Հայոց լեզու

«Գովեստներն օգտակա՞ր են , թե՞ ոչ»

Ես այս տեքստում կփորձեմ բացատրել արդյոք գովեստներն օգտակա՞ր են, թե՞ ոչ: Երբ մարդ քեզ գովում է դու ոգեվորվում ես և ուրախանում ես: Բայց կա մի հատ բայց… Այդ <<բայց>>-ը այն է, որ երբ քեզ գովում են քեզ թվում է, որ դու շատ լավն ես և պետք չէ բան փոխել և դու ավելի լավը չես փորձում դառնալ: Գովեստն էլ պետք է չափ ու սահման ունենալ, որովհետև շատ գովալը մարդուն վատ է, որովհետև նա չի փորձում ավելի լավը դառնալ, իսկ ընդհանրապես չգովելը մարդուն չի ոգեվորում: <<Apple>> ընկերության ստեղծող Ստիբ Ջոբսը ասել է <<Ես չեմ սիրում այն աշխատակիցներին որոնք միայն գովում են իմ աշխատանքի և լավն են ասում, ես սիրում եմ այն աշխատողներին որոնք իմ ամեն գործում թերություն են գտնում, որովհետև այդպես իմ գործը միշտ կարող եմ ավելի և ավելի կատարելագործել>>: Դրա համար ձեզ կարող է թվալ, որ քեզ ոչ հարազատները ավելի շատ են գովում քան հարազատները, որովհետև հարազատները միշտ ուզում են, որ դու էլ ավելի լավը լինես: Այնպես որ, մի նեղվեք նրանից ով միշտ թերություն է գտնում, նեղվեք նրանից ով, որ միշտ միայն լավն է ասում: