ինչպես նաև ՀՀ Լոռու և Գեղարքունիքի մարզերին։ Մարզկենտրոնը Իջևան քաղաքն է։

Բնական պայմաններ և ռեսուրսներ
Մարզի ռելիեֆը հիմնականում լեռնային է։ Այստեղ են գտնվում Փոքր Կովկասի լեռնաշղթաների հատվածները։ Խոշոր գետերն են Աղստևը, Դեբեդի վտակները, Ոսկեպարը։ Տարածքում կան նաև փոքր լճեր և բազմաթիվ անտառներ։ Կլիման համեմատաբար մեղմ է․ ամառները տաք են, ձմեռները՝ չափավոր սառը։ Օգտակար հանածոներից կան շինանյութեր, կրաքար, կավ, հանքային ջրեր և անտառային ռեսուրսներ։

Բնակչություն
Տավուշի մարզի բնակչությունը մոտ 120 հազար մարդ է։
Խոշոր քաղաքներն են՝ Իջևանը, Դիլիջանը, Բերդը, Նոյեմբերյանը, Այրումը։

Տնտեսություն
Տավուշի տնտեսության հիմնական ճյուղերն են գյուղատնտեսությունը, սննդի արդյունաբերությունը, անտառային տնտեսությունը և զբոսաշրջությունը։ Մարզում զարգացած է խաղողագործությունը, այգեգործությունը, անասնապահությունը, մեղվաբուծությունը։ Դիլիջանը հայտնի է որպես զբոսաշրջային և առողջարանային կենտրոն։ Գործում են գինու, պահածոների, փայտամշակման և սննդի արտադրության ձեռնարկություններ։

Նշանավոր վայրեր
Տավուշը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով և բնության գեղեցիկ վայրերով։ Հայտնի են՝

  • Հաղարծնի վանք
  • Գոշավանք
  • Մակարավանք
  • Դիլիջանի ազգային պարկ
  • Պարզ լիճ
  • Ժուխտակ և Մաթոսավանքեր

Տավուշը հաճախ անվանում են Հայաստանի «կանաչ գոհար»՝ իր անտառների, մաքուր օդի և գեղեցիկ բնության պատճառով։