կենսաբանություն

Դաս15(16․02-20․02)

Մենդելի 2-րդ օրենքը:Էջ 53-54։

1․Ինչ է ասում Մենդելի 2-րդ օրենքը, և ինչ է տեղի ունենում ալելների հետ գամետների առաջացման ժամանակ։

Գրեգոր Մենդել-ի 2-րդ օրենքը ասում է, որ երկրորդ սերնդում նորից երևում է այն հատկանիշը, որը առաջին սերնդում չէր երևում։ Ռեցեսիվ հատկանիշը չի անհետանում, այլ թաքնված մնում է։
Գամետների առաջացման ժամանակ երկու ալելները բաժանվում են։ Ամեն գամետ ստանում է միայն մեկ ալել՝ կամ A, կամ a։

2․Եթե հիբրիդը ունի Aa գենոտիպ, ապա քանի՞ տեսակ գամետ կարող է առաջացնել և որոնք են դրանք։

Aa օրգանիզմը առաջացնում է 2 տեսակ գամետ։
Դրանք են՝ A և a։
Քանի որ ալելները բաժանվում են, տարբեր գամետներ են ստացվում։

3․Երբ խաչասերվում են երկու հետերոզիգոտ օրգանիզմներ (Aa × Aa),ապա ինչպիսի՞ն է F₂ սերնդի գենոտիպային հարաբերությունը։

Ստացվում են՝ AA, Aa, Aa, aa։
1 AA : 2 Aa : 1 aa։
Մեկը ամբողջ դոմինանտ, երկուսը խառը, մեկը ամբողջ ռեցեսիվ։

4․Լրիվ դոմինանտության դեպքում Aa × Aa խաչասերման արդյունքում ինչպիսի՞ն է ֆենոտիպային հարաբերությունը։

AA և Aa-ն ունենում են դոմինանտ հատկանիշ։
aa-ն ունի ռեցեսիվ հատկանիշ։
Այդ պատճառով ստացվում է՝
3 դոմինանտ : 1 ռեցեսիվ։

5․Եթե F₂ սերնդում ստացվել է 75 բույս դոմինանտ հատկանիշով և 25 բույս ռեցեսիվ հատկանիշով,ապա արդյոք դա համապատասխանո՞ւմ է Մենդելի 2-րդ օրենքին, և ինչո՞ւ։

Այո, համապատասխանում է։