ֆիզիկա 7

Ջեյմս Ջոուլ

Ջեյմսը Ջոուլը ծնվել է 1818 թվականի դեկտեմբերի 24-ին՝ ունևորների ընտանիքում։
15 տարեկանում նա աշխատել է հոր գարեջրի գործարանում։
Հետագայում աշխատել է որպես ֆիզիկոս և քիմիկոս և հենց այդ ժամանակ էլ սկսել է իր փորձարարական հետազոտությունները։
1843 – 1850 թվականներին նա ապացուցել է, որ մեխանիկական աշխատանքը ջերմության կարող է վերածվել խիստ որոշակի համամասնությամբ, և որոշել է ջերմության մեխանիկական համարժեքը։ Դրանով նա տվել է էներգիայի պահպանման օրենքի փորձնական հաստատումը։
1850 թվականին Ջեյմս Ջոուլն ընտրվել է Լոնդոնի թագավորական ընկերության անդամ:
Նա արժանացել է Էդինբուրգի համալսարանի և Դուբլինի Թրինիթի քոլեջի իրավունքի դոկտորի, Օքսֆորդի համալսարանի քաղաքացիական իրավունքի դոկտորի կոչումների:
1851 թվականին Ջեյմսը տեսականորեն որոշել է որոշ գազերի ջերմունակությունը, ջերմությունը դիտելով որպես մասնիկների շարժում։
Մահացել է 1889 թվականի հոկտեմբերի 11-ին՝ 70 տարեկանում։

Գրականություն

Ռիչարդ Բախ․ բանաստեղծություններ

Կարդա՛ և գրի՛ր, թե ինչ է ասվում բանաստեղծություններում։ 

Կա հետաքրքիր զվարճանք. կկոցիր աչքերդ
և ստեղծված խավարում
Ասա ինքդ քեզ.
Ես հրաշագործ եմ և հիմա`
Բացելով աչքերս, կտեսնեմ իմ իսկ ստեղծած աշխարհը,
Որի այդպիսին լինելու համար ես, միայն ես եմ պատասխան տալու:
Իսկ հիմա դանդաղ բացիր աչքերդ,
Ինչպես բարձրացնում են թատերական վարագույրը:
Դե իհարկե, ահա նա`
Քո աշխարհը,
Հենց այնպիսին, ինչպիսին դու նրան ստեղծել ես:

Այս բանաստեղծությունում ասվում է, որ մենք ենք միայն պատասխանատու մեր կյանքի: Միայն դու կարող ես որոշել կյանքդ լավը կլինի թե վատը:

***
Եթե դու ցանկանում ես հանդիպել Նրան,
Ով ընդունակ է հարթելու
Յուրաքանչյուր իրավիճակ,
Որը քեզ համար տհաճ է,
Ով կարող է քեզ երջանկացնել`
Անկախ նրանից, թե ինչ են խոսում կամ մտածում ուրիշները,
Նայիր հայելուն
Եվ ասա կախարդական բառը.
— Ողջո´ւյն …

Բանաստեղծության ասելիքը այն է, որ միայն դու կարող ես քեզ երջանկացնել և փոխել կյանքդ: Քեզ ամենանման մարդը հենց դու ես:

Հայոց լեզու

Գործնական քերականություն

1. Գտի՛ր, թե ընդգծված բառաձևերը ե՛րբ են սխալ և երբ` ճիշտ: Ուղղի՛ր սխալ ձևերը:
Գնալուց մի անգամ էլ պատվիրեց զգույշ լինել: Սխալ է:
Գնալիս մի անգամ էլ պատվիրեց զգույշ լինել:
Քո գնալուց հետո հյուրեր եկան: Ճիշտ է:
Այդ աղջկան փրկելուց քիչ էր մնում ինքը խեղդվեր: Սխալ է:
Այդ աղջկան փրկելիս քիչ էր մնում ինքը խեղդվեր:
Մարդու կյանքը փրկելուց բարի գործ կ՞ա: Ճիշտ է:
Շտապելուց ամեն ինչ  գցում էր ձեռքից: Սխալ է:
Շտապելիս ամեն ինչ  գցում էր ձեռքից:
Շտապելուց ինչ-որ մեկը կանգնեցրեց նրան: Ճիշտ է:
Հոգնել եմ նույն բանն անվերջ ասելուց: Ճիշտ է:
Այդ ասելուց հանկարծ գլխի ընկավ, որ մոռացել է գլխավորը: Սխալ է:
Այդ ասելիս հանկարծ գլխի ընկավ, որ մոռացել է գլխավորը:
Հեռանալիս հիշեցրեց իր հրավերն ու խնդրանքը: Ճիշտ է:
Հեռանալիս հոգնել եմ, ուզում եմ բոլորիդ միասին տեսնել: Սխալ է:
Հեռանալուց հոգնել եմ, ուզում եմ բոլորիդ միասին տեսնել:
Ուշադիր դիտելիս վրան ճեղք կնկատես: Ճիշտ է:
Դա դիտելիս հետո էլ ոչինչ չեմ ուզում տեսնել: Սխալ է:
Դա դիտելուց հետո էլ ոչինչ չեմ ուզում տեսնել:

2. Տրված հարակատար դերբայները տեղադրի՛ր կետերի փոխարեն:

Քնած, բերած, կառուցած, տրված, տնկված, հեռացած, ասված:
Երբ արդեն ամեն ինչ ասված էր, բոլոր պատվերները՝ տրված մոտեցավ մեքենային:
Վարպետի կառուցած  բոլոր կամուրջները մինչև այսօր կան:
Երբ արքայի հրամանով տնկված անտառը մի քիչ մեծացավ, այնտեղ վայրի կենդանիներ  էլ  բաց թողեցին:
Աշխարհում մի մարդ միայն կարող է օգնել քնած գեղեցկուհուն:
Այս կողմերից մի քանի տարի առաջ հեռացած  մարդիկ մեր ավանը չեն ճանաչի:
Հեղեղի բերած տուփը ոչ մի կերպ չէր բացվում:

3. Տրված ենթակայական դերբայներով նախադասություններ կազմի՛ր այնպես, որ դրանք ո՞ր հարցին պատասխանեն:

Գրող, կառուցող, ներող, բարձրացող,հիացող:

Այն գրողի հեքիաթներ չի կարող գրել:

Այս կառուցողի կառույցները դեռ կանգնած են ամբողջ աշխարհով մեկ:

Ներող մարդը ներել է իր սիրած էակին։

<<Սարը բարձրացող մարդ>>-ը կարելի է մեկ բառով ասել:

Հիացող մարդ լինելը հեշտ է: