Գրականություն

Իսահակյան

Մի մրահոն աղջիկ տեսա
Ռիալտոյի կամուրջին,
Հորդ մազերը – գետ գիշերվա,
Եվ հակինթներ` ականջին:

Աչքերը սև — արևներ սև,
Արևների պես անշեջ,
Գալարում էր մեջքը թեթև
Ծաղկանկար շալի մեջ:

Աչքս դիպավ աչքի բոցին,
Ու գլուխըս կախեցի.
Ժպտաց ժպտով առեղծվածի,
Հավերժական կանացի:

Միամիտ չեմ` հավատամ քեզ.
Տառապանքս փորձ ունի. –
Մի մրահոն կույս էր քեզ պես,
Կոտրեց սիրտս պատանի …

1. Ըստ բանաստեղծության նկարագրի՛ր աղջկան։

Աղջիկը մրահոն էր, սև աչքերով, հորդ մազերով և գեղեցիկ ժպիտով։

2. Մեկնաբանի՛ր ,,առեղծվածային ժպիտ,, արտահայտությունը։ 

3. Մեկնաբանի՛ր բանաստեղծությունը։

Հեղինակը տեսնում է աղջկա, բայց հիշելով իր անցյալ փորձը, զգուշանում է։ 

Ռավեննայում

Արարատի ծեր կատարին
Դար է եկել, վայրկյանի պես,
Ու անցել:

Անհուն թվով կայծակների
Սուրն է բեկվել ադամանդին,
Ու անցել:

Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել լույս գագաթին,
Ու անցել:

Հերթը հիմա քոնն է մի պահ.
Դու էլ նայիր սեգ ճակատին,

Ու անցիր…

1. Ինչպե՞ս է ներկայացվում ժամանակի անցողիկությունը։

Այն ներկայացվում է որպես արագ մի բան։ Դարերը անցնում են վարկյանների ընթացքում։

2. Ի՞նչ է խորհրդանշում Արարատը։ 

Արարատը խորհրդանշում է հավերժություն, ուժ և հայ ժողովրդի պատմությունը։

3. Ի՞նչ ուղերձ է փոխանցում բանաստեղծությունը։ 

Բանաստեղծությունը ասում է, որ կյանքը կարճ է, մարդը գալիս ու անցնում է, իսկ մեծ արժեքներն ու պատմությունը մնում են։